«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
8 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2004 թվականի N 399-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող օտարման գոտիներում կառուցապատման աշխատանքները խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին`
ա) օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքն իրացնելու, գնելու և վերցնելու փոխհատուցման առաջարկում առանձին դեպքերում նախատեսել նաև կառուցապատման իրավունքի տրամադրումն առանց մրցույթի` ուղիղ բանակցությունների միջոցով.
բ) օտարման գոտիներում գտնվող հողամասերը վարձակալության իրավունքի վաճառքի ձևով առանձին դեպքերում տրամադրել նաև առանց մրցույթի` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` ուղիղ բանակցությունների միջոցով` մեկ քառ. մետր հողամասի համար վարձակալության իրավունքի վաճառքի գինը սահմանելով տարածքի իրացման և ենթակառուցվածքների իրականացման համար պահանջվող գումարից ոչ պակաս գումար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|