ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 հունվարի 2013 թ. ք. Երևան |
N 20-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և անհատ ձեռնարկատեր Աշոտ Մելքոնյանի 25.12.2012 թվականի դիմումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Վերացնել անհատ ձեռնարկատեր Աշոտ Մելքոնյանին 2005 թվականի դեկտեմբերի 28-ին տրված թիվ Ա-XX-000164 լիցենզիայի` ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 2848-Ա հրամանով գործողության կասեցումը:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցումը վերացնելու մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան |
