ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 հունվարի 2009 թ. ք. Երևան |
N 34-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵրԵՎանի տնտեսաիրավագիտական համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության N 166 լիցենզիան «Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսա-իրավագիտական համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանմամբ վերաձԵՎակերպելու ԵՎ ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարի 2002 թ. նոյեմբերի 27-ի N 606-Մ հրամանում փոփոխություն կատարելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ, 32-րդ հոդվածի 5-րդ մասերով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության առաջարկությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Երևանի տնտեսաիրավագիտական համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության N 166 լիցենզիան վերաձևակերպել «Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսա-իրավագիտական համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանմամբ, և այդ կապակցությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2002 թ. նոյեմբերի 27-ի N 606-Մ հրամանում «Երևանի» բառը փոխարինել «Ավետիք Մկրտչյանի անվան» բառերով:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:
Նախարար՝ |
Ս. Սեյրանյան |
