ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 1997 թ. N 515
քաղ. Երևան
ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տնօրինության տակ գտնվող Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի նախկին շենքը (քաղ. Երևան, Հովսեփ Էմինի 123) հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տնօրինությանը` Ռուս-հայկական համալսարանին տրամադրելու համար:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում ճշտել նշված օբյեկտի հողամասի սահմաններն ու կատարել համապատասխան ձևակերպում:
|
Ռ. Քոչարյան |