Գլխավոր տեղեկություն
Համար
N 26-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2006-12.04.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.03.15/6(183) Հոդ.85
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.03.2005
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.04.2012

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մարտի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10205116

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 մարտի 2005 թ.
ք. Երևան

N 26-Ն

                                   

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՈՒՍԱՆՇԱՆՆԵՐԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել հարկադիր կատարողի համազգեստի, ուսանշանների, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը (հավելված 1, 2):

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ արդարադատության նախարարի 2004թ. հունիսի 7-ի թիվ 80-Ն հրամանով հաստատված հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը (հավելված 1, 2):

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:


Դ. Հարությունյան

 


Հավելված 1

 

 

 

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
2005 թ. մարտի 1-ի
N 26 հրամանով

                                   
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հարկադիր կատարողի համազգեստի, ուսանշանների, տարբերանշանների, խորհրդանշանի

 

1. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ

 

1.1 Գլխարկը սև կտորից է, սև թավշյա գլխարկաբոլորքով, գլխարկագագաթի և գլխարկաբոլորքի եզրով ոսկեգույն /դեղնավուն/, 2,5մմ եզրաշերտով: Գլխարկաբոլորքի վրա երկու ոսկեգույն կոճակներով ամրացվում է ցանցահյուսազարդով երկշերտ հյուսված կապը /քուղը/ և ոսկեզօծված գլխարկանշանը: Գլխարկանշանը՝ ոսկեգույն, կաղնու տերևներով երիզված Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, ամրացվում է գլխարկի կենտրոնում:

Գլխարկահովհարը սև է, լաքապատ: Բարձրագույն խմբի հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող աշխատակիցների գլխարկահովհարից վերև՝ գլխարկաբոլորքի վրա, բացի ոսկեզօծ լարահյուսից և ՀՀ զինանշանից, ամրացվում  /ասեղնագործվում/ է կաղնու ճյուղերի տեսքով երկու համաչափ ոսկեկար զարդ:

1.2 Բաճկոնը (Ձև 1 և Ձև 2 կցվում են) առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների կամ արդարադատության լեյտենանտից-կապիտան հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար միակոճկուն է՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով 4 ոսկեզօծ կոճակներով, մարմինը կիսագրկող, հարթ մակերեսներով, հետծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով, թիկնամասի ներքևում՝ կտրվածքով: Բաճկոնը կողքերից ունենում է կափույրով ծածկվող կտրվածքով գրպաններ, իսկ կրծքի մասում՝ կտրվածքով գրպան:  Բարձրագույն և գլխավոր խմբի արդարադատության մայորից-գեներալ-լեյտենանտ հատուկ  կոչում կամ դասային աստիճան ունեցող աշխատակիցների համար՝ երկփեղկանի, երեք կոճականի բաճկոն, թիկնամասի ներքևում՝ առանց կտրվածքի: Բարձրագույն և գլխավոր  խմբի կամ արդարադատության գնդապետ և բարձր հատուկ  կոչում ունեցող աշխատակիցների համազգեստը կարվում է սև գույնի գաբարդինից, գլխավոր և առաջատար խմբի հատուկ կոչում ունեցող մնացած աշխատակիցներինը՝ սև կոստյումի կտորից: Բաճկոնի օձիքը և թևածալքերը՝ ոսկեգույն  (դեղնավուն) եզրաշերտով է՝ 2,5մմ լայնությամբ թևածալքերի վրա երեք կոճակով: Բարձրագույն խմբի հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող աշխատակիցների համար կարվում է նաև տոնական բաճկոն՝ սպիտակադեղնավուն գաբարդինից, որի բաճկոնի օձիքը և թևածալքերը մուգ կարմրավուն եզրաշերտով է 2,5մմ լայնությամբ:

1.3 Տաբատը սև կտորից է, ուղիղ, առանց ծալքերի: Բարձրագույն, գլխավոր և առաջատար խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար՝ ոսկեգույն /դեղնավուն/ եզրաշերտով: Բարձրագույն խմբի հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող աշխատակիցների համար տաբատի վրա եզրաշերտից 5մմ հեռավորությամբ կարվում է մուգ կարմրավուն վրակարվածք՝ 22մմ լայնությամբ շերտով, տաբատի ողջ երկայնքով: Բարձրագույն խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների  տոնական տաբատի վրա եզրաշերտը մուգ կարմրավուն է:

1.4 Կոշիկները /կիսակոշիկները/ սև են, բարձրագույն և գլխավոր խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցներինը՝ այծակաշվե /շևրոյե/, իսկ առաջատար խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար քրոմակաշվե:

1.5 Վերնաշապիկը սպիտակ է, փափուկ կամ կոշտ օձիքով, երկար թևքերով: Որպես ամառային համազգեստ բաճկոնի փոխարեն տրվում է վրադիր վերնաշապիկ՝ երկար և կարճ թևերով: Փողկապը սև է: Կարճ թևքերով վերնաշապիկը կրվում է առանց փողկապի:

1.6 Կիսավերարկուն միակոճկուն է՝ 4 կոճակներով` արհեստական մորթուց օձիքով, սև գույնի դրապից: Բարձրագույն խումբը  կրում է երկփեղկանի վերարկու՝ 3 կոճակներով, կարակուլե օձիքով, թիկնամասի ներքևում` կտրվածքով, սև գույնի դրապից:

Կանանց համար բաճկոնի ձևը նույնն է, կոճկվում է դեպի ձախ, տրվում են կիսաշրջազգեստ և կոշիկներ:

1.7 Ուսանշանները և հատուկ կոչման կամ դասային աստիճանի տարբերանշանները կրում են  վերնաշապիկի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի վրա:

2. ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՇԱՆՆԵՐԸ

 

Հատուկ կոչումների կամ դասային աստիճանի ուսանշանը իրենից ներկայացնում է ձգված վեցանկյուն, երկարավուն զուգահեռ կողմերով, որի ներքևի վերջնամասում ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է ստորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով: Ուսանշանի երկարությունը 110-120մմ է, լայնությունը՝ բարձրագույն խմբի հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող անձանց համար 45մմ է, իսկ գլխավոր և առաջատար խմբերի հատուկ կոչումներ ունեցողներինը՝ 40մմ: Ուսանշանների եզրերը, բացի ստորինից, երիզվում են ոսկեգույն թելերով գործվածքով: Ուսանշանները պատրաստվում են սև գույնի գործվածքից, մահուդի աստառի վրա: Հանովի ամառային ուսանշանները ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով: Բարձրագույն խմբի վրադիր վերնաշապիկի ուսանշանները պատրաստվում են արծաթյա թելից:

2.1 Բարձրագույն, գլխավոր առաջատար խմբի հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող անձանց ուսանշանները

ՀՀ արդարադատության պետական խորհրդականի ուսանշանների վերին հատվածում ոսկեթելերով գործվում է ՀՀ զինանշանը, ներքևի հատվածում` երեք լայն ժապավենատիպ հյուսվածք:

Արդարադատության գեներալ-մայորի, գեներալ-լեյտենանտի կամ արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի և արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի ուսանշանների վրա վերին հատվածում ոսկեթելերով գործվում է Արդարադատության նախարարության խորհրդանշանը (վահան, հետևի պլանում պատկերված սուր, կաղնու տերևներով երիզված, 30մմ բարձրությամբ, 20մմ լայնությամբ), ներքևի հատվածում երկու լայն և միջանկյալ նեղ ժապավենատիպ հյուսվածք:

Արդարադատության գնդապետի, փոխգնդապետի և մայորի ուսանշանների վերին հատվածում տեղադրվում է Արդարադատության նախարարության խորհրդանշանը, ներքևի հատվածում ոսկեթելերով գործվում է մեկ լայն և մեկ նեղ ժապավենատիպ հյուսվածք:

Արդարադատության կապիտանի, ավագ  լեյտենանտի և լեյտենանտի ուսանշանների վերին հատվածում տեղադրվում է Արդարադատության նախարարության խորհրդանշանը, ներքևի հատվածում ոսկեթելերով գործվում է մեկ լայն ժապավենատիպ  հյուսվածք:

3. ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ

Հատուկ կոչումների կամ դասային աստիճանների տարբերանշաններ են օձիքի մակակարերը:

Մակակարերը պատրաստվում են սև թելից, մահուդե աստառի վրա երիզված ոսկեգույն հյուսվածքով: Բարձրագույն խմբի վրադիր վերնաշապիկի մակակարերը պատրաստվում են արժաթյա թելից:

ՀՀ արդարադատության պետական խորհրդականի մակակարի երեսին գործվում է մեկ ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` 24մմ տրամագծով:
Բարձրագույն խմբի հատուկ կոչում գեներալ-մայոր կամ արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի մակակարի մակերեսին ամրացվում է մեկ ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` 22 մմ տրամագծով, գեներալ-լեյտենանտ կամ արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի մակակարի մակերեսին` երկու ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` 22 մմ տրամագծով:

Արդարադատության գնդապետի, փոխգնդապետի և մայորի մակակարի մակերեսն ունի երկու ոսկեգույն (դեղնավուն) լուսաշերտ: Արդարադատության գնդապետի մակակարի մակերեսին ամրացվում է երեք ոսկեզօծ հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով, արդարադատության փոխգնդապետի մակակարի մակերեսին ամրացվում է երկու ոսկեգույն հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով, արդարադատության մայորի մակակարի մակերեսին` մեկ ոսկեգույն հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով:

Արդարադատության կապիտանի, ավագ լեյտենանտի և լեյտենանտի մակակարի մակերեսն ունի մեկ ոսկեգույն (դեղնավուն) լուսաշերտ: Արդարադատության կապիտանի մակակարի մակերեսին ամրացվում է չորս ոսկեգույն հնգաթև աստղ` 13 մմ տրամագծով, ավագ լեյտենանտի մակակարի մակերեսին` երեք ոսկեգույն հնգաթև աստղ` 13 մմ տրամագծով, լեյտենանտի մակակարի մակերեսին` երկու ոսկեգույն հնգաթև աստղ` 13 մմ տրամագծով:

Աստղերը մակակարի մակերեսին դասավորվում են մեկ գծով` վերևից ներքև, բարձրագույն խմբի հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող աշխատակիցների մակակարի մակերեսին` միջնամասում, գնդապետի, փոխգնդապետի և մայորի մակակարի մակերեսին` երկու լուսաշերտի արանքում, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի և լեյտենանտի մակակարի մակերեսին` լուսաշերտի վրա:

4. ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ

Ծառայության խորհրդանշանը էլիպսաձև է, բարձրությունը 97մմ, լայնությունը 85մմ, կարվում է վերնաշապիկի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի ձախ թևքին` ուսակարից 70մմ ներքև:

Խորհրդանշանը՝ ոսկեգույն արծիվ, որի մագիլների մեջ տեղադրված է կապտավուն գիրք բացված վիճակում, կշեռքի նժարների սպիտակ պատկերով: Արծվի հետևի պլանում պատկերված է սպիտակ սուր: Պատկերը եզրազարդված է ստորին մասի ժապավենից մինչև արծվի թևերի միջնամասը հասնող ոսկեգույն կաղնու տերևներով: Արտաքին շրջանագծում ոսկեգույն տառերով գրված է.

 «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ   -   ՀԱՅԱՍՏԱՆ» բառերը:


Հավելված 2

Էջ 1,  2,  3,  4,  5,  6,  7,  8,  9,  10,  11,  12,  13,  14,  15

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.03.2012, N 31-Ն 12.04.2012, N 26-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան