ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 մայիսի 2014 թ ք. Երևան |
N 1026-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԲԻ-ԲԻ-ՋԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000830, 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001350 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Բի-Բի-Ջի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 08.05.2014թ. դիմումը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Բի-Բի-Ջի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բժշկական օգնության և սպասարկման 2006 թվականի սեպտեմբերի 13-ին տրված թիվ Կ-XX-000830, 2009 թվականի հուլիսի 24-ին տրված թիվ Կ-XX-001350 լիցենզիաները:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) «Բի-Բի-Ջի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիաների բնօրինակները կցել ընկերության անհատական գործին.
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան |