Գլխավոր տեղեկություն
Համար
N 179-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (18.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.08.08/18(497) Հոդ.205
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.07.2014
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հուլիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11714298

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 հուլիսի 2014 թ.

N 179-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 120-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ և 5-րդ կետերի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի թիվ 775-Ն որոշմամբ հաստատված կարգի 22-րդ, թիվ 777-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1 և 2009 թվականի հուլիսի 2-ի թիվ 774-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետերի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի համաձայն՝

 

Հրամայում եմ`

 

1. ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009 թվականի օգոստոսի 18-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողություն ու շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և լրացման կարգերը հաստատելու մասին» թիվ 120-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի 1-ին հավելվածով հաստատված աղյուսակի /այսուհետ՝ աղյուսակ/ 5-րդ սյունակի «Շինարարություն իրականացնելու վայրը» բառերից հետո լրացնել «..., օբյեկտի տեսակը և շին. աշխատանքներն՝ ըստ ոլորտի /ոլորտների/» բառերը:

2) Աղյուսակի 6-րդ սյունակի «Շինարարության կառույցի տեսակը» բառերը փոխարինել «Շինարարության ծավալը և գումարը (մ2/հազ. դրամ)» բառերով:

3) Հրամանի 2-րդ հավելվածով հաստատված կարգի /այսուհետ՝ Կարգ/ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերում «վանդակում» բառերը փոխարինել «սյունակում» բառերով:

4) Կարգի 4-րդ կետից հանել «..., որոնցով հնարավոր է կապ հաստատել անձի հետ:» բառերը:

5) Կարգի 5-րդ կետի «Հ/հ» բառը փոխարինել «Հ/Հ» բառով:

6) Կարգի 6-րդ կետում «...լրիվ անվանումը» բառերից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձի անունը» բառերը:

7) Կարգի 9-րդ կետում «...«Շինարարություն իրականացնելու վայրը»...» բառերից հետո լրացնել «..., օբյեկտի տեսակը և շինարարական աշխատանքներն՝ ըստ ոլորտի /ոլորտների/»...» բառերը, «... շինարարության գտնվելու վայրը...» բառերից հետո՝ «...,կառուցվող /հիմնանորոգվող, վերակառուցվող, արդիականացվող, վերականգնվող/ շինության տեսակը (օրինակ՝ բնակելի, վարչական, առողջապահական, մշակույթի և արվեստի, կրոնական, պաշտամունքային, կրթական, հանգստի, ժամանցի և զբոսաշրջության համար նախատեսված, արտադրական, արդյունաբերական, գյուղատնտեսական նշանակության, կապի, տրանսպորտի շենքեր ու շինություններ և այլն) և իրականացվող շինարարական աշխատանքների նկարագրությունն՝ ըստ ոլորտների (բնակելի, հասարակական և արտադրական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական, էներգետիկ և կապի), ինչպես նաև օբյեկտի հիմնական ցուցանիշները, հարկայնությունը և այլն:» բառերը:

8) Կարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «10. Հաշվետվության «Շինարարության ծավալը և գումարը /մ2/հազ. դրամ/» սյունակում լրացվում է շինարարության ծավալը (հատակագծային /կառուցապատվող/ մակերես) և գումարը (նախահաշվային արժեքը կամ շինարարության փաստացի արժեքը):»:

9) Կարգի 13-րդ կետում «...հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված աշխատանքները՝ ամբողջի հետ համեմատած տոկոսային հարաբերությամբ:» բառերը փոխարինել «…հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում իրականացված աշխատանքների տոկոսային աճողական ցուցանիշները:» բառերով:

10) Կարգի 14-րդ կետում «…հերթականությամբ» բառից հետո լրացնել «...՝ ըստ շինարարական օբյեկտի շահագործման ընդունման ակտի կամ պայմանագրի» բառերը:

11) Կարգը լրացնել նոր 15-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«15. Հաշվետվությունը ներկայացվում է թղթային կնքված և էլեկտրոնային՝ Excel (Իքզել) տարբերակներով:»:

12) Հրամանի 4-րդ հավելվածով հաստատված կարգի /այսուհետ՝ Կարգ 2/ 4-րդ կետից հանել «..., որոնցով հնարավոր է կապ հաստատել անձի հետ:» բառերը:

13) Կարգ 2-րդի 5-րդ կետի «Հ/հ» բառը փոխարինել «Հ/Հ» բառով:

14) Կարգ 2-րդը լրացնել նոր 13-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«13. Հաշվետվությունը ներկայացվում է թղթային կնքված և էլեկտրոնային՝ Excel (Իքզել) տարբերակներով:»

 

Նախարար

Ն. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան