ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
4 հուլիսի 2006 թ. |
N 329-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 448/8 ԵՎ 448/11 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԱԼՍ էրզրումցի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2006 թվականի մայիսի 12-ի և հունիսի 26-ի միջնորդագրերը քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 47/8 և քաղաք Վանաձոր, Բաղրամյան 63 հասցեներում գործող արտարժույթի փոխանակման կետերի (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիաներ՝ թիվ 448/8 և 448/11) գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ԱԼՍ էրզրումցի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 448/8 և 448/11 լիցենզիաները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԼՍ էրզրումցի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հասցեն՝ քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 71/27) հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|