Գլխավոր տեղեկություն
Համար
N 727-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (20.12.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.01.15/2(446) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
19.12.2012
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

19 դեկտեմբերի 2012 թ.
ք. Երևան

N 727-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՆՈՐ ՁԵՎԱԹՂԹՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
ՆԵՐԴԻՐ(ՆԵՐ)Ի
ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին, 33-րդ հոդվածի 8-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դրույթների պահանջներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 7-ի N 47/10 եզրակացությունը.

1. «ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել N ՏՄՏԶ 00013 լիցենզիայի նոր ձևաթուղթ և հետագա շահագործման համար` երկու ունիվերսալ հոսքագծով ներդիրներ` 0001 և N 0002:

2. «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրել N ՏՄՏԶ 00002 լիցենզիայի նոր ձևաթուղթ և հետագա շահագործման համար` մեկ մարդատար հոսքագծով ներդիր` 0001:

3. «ՍՈԼԻԴ-ԿԱՌ-ԿՈՆՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել N ՏՄՏԶ 00017 լիցենզիայի նոր ձևաթուղթ և հետագա շահագործման համար` մեկ ունիվերսալ հոսքագծով ներդիր` 0001:

4. «ՈՒՂԵԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել N ՏՄՏԶ 00027 լիցենզիայի նոր ձևաթուղթ և հետագա շահագործման համար` մեկ ունիվերսալ հոսքագծով ներդիր` 0001:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Բեգլարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան