ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 օգոստոսի 2006 թվականի N 964-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՆ «ԵՐԵՎԱՆԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ԱՆ «Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը 2003 թվականի սեպտեմբերի 22-ին տրված բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում /(0402) մանկաբարձական գործ, (0406) բուժքույրական գործ, (0405) դեղագործություն, (0415) բուժքույրական գործի կազմակերպում, (0407) լաբորատոր ախտորոշում, (0416) ատամնատեխնիկական գործ/ թիվ Կ-XX-000008 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.
2.3. ՀՀ ԱՆ «Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |