«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
27 դեկտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 1996 թվականի N 390
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 117 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 27-ի «Շահութահարկի հաշվարկման նպատակով ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի (անկախ սեփականության ձևից) կողմից թողարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ինքնարժեքի կազմում ներառվող սպառմանն ուղղված միջոցների չհարկվող չափը սահմանելու մասին» N 117 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |