ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 հոկտեմբերի 2008 թ. |
N 1476-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆՈԵՄԱ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԲՆՕՐԻՆԱԿԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ ԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1087-Ա որոշմամբ «Նոեմա-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1241-Ա որոշմամբ տրված և 2006 թվականի օգոստոսի 31-ի N 1222-Ա որոշմամբ ժամկետը երկարաձգված հոգեմետ նյութերի առևտրի թիվ Կ-XX-000050 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել.
Հրամայում եմ`
1. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) ապահովել «Նոեմա-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Կ-XX-000050 լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1087-Ա որոշման առաքումը դիմողին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե.
3) «Նոեմա-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |