«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60612023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
12 հունվարի 2012 թ. ք. Երևան |
N 3-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու հայտի ձևը` համաձայն հավելվածի:
2. Հայտը ներկայացվում է այն արտաքին գովազդային վահանակների համար, որոնք կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում առկա տեղեկություններին համապատասխան տրամադրվում են քարոզչական պաստառներ տեղադրելու համար:
3. Հայտի ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ներբեռնվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:
Հայտը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ:
|
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. հունվարի 12-ի N 3-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
Հ Ա Յ Տ
ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ
_____________________________________________________________________________________________________
(նշվում է Հանրապետության Նախագահի թեկնածուի անունը կամ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը)
կողմից հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար խնդրում ենք հատկացնել
|
Գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության կամ մարմնի անվանումը |
Գովազդային վահանակի գտնվելու վայրը (հասցե) և մակերեսը |
|
1. |
1. |
|
2. | |
|
3. | |
|
2. |
1. |
|
____________________________________________ Հանրապետության Նախագահի թեկնածուի կամ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը և ստորագրությունը |
|
____________________ (օր, ամիս, տարեթիվ) |