Գլխավոր տեղեկություն
Համար
N 61-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.08.2011-11.04.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.08.01/19(228) Հոդ.254
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
27.04.2006
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հուլիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32006208

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


27 ապրիլի 2006 թ.
ք. Երևան

N 61-Ն

                                   
Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկացման կարգը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Գլխավոր վարչության պետ՝

 Ա. Մովսեսյան


 Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2006 թվականի ապրիլի 27-ի
թիվ 61-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետությունում օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկացման կարգը (այսուհետ՝ Կարգ) կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում օդանավերի սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկացման և այդ նպատակով իրականացվող պարտադիր աշխատանքների ընդհանուր ընթացակարգերը:

Կարգը մշակվել է Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի «Օդանավերի շահագործում» N 6 հավելվածի, Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի Կազմակերպության (ԻԿԱՕ) Թռիչքային պիտանիության ձեռնարկների ԴՈԿ 9760 և ԴՈԿ 8335 և Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ-145 (JAR-145) փաստաթղթերի դրույթների հիման վրա:

2. Կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ սահմաններից դուրս տեղակայված Հայաստանի Հանրապետությունում գրանցված քաղաքացիական օդանավ շահագործող ընկերությունների կառուցվածքային ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված ինժեներատեխնիկական կազմակերպությունների և այն օտարերկրյա ինժեներատեխնիկական կազմակերպությունների վրա, որոնք ցանկություն են հայտնել սերտիֆիկացվել սույն կարգով:

(2-րդ կետը խմբ. 17.04.09 N 44-Ն)

3. Կարգում գործածվող հիմնական հասկացություններն են՝

ա) օդանավերի տեխնիկական սպասարկում՝ օդանավերի շահագործման ընթացքում թռիչքային պիտանիության պահպանման նպատակով կատարվող աշխատանքների համալիր.

բ) ինժեներատեխնիկական կազմակերպություն` (այսուհետ` Կազմակերպություն) օդանավերի, շարժիչների ու համալրող արտադրատեսակների տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումն իրականացնող կազմակերպություն.

գ) գծային կայան՝ Կազմակերպության ստորաբաժանում, որն իրականացնում է օդանավերի տեխնիկական սպասարկման և ընթացիկ վերանորոգման աշխատանքները և տեղակայված է Կազմակերպության բազավորման վայրից դուրս.

դ) տեխնիկական շահագործման փաստաթղթեր՝ այն փաստաթղթերի փաթեթը, որն ընդգրկում է օդանավի, շարժիչի և դրանց սարքավորումների տեխնիկական նկարագրությունը, շահագործման ուղեցույց-ձեռնարկը, տեխնիկական սպասարկման ծրագիրը և այդ ծրագրի կատարման վերաբերյալ տեխնոլոգիական հրահանգները:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄԸ

 

4. Կազմակերպության սերտիֆիկացումն իրականացնելու համար Կազմակերպությունը հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն: Կազմակերպության սերտիֆիկացման հայտում նշվում է գործունեության հետևյալ տեսակներից մեկը կամ մի քանիսը՝

ա) օդանավի ընթացիկ տեխնիկական սպասարկում.

բ) օդանավի պարբերական տեխնիկական սպասարկում.

գ) օդանավերի ավիացիոն և ռադիոէլեկտրոնային սարքավորումների տեխնիկական սպասարկման և վերանորոգման լաբորատոր աշխատանքներ.

դ) թռիչքի մասին տվյալներ կրող սարքավորումների վերծանման լաբորատոր աշխատանքներ.

ե) օդանավերի, շարժիչների և դրանց կառուցվածքային մասերի տեխնիկական ախտորոշման մեթոդների և սարքավորումների ցանկը.

զ) օդանավերի և շարժիչների տեխնիկական սպասարկման ընթացքում օգտագործվող չափման միջոցների և սարքերի չափագիտական հսկողության լաբորատոր աշխատանքներ:

5. Կազմակերպության սերտիֆիկացման գծով հետազոտական աշխատանքներն իրավունք ունի իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը՝ անհրաժեշտության դեպքում ընդգրկելով համապատասխան մասնագետներ և փորձագետներ:

6. Կազմակերպության սերտիֆիկացման գծով հետազոտական աշխատանքների վերաբերյալ կազմվում են եզրակացություններ, որոնց հիման վրա կազմվում է համալիր եզրակացություն՝ հայտը ստանալուն հաջորդող 30 օրվա ընթացքում, ինչի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը եռօրյա ժամկետում տալիս է սերտիֆիկատ (ձև 2), որով նշված կազմակերպությունը հաստատվում է որպես տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպություն՝ այդ Սերտիֆիկատի անբաժանելի մաս հանդիսացող կից ցանկում (ձև 3) առանձնացված գործունեությունների և աերոնավտիկական արտադրատեսակների մասով կամ մերժում է այն, եթե՝

ա) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Կարգի պահանջներին:

7. Սերտիֆիկատը տրվում է մինչև 2 (երկու) տարի գործողության ժամկետով:

 

III. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՀԱՅՏԸ ԵՎ ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

8. Հայտը ներկայացվում է շահագործողի ղեկավարի անունից, եթե Կազմակերպությունը հանդիսանում է դրա կառուցվածքային միավորը կամ Կազմակերպության ղեկավարի անունից, եթե այն ունի իրավաբանական անձի կարգավիճակ (ձև 1):

9. Սերտիֆիկացում անցկացնելու մասին հայտը ներկայացվում է`

ա)  Կազմակերպության սերտիֆիկացման դեպքում,

բ) սերտիֆիկացված Կազմակերպության գործունեության տեսակների փոփոխության դեպքում,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից նախկինում տրված կամ ճանաչված Սերտիֆիկատի գործողության  ժամկետը լրանալու դեպքում,

դ) գծային կայան ստեղծելու դեպքում,

ե) սերտիֆիկատի գործողությունը վերականգնելու դեպքում, եթե այն կասեցվել կամ դադարեցվել էր:

(9-րդ կետը փոփ. 17.04.09 N 44-Ն)

13. Սերտիֆիկացում անցկացնելու մասին հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) իրավաբանական անձի պետական գրանցման համարը,

բ) կազմակերպության տեխնիկական սպասարկման ձեռնարկը,

գ) օդանավերի տեխնիկական սպասարկման ծրագիրը:

(13-րդ կետը խմբ. 17.04.09 N 44-Ն, 16.06.11 N 90-Ն)

14. Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումը եռօրյա ժամկետում տալիս է եզրակացություն` տվյալ Կազմակերպության սերտիֆիկացման աշխատանքները սկսելու մասին:

15. Ստանալով դրական եզրակացությունը` շահագործողը կազմակերպում է հետազոտական աշխատանքների անցկացումը:

16. Եթե հայտին կից փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է, որ դրանք ներկայացվել են Կարգի 13-րդ կետի պահանջների խախտմամբ, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, հայտը ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում տալիս է եզրակացություն` հայտի մեջ նշելով թերությունները և մերժման մասին համապատասխան հիմնավորումները: Թերությունները վերացնելուց հետո հայտատուն կարող է կրկին ներկայացնել փաստաթղթերը սույն Կարգի III բաժնի պահանջներին համապատասխան:

(16-րդ կետը փոփ. 17.04.09 N 44-Ն)

 

IV. ՕԴԱՆԱՎԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ

 

17. Կազմակերպության Սերտիֆիկատը հանդիսանում է փաստաթուղթ, որով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հաստատում է, որ նշված Կազմակերպությունը համապատասխանում է օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկացման պահանջներին:

18. Սերտիֆիկատի առկայությունը հաստատում է Կազմակերպության իրավունքները` Սերտիֆիկատի հավելվածում նշված տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարելու վերաբերյալ:

19. Այլ պետության կողմից սերտիֆիկացված Կազմակերպությանը թույլատրվում է պայմանագրային հիմունքներով կատարել Հայաստանի Հանրապետության գրանցում ունեցող օդանավի տեխնիկական սպասարկումը միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից Սերտիֆիկատը ճանաչելուց հետո:

Այլ պետության կողմից տրված Սերտիֆիկատը ճանաչվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից, եթե Կազմակերպությունը սերտիֆիկացվել է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված պահանջներին համապատասխան: Այլ պետության կողմից տրված Սերտիֆիկատի ճանաչումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատանքային խմբի եզրակացության հիման վրա, որը իր աշխատանքներն իրականացնում է սույն կարգի 6-րդ կետով Կազմակերպության սերտիֆիկացման գծով հետազոտական աշխատանքների նկատմամբ սահմանված պահանջներին համապատասխան: Ճանաչման արդյունքում Կազմակերպությանը տրվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված Սերտիֆիկատ, որի գործողության ժամկետը չի կարող լինել ավելին, քան այլ պետության կողմից տրված Սերտիֆիկատի գործողության ժամկետը:

(19-րդ կետը խմբ. 17.04.09 N 44-Ն)

20. Սերտիֆիկատը հանդիսանում է խիստ հաշվառման փաստաթուղթ և ենթակա է համարակալման: Սերտիֆիկատը հաշվառվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից վարվող «Օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակերպությունների սերտիֆիկացման գրանցամատյան»-ում (ձև 4), որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի կողմից:

 

V. ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

21. Սերտիֆիկատի գործողությունը կարող է կասեցվել՝

ա) Սերտիֆիկատի անբաժանելի մաս հանդիսացող կից ցանկով հաստատված առանձնացված գործունեությունների և աերոնավտիկական արտադրատեսակների աշխատանքների խախտումներ կատարելու դեպքում.

բ) Կազմակերպության դիմումի համաձայն:

22. Սերտիֆիկատի գործողության կասեցումը կատարվում է մինչև 6 ամիս ժամկետով:

23. Սերտիֆիկատի գործողությունը կարող է դադարեցվել՝

ա) Կազմակերպության լուծարման դեպքում.

բ) Կազմակերպության Սերտիֆիկատը այլ կազմակերպության օգտագործման տալու դեպքում.

գ) Սերտիֆիկատի անբաժանելի մաս հանդիսացող կից ցանկով հաստատված առանձնացված գործունեությունների և աերոնավտիկական արտադրատեսակների աշխատանքների ընթացքում Կազմակերպության կողմից չարամտորեն խախտումներ  կատարելու դեպքում.

դ) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ Սերտիֆիկատի գործողությունը կասեցվելու դեպքում.

ե) Կարգի 21-րդ կետի ա) ենթակետերով նախատեսված դեպքում Կազմակերպության Սերտիֆիկատի գործողության կասեցման պատճառները չեն վերացվել Սերտիֆիկատի գործողության կասեցման  ընթացքում.

զ) Սերտիֆիկատի ժամկետը լրանալու դեպքում:

24. Կարգի 21-րդ կետով սահմանված դեպքերում Սերտիֆիկատի գործողության կասեցման հարցը քննարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից՝ խախտման հայտնաբերման կամ Կազմակերպության կողմից դիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:

25. Կազմակերպության Սերտիֆիկատի գործողության կասեցումը կամ դադարեցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամանով:

ձև 1


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

Հ Ա Յ Տ

ՕԴԱՆԱՎԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ

1. Օդանավ շահագործող ընկերության անվանումը (եթե ինժեներատեխնիկական կազմակերպությունը հանդիսանում է դրա կառուցվածքային ստորաբաժանումը)
    .…………………………………………………………..
2. Ինժեներատեխնիկական կազմակերպության անվանումը …………………………………
3. Կազմակերպության գտնվելու վայրը………………......………………………………………
4. Գծային կայանները (եթե առկա են)……………………………….……………………………
5. Հեռախոս ……………………….  Ֆաքս ………………………Հեռատիպ ……………………  
6. Հայտ ներկայացնելու նպատակը (նշել □ նշանով)`

ա)
բ)

գ)

դ)
ե)
ինժեներատեխնիկական կազմակերպության սերտիֆիկացում`
սերտիֆիկացված ինժեներատեխնիկական կազմակերպության
գործունեության տեսակների փոփոխություն
տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի գործողության
ժամկետի լրանալը
տեխնիկական սպասարկման գծային կայանի ստեղծում
կասեցված կամ դադարեցված տեխնիկական սպասարկման կազմակերպության
սերտիֆիկատի վերականգնում
□,
□,
□,

□,
□:

 7. Ես` ……………………………………………………………………………………......................................................,

(օդանավ շահագործող ընկերության ղեկավարի պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)


գործելով  200 ......…. թ. ………........………………...-ին  ……………..........................……………….…………….-ի

(ամիս, ամսաթիվ) 

 (ու՞մ կողմից)

 

 

կողմից հաստատված Կանոնադրության (աշխատանքային կանոնակարգի) հիման վրա, խնդրում եմ տալ սույն հայտի 1-ին կետում նշված կազմակերպությանը ինժեներատեխնիկական կազմակերպության սերտիֆիկատ` գործունեության հետևյալ տեսակների համար`
 

Օդանավի, շարժիչի, 
ավիացիոն սարքավորման
տիպը

 Կատարվող աշխատանքների տեսակը

   

 

Օդանավի շահագործող ընկերության ղեկավար ………………………………………….......…     

(ստորագրությունը, ազգանունը,  անունը,  հայրանունը, ամսաթիվը)

Կ.Տ.


Հայտի ուսումնասիրության արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային ստանդարտների վարչության ղեկավարի եզրակացությունը՝
………......………………………………….....……………………………………………………………......................................
…………………………………………………..........………………………………….…………………......................................
(թռիչքային ստանդարտների վարչության ղեկավարի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը, ամսաթիվը)

 


 

ձև 2

Ներմուծեք նկարագրությունը_18754

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

GENERAL DEPARTMENT OF CIVIL AVIATION AT THE GOVERNMENT OF THE

R E P U B L I C  O F  A R M E N I A

 

ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

 

ՕԴԱՆԱՎԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

AIRCRAFT MAINTENANCE ENGENEERINGTECHNICALORGANIZATION'S CERTIFICATE

N

 

Սույն սերտիֆիկատը տրված է`

Tհis Certificate issսed to:

_____________________________________________________________________

(կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը)

 

Հավաստվում է, որ սույն սերտիֆիկատ ունեցող կազմակերպությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2006 թվականի ապրիլի 27-ի թիվ 61-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկացման կարգ»-ի պահանջներին և հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից որպես տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպություն, սույն սերտիֆիկատի անբաժանելի մաս համարվող կից ցանկում առանձնացված գործունեությունների և աերոնավտիկական արտադրատեսակների մասով:

 It is հereby certified, tհat tհe հolder of tհis certificate meets tհe reqսirements of tհe "Order of aircraft maintenance tecհnicalengeneering organizations certification in tհe Repսblic of Armenia" approved by order 61-N dated on 27 April 2006 of Director General of General Department of Civil Aviation at Tհe Government of Tհe Repսblic of Armenia and as an Aircraft Maintenance Organization is approved by tհe General Department of Civil Aviation at Government of tհe Repսblic of Armenia witհ regard to activities and types of aeronaսtical prodսcts specified in tհe attacհed List wհicհ is an integral part of tհe Certificate.

 

Տրման ամսաթիվը / Issսe Date _________________

Ուժի մեջ է մինչև / Expiry Date ______________

Ստորագրություն / Signatսre ______________

 

Պաշտոնը / Title Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային ստանդարտների վարչության պետ

Head of Fligհt Standarts Department of General Department of Civil Aviation at tհe Government of tհe Repսblic of Armenia

Կ.Տ. / SEAL

 

(ձևը խմբ. 11.06.07 N 98-Ն, 26.02.09 N 17-Ն)

ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

GENERAL DEPARTMENT OF CIVIL AVIATION AT THE GOVERNMENT OF THE

R E P U B L I C  O F  A R M E N I A

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ

 

(ՕԴԱՆԱՎԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ N____ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՀԱՎԵԼՎԱԾ)

 

LIST OF APPROVED ACTIVITIES

 

(AIRCRAFT MAINTENANCE TECHNICALENGENEERING ORGANIZATION'S CERTIFICATE N APPENDIX)

 

Օդանավի, շարժիչի, ավիացիոն սարքավորման տիպը
Type of Aircraft, Engine or Aeronaսtical prodսct

Կատարվող աշխատանքների տեսակը

 

Type of activities

Ուժի մեջ է մինչև

 

Effective till

     

 

Տրման ամսաթիվը/Issսe Date   …………………….

Ուժի մեջ է մինչև/Expiry Date     …………………….

Ստորագրություն/Signatսre       …………………….

 

Պաշտոնը / Title Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային ստանդարտների վարչության պետ

Head of Fligհt Standarts Department of General Department of Civil Aviation at tհe Government of tհe Repսblic of Armenia

Կ.Տ. / SEAL

(ձևը խմբ. 26.02.09 N 17-Ն)

 

ձև 4

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային

ստանդարտների վարչության պետ

__________________________________

___ ____________________200 թ.

Կ.Տ.

 

ՕԴԱՆԱՎԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

Հ/հ

Օդանավ շահագոր-
ծողի անվանումը

Օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակեր-
պության անվանումը և գործունեության վայրը

Գծային կայանի տեղաբաշխ-
ման վայրը

Սերտիֆի-
կացման հայտի տրման ամսաթիվը

Համալիր եզրակա-
ցության տրման ամսաթիվը

Սերտիֆի-
կատի համարը

Սերտիֆի-
կատը ուժի մեջ է մինչև

Սերտիֆի-
կատը ստացողի պաշտոնը, ազգանունը, ստորագրու-
թյունը

Հատուկ նշումներ

                   
                   
                   

(ձևը խմբ. 26.02.09 N 17-Ն)

(հավելվածը խմբ. 11.06.07 N 98-Ն, 26.02.09 N 17-Ն, խմբ., փոփ. 17.04.09 N 44-Ն, խմբ. 16.06.11 N 90-Ն)