ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 ապրիլի 2012 թ. |
N 920-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ՀՈԳԵՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 861-Ն որոշման 2-րդ կետի 2-ին ենթակետի պահանջները, «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2012 թվականի ապրիլի 13-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.
Հրամայում եմ՝
1. «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» պետական փակ բաժնետիրական ընկերության 2007 թվականի մարտի 3-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի ձևաթղթում /Կ-XX-000944/ «բժշկական օգնության և սպասարկման տեսակը» բառերից հետո կատարել հետևյալ նշումը` «ներառյալ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի բացթողում և կիրառում»։
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին՝
1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Հ. Քուշկյան