ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2019 թվականի N 1299-Ա
ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանին 2019 թվականի սեպտեմբերի 25-27-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Սեմեյ)՝ Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 19-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Սամվել Սահակյանի` Ղազախստանի Հանրապետություն (Սեմեյ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սամվել Սահակյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 13 Երևան |