ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2002 թվականի N 624-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 39 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 18-ի «Ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման համարանիշների մասին» N 39 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության մարզպետներին» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի օգոստոսի 15-ի «Ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման համարանիշների և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 18-ի N 39 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 488-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշման 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին» բառերից հետո լրացնել «մարզպետներին (Երևանի քաղաքապետին)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|