Գլխավոր տեղեկություն
Համար
N 76
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.06.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.05.25/5(47)
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
06.05.2000
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.05.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

6 մայիսի 2000 թ.
ք. Երևան

N 76

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 292 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-490 հրամանագիրը և «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածը`

 

Հրամայում եմ.

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանով հաստատած` «Բյուջեների ծախսերի գերատեսչական դասակարգումը» N 4 հավելվածի 1 հատվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 04 ենթահատվածում.

ա) «ՀՀ բնապահպանության նախարարություն» բառերը հանել,

բ) «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերը հանել,

գ) «ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն» բառերը հանել,

դ) «ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն» բառերը հանել,

ե) «ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն» բառերը հանել,

զ) «ՀՀ առողջապահության նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարարություն» բառերով,

է) «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարություն» բառերով,

ը) «ՀՀ սեփականաշնորհման նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն» բառերով,

թ) «ՀՀ տրանսպորտի նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն» բառերով,

ժ) «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարություն» բառերով,

ժա) «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերով:

2. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 05 ենթահատվածը լրացնել «ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն 1 05 030» տողով:

 

 

Լ. Բարխուդարյան

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
15 մայիսի 2000 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11800035

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան