Գլխավոր տեղեկություն
Համար
N 120-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (16.02.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.03.15/6(642) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.02.2019
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 փետրվարի 2019 թ.

N 120-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՅԱՆԳ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 112/14 եզրակացությունը`

 

Հրամայում եմ

 

1. «ՅԱՆԳ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ին նախադպրոցական կրթական ծրագրով, վաղ, կրտսեր և ավագ նախադպրոցական տարիքային փուլերով, առկա ուսուցմամբ, համակազմի նախատեսվող սահմանային համապատասխանաբար 20, 25 և 30 տեղերով տալ գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին:

 

Ա. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան