Գլխավոր տեղեկություն
Համար
N 204-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.03.2003-30.05.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.26/16(251) Հոդ.275
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2003 թվականի N 204-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2023-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Վահե Յակուբյանի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն ստանձնած պարտավորությունների գծով 2002 թվականի բյուջետային տարվա արդյունքներով առաջացած պարտքի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի 06 ենթախմբի «01. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած բյուջետային պարտքերի մարում» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումներից տրամադրել 200 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի մասին» N 2023-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետը և 7-րդ կետի «ա» ենթակետը.

բ) որոշման 7-րդ կետի «գ» ենթակետի երկրորդ և երրորդ պարբերություններում «սույն որոշման 5-րդ կետի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Վահե Յակուբյանի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 11
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.04.2003, N 439-Ն 30.05.2003, N 204-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան