«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
21 օգոստոսի 2003 թվականի N 1080-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը խոր հորատման հաստոցի և օժանդակ սարքավորումների նվիրատվությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` համատեղ ստեղծել հանձնման-ընդունման հանձնաժողով, ընդունել, գույքագրել և ներկայացնել գնահատման Միացյալ հայկական հիմնադրամից նվիրատվություն ստացած խոր հորատման հաստոցը, օժանդակ սարքավորումներն ու, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`
ա) մեկամսյա ժամկետում ապահովել խոր հորատման հաստոցի և օժանդակ սարքավորումների ի պահ հանձնումը «Երկրաէներգետիկա» փակ բաժնետիրական ընկերությանը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 2072-Ն որոշման N 3 հավելվածում փոփոխություն կատարելու վերաբերյալ.
գ) ապահովել Միացյալ հայկական հիմնադրամից նվիրատվություն ստացած գույքի պահպանման ծախսերի տրամադրումը մինչև հնարավոր կապալառուի կողմից նշված սարքավորումների օգտագործման հանձնումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|