Գլխավոր տեղեկություն
Համար
N 158
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.06.1997-01.09.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.06.11/13
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.05.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.05.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.1997

040.0158.30.05.97

«Վավերացում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

30 մայիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի  1997 թ. N 158
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում Է.

1.1. Սեփականաշնորհել 127720 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Իմպուլս» փակ բաժնետիրական ընկերության Կրասնոսելսկի «Սելենա» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Սելենա» բաց բաժնետիրական ընկերության։

1.2. Սահմանել, որ բաժնետոմսերի բաժանորդագրությունը համարվում է կայացած բաժանորդագրության վաճառքի ենթակա բաժնետոմսերի ոչ պակաս, քան 25 տոկոսի բաժանորդագրության դեպքում, բացառությամբ աշխատավորական կոլեկտիվի կողմից բաժնետոմսերի բաժանորդագրված քանակի։

1.3. «Իմպուլս» փակ բաժնետիրական ընկերության Կրասնոսելսկի «Սելենա» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

1.4. «Իմպուլս» փակ բաժնետիրական ընկերության Կրասնոսելսկի «Սելենա» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

1.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 125140 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 100120 հազ. դրամ։

1.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 10012 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

1.7. Վճարման ենթակա պասիվները կազմում են 2576 հազ. դրամ։

1.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Սելենա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով
գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

1.9. Սահմանել, որ «Սելենա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

1.10. Սահմանել, որ «Սելենա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

1.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սելենա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

2.1. Սեփականաշնորհել 634259 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աբովյանի կոշիկի ֆաբրիկա» («Կոտայք-կոշ» ՓԲԸ) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Կոտայք-կոշ» բաց բաժնետիրական ընկերության։

2.2. «Աբովյանի կոշիկի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

2.3. «Աբովյանի կոշիկի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 57020 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 34420 հազ. դրամ (հաշվի առնելով, որ ինվեստիցիոն սեփականաշնորհման հետևանքով պետական բաժնեմասը կազմել է 60,367 տոկոս)։

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3442 բաժնետոմսի յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

2.6. Վճարման  ենթակա պասիվները կազմում են 577238 հազ. դրամ։

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Կոտայք-կոշ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել  մամուլում։

2.8. Սահմանել, որ «Կոտայք-կոշ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

2.9. Սահմանել, որ «Կոտայք-կոշ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում.

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կոտայք-կոշ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

2.11. Գաղտնի։

3.1. Սեփականաշնորհել 9694 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մոնոլիտ» ԳԱՁ» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Մոնոլիտ» բաց բաժնետիրական ընկերության։

3.2. «Մոնոլիտ» ԳԱՁ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

3.3. «Մոնոլիտ» ԳԱՁ» պետական ձեռնարկության ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

3.4. Սահմանել ընկերության  նախնական կանոնադրական հիմնադրամը` 8400 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 8400 հազ. դրամ։

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 840 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 1297 հազ. դրամ։

3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) Հաստատել «Մոնոլիտ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

3.8. Սահմանել, որ «Մոնոլիտ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի  հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ   ամսվա ընթացքում։

3.9. Սահմանել, որ «Մոնոլիտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մոնոլիտ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

4.1. Սեփականաշնորհել 281756 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող  Եղեգնաձորի «Ռելե»  փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Ռելե» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Եղեգնաձորի «Ռելե» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

4.3. Եղեգնաձորի «Ռելե» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ  բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 252290 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 153390 հազ. դրամ (հաշվի առնելով, որ ինվեստիցիոն սեփականաշնորհման հետևանքով պետական բաժնեմասը կազմել է 60,8 տոկոս)։

4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 15339 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

4.6. Վճարման  ենթակա պասիվները կազմում են 29469 հազ. դրամ։

4.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Ռելե» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

4.8. Սահմանել, որ «Ռելե» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ   ամսվա ընթացքում։

4.9. Սահմանել, որ «Ռելե» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ռելե» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել  բաժանորդագրությունը։

5.1. Սեփականաշնորհել 166097 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ադամանդ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսը դրա աշխատավորական կոլեկտիվին՝ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։

5.2. «Ադամանդ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

5.3. «Ադամանդ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական   կոլեկտիվի  անդամների միջև։

5.4. Սահմանել «Ադամանդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը 95150 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 46290 հազ. դրամ (հաշվի առնելով, որ ինվեստիցիոն սեփականաշնորհման հետևանքով պետական բաժնեմասը կազմել է 48,65 տոկոս).

5.5 Վճարման ենթակա պասիվները կազմում են 70950 հազ. դրամ։

5.6. Գույքի գնումն իրականացնել երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

5.7. Գաղտնի։

6.1. Սեփականաշնորհել 92791 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գորիսի տրիկոտաժ» փակ բաժնետիրական ընկերության («Գորիսի տրիկոտաժի ԱՄ գործարան») պետական բաժնեմասը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Գորիսի տրիկոտաժ» բաց բաժնետիրական ընկերության։

6.2. «Գորիսի տրիկոտաժ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Խնձորեսկի և Վերիշենի ֆաբրիկաները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

6.3. «Գորիսի տրիկոտաժ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Հարթաշենի ճաշարանը, Տեղ գյուղի մասնաճյուղը, բանվորական ճաշարանը, պահեստային շինության անավարտ շինարարության օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

6.4. «Գորիսի տրիկոտաժ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի շենքի անավարտ շինարարությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի տնօրինությանը:

6.5. «Գորիսի տրիկոտաժ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

6.6. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 79960 հազ. դրամ, որից՝ բաժանորդագրության ենթակա մասը` 63970 հազ. դրամ։

6.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 6397 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

6.8. Վճարման ենթակա պասիվները կազմում են 12883 հազ. դրամ։

6.9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Գորիսի տրիկոտաժ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

6.10. Սահմանել, որ «Գորիսի տրիկոտաժ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

6.11. Սահմանել, որ «Գորիսի տրիկոտաժ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

6.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գորիսի տրիկոտաժ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

7.1. Սեփականաշնորհել 3718 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գորիսի տրիկոտաժ» փակ բաժնետիրական ընկերության («Գորիսի տրիկոտաժի ԱՄ գործարան») Խնձորեսկի ֆաբրիկայի պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Խնձորեսկի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության։

7.2. «Գորիսի տրիկոտաժ» փակ բաժնետիրական ընկերության Խնձորեսկի ֆաբրիկայի պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

7.3. «Գորիսի տրիկոտաժ» փակ բաժնետիրական ընկերության Խնձորեսկի ֆաբրիկայի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 3720 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 2970 հազ. դրամ։

7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 297 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

7.6. Վճարման ենթակա պասիվներ չկան։

7.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Խնձորեսկի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել  մամուլում։

7.8. Սահմանել, որ «Խնձորեսկի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

7.9. Սահմանել, որ «Խնձորեսկի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Խնձորեսկի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

8.1. Սեփականաշնորհել 7415 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գորիսի տրիկոտաժ» փակ բաժնետիրական ընկերության («Գորիսի տրիկոտաժի ԱՄ գործարան») Վերիշենի ֆաբրիկայի պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Վերիշենի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության։

8.2. «Գորիսի տրիկոտաժ» փակ բաժնետիրական ընկերության Վերիշենի ֆաբրիկայի պետական բաժնեմասը սեփականաշնորհվում Է որպես գույքային համալիր։

8.3. «Գորիսի տրիկոտաժ» փակ բաժնետիրական ընկերության Վերիշենի ֆաբրիկայի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 7420 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 7420 հազ. դրամ։

8.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում Է 742 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

8.6. Վճարման ենթակա պասիվներ չկան։

8.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Վերիշենի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

8.8. Սահմանել, որ «Վերիշենի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

8.9. Սահմանել, որ «Վերիշենի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վերիշենի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

9.1. Սեփականաշնորհել 33244 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սորտսերմբանջար» Ախուրյանի բաժանմունք» («Սորտսերմբանջար» ՓԲԸ) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով Ախուրյանի «Սորտսերմբանջար» բաց բաժնետիրական ընկերության։

9.2. «Սորտսերմբանջար» Ախուրյանի բաժանմունք» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել մարդասիրական օգնությամբ ստացված սերմերը՝ 153,9 հազ. դրամ գնահատված արժեքով և Հայաստանի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թողնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության  նախարարության   տնօրինությանը։

9.3. «Սորտսերմբանջար» Ախուրյանի բաժանմունք» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

9.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 28200 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 22560 հազ. դրամ։

9.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2256 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

9.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 5046 հազ. դրամ։

9.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել Ախուրյանի «Սորտսերմբանջար» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

9.8. Սահմանել, որ Ախուրյանի «Սորտսերմբանջար» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

9.9. Սահմանել, որ Ախուրյանի «Սորտսերմբանջար» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

9.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Ախուրյանի «Սորտսերմբանջար» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

10.1. Սեփականաշնորհել 48678 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շարժիչների նորոգման փորձարարական գործարան» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Շարժիչների նորոգման փորձարարական գործարան» բաց բաժնետիրական ընկերության։

10.2. «Շարժիչների նորոգման փորձարարական գործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում Է որպես գույքային համալիր։

10.3. «Շարժիչների նորոգման փորձարարական գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

10.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 48290 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 48290 հազ. դրամ։

10.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 4829 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

10.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 390 հազ. դրամ:

10.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Շարժիչների նորոգման փորձարարական գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

10.8. Սահմանել, որ «Շարժիչների նորոգման փորձարարական գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

10.9. Սահմանել, որ «Շարժիչների նորոգման փորձարարական գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

10.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Շարժիչների նորոգման փորձարարական գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

11.1. Սեփականաշնորհել 15607 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կրասնոսելսկի ՊԲ-ի մթերման գրասենյակ» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Ճամբարակի պտուղ-բանջարեղենի մթերման  գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության։

11.2. «Կրասնոսելսկի ՊԲ-ի մթերման գրասենյակ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

11.3. «Կրասնոսելսկի ՊԲ-ի մթերման գրասենյակ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

11.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 15390 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 15390 հազ. դրամ։

11.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1539 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

11.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 215 հազ. դրամ։

11.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Ճամբարակի պտուղ-բանջարեղենի մթերման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

11.8. Սահմանել, որ «Ճամբարակի պտուղբանջարեղենի մթերման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

11.9. Սահմանել, որ «Ճամբարակի պտուղ-բանջարեղենի մթերման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

11.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ճամբարակի պտուղ-բանջարեղենի մթերման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

12.1. Սեփականաշնորհել 938 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Սևանի գյուղկենդանիների արհեստական սերմնավորման պետական ձեռնարկությունը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Սևանի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում» բաց բաժնետիրական ընկերության։

12.2. Սևանի գյուղկենդանիների արհեստական սերմնավորման պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

12.3. Սևանի գյուղկենդանիների արհեստական սերմնավորման պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

12.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը 910 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 910 հազ. դրամ։

12.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 91 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

12.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 25 հազ. դրամ։

12.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Սևանի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում։

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

12.8. Սահմանել, որ «Սևանի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

12.9. Սահմանել, որ «Սևանի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

12.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սևանի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո  սկսել բաժանորդագրությունը։

13.1. Սեփականաշնորհել 176723 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արարատ» փակ բաժնետիրական ընկերության («Արարատ ՌԱԱՖ» ՊՁ) պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Արարատ» բաց բաժնետիրական ընկերության։

13.2. «Արարատ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Մառ» դուստր ձեռնարկությունը՝ իր տարածքում գտնվող գույքով, «Լուսաբաց» դուստր ձեռնարկությունը` իր տարածքում գտնվող անավարտ շինարարության օբյեկտով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

13.3. «Արարատ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

13.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 155500 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 124400 հազ. դրամ։

13.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 12440 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

13.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 21221 հազ. դրամ։

13.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Արարատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով
գրանցել ընկերության  արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

13.8. Սահմանել, որ «Արարատ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

13.9. Սահմանել, որ «Արարատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

13.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արարատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

14.1. Սեփականաշնորհել 13197 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արարատ» փակ բաժնետիրական  ընկերության «Արարատ ՌԱԱՖ» ՊՁ) «Լուսաբաց» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Լուսաբաց» բաց բաժնետիրական ընկերության։

14.2. «Արարատ» փակ բաժնետիրական ընկերության «Լուսաբաց» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

14.3. «Արարատ» փակ բաժնետիրական ընկերության «Լուսաբաց» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

14.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 12790 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 10230 հազ. դրամ։

14.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1023 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

14.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 409 հազ. դրամ։

14.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Լուսաբաց» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

14.8. Սահմանել, որ «Լուսաբաց» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

14.9. Սահմանել, որ «Լուսաբաց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

14.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Լուսաբաց» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

15.1. Սեփականաշնորհել 17354 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արարատ» փակ բաժնետիրական ընկերության՝ («Արարատ ՌԱԱՖ» ՊՁ) «Մառ» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Մառ» բաց բաժնետիրական ընկերության։

15.2. «Արարատ» փակ բաժնետիրական ընկերության «Մառ» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

15.3. «Արարատ» փակ բաժնետիրական ընկերության «Մառ» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

15.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 13610 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 10890 հազ. դրամ։

15.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1089 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

15.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 3746 հազ. դրամ։

15.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Մառ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել  մամուլում։

15.8. Սահմանել, որ «Մառ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

15.9. Սահմանել, որ «Մառ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

15.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով  Հայխնայբանկում բացել «Մառ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

16.1. Սեփականաշնորհել 6308 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Վանաձորի բնակչության սպասարկման պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Վանաձորի բնակչության սպասարկում» բաց բաժնետիրական  ընկերության։

16.2. Վանաձորի բնակչության սպասարկման պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

16.3. Վանաձորի բնակչության սպասարկման պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

16.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 5770 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 5770 հազ. դրամ։

16.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 577 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը՝ 10000 դրամ անվանական արժեքով։

16.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 543 հազ. դրամ։

16.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Վանաձորի բնակչության սպասարկում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

16.8. Սահմանել, որ «Վանաձորի բնակչության սպասարկում» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

16.9. Սահմանել, որ «Վանաձորի բնակչության սպասարկում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

16.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանաձորի բնակչության սպասարկում» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

17.1. Սեփականաշնորհել 18100 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մատակարարման վարչություն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Մատակարարման վարչություն» բաց բաժնետիրական ընկերության։

17.2. «Մատակարարման վարչություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

17.3. «Մատակարարման վարչություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

17.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 18100 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 18100 հազ. դրամ։

17.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1810 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

17.6. Վճարման ենթակա պասիվներ չկան։

17.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Մատակարարման վարչություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

17.8. Սահմանել, որ «Մատակարարման վարչություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

17.9. Սահմանել, որ «Մատակարարման վարչություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

17.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մատակարարման վարչություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

18.1. Սեփականաշնորհել 1511 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայառշինվերանորոգում» տրեստի Արթիկի փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հայառշինվերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության։

18.2. «Հայառշինվերանորոգում» տրեստի Արթիկի փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում Է որպես գույքային համալիր։

18.3. «Հայառշինվերանորոգում» տրեստի Արթիկի փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

18.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 1230 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 980 հազ. դրամ։

18.5. Ընկերության նախնական  կանոնադրական  հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 98 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

18.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 281 հազ. դրամ։

18.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Հայառշինվերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

18.8. Սահմանել, որ «Հայառշինվերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

18.9. Սահմանել, որ «Հայառշինվերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

18.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայառշինվերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

19.1. Արմավիրի մարզի Փարաքար գյուղի «Հաղթանակ» արդյունաբերական հանգույցի անավարտ շինարարության օբյեկտը սեփականաշնորհել մրցույթով մեկնարկային գինը սահմանելով 241 հազ. դրամ։

19.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը՝

ա) կազմել մրցութային հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներին.

բ) կազմակերպել մրցույթի իրականացումը մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

20.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից «Ալաշկերտ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը վարձակալությամբ տրված անավարտ շինարարության օբյեկտը (Գարգառի նախկին թռչնաբուծական գործարանի ԱՇ) սեփականաշնորհել բաց աճուրդով,  մեկնարկային գինը սահմանելով 4158 հազ. դրամ։

20.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը`

ա) կազմել աճուրդային հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Լոռու մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղտնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներին.

բ) կազմակերպել աճուրդի իրականացումը մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։


Հայաստանի Հանրապետության վարչապետ    

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.07.1997, N 305 01.09.2006, N 158
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան