ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«11» օգոստոսի 2023 թ. |
N 485-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 85-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2013 թվականի մայիսի 13-ի «Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը, պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող քաղվածքների ձևերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 17-ի N 168-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 85-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի 1-ին կետի՝
ա. 7-րդ ենթակետում «, հասարակական, կրոնական արհեստակցական կազմակերպությունների,» բառերը փոխարինել «հասարակական միավորումների (բացառությամբ կուսակցությունների)» բառերով.
բ. 9-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
գ. 13-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ ենթակետ՝
«14) իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի հաշվառումը հավաստող՝ պետական միասնական գրանցամատյանից տրվող քաղվածքի ձևը՝ համաձայն N 14 հավելվածի:» համաձայն N 1 հավելվածի.
2) Հրամանի N 1 հավելվածի`
ա. 3-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առանց պետական տուրք վճարելու տեղեկատվական համակարգի միջոցով գործակալության պաշտոնական կայքից հասանելի են իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ և պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանի հետևյալ (մասնակի) տեղեկությունները․
1) անունը, ազգանունը կամ անվանումը և կազմակերպաիրավական ձևը․
2) պետական գրանցման (հաշվառման) ամսաթիվը․
3) պետական գրանցման (հաշվառման) համարը․
4) հարկ վճարողի հաշվառման համարը․
5) ձեռնարկության կոդային դասակարգիչը (ՁԿԴ)․
6) գտնվելու վայրը կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն․
7) իրավաբանական անձի իրական շահառուի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, իրական շահառու դառնալու ամսաթիվը, իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու հիմքերը.
8) տեղեկություններ լուծարման գործընթացում գտնվելու մասին կամ հաշվառումից հանվելու մասին:».
բ. 3.1-ին կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.
«6) պետությունը, որի իրավազորության ներքո իրավաբանական անձը գրանցված է եղել:».
գ. 4-րդ կետից հանել «(իրավաբանական անձի անվանման և կազմակերպաիրավական ձևի, պետական գրանցման տարվա, ամսվա, օրվա, իրավաբանական անձի գրանցման համարի, հարկ վճարողի հաշվառման համարի, իրավաբանական անձի հիմնադիրների)» բառերը.
3) Հրամանի NN 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13-րդ հավելվածների վերնագրերից հանել «ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ» բառերը,
4) Հրամանի N 2 հավելվածում՝
բ. «Կրկին հաշվառման տարի, ամիս, ամսաթիվ» բառերը հանել,
գ. «Սոցիալական քարտի համար» բառերը փոխարինել «Հանրային ծառայությունների համարանիշը կամ» բառերով,
դ. «Սոցիալական քարտից հրաժարվել է (տեղեկանք համար N)» բառերը փոխարինել «ՀԾՀ հրաժարվելու մասին տեղեկանք համար N» բառերով,
ե. «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու» բառերից հետո լրացնել «վայր» բառը,
զ. «Ձեռնարկատիրական գործունեության տեսակ(ներ)» բառերը փոխարինել «Ձեռնարկատիրական գործունեության հիմնական՝ առաջնային տեսակը» բառերով,
է. «Հաշվառումից հանված է տարի, ամիս, ամսաթիվ» բառերը հանել,
ը. «Կապի այլ միջոցներ» բառերից հետո լրացնել «Պետական միասնական գրանցամատյանում կատարված փոփոխություններ» բառերը,
5) Հրամանի N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ աղյուսակով.
« |
|
»: |
6) Հրամանի NN 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12-րդ հավելվածներից հանել «Նախկին անվանումը ____________________»
(անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
բառերը.
7) Հրամանի NN 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 12-րդ հավելվածներում «Գործունեության հիմնական՝ տեսակ(ներ)ը» բառերը փոխարինել «Գործունեության հիմնական՝ առաջնային տեսակը» բառերով.
8) Հրամանի NN 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12-րդ հավելվածներից հանել «Նախկին գտնվելու վայրը» բառերը.
9) Հրամանի N 3 հավելվածում՝
ա. «Տեղեկություններ իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների մասին (անվանումը և հաշվառման համար) _____________________________» բառերը հանել.
բ. 1-ին աղյուսակից հանել 4-րդ սյունակը և համապատասխանաբար «Պաշտոնը» բառը.
10) Հրամանի N 4 հավելվածում՝
ա. «Կանոնադրական կապիտալի նախկին չափը ՀՀ դրամով՝» բառերը հանել.
բ. 1-ին աղյուսակից հանել 4-րդ սյունակը և համապատասխանաբար «Պաշտոնը» բառը.
գ. «Հիմնադիրների կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ
Հիմնադիրներ | |||
Անուն, ազգանուն/ անվանում |
Անձնագրային տվյալներ/պետական գրանցման համար |
Սոցիալական քարտի համարը կամ նշում քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը/ՀՎՀՀ |
Բնակության, հաշվառման վայրը/ գտնվելու վայրը |
» բառերը և աղյուսակը հանել.
դ. 3-րդ աղյուսակի 8-րդ սյունակը և «Բաժնեմասի նկատմամբ նշումները» բառերը հանել.
11) Հրամանի 5-րդ հավելվածի՝
ա. «Կանոնադրական կապիտալի նախկին չափը ՀՀ դրամով՝» բառերը հանել.
բ. 1-ին աղյուսակից հանել 4-րդ սյունակը և «Պաշտոնը» բառը.
գ. 2-րդ աղյուսակը հանել.
12) Հրամանի N 6 հավելվածի 1-ին աղյուսակից հանել 4-րդ սյունակը և «Պաշտոնը» բառը.
13) Հրամանի N 7 հավելվածում՝
ա. 1-ին աղյուսակից հանել 4-րդ սյունակը և «Պաշտոնը» բառը.
բ. 2-րդ և 3-րդ աղյուսակները հանել.
14) Հրամանի N 8 հավելվածում՝
ա. «Գործունեության հիմնական տեսակ(ներ)ը՝» բառերը հանել.
բ. 1-ին աղյուսակից հանել 4-րդ սյունակը և «Պաշտոնը» բառը.
գ. 2-րդ աղյուսակը հանել.
15) Հրամանի N 9-րդ հավելվածը ուժը կորցրած ճանաչել.
16) Հրամանի NN 10-րդ և 11-րդ հավելվածներում՝
ա. «Նախկին գտնվելու վայրը», «Տեղեկություններ բաժնային ֆոնդի չափի մասին», «բաժնային ֆոնդը ՀՀ դրամով՝», «բաժնային ֆոնդի նախկին չափը ՀՀ դրամով՝», «անբաժանելի ֆոնդը ՀՀ դրամով՝» բառերը հանել.
բ. 1-ին աղյուսակի 4-րդ սյունակը և «Պաշտոնը» բառը հանել.
17) Հրամանի 10-րդ հավելվածում 2-րդ և 3-րդ աղյուսակները հանել.
18) Հրամանի 11-րդ և 12-րդ հավելվածում 2-րդ աղյուսակները հանել.
19) Հրամանի 12-րդ հավելվածի 1-ին աղյուսակից հանել 4-րդ սյունակը և «Պաշտոնը» բառը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրը։
Գ. Մինասյան |
Հավելված N 1 Արդարադատության նախարարի2023 թվականի օգոստոսի 11-ի N 485-Ն հրամանի |
«Հավելված N 14 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2013 թվականի մայիսի 13-ի N 85-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ
ՔԱՂՎԱԾՔ N __ առ .__.__. ___թ.
__________________________________________________(իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը)
Հաշվառման համարը _________________
Հաշվառման ամսաթիվը «_________________»
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գտնվելու վայրի հասցեն
Հեռախոսահամար(ներ)
Էլեկտրոնային փոստ
Կապի այլ միջոցներ
Հաշվառումից հանվելու տարին, ամիսը, օրը
Տեղեկությունների հայցման ամսաթիվը
Տեղեկություններ հիմնադրի մասին (անվանում, պետական գրանցման համար)
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի տվյալները․
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար |
||||||||||||
Անուն, ազգանուն/ Անվանում |
Անձնագրային տվյալներ/պետական հաշվառման համար/պետական գրանցման համար |
Սոցիալական քարտի համարը կամ նշում քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը |
Բնակության, հաշվառման վայրը/գտնվելու վայրը |
Գրանցա-մատյանում գրառման ամսաթիվ |
Կապի միջոցներ |
|||||||
Տեղեկությունների հայցման ամսաթիվը
Քաղվածքի տրամադրման ամսաթիվ` «__» «__________»
Քաղվածքը տրամադրող` __________________
Կ.Տ.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2023 թվական: