ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 1992 թվականի N 180
քաղ. Երևան
ԳԱՌՆԻԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետությունում տիեզերագիտության, տիեզերական աստղագիտության և ճշգրիտ սարքաշինության զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ու ֆինանսների նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության համակարգում ստեղծել Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտ (ԳՏԱԻ):
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել ԳՏԱԻ-ի 1992 թվականի ֆինանսավորման աղբյուրների մասին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` արտասահմանյան երկրների հետ արտաքին տնտեսական կապերի հաստատման վերաբերյալ բանակցություններ վարելիս քննարկել ԳՏԱԻ-ի պոտենցիալ հնարավորությունները` տիեզերական հետազոտությունների բնագավառում համագործակցության համար:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |