ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2020 թվականի N 801-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 50-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 17-ի «Հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի ապրիլի 1-ի N 265-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 50-Ա որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 15 Երևան |