ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի նոյեմբերի 15-ին
«ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-600-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասը «ազգային անվտանգության մարմինների,» բառերից հետո լրացնել «պետական պահպանության մարմնի,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը «ազգային անվտանգության,» բառերից հետո լրացնել «պետական պահպանության,» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 27 Երևան ՀՕ-456-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2024 թվական: