«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
19 նոյեմբերի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10004314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 հուլիսի 2004 թ. |
N 759-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի N 396 որոշման 2-րդ կետի, բժշկական կազմակերպությունների կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման գործընթացն առավել լիարժեք ու արդյունավետ կազմակերպելու նպատակով,
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
1. Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերի ամփոփային ռեեստրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2001 թվականի մարտի 7-ի «Ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված հիվանդանոցային և դիսպանսերային բժշկական կազմակերպությունների կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերին և առանձին հիվանդություններով տառապող անձանց դեղերով ապահովման կարգը հաստատելու մասին» N 128 հրամանը:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
6. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի N 396 որոշման համաձայն անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը:
2. Դեղերը տրամադրվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի «Անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 396 որոշմամբ սահմանված բնակչության առանձին (հատուկ) խմբերին:
3. Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովումն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից իրականացվում է.
3.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» խմբի «Ամբուլատոր-պոլիկլինիկական/ առաջնային բուժօգնության» միջոցների շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տարվա կտրվածքով մեկ բնակչի համար նախատեսվող ֆինանսավորման ծավալում դեղերի համար սահմանված բաղադրամասի հաշվին.
3.2. մարդասիրական օգնության ճանապարհով ստացված դեղերի հաշվին.
3.3. պետության կողմից կենտրոնացված գնումներով ձեռք բերվող և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններին տրամադրվող դեղերի հաշվին.
3.4. կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերի սպառման դեպքում, հիվանդների բուժման շարունակականության և անընդհատության ապահովման նպատակով, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունները իրենց ֆինանսավորման ծավալում դեղերի համար սահմանված բաղադրամասի հաշվին պետք է անվճար ապահովեն կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի ցանկում ընդգրկված դեղերը:
4. Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող սոցիալական խմբերում ընդգրկված անձինք դեղեր ստանալու համար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն են ներկայացնում անձնագիր (երեխաների համար` ծննդյան վկայական) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական խմբին պատկանելությունը հաստատող փաստաթուղթ:
5. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններն անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովելիս առաջնորդվում են սույն կարգին կից` «Ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում տրվող դեղերի ցանկով» (հավելված 1):
6. Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող անձանց դեղերի հատկացումն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից իրականացվում է բժշկական հիմնավորված ցուցումների դեպքում, ըստ դեղատոմսի, որը տալու իրավունք ունեն տեղամասային թերապևտը, տեղամասային մանկաբույժն ու ընտանեկան բժիշկը, ինչպես նաև տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության նեղ մասնագետները.
6.1 Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերը դուրս են գրվում ՀՀ կառավարության 14.08.2001 թ. «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասին» N 759 որոշմամբ հաստատված դեղատոմսային ձևաթղթի վրա.
6.2 Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղատոմս դուրս գրելու ժամանակ բժիշկը դեղատոմսի վրա համապատասխան նշում է կատարում դեղը անվճար կամ զեղչով դուրս գրելու վերաբերյալ (անվճար կամ 50%, 30% զեղչով), ինչպես նաև գրանցում է կատարում հիվանդի ամբուլատոր քարտում` պարտադիր նշելով դեղերի անվանումը, դեղաչափը, դեղատոմսի սերիան և համարը, փաստելով նաև դեղերի անվճար կամ զեղչով լինելը.
6.3 Դեղատոմսերը տրվում են բժշկի անձնական կնիքով ու ստորագրությամբ և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կնիքով:
Մեկ դեղատոմսի ձևաթերթիկով թույլատրվում է դուրս գրել անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող միայն մեկ դեղ, ընդ որում բժիշկը պետք է նշի դեղի գեներիկ անվանումը:
7. Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների կողմից անվճար կամ զեղչով դուրս գրված դեղատոմսով դեղը բաց է թողնվում ներպոլիկլինիկական դեղատնից (ուղղակի գնմամբ և հատկացմամբ) կամ դեղատնային գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպության հետ համապատասխան պայմանագիր կնքած դեղատնից կամ դեղատնային կրպակից.
7.1 Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղատոմսերը ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից դուրս են գրվում, պահվում են 5 տարի (չհաշված ընթացիկ տարին) և ոչնչացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում դեղատոմսերի դուրս գրման և դեղերի բաց թողման կարգը հաստատելու մասին» N 100 հրամանի,
7.2 Դեղը ստանալիս հիվանդը դեղատոմսի հետևի մասում նշում է կատարում դեղի ստացման վերաբերյալ:
8. Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունը դեղատան (կամ դեղատնային կրպակի) ընտրությունը կատարում է իր սպասարկման տարածքում գործող դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներից:
9. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության ղեկավարը ուսումնասիրում է դեղորայքային շուկան և ապահովում է դեղատներից հնարավորինս ցածր գներով դեղորայքի ձեռք բերումը. բնակչի ցանկությամբ դուրս գրված գեներիկ անվանմամբ դեղի փոխարինումը նույն դեղաբանական խմբի համարժեք դեղով կատարվում է դեղատանը, ընդ որում դուրս գրված և դրան փոխարինած դեղի գնային տարբերությունը փոխհատուցում է բնակիչը:
10. Յուրաքանչյուր ամսվա վերջում դեղատան կողմից ամփոփվում է անվճար և զեղչով տրված դեղորայքի փաստացի ծախսը և ամփոփ տվյալները և դեղատոմսերի կրկնօրինակների հետ միասին ներկայացնում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությանը, որի հիման վրա համատեղ կազմվում է «Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրված դեղերի դեղատոմսերի ամփոփային ռեեստրը»` համաձայն սույն կարգին կից հավելված 2-ի:
Ռեեստրը կազմվում է երկու օրինակից, որոնցից մեկը պահվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում, երկրորդը` դեղատանը (կամ դեղատնային կրպակում):
11. Դեղատունը (կամ դեղատնային կրպակը) անվճար կամ արտոնյալ պայմաններով տրված դեղերի դեղատոմսերի վճարման ենթակա հաշիվը ներկայացնում է երեք օրինակից, համապատասխանաբար մեկ օրինակը պահվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում, երկրորդը` դեղատանը (կամ դեղատնային կրպակում), իսկ երրորդը ռեեստրի պատճենի հետ միասին ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից ներկայացվում է ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն` հիվանդներին բաց թողնված դեղերի դիմաց փոխհատուցումն իրականացնելու նպատակով:
12. Դեղատան (կամ դեղատնային կրպակի) կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով տրված դեղերի արժեքի փոխհատուցումն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունն իրականացնում է դեղատան հետ կնքված պայմանագրային գներով: Դեղերի գների փոփոխության դեպքում, դեղատունը ներկայացնում է տեղեկատվություն իրենց հետ պայմանագրեր կնքած բժշկական կազմակերպությունների հետ:
13. Հիվանդությունների որոշակի խմբերի համար պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերը հատկացվում են անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական կամ մասնագիտացված հիվանդանոցային և դիսպանսերային բժշկական հաստատություններին` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված բաշխացուցակի:
13.1 Շաքարային և ոչ շաքարային դիաբետով հիվանդներին.
- դեղերը հատկացվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների միջոցով, համաձայն գրանցված դիսպանսեր հիվանդների թվի:
- Մինչև 18 տարեկան երեխաներին հակադիաբետիկ դեղերը հատկացվում են, անկախ բնակավայրից, Երևանի N 2 համալսարանական հիվանդանոցի («Հայք» բժշկական կենտրոն) դիսպանսեր գործառույթներ իրականացնող մանկական էնդոկրինոլոգիական կենտրոնի (գործում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում) և «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կողմից:
13.2 Տուբերկուլյոզով հիվանդներին.
- Երևան քաղաքում` քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսերի միջոցով:
- Մարզերում` հակատուբերկուլյոզային դիսպանսերների կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կազմում գործող հակատուբերկուլյոզային կաբինետների կողմից` համաձայն նախօրոք կատարված կցումների:
13.3 Հոգեկան հիվանդությունների դեպքում հոգեմետ և հակացնցումային դեղերի բաշխումն իրականացվում է.
- Երևան քաղաքի մեծահասակ բնակչության համար` քաղաքային նյարդահոգեբուժական դիսպանսերի միջոցով (գործում է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում) մինչև 18 տարեկան երեխաների համար` դիսպանսեր գործառույթներ իրականացնող մանկական նյարդահոգեբուժական կենտրոնի կողմից (գործում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում):
- Մարզերում` նյարդահոգեբուժական դիսպանսերների կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կազմում գործող նյարդահոգեբուժական կաբինետների կողմից, համաձայն նախօրոք կատարված կցումների, ըստ դիսպանսեր հիվանդների թվի:
13.4 Էպիլեպսիայով հիվանդներին հակացնցումային դեղերը հատկացվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների նյարդաբանական կաբինետների միջոցով`
- մեծահասակ բնակչության համար` «Էրեբունի» բժշկական կենտրոնից,
- մինչև 18 տարեկան երեխաների համար` դիսպանսեր գործառույթներ իրականացնող մանկական նևրոլոգիական կենտրոնի (գործում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում) և «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կողմից:
13.5 Չարորակ նորագոյացություններով հիվանդների անվճար հակաուռուցքային դեղերով ապահովումն իրականացվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի», «Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի», Գյումրիի և Վանաձորի հակաուռուցքային դիսպանսերների միջոցով:
13.6 Չարորակ նորագոյացություններով հիվանդներին (այդ թվում երեխաներ) անվճար թմրադեղերով ապահովումն իրականացվում է մեծահասակների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ուռուցքաբանների կողմից տրված և տնօրենի կնիքով հաստատված հատուկ դեղատոմսերով.
- Երևան քաղաքում` «Արֆարմացիա» ՓԲԸ թմրադեղերի մասնագիտացված դեղատան կամ թմրադեղեր վաճառելու իրավունք ունեցող մասնագիտացված այլ դեղատան միջոցով:
Մարզերում` թմրադեղերի մանրածախ վաճառքի լիցենզիա ունեցող դեղատներից, համաձայն մարզպետի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցված կցումների:
13.7 Մալարիայով հիվանդներին հակամալարիային դեղերի բաշխումն իրականացվում է տարածքային հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության կենտրոնների միջոցով կամ տեղամասային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից:
13.8 Պարբերական հիվանդությունով տառապող հիվանդներին ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների միջոցով`
- մեծահասակ բնակչության համար` «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից,
- մինչև 18 տարեկան երեխաների համար` «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կողմից:
Հավելված N 2 |
ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՐՎՈՂ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԱՄՓՈՓԱՅԻՆ
ՌԵԵՍՏՐ N ____________
2004 թ. _____________ համար
Դեղատան անվանումը
____________________
____________________
______________________________________
(ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն)
1. Դեղատոմսերի քանակը ______________________ | |
2. Վճարման ենթակա | |
գումարը /մանրածախ գներով ____________________ |
(թվերով) |
________________________________
(բառերով) |
Տնօրեն` ____________________________________
Հաշվապահ` ____________________________________
Ռեեստրի առաջին օրինակը վճարման հաշվի հետ միասին ստացավ _____________
____________________________________________________________
(պաշտոնը, ազգանունը)
_______________________
(ստորագրություն, ամսաթիվ)
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ
1. Տեղային անզգայացնողներ | |
Լիդոկային Lidocaine |
տեղային կիրառման դեղաձևեր, 2-4% (հիդրոքլորիդ) |
2. Ցավազրկող, տենդամարիչ, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակահոդատապային դեղեր, ռևմատիկ բարդությունների ժամանակ կիրառվող ձևափոխիչներ | |
2.1. Ոչ ափիոնային ցավազրկող, տենդամարիչ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր | |
Ացետիլսալիցիլաթթու Acetylsalicylic acid |
դեղահատ, 100մգ-500մգ, մոմիկ, 50մգ-150մգ |
Դիկլոֆենակ Diclofenac |
դեղահատ, 25մգ (նատրիումական աղ) |
Իբուպրոֆեն Ibuprofen |
դեղահատ, 200 մգ, 400 մգ |
Պարացետամոլ Paracetamol |
դեղահատ, 100մգ-500մգ, մոմիկ, 100մգ, օշարակ, 125 մգ/5մլ |
2.2. Հակահոդատապային դեղեր | |
Կոլխիցին Colchicine |
դեղահատ, 500մկգ |
2.3. Ռևմատիկ բարդությունների ժամանակ կիրառվող ձևափոխիչներ | |
Ազաթիոպրին Azathioprine |
դեղահատ, 50մգ |
Պենիցիլամին Penicillamine |
դեղապատիճ կամ դեղահատ, 250մգ |
Սուլֆասալազին Sulfasalazine |
դեղահատ, 500մգ |
3. Ալերգիայի, անաֆիլաքսիայի ժամանակ կիրառվող դեղեր | |
Դեքսամեթազոն Dexamethazone |
լուծույթ ներարկման, 4մգ/մլ (նատրիում ֆոսֆատ) |
Դիֆենհիդրամին Diphenhydramine |
դեղահատ, 50մգ, 100մգ, լուծույթ ներարկման, 1% |
Հիդրոկորտիզոն Hydrocortisone |
դեղափոշի ներարկման, 100մգ (նատրիում սուկցինատ) |
Պրեդնիզոլոն Prednisolone |
դեղահատ, 5մգ, 25մգ |
4. Հակացնցումային, հակաէպիլեպսային դեղեր | |
Դիազեպամ Diazepam |
լուծույթ ներարկման, 5մգ/մլ (ներարկային կամ ուղիղաղիքային) |
Կարբամազեպին Carbamazepine |
դեղահատ, 100մգ, 200մգ |
Մագնեզիումի սուլֆատ Magnesium sulfate |
լուծույթ ներարկման, 20%, 25% |
Վալպրոյաթթու Valproic Acid |
դեղահատ թաղանթապատ, 300մգ, 500մգ |
Ֆենոբարբիտալ Phenobarbital |
դեղահատ, 15մգ-100մգ |
5. Հակավարակային դեղեր | |
5.1. Որդամուղ դեղեր | |
5.1.1 Աղիքային որդամուղներ | |
Լեվամիզոլ Levamisole |
դեղահատ, 50մգ, 150մգ (հիդրոքլորիդ) |
Մեբենդազոլ Mebendazole |
դեղահատ, 100մգ, 500մգ |
Պիրանտել Pyrantel |
դեղահատ, 250մգ (էմբոնատ), դեղակախույթ ներքին ընդունման, 50մգ/մլ (էմբոնատ) |
5.2. Հակամանրէային դեղեր | |
5.2.1. B-լակտամային | |
Ամպիցիլին Ampicillin |
դեղափոշի ներարկման լուծույթի, 500մգ, 1մգ (նատրիումական աղ) |
Ամօքսիցիլին Amoxicillin |
դեղապատիճ կամ դեղահատ 250մգ, 500մգ (ջրազրկված), դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի, 125մգ/5մլ(ջրազրկված) |
Ամօքսիցիլին+քլավուլանաթթու Amօxicillin+Clavulanic Acid |
դեղահատ, 500մգ+125մգ |
Բենզիլպենիցիլին Benzylpenicillin |
դեղափոշի ներարկման լուծույթի, 600մգ(=1մլն ՄՄ), 3գ (=5մլն ՄՄ) (նատրիումական կամ կալիումական աղ) |
Պրոկային բենզիլպենիցիլին Procaine Benzylpenicillin |
դեղափոշի ներարկման լուծույթի, 1գ (=1մլն ՄՄ), 3գ (=3մլն ՄՄ) |
Ցեֆազոլին Cefazolin |
դեղափոշի ներարկման լուծույթի, 0.25մգ, 0.5մգ, 1գ, 2գ |
Ցեֆտազիդիմ Ceftazidime |
դեղափոշի ներարկման լուծույթի, 500մգ, 1գ (պենտահիդրադ) |
Ցեֆտրիաքսոն Ceftriaxone |
դեղափոշի ներարկման լուծույթի, 250մգ (նատրիումական աղ) |
Ֆենօքսիմեթիլ-պենիցիլին Phenoxymethylpenicillin |
դեղահատ, 250մգ (կալիումական աղ), օշարակ 750000 ՄՄ/5մլ (կալիումական աղ) |
5.2.2. Այլ հակամանրէային դեղեր | |
Դօքսիցիկլին Doxycycline |
դեղապատիճ կամ կամ դեղահատ, 100մգ (հիդրոքլորիդ) |
Էրիթրոմիցին Erythromycin |
դեղապատիճ կամ դեղահատ, 250մգ (ստեարատ կամ էթիլ սուկցինատ), գրանուլներ ներքին ընդունման դեղակախույթի 125մգ/5մլ |
Մետրոնիդազոլ Metronidazole |
դեղահատ, 200մգ-500մգ, լուծույթ ներարկման, 0.5%, մոմիկ, 500մգ, 1գ |
Սուլֆամեթօքսազոլ+տրիմեթոպրիմ Sulfamethoxazol+trimethoprim |
դեղահատ, 100մգ+20մգ, 400մգ+80մգ, դեղակախույթ ներքին ընդունման, 200մգ+40մգ/5մլ |
Տետրացիկլին Tetracycline |
դեղապատիճ կամ դեղահատ, 250մգ (հիդրոքլորիդ) |
Ցիպրոֆլօքսացին Ciprofloxacin |
դեղահատ, 250մգ (հիդրոքլորիդ) |
Քլորամֆենիկոլ Chloramphenicol |
դեղապատիճ կամ դեղահատ, 250մգ (հիդրոքլորիդ) |
5.2.3. Հակապալարախտային դեղեր | |
Էթամբուտոլ Etambutol |
դեղահատ, 100մգ-400մգ (հիդրոքլորիդ) |
Իզոնիազիդ Isoniazid |
դեղահատ, 100մգ-300մգ |
Պիրազինամիդ Pyrazinamide |
դեղահատ, 500մգ |
Ռիֆամպիցին Rifampicin |
դեղապատիճ կամ դեղահատ, 150մգ, 300մգ |
Ստրեպտոմիցին Streptomycin |
դեղափոշի ներարկման լուծույթի, 1գ (սուլֆատ) |
Իզոնիազիդ+ռիֆամպիցին Isoniazid+Rifampicin |
դեղահատ, 300մգ+450մգ, 112.5մգ+225մգ |
Իզոնիազիդ+ռիֆամպիցին+ պիրազինամիդ Isoniazid+Rifampicin+ Pyrazinamide |
դեղահատ, 300մգ+450մգ+750մգ |
Իզոնիազիդ+ռիֆամպիցին+ պիրազինամիդ+էթամբուտոլ Isoniazid+Rifampicin+ Pyrazinamide+Ethambutol |
դեղահատ, 300մգ+450մգ+750մգ+800մգ |
Բազմադեղակայուն պալարախտի դեպքում կիրառվող երկրորդական ընտրության դեղեր | |
Ամիկացին Amikacin |
դեղափոշի ներարկման լուծույթի, 250մգ, 1000մգ, լուծույթ ներարկման, 250մգ/մլ |
Պ-ամինոսալիցիլաթթու P-aminosalicylic acid |
դեղահատ, 500մգ |
Կապրեոմիցին Capreomycin |
դեղափոշի ներարկման լուծույթի, 1000մգ |
Ցիպրոֆլօքսացին Ciprofloxacin |
դեղահատ, 250մգ, 500մգ |
Ցիկլոսերին Cycloserine |
դեղահատ կամ դեղապատիճ, 250մգ |
Էթիոնամիդ Ethionamide |
դեղահատ, 125մգ, 250մգ |
Կանամիցին Kanamycin |
դեղափոշի ներարկման լուծույթի, 1000մգ |
Լևոֆլօքսացին Levofloxacin |
դեղահատ, 250մգ, 500մգ |
Օֆլօքսացին Ofloxacin |
դեղահատ, 200մգ, 400մգ |
5.3. Հակասնկային դեղեր | |
Գրիզեոֆուլվին Griseofulvin |
դեղապատիճ կամ դեղահատ, 125մգ, 250մգ |
Նիստատին Nystatin |
դեղահատ, 10000 ՄՄ, 50000 ՄՄ, հեշտոցամոմ, 100000 ՄՄ, քսուք, 100000 ՄՄ/1գ |
Ֆլյուկոնազոլ Fluconazole |
դեղապատիճ, 50մգ; լուծույթ ներարկման, 2մգ/մլ |
5.4. Մակաբուծասպան դեղեր | |
5.4.1. Հակաամեոբային դեղեր | |
Մետրոնիդազոլ Metronidazole |
դեղահատ, 200մգ-500մգ, |
5.4.2. Հակալեյշմանիոզային դեղեր | |
Մեգլումին անտիմոնիատ Meglumine antimoniate |
լուծույթ ներարկման, 30% (հավասարազոր է մոտ 8,5% անտիմոնին) |
5.4.3. Հակամալարիային դեղեր | |
Քինին Quinine |
դեղահատ, 300մգ, լուծույթ ներարկման, 300մգ/մլ |
Քլորոքվին Chloroquine |
դեղահատ, 250մգ (ֆոսֆատ կամ սուլֆատ), լուծույթ ներարկման, 50մգ/մլ (հիդրոքլորիդ, ֆոսֆատ կամ սուլֆատ) |
Պրիմաքվին Primaquine |
դեղահատ, 7.5մգ, 15մգ (դիֆոսֆատ) |
Կանխարգելման համար | |
Դօքսիցիկլին Doxycyline |
դեղապատիճ կամ դեղահատ, 100մգ |
Մեֆլոքվին Mefloquine |
դեղահատ, 250մգ |
Պրոքվանիլ Proquanil |
դեղահատ, 100մգ (հիդրոքլորիդ), (միայն քլորոքվինի համակցությամբ) |
Քլորոքվին Chloroquine |
դեղահատ, 250մգ (ֆոսֆատ կամ սուլֆատ) |
5.5. Հակավիրուսային դեղեր | |
5.5.1. Հակահերպեսային դեղեր | |
Ացիկլովիր Acyclovir |
դեղահատ, 200մգ |
5.6. Միջատասպան միջոցներ | |
Դիէթիլտոլուամիդ Diethyltoluamide |
լուծույթ տեղային օգտագործման, 50%, 75% |
6. Հակամիգրենային դեղեր | |
6.1. Սուր նոպայի բուժման համար կիրառվող դեղեր | |
Էրգոտամին Ergotamine |
դեղահատ, 1մգ (տարտրատ) |
Պարացետամոլ Paracetamol |
դեղահատ, 300մգ-500մգ |
6.2. Կանխարգելման համար կիրառվող դեղեր | |
Պրոպրանոլոլ Propranolol |
դեղահատ, 10մգ-40մգ (հիդրոքլորիդ) |
7. Հակապարկինսոնային դեղեր | |
Լեվոդոպա+կարբիդոպա Levodopa+Carbidօpa |
դեղահատ, 250մգ+25մգ |
Տրիհեքսիֆենիդիլ Trihexyphenidyl |
դեղահատ, 2մգ (հիդրոքլորիդ) |
8. Արյան վրա ազդող դեղեր | |
8.1. Հակասակավարյունային դեղեր | |
Երկաթի աղեր Ferrous salt |
դեղահատ, 100մգ, լուծույթ ներքին ընդունման, 10մգ/մլ (սուլֆատ) |
Ֆոլաթթու Folic Acid |
դեղահատ, 1մգ, 5մգ, լուծույթ ներարկման, 1մգ/մլ (նատրիումական աղ) |
Ցիանոկոբալամին Cyanocobalamin |
լուծույթ ներարկման, 200մկգ/մլ, 500մկգ/մլ |
8.2. Մակարդելիության վրա ազդող դեղեր | |
Հեպարին նատրիում Heparin sodium |
լուծույթ ներարկման, 1000 ՄՄ/մլ, 5000 ՄՄ/մլ, 20000 ՄՄ/մլ |
Ֆիտոմենադոին Phytomenadione |
լուծույթ ներարկման, 10մգ/մլ |
Պրոտամինի սուլֆատ Protamine sulfate |
լուծույթ ներարկման, 10մգ/մլ |
9. Սիրտանոթային դեղեր | |
9.1. Հեղձուկամարիչներ | |
Ատենոլոլ Atenolol |
դեղահատ, 50մգ, 100մգ |
Գլիցերիլ տրինիտրատ Glyceryl Trinitrate |
դեղահատ, 0.5մգ (ենթալեզվային) |
Իզոսորբիդի դինիտրատ Isosorbide Dinitrate |
դեղահատ, 5մգ, 10մգ, 20մգ (ենթալեզվային) |
Վերապամիլ Verapamil |
դեղահատ, 40մգ, 80մգ (հիդրոքլորիդ) |
9.2. Ռիթմակարգավորիչներ | |
Ատենոլոլ Atenolol |
դեղահատ, 50մգ, 100մգ |
Դիգօքսին Digoxin |
դեղահատ, 62.5մկգ, 250մկգ, լուծույթ ներքին ընդունման, 50մկգ/մլ, լուծույթ ներարկման, 250մկգ/մլ |
Էպինեֆրին Epinephrine |
լուծույթ ներարկման, 1մկգ/մլ (հիդրոքլորիդ) |
Լիդոկային Lidocaine |
լուծույթ ներարկման, 20մգ/մլ (հիդրոքլորիդ) |
Վերապամիլ Verapamil |
դեղահատ, 40մգ, 80մգ (հիդրոքլորիդ), լուծույթ ներարկման, 2.5մգ/մլ (հիդրոքլորիդ) |
Պրոկայինամիդ Procainamide |
դեղահատ, 250մգ, 500մգ (հիդրոքլորիդ), լուծույթ ներարկման, 100մգ/մլ (հիդրոքլորիդ) |
9.3. Հակագերճնշումային դեղեր | |
Ատենոլոլ Atenolol |
դեղահատ, 50մգ, 100մգ |
Էնալապրիլ Enalapril |
դեղահատ, 2.5մգ |
Հիդրոքլորոթիազիդ Hydrochlorothiazide |
25մգ դեղահատ |
Մեթիլդոպա Methyldopa |
դեղահատ, 250մգ (միայն հղիների գերճնշումը կարգավորելու համար) |
Նիֆեդիպին Nifedipine |
դեղապատիճ կամ դեղահատ, դանդաղ ձերբազատվող, 10մգ |
9.4. Սրտային անբավարարության ժամանակ կիրառվող դեղեր | |
Դիգօքսին Digoxin |
դեղահատ, 62.5մկգ, 250մկգ, լուծույթ ներքին ընդունման, 50մկգ/մլ, լուծույթ ներարկման, 250մկգ/մլ |
Էնալապրիլ Enalapril |
դեղահատ, 2.5մգ |
Հիդրոքլորոթիազիդ Hydrochlorothiazide |
դեղահատ, 25մգ |
9.5. Հակաթրոմբային դեղեր | |
10. Մաշկային հիվանդությունների դեպքում կիրառվող դեղեր (տեղային) | |
10.1. Հակասնկային դեղեր | |
Բենզոյաթթու+սալիցիլաթթու Benzoic Acid+Salicylic Acid |
քսուք կամ նրբաքսուք, 6%+3% |
Միկոնազոլ Miconazole |
քսուք կամ նրբաքսուք, 2% (նիտրատ) |
Նիստատին Nystatin |
քսուք, 100000 ՄՄ/գ |
10.2. Հակավարակային դեղեր | |
Ադամանդյա կանաչ Brilliant green |
լուծույթ սպիրտային, 1%, 2% |
Նեոմիցին+բացիտրացին Neomycin+Bacitracin |
քսուք, 5մգ նեոմիցին սուլֆատ+500 ՄՄ բացիտրացին ցինկ/գ |
Կալիումի պերմանգանատ Potassium permanganate |
լուծույթ ջրային, 1:10000 |
Արծաթի սուլֆադիազին Silver Sulfadiazine |
նրբաքսուք, 1% |
10.3. Հակաբորբոքային դեղեր, քորամարիչներ | |
Բետամեթազոն Betamethasone |
քսուք կամ նրբաքսուք, 0.1% (վալերատ) |
Հիդրոկորտիզոն Hydrocortisone |
քսուք կամ նրբաքսուք, 1% (ացետատ) |
10.4. Տտպող դեղեր | |
Ալյումինիումի ացետատ Aluminium Acetate |
լուծույթ նոսրացման համար, 13% |
10.5. Մաշկաբջիջների տարբերակման, բազմացման վրա ազդող դեղեր | |
Բենզոիլ պերօքսիդ Benzoyl peroxide |
լոսյոն կամ նրբաքսուք, 5% |
Դիթրանոլ Dithranol |
քսուք, 0.1%-2% |
Սալիցիլաթթու Salicylic acid |
լուծույթ, 1%, 2%, 5% |
10.6. Հակաքոսային ու հակաոջլային դեղեր | |
Բենզիլ բենզոատ Benzyl Benzoate |
լոսյոն, 25%, կիթ (էմուլսիա), 20% |
Պերմեթրին Permethrin |
նրբաքսուք 1%, 5%, լոսյոն 1% |
11. Միզամուղներ | |
Ֆուրոսեմիդ Furosemide |
դեղահատ, 40մգ, լուծույթ ներարկման, 10մգ/մլ |
Հիդրոքլորոթիազիդ Hydrochlorothiazide |
դեղահատ, 25մգ, 50մգ |
Մանիտոլ Mannitol |
լուծույթ ներարկման, 10%, 20% |
Սպիրոնոլակտոն Spironolactone |
դեղահատ, 25մգ |
12. Ստամոքսաղիքային դեղեր | |
12.1. Թթվամարիչներ, այլ հակախոցային դեղեր | |
Ալյումինիումի հիդրօքսիդ+ |
դեղահատ, 400մգ+400մգ, դեղակախույթ ներքին ընդունման, (436մգ+150մգ)/10մլ |
Ռանիտիդին Ranitidine |
դեղահատ, 150մգ |
Ֆամոտիդին Famotidine |
դեղահատ, 20մգ, 40մգ |
Օմեպրազոլ Omeprazole |
դեղահատ, 20մգ |
12.2. Հակափսխեցուցիչ դեղեր | |
Մետոկլոպրամիդ Metoclopramide |
դեղահատ, 10մգ (հիդրոքլորիդ), լուծույթ ներարկման, 5մգ/մլ (հիդրոքլորիդ) |
Պրոմեթազին Promethazine |
դեղահատ, 10մգ, 25մգ (հիդրոքլորիդ), բուժահեղուկ կամ օշարակ, 5մգ/5մլ (հիդրոքլորիդ), լուծույթ ներարկման, 25մգ/մլ (հիդրոքլորիդ) |
12.3. Հակաթութքային դեղեր | |
Տեղային անզգայացնողներ, տտպող, հակաբորբոքային դեղեր Local anaesthetic, astringent and antiinflammatory drug |
քսուք կամ մոմիկներ |
12.4. Հակաբորբոքային դեղեր | |
Հիդրոկորտիզոն Hydrocortisone |
մոմիկ, 25մգ (ացետատ) |
Սուլֆասալազին Sulfasalazine |
դեղահատ, 500մգ |
12.5. Հակաջղակծկումային դեղեր | |
Դրոտավերին Drotaverine |
դեղահատեր, 40մգ, լուծույթ ներարկման, 2% |
12.6. Լուծողական դեղեր | |
Աճալ Senna |
դեղահատ, 13.5մգ (կամ ավանդական դեղաձև) |
12.7. Փորլուծության ժամանակ օգտագործվող դեղեր | |
12.7.1. Ներքին ընդունման ջրավերականգնիչ միջոցներ | |
Ներքին ընդունման ջրավերականգնիչ աղեր Oral Rehydration Salts |
դեղափոշի |
12.7.2. Հակափորլուծային դեղեր | |
Լոպերամիդ Loperamide |
դեղահատ, 2մգ |
13. Հորմոններ, այլ ներզատային դեղեր, հակաբեղմնավորիչներ | |
13.1. Մակերիկամի կեղևային շերտի հորմոններ, դրանց սինթետիկ համակերպեր (տես գլուխ 3) | |
13.2. Հակաբեղմնավորիչներ | |
13.2.1. Հորմոնային հակաբեղմնավորիչներ | |
Էթինիլէստրադիոլ+ լեվոնորգեստրել Ethinylestradiօl+ Levonorgestrel |
դեղահատ, 30մկգ+150մկգ |
Էթինիլէստրադիոլ+նորէթիստերոն Ethinylestradiօl+ Norethisterone |
դեղահատ, 35մկգ+1մգ |
Լեվոնորգեստրել Levonorgestrel |
դեղահատ, 750մկգ |
Նորեթիստերոն Էնանտատ Norethisterone Enantate |
լուծույթ ներարկման յուղային, 200մգ/մլ |
Մեդրօքսիպրոգեստերոնի ացետատ Medroxyprogesterone acetate |
լուծույթ ներարկման տևական ազդեցության, 150մգ/մլ |
13.3. Առնածիններ | |
Տեստոստերոն Testosterone |
լուծույթ ներարկման, 200մգ (էնանտատ) |
12.4. Էստրոգեններ | |
Էթինիլէստրադիոլ Ethinylestradiol |
դեղահատ, 50մկգ |
12.5. Պրոգեստոգեններ | |
Նորէթիստերոն Norethisterone |
դեղահատ, 5մգ |
12.6. Ինսուլիններ, այլ հակաշաքարախտային միջոցներ | |
Գլիբենկլամիդ Glibenclamide |
դեղահատ, 5մգ |
Ներարկման ինսուլին (լուծվող) Insuline injection (soluble) |
լուծույթ ներարկման, 40 ՄՄ/մլ, 100 ՄՄ/մլ |
Ազդեցության միջին տևողությամբ ինսուլին Intermediate-acting insueine |
լուծույթ ներարկման, 40 ՄՄ/մլ, 100 ՄՄ/մլ (ինսուլին ցինկի դեղակախույթ կամ իզոֆան ինսուլին) |
Մետֆորմին Metformin |
դեղահատ, 500մգ (հիդրոքլորիդ) |
12.7. Վահանագեղձի հորմոններ, հակաթիրոիդային դեղեր | |
Լեվոթիրօքսին Levothyroxine |
դեղահատ, 50մկգ, 100մկգ (նատրիումական աղ) |
Կալիումի յոդիդ Potassium iodide |
դեղահատ, 100մգ |
Թիամազոլ Thiamazole |
դեղահատ, 5մգ |
13. Ակնաբուժական դեղեր | |
13.1. Հակավարակային դեղեր | |
Գենտամիցին Gentamicin |
լուծույթ (ակնակաթիլներ), 0.3% |
Քլորամֆենիկոլ Chloramphenicol |
լուծույթ (ակնակաթիլներ), 0.25% |
Իդօքսուրիդին Idoxuridine |
լուծույթ (ակնակաթիլներ), 0.1% |
Տետրացիկլին Tetracycline |
ակնաքսուք, 1% (հիդրոքլորիդ) |
13.2. Հակաբորբոքային դեղեր | |
Դեքսամեթազոն Dexamethazone |
լուծույթ (ակնակաթիլներ), 0.1% |
13.3. Տեղային անզգայացնողներ | |
Տետրակային Tetracaine |
լուծույթ (ակնակաթիլներ), 0.5% (հիդրոքլորիդ) |
13.4. Բբասեղմիչ, հակագլաուկոմային դեղեր | |
Ացետազոլամիդ Acetazolamide |
դեղահատ, 250մգ |
Պիլոկարպին Pilocarpine |
լուծույթ (ակնակաթիլներ), 1%, 2%, 4% (հիդրոքլորիդ կամ նիտրատ) |
Թիմոլոլ Timolol |
լուծույթ (ակնակաթիլներ), 0.25%, 0.5% (մալեատ) |
13.5. Բբալայնիչներ | |
Ատրոպին Atropine |
լուծույթ (ակնակաթիլներ), 0.1%, 0.5%, 1% (սուլֆատ) |
14. Հոգեմետ դեղեր | |
Ամիտրիպտիլին Amitriptyline |
դեղահատ, 25մգ (հիդրոքլորիդ) |
Դիազեպամ Diazepam |
դեղահատ, 2մգ, 5մգ |
Կարբամազեպին Carbamazepine |
դեղահատ, 100մգ, 200մգ |
Հալոպերիդոլ Haloperidol |
լուծույթ ներարկման, 5մգ/մլ դեղահատ, 2մգ, 5մգ |
Վալպրոաթթու Valproic acid |
դեղահատ, 300մգ, 500մգ (նատրիումական աղ) |
Քլոմիպրամին Clomipramine |
դեղապատիճ, 10մգ, 25մգ (հիդրոքլորիդ) |
Քլորպրոմազին Chlorpromazine |
դեղահատ, 50մգ, 100մգ (հիդրոքլորիդ) |
Ֆլյուֆենազին Fluphenazine |
լուծույթ ներարկման, 25 մգ/մլ (դեկանոատ կամ էնանտատ) |
15. Շնչառական համակարգի վրա ազդող դեղեր | |
Հակաասթմային, թոքերի քրոնիկ խցանիչ հիվանդությունների դեպքում կիրառվող դեղեր | |
Բեկլոմետազոն Beclometasone |
շնչառման միջոց (ցողացիր), 50մկգ, 250մկգ/ դեղաչափ (դիպրոպիոնատ) |
Էպինեֆրին Epinephrine |
լուծույթ ներարկման, 1մգ/մլ (հիդրոքլորիդ կամ հիդրոգեն տարտրատ) |
Իպրատրոպիումի բրոմիդ Ipratropium bromide |
շնչառման միջոց (ցողացիր), 20մկգ/դեղաչափ |
Սալբուտամոլ Salbutamol |
դեղահատ, 2մգ, 4մգ (սուլֆատ), շնչառման միջոց (ցողացիր), 100մկգ/դեղաչափ (սուլֆատ), օշարակ, 2մգ/5մլ (սուլֆատ), լուծույթ ներարկման, 50մկգ/մլ (սուլֆատ) շնչառման լուծույթ հեղուկացրով, 5մգ/մլ (սուլֆատ) |
Թեոֆիլին Theophylline |
դեղահատ, 100մգ, 200մգ, 300մգ |
Ամինոֆիլին Aminophylline |
լուծույթ ներարկման, 2.4%, 24% |
Կրոմոգլիկաթթու Cromoglicic Acid |
շնչառման միջոց, 20մգ/դեղաչափ (նատրիումական աղ) |
16. Ջրաաղային, թթվահիմնային հավասարակշռությունը կարգավորող լուծույթներ | |
16.1. Ներքին ընդունման դեղեր | |
Ներքին ընդունման ջրավերականգնիչ աղեր Oral Rehydration Salts |
դեղափոշի կամ գրանուլներ խմելու լուծույթի |
Կալիումի քլորիդ Potassium Chloride |
դեղափոշի խմելու լուծույթի |
17. Վիտամիններ, հանքանյութեր | |
Ասկորբինաթթու Ascorbic Acid |
դեղահատ, 50մգ |
Էրգոկալցիֆերոլ Ergocalciferol |
դեղապատիճ կմ դեղահատ, 1.25մգ (50000 ՄՄ), լուծույթ ներքին ընդունման, 250մկգ/մլ(10000 ՄՄ/մլ), 5մգ/մլ (200000 ՄՄ/մլ) |
Յոդ Iodine |
յուղ յոդացված, 1մլ (480մգ յոդ), 0.5մլ (240մգ յոդ) (ներքին ընդունման կամ ներարկման), դեղապատիճ, 200մգ |
Նիկոտինաթթու Nicotinic acid |
դեղահատ, 50մգ |
Պիրիդօքսին Pyridoxine |
դեղահատ, 10մգ, 25մգ (հիդրոքլորիդ) |
Ռետինոլ Retinol |
դեղահատ, 10000 ՄՄ (պալմիտատ) (5.5մգ), դեղապատիճ, 2500 ՄՄ, 33000 ՄՄ, 50000 ՄՄ, 200000 ՄՄ (պալմիտատ), լուծույթ յուղային ներքին ընդունման, 100000 ՄՄ/մլ (պալմիտատ), խառնուրդ ներարկման ջրային, 100000 ՄՄ(պալմիտատ) (55մգ) |
Ռիբոֆլավին Riboflavin |
դեղահատ կամ դեղապատիճ, 5մգ |
Նատրիումի ֆլյուորիդ Sodium Fluoride |
դեղահատ, 20մգ, 40մգ |
Թիամին Thiamine |
դեղահատ, 50մգ (հիդրոքլորիդ) |
Կալցիումի գլյուկոնատ Calcium Gluconate |
դեղահատ, 0.5գ, լուծույթ ներարկման, 10% |
18. Հակաթույներ և թունավորումների ժամանակ օգտագործվող դեղեր | |
18.1. Ոչ հատկորոշիչ | |
Ակտիվացված ածուխ Charcoal, Activated |
դեղափոշի կամ դեղահատ |
19. Հակաուռուցքային և իմունաճնշիչ դեղեր | |
19.1. Իմունաճնշիչ դեղեր | |
Ազաթիոպրին Azathioprine |
դեղահատ, 50մգ, դեղափոշի ներարկման լուծույթի, 100մգ (նատրիումական աղ) |
Ցիկլոսպորին Ciclosporin |
դեղապատիճ, 25մգ, խտանյութ ներարկման, 50մգ/մլ |
19.2. Բջջաթունային դեղեր | |
Ասպարագինազ Asparaginase |
դեղափոշի ներարկման լուծույթի, 10000 ՄՄ |
Բլեոմիցին Bleomycin |
դեղափոշի ներարկման լուծույթի, 15մգ (սուլֆատ) |
Դակարբազին Dacarbazine |
դեղափոշի ներարկման, 100մգ |
Դակտինոմիցին Dactinomycin |
դեղափոշի ներարկման լուծույթի, 500մկգ |
Դաունոռուբիցին Daunorubicin |
դեղափոշի ներարկման լուծույթի, 50մգ |
Դոքսոռուբիցին Doxorubicin |
դեղափոշի ներարկման լուծույթի, 10մգ, 50մգ (հիդրոքլորիդ) |
Էտոպոզիդ Etoposide |
դեղապատիճ, 100մգ, լուծույթ ներարկման, 20մգ/մլ |
Լևամիզոլ Levamisole |
դեղահատ, 50մգ |
Կալցիումի ֆոլինատ Calcium folinate |
դեղահատ կամ դեղապատիճ, 15մգ, լուծույթ ներարկման, 3մգ/մլ |
Մերկապտոպուրին Mercaptopurine |
դեղահատ, 50մգ |
Մեթոտրեքսատ Methotrexate |
դեղահատ, 2.5մգ (նատրիումական աղ), լուծույթ ներարկման, 10մգ/մլ, 25մգ/մլ (նատրիումական աղ) |
Պրոկարբազին Procarbazine |
դեղապատիճ, 50մգ |
Վինբլաստին Vinblastine |
դեղափոշի ներարկման լուծույթի, 5մգ, 10մգ (սուլֆատ) |
Վինկրիստին Vincristine |
դեղափոշի ներարկման, 1մգ, 5մգ |
Ցիկլոֆոսֆամիդ Cyclophosphamide |
դեղահատ, 25մգ, |
Ցիսպլատին Cisplatin |
դեղափոշի ներարկման լուծույթի, 10մգ, 50մգ |
Ցիտարաբին Cytarabine |
դեղափոշի ներարկման լուծույթի, 100մգ, 500մգ |
Քլորմեթին Chlormethine |
դեղափոշի ներարկման լուծույթի, 10մգ (հիդրոքլորիդ) |
Քլորամբուցիլ Chlorambucil |
դեղահատ, 2մգ |
Ֆլյուորոուրացիլ Fluorouracil |
լուծույթ ներարկման, 50մգ/մլ |
19.3. Հորմոններ և հակահորմոններ | |
Դեքսամեթազոն Dexamethasone |
լուծույթ ներարկման, 4մգ/մլ (նատրիում ֆոսֆատ) |
Հիդրոկորտիզոն Hydrocortisone |
դեղափոշի ներարկման, 100մգ (նատրիում սուկցինատ) |
Պրեդնիզոլոն Prednisolone |
դեղահատեր, 5մգ, 25մգ |
Տամօքսիֆեն Tamoxifen |
դեղահատ, 10մգ, 20մգ (ցիտրատ) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.01.2005, N 74-Ն | 25.03.2005, N 759-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|