Գլխավոր տեղեկություն
Համար
N 81
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.01.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.01.16/3(212)
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.12.2005
Ստորագրող մարմին
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N  81

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Հաստատել ՀՀ դատարանների կողմից տրվող վճարման կարգադրության օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ ՀՀ դատարանների կողմից տրվող վճարման կարգադրությունը տրամադրվում է դատարանի ուղեկցական գրությամբ, որը ենթակա է հաշվառման:

3. Հանձնարարել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարությանը` մշակել վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի և դրա փաստաթղթավորման օրինակելի կարգ և ներկայացնել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քննարկմանը:

ՀՀ դատարանների
նախագահների խորհրդի
նախագահ՝
Հ. Մանուկյան


8 դեկտեմբերի, 2005 թ.
ք. Երևան

 

Հավելված
ՀՀ դատարանների նախագահների
խորհրդի 2005 թ. դեկտեմբերի 8-ի
թիվ 81 որոշման

Վ Ճ Ա Ր Մ Ա Ն  Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

   «____» ________ 200_թ.

 _______________________

օր           ամիս

 (ակտի կայացման վայրը)

 

Հայաստանի Հանրապետության _________________________________________ դատարանի

(դատարանի անվանումը)

 

դատավոր ___________________________________________________________________, ծանոթացա

 (անուն, ազգանուն)

 

____________________________________________________________________________ -ի դիմումին`

 (դիմողի անուն, ազգանուն (անվանում)

 

______________________________________________________-ից _________________________ դրամ

   (պատասխանողի անուն, ազգանուն (անվանում)  (պահանջի չափը)
 

վճարելու մասին վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ

 

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

 

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________:

(դիմումի ուսումնասիրման արդյունքում պարզված հանգամանքները)

 

Ուսումնասիրելով ներկայացված դիմումը եւ կից փաստաթղթերը դատարանը գտնում է, որ ներկայացված դիմումը վերաբերում է կողմերի միջև ___________________________________________

(օրենքով կամ պայմանագրով)

սահմանված դրամական որոշակի պահանջին: 

 

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.6 հոդվածով և ըստ էության չստուգելով պահանջի հիմնավորվածությունը, Հայաստանի Հանրապետության  _________________________________________________________ դատարանը`

(դատարանի անվանումը)

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Մ  Է

 

__________________________________________________________ -ին սույն կարգադրությունը

 (պատասխանողի անուն, ազգանուն (անվանում)

 

ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`

1. կատարել ________________ դրամ վճարելու պահանջը, եթե պահանջը հիմնավորված է.

   (գումարի չափ)

2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել գրավոր առարկություն, եթե պահանջը հիմնավորված չէ:

Դուք իրավունք ունեք գրավոր առարկություն ներկայացնել պահանջի միայն մի մասի վերաբերյալ` մյուս մասով կատարելով վճարման պահանջը:

Առարկություն ներկայացնելու դեպքում վեճը կարող է քննվել ըստ էության հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը կրելու է դատական ծախսերը:

Սույն կարգադրությունը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում առարկություն չներկայացնելու դեպքում, սույն վճարման կարգադրությունը կստանա օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և կարող է կատարվել հարկադիր կարգով:

 

Դատավոր` ___________________________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն) Կ.Տ.

 

(Ծանոթություն: Սույն վճարման կարգադրությունը (կարգադրության մասը) ____  _______ 200_թ.

   օր  ամիս

 

ստացել է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ:

 

Դատավոր` ___________________________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն) Կ.Տ.

 

___ ______ 200_թ. ստացվել է առարկություն, որի ուժով սույն վճարման

       օր     ամիս

կարգադրությունը վերացել է:

 

Դատավոր` ____________________________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն) Կ.Տ.