ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
27 հունիսի 2019 թ. |
N 425-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԵՆԱՏՈՐ ՍՊՈՐՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 04723354) ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սենատոր Սպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 04.06.2019 թ-ի թիվ /6-3/26192-2019 ծանուցման՝ հարուցված վարչական վարույթի նյութերի՝ «Սենատոր Սպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կատարել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի խախտում՝ «Սենատոր Սպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2019 թ-ի ապրիլ ամսվա համար ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության 30.04.2015 թ-ի թիվ 451-Ն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետից ուշ՝ 04.06.2019 թ-ին։
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 14-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը խախտելու համար «Սենատոր Սպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ, որպես պատասխանատվության միջոց, կիրառել նախազգուշացում։
2. Սահմանել 15-օրյա ժամկետ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու համար, որի կատարումը պարտադիր է։
3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։
Պաշտոնակատար՝ |
Ռ. Մաշադյան |