ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
27 հուլիսի 1998 թ. |
N 238 |
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՕՐԵՆՔԻՑ ՆՈՐ ՕՐԵՆՔԻՆ ԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ, ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների հաշվառումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարան տեղափոխման համար բյուջետային նոր դասակարգմանը համապատասխանող եկամտային հաշիվների բացման կապակցությամբ
Հրամայում եմ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1998 թվականի մարտի 18-ի թիվ 74 հրամանով հաստատված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի և նախկին օրենքից նոր օրենքին անցման ժամանակ պետական տուրքը հաշվարկելու, վճարելու և վերադարձնելու որոշ հարցերի կանոնակարգման մասին» հրահանգչական նամակի հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
Հավելված 1
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԸ
Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաև դատարանների կողմից փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար | 900005016010 |
Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժ տրվող հայցադիմումների, ինչպես նաև պետական արբիտրաժի վճիռները (որոշումները) վերանայելու վերաբերյալ տրվող դիմումների համար |
900005016028 |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար |
900005016051 |
Հյուպատոսական ծառայություններ կամ գործողություններ իրականացնելու համար |
900005016069 |
Ձեռնարկությունների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների սկզբնական և ընթացիկ պետական գրանցման համար |
900005016077 |
Բանկերը (բանկերի գործառնական գրասենյակը (կետը), օտարերկրյա բանկերը, ինվեստիցիոն հիմնադրամները, ապահովագրական ընկերությունները, կենսաթոշակային հիմնադրամները, ինչպես նաև դրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները գրանցելու համար |
900005016085 |
Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների պետական գրանցման համար |
900005016093 |
Հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների և այլ կազմակերպությունների պետական գրանցման համար |
900005016101 |
Արժեթղթերի, արժեթղթերի թողարկման ազդագրի պետական գրանցման համար |
900005016119 |
Ավտոմեքենայի պետական համարանիշ տալու և կորցրածը վերականգնելու համար |
900005016127 |
Ավտոմեքենայի (մոտոցիկլետի) տեխնիկական անձնագիր (գրանցման վկայական) և կորցրած տեխնիկական անձնագրի (գրանցման վկայականի) կրկնօրինակ տալու համար |
900005016135 |
Տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության համար |
900005016143 |
Տրանսպորտային միջոցները գրանցելու, վերագրանցելու, հաշվառումից հանելու, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն կատարելու համար |
900005016150 |
Դեղերի, դեղագործական արտադրանքի, բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի պետական գրանցման համար |
900005016168 |
Անշարժ գույքի պետական գրանցման համար |
900005016176 |
Պետական այլ գրանցման համար |
900005016184 |
Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար |
900005016192 |
Գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության հետ կապ |
900005016200 |
Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար |
900005016218 |
Լիցենզավորման ենթակա բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար |
900005016226 |
Լիցենզավորման ենթակա բանկային գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար |
900005016234 |
Լիցենզավորման ենթակա ապահովագրական գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար |
900005016242 |
Լիցենզավորման ենթակա խաղատների գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար |
900005016259 |
Լիցենզավորման ենթակա շահումներով խաղերը և վիճակախաղերը կազմակերպելու գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար |
900005016267 |
Լիցենզավորման ենթակա ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար |
900005016275 |
Լիցենզավորման ենթակա գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար |
900005016283 |
Ֆիզիկական անձանցից (բացի 22-28 կետերում նշված դեպքերի) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար |
900005016291 |
Իրավաբանական անձանցից և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից (բացի 22-28 կետերում նշված դեպքերի) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար |
900005016309 |
Վարորդական իրավունքի վկայական և կորցրած վկայականի կրկնօրինակը տալու համար |
900005016317 |
Պետական մենաշնորհային բնույթի ծառայությունների (գործողությունների) մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի) տրամադրման համար յուրաքանչյուր քննությունը ընդունելու համար (բացառությամբ բժշկական և դեղագործական գործունեության լիցենզավորման համար քննություններ) |
900005016325 |
Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների և անտառանյութի փոխադրման փաստաթղթեր տալու և օբյեկտների փորձաքննության հետ կապված համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնելու համար |
900005016333 |
Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար |
900005016341 |
«Հայ», «Հայաստան», «հայկական», «Հանրապետություն», «հանրապետական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվություն տալու համար |
900005016358 |
Այլ ծառայությունների կամ գործողությունների համար |
900005016366 |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
7 օգոստոսի 1998 թ.
Պետական գրանցման թիվ 20980163