ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՐԺԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովը որոշում է`
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից օտարերկրյա արժույթով գործառնություններ իրականացնելու համար լիազորված բոլոր բանկերը պարտավոր են 15-օրյա ժամկետում ապահովել առնվազն մեկական շարժական փոխանակման կետի բացումը և գործունեությունը ՀՀ կենտրոնական բանկի 1993թ. հուլիսի 20-ի «Արտասահմանյան վալյուտայի փոխանակման կետերի ստեղծման և գրանցման կարգին» համապատասխան և շարժական փոխանակման կետեր տեղադրել Երևանի քաղխորհրդի գործկոմի և ՀՀ կենտրոնական բանկի կողմից որոշված վայրերում:
2. Սահմանել, որ այն լիազորված բանկերից, որոնք չեն ապահովի շարժական փոխանակման կետերի ստեղծումը և գործունեությունը, ետ են վերցվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից օտարերկրյա արժույթով գործառնություններ իրականացնելու համար տրված լիցենզիաները:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել շարժական փոխանակման կետերի անվտանգ աշխատանքը:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1993 թ. հոկտեմբերի 25-ից:
ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ և ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` |
Տ. ՍԱՐԳՍՅԱՆ | |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ` | Լ.ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ |