ՏԵ´Ս ՀՈԴՎԱԾ 47.2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ
Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
(Ընդունված է 2000 թվականի հուլիսի 6-ին)
Բ Ա Ժ Ի Ն 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը |
1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային գործի հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը բաղկացած է սույն օրենսգրքից, մաքսային հարաբերությունները կարգավորող այլ օրենքներից և իրավական ակտերից:
Հոդված 2. | Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենսգրքի իմաստով`
ա) ապրանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր տեսակի առարկաներն ու իրերը, այլ գույքը, այդ թվում` արժույթը, արժութային արժեքները, էլեկտրական, ջերմային և այլ տեսակի էներգիան, փոխադրամիջոցները, բացառությամբ սույն հոդվածի «բ» կետով սահմանված տրանսպորտային միջոցների.
բ) տրանսպորտային միջոցներ են համարվում բոլոր տեսակի փոխադրամիջոցները, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղևորների և ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով, այդ թվում` բեռնարկղերը (կոնտեյներները) և այլ օժանդակ փոխադրամիջոցները.
գ) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխում է համարվում ապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք կամ դուրսհանումն այդ տարածքից` ներառյալ միջազգային փոստային առաքումները, խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով փոխադրումները.
դ) ներմուծում է համարվում ապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք.
ե) արտահանում է համարվում ապրանքների և տրանսպորտային միջոցների դուրսհանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից.
զ) ներմուծման կամ արտահանման պահ է համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանն ապրանքների և տրանսպորտային միջոցների հատելու պահը.
է) անձինք են համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների մասնակիցները և պոտենցիալ մասնակիցները.
ը) Հայաստանի Հանրապետության անձինք են համարվում Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես կամ առավելապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները.
թ) օտարերկրյա անձինք են համարվում սույն հոդվածի «ը» կետում չնշված անձինք.
ժ) ապրանքներ տեղափոխող անձ է համարվում ապրանքների սեփականատեր, գնորդ հանդիսացող կամ ապրանքների նկատմամբ տիրապետման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքներն իր անունից սույն օրենսգրքով նախատեսված կարգով տնօրինման լիազորություններով օժտված անձը.
ժա) հայտարարատու է համարվում ապրանքներ տեղափոխող կամ մաքսային բրոքեր (միջնորդ) հանդիսացող անձը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող անձը, որը մաքսային մարմիններում հայտարարագրում և ներկայացնում է ապրանքները և տրանսպորտային միջոցները.
ժբ) փոխադրող է համարվում ապրանքները փաստացի տեղափոխող կամ տրանսպորտային միջոցի օգտագործման համար պատասխանատու անձը.
ժգ) մաքսային ռեժիմ է համարվում մաքսային քաղաքականության իրագործումը կանոնակարգող դրույթների համախումբը, որը որոշում է մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման նպատակը և կանոնակարգում է մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կապակցությամբ առաջացող հարաբերությունները.
ժդ) բացթողում է համարվում մաքսային մարմինների կողմից մաքսային համապատասխան ձևակերպումներ իրականացնելուց հետո ապրանքները կամ տրանսպորտային միջոցները սույն հոդվածի «ը» և «թ» կետերում թվարկված անձանց տրամադրելը.
ժե) մաքսային ձևակերպում է համարվում սույն օրենսգրքին և այլ իրավական ակտերին համապատասխան ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողման համար սահմանված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը` մինչև որոշակի մաքսային ռեժիմով դրանց բացթողումը.
ժզ) մաքսային հսկողություն է համարվում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ամրագրված դրույթների պահպանման նպատակով մաքսային մարմինների կողմից իրականացվող միջոցառումների համակարգը.
ժէ) ոչ սակագնային կարգավորման միջոցներ են համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այն միջոցները, որոնք, ուղղակիորեն չազդելով մաքսային վճարների մեծության վրա, սահմանափակում են ապրանքների և տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը և Հայաստանի Հանրապետությունից արտահանումը.
ժը) մաքսային վճարներ են համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար մաքսային մարմինների կողմից գանձվող` օրենքով սահմանված մաքսատուրքը, հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները.
ժթ) անհաղթահարելի ուժ է համարվում սույն օրենսգրքի համաձայն անձի ստանձնած պարտավորությունների կատարմանը խոչընդոտող` նրա կամքից անկախ գործող և անկասելի ուժը կամ երևույթը.
ի) սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցներ են համարվում ոչ սակագնային կարգավորման այն միջոցները, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում ընդունված որակական և այլ ստանդարտներին, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված և Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված չափանիշներին չհամապատասխանող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային սահմանով տեղափոխումը կասեցնելուն.
իա) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք է համարվում ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենան և տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը: Ընդ որում, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ հաշվառված լինի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է` նախքան Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը: Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձին ապրանքատեսակների համար կարող է սահմանել Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքի բնաիրային սահմանափակումներ.
իբ) «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված և «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է ըստ արտադրական պրոցեսի, վերամշակման համար ներմուծված և վերամշակման համար արտահանված մեկ միավոր ապրանքի և տեղական ու այլ ապրանքների քանակությունից` բնաիրային, արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ.
իգ) «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված և «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է արտադրական պրոցեսի արդյունքում և չի համարվում «իբ» կետով սահմանված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն.
իդ) թափոն է համարվում վերամշակումից գոյացած հումքի, նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին, կորցրել է իր սկզբնական սպառողական հատկությունները և հնարավոր չէ օգտագործել որպես հումք նմանատիպ կամ այլ արտադրական պրոցեսում.
իե) մնացորդ է համարվում սույն հոդվածի «իդ» կետով սահմանված` վերամշակումից ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն չհանդիսացող` վերամշակումից գոյացած հումքի և նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին և չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները.
իզ) ռիսկ է համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման ժամանակ որևէ դեպք տեղի ունենալու հավանականությունը, որը կապված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային մարմինների կողմից կիրառվող այլ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտման հետ, ինչպես նաև խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության անվտանգության, ներքին շուկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ապահովմանը.
իէ) ռիսկերի կառավարում է համարվում ռիսկերի ծագման հավանականությունը նվազեցնող ու կանխարգելող միջոցների համալիր կիրառումը.
իը) մաքսային հայտարարագրում է համարվում այն գործողությունը, որով հայտարարատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահայտում է ապրանքները որոշակի մաքսային ռեժիմով հայտարարագրելու իր մտադրությունը.
իթ) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող է համարվում այն անձը, որը մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կամ փոխադրման իր կողմից իրականացվող գործողություններով ներգրավված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ կարգավորվող իրավահարաբերություններում.
լ) լիազորված տնտեսական օպերատորը սույն օրենսգրքով սահմանված չափանիշներին համապատասխանող արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց մաքսային մարմինների կողմից տրամադրվող կարգավիճակ է, որը հաստատվում է վերադաս մաքսային մարմնի կողմից վարվող` լիազորված տնտեսական օպերատորների միասնական էլեկտրոնային գրանցամատյանում այդ անձանց հաշվառմամբ, և որի տրամադրման դեպքում անձը լիազորված է կիրառելու կամ նրա նկատմամբ սույն օրենսգրքով սահմանված կարգով կիրառվում են հատուկ (այդ թվում՝ պարզեցված) ընթացակարգեր.
լա) նախնական որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից տրամադրվող` ներմուծվող կամ արտահանվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթն է:
(2-րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-125-Ն, 22.12.10 ՀՕ-25-Ն, 08.12.11 ՀՕ-354-Ն, լրաց., փոփ. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 3. | Հայաստանի Հանրապետության մաքսային գործը |
Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգը և պայմանները, մաքսային վճարների գանձումը, մաքսային ձևակերպումները, մաքսային հսկողությունը և մաքսային քաղաքականության իրագործման այլ միջոցները:
Հոդված 4. | Հայաստանի Հանրապետության մաքսային քաղաքականությունը |
1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է միասնական մաքսային քաղաքականություն, որը Հայաստանի Հանրապետության համընդհանուր տնտեսական քաղաքականության անբաժանելի մասն է:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային քաղաքականության նպատակներն են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով և մաքսային տարածքում ապրանքաշրջանառության մաքսային հսկողության, ինչպես նաև մաքսային քաղաքականության իրագործման այլ միջոցների արդյունավետ կիրառումը, մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական անկախության և անվտանգության ապահովմանը, ներքին շուկայի պաշտպանությանը, ազգային տնտեսության զարգացմանն ուղղված տնտեսական քաղաքականության այլ խնդիրների իրագործումը և աջակցությունը:
Հոդված 5. | Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքը և մաքսային սահմանը |
Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ցամաքային, ջրային և օդային տարածքը, որոնց սահմանագծերը համարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը:
(5-րդ հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-328, 20.05.14 ՀՕ-46-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 6. | Մաքսային գործի ղեկավարումը |
Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի ղեկավարումը, կազմակերպումն ու վերահսկողությունն իրականացնում է պետական լիազոր մարմինը (այսուհետ` վերադաս մաքսային մարմին):
Հոդված 7. | Մաքսային մարմինները |
1. Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն իրականացնում են մաքսային մարմինները, որոնք հանդիսանում են իրավապահ մարմիններ:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն են`
ա) վերադաս մաքսային մարմինը.
բ) վերադաս մաքսային մարմնի մաքսատները, այդ թվում՝ տարածաշրջանային և մասնագիտացված.
գ) վերադաս մաքսային մարմնի մաքսային կետերը, այդ թվում՝ սահմանային և մասնագիտացված:
3. Մաքսային մարմինները ստեղծում, վերակազմավորում և լուծարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Մաքսային մարմինները տեղակայվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ստեղծել՝
ա) մասնագիտացված մաքսատներ և մաքսային կետեր, որոնց իրավասությունները սահմանափակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մաքսային մարմինների վրա դրված առանձին գործառույթների և (կամ) մաքսային սահմանով տեղափոխվող առանձին ապրանքատեսակների, այդ թվում՝ որոշակի տեսակի տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների իրականացման լիազորություններով.
բ) տարածաշրջանային մաքսատներ, այդ թվում՝ մասնագիտացված, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տարածաշրջաններում:
(7-րդ հոդվածը խմբ. 24.12.04 ՀՕ-66-Ն)
Հոդված 8. | Մաքսային լաբորատորիաները և ուսումնական հաստատությունները |
1. Մաքսային գործի իրականացման նպատակներով ապրանքների փորձաքննության և հետազոտության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են ստեղծվել մաքսային լաբորատորիաներ:
2. Մաքսային գործի բնագավառում գիտահետազոտական գործունեության իրականացման, կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են ստեղծվել մասնագիտացված ուսումնական հաստատություններ:
(8-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)
Հոդված 9. | Մաքսային մարմինների հիմնական խնդիրները |
1. Մաքսային մարմինների հիմնական խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնիշխանության, տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովումը.
բ) մաքսային օրենսդրության դրույթների կիրառման ապահովումը և մաքսային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, մաքսային օրենսդրության խախտումների կանխարգելումը, կանխումը, բացահայտումը, մաքսային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտքերի գանձման գծով աշխատանքների իրականացումը.
գ) առևտրատնտեսական հարաբերություններում մաքսային կարգավորման մաքսային օրենսդրությամբ սահմանված միջոցների կիրառումը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառումը, մաքսային վճարների գանձումը և փոխանցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
դ) մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների իրականացումը և Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության խթանմանը նպաստող պայմանների ստեղծումը.
ե) մաքսանենգության, ինչպես նաև մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխմանը վերաբերող մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումների դեմ պայքարը, թմրամիջոցների, զենքի, մշակութային, պատմական և հնագիտական նշանակություն ունեցող առարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների և բուսատեսակների, դրանց մասերի և այլ ապրանքների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապօրինի տեղափոխման կանխարգելումը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցումը.
զ) Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի զարգացմանն աջակցումը.
է) սպառողների շահերի պաշտպանության նպատակով ներմուծվող ապրանքների որակի ապահովմանը նպատակաուղղված միջոցառումներին աջակցումը.
ը) մաքսային գործին վերաբերող հարցերում միջազգային պայմանագրերով նախատեսված Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրացումը, համագործակցությունն օտարերկրյա պետությունների մաքսային և իրավասու այլ մարմինների, մաքսային գործին վերաբերող հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ.
թ) Հայաստանի Հանրապետության մաքսային վիճակագրության վարումը.
ժ) մաքսային գործի վերլուծումը, հետազոտումը և մաքսային գործի բնագավառում խորհրդատվական աշխատանքների կատարումը:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված խնդիրները մաքսային մարմիններն իրականացնում են մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` իրենց իրավասության շրջանակում:
Հոդված 10. | Վերադաս մաքսային մարմնի նորմատիվ ակտերը |
Սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում վերադաս մաքսային մարմինն ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:
Հոդված 11. | Մաքսային մարմինների տարբերանշանը |
Մաքսային մարմինները, դրանց տրանսպորտային միջոցներն ունեն տարբերանշան, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 12. | Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք |
Մաքսային մարմիններում որպես պաշտոնատար անձ կարող է աշխատել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
Հոդված 13. | Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց պատասխանատվությունը |
Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ապօրինի գործողությունների կատարման կամ անգործության համար կրում են պատասխանատվություն` սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Հոդված 14. | Մաքսային մարմինների համագործակցությունն այլ անձանց հետ |
1. Պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց իրավասության շրջանակներում օժանդակել մաքսային մարմիններին` նրանց առջև դրված խնդիրների լուծման գործում:
2. Մաքսային մարմինները մաքսային գործի և օրենքով և այլ իրավական ակտերով իրենց վերապահված այլ լիազորությունների իրականացման նպատակով համագործակցում են այլ անձանց հետ: Մաքսային մարմինները պարտավոր են սույն օրենսգրքի 130 հոդվածի 4-րդ մասով նախատեսված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում այդ մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանություն:
3. Օրենքով սահմանված դեպքերում մաքսային մարմինների իրավասության շրջանակին դասվող որոշակի գործառույթներ մաքսային մարմինների նախաձեռնությամբ և հսկողության ներքո կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության այլ անձանց կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(14-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328, 16.09.09 ՀՕ-178-Ն, 18.05.10 ՀՕ-72-Ն)
Հոդված 15. | Մաքսային մարմիններին տարածքների, գրասենյակների, պահեստների, սարքավորումների, կապի միջոցների տրամադրումը |
Այն կազմակերպությունները, հիմնարկները և ֆիզիկական անձինք, որոնք շահագրգռված են իրենց տարածքում մաքսային ձևակերպումներ իրականացնելու համար, անվճար կարգով մաքսային մարմիններին են տրամադրում անհրաժեշտ տարածքներ, գրասենյակներ, պահեստներ, սարքավորումներ, կապի միջոցներ:
Հոդված 16. | Մաքսային մարմիններին մաքսային գործի իրականացման նպատակով տրամադրված տեղեկատվությունը |
1. Սույն օրենսգրքի և այլ իրավական ակտերի համաձայն` մաքսային մարմիններին մաքսային գործի իրականացման նպատակով տրամադրված տեղեկատվությունը մաքսային մարմինների կողմից չի կարող օգտագործվել այլ նպատակներով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Պետական, բանկային, ապահովագրական, առևտրական, ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները մաքսային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից չեն կարող հրապարակվել, օգտագործվել անձնական նպատակների համար, տրամադրվել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմինների, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, երբ մաքսային մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք վերադաս մաքսային մարմնի թույլտվությամբ օրենքով սահմանված իրավասություն ունեցող երրորդ անձանց են տրամադրում համապատասխան տեղեկատվություն և փաստաթղթերի բնօրինակներ կամ պատճեններ:
3. Մինչև ապրանքների և տրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելը, տեղափոխողի կամ նրա լիազորած անձի կողմից վերադաս մաքսային մարմին էլեկտրոնային ձևով կարող է ներկայացվել նախնական տեղեկատվություն տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ: Նախնական տեղեկատվության ցանկը, տրամադրման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(16-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-72-Ն, 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 17. |
Մաքսային մարմինների կողմից նախնական որոշման տրամադրումը |
1. Յուրաքանչյուր անձ կարող է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով դիմում ներկայացնել վերջինիս` մաքսային օրենսդրության կիրառման ընթացակարգերի վերաբերյալ նախնական որոշում ստանալու նպատակով: Նախնական որոշումը մաքսային մարմնի կողմից կարող է չտրամադրվել, եթե կապված չէ կոնկրետ գործարքի հետ: Մաքսային մարմինների կողմից նախնական որոշման տրամադրումն իրականացվում է վճարովի` սույն օրենսգրքով սահմանված չափով, կարգով և ժամկետներում: Այն դեպքերում, երբ մաքսային մարմինն իրականացնում է նախնական որոշման տրամադրման հետ կապված ծախսեր, դիմումատուն մաքսային մարմինների կողմից նախնական որոշման տրամադրումից հետո՝ եռօրյա ժամկետում, վճարում է նաև մաքսային մարմնի կողմից իրականացված ծախսերը` դրանք հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում:
2. Մաքսային մարմնի նախնական որոշումը կիրառվում է մաքսային մարմնի և այդ տեղեկատվությունը տնօրինողի կողմից՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ծածկագրերին համապատասխան:
3. Մաքսային մարմնի նախնական որոշումը կիրառվում է միայն տեղեկատվության տրամադրման պահից հետո իրականացվող գործարքների մասով:
4. Մաքսային մարմնի նախնական որոշումը գործում է տրամադրման օրից՝ երեք տարի:
5. Մաքսային մարմնի նախնական որոշումը դադարում է գործել, երբ՝
ա) օրենսդրական փոփոխությունների արդյունքում փոխվում են որոշման մեջ ներկայացված տեղեկատվությանն առնչվող դրույթները.
բ) փոփոխություն է կատարվում արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում.
գ) փոփոխություններ են կատարվում միջազգային պայմանագրերի անդամակցության շրջանակներում, եթե այդպիսի փոփոխություններն առնչվում են նախնական որոշմանը:
6. Սույն հոդվածի 5-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում նշված դեպքերում նախնական որոշումը դիմումատուի կողմից կարող է օգտագործվել առավելագույնը դրա վերաբերյալ պաշտոնական հրապարակումից կամ դիմումատուին տեղեկացումից հետո ևս վեց ամիս, եթե մինչև տեղեկատվության գործողության դադարման վերաբերյալ պաշտոնական հրապարակումը կամ տեղեկացումը դիմումատուի կողմից կնքվել է համապատասխան ապրանքների ձեռք բերման կամ իրացման պայմանագիր: Նախնական որոշման տնօրինողը եռօրյա ժամկետում տեղեկացվում է այդպիսի որոշման գործողության դադարեցման վերաբերյալ:
7. Մաքսային մարմինների տրամադրած նախնական որոշումը կարող է կիրառվել հետևյալ նպատակներով՝
ա) արտահանման կամ ներմուծման ժամանակ վճարման ենթակա վճարների որոշման համար.
բ) արտահանման ժամանակ գերավճարները վերադարձնելու համար.
գ) մաքսային ձևակերպումների նպատակներով պահանջվող ոչ սակագնային կարգավորման միջոցների որոշման համար:
(17-րդ հոդվածը խմբ. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 171. |
Մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների կայացումը |
1. Սույն օրենսգրքի իմաստով նախնական որոշում է համարվում մաքսային մարմինների կողմից մաքսային օրենսդրությանը համապատասխան տրամադրվող փաստաթուղթը, որն իրավական ուժ ունի ինչպես որոշումը ստացող, այնպես էլ այն անձանց համար, որոնք մաքսային մարմնից նախնական որոշում ստանալու համար ներկայացնում են նույն տեղեկատվությունը: Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված նախնական որոշումների ստացման համար դիմում ներկայացրած անձը պետք է տրամադրի բոլոր այն տեղեկությունները և փաստաթղթերը, որոնք պահանջվում են մաքսային մարմինների կողմից այդ որոշման տրամադրման համար:
2. Մաքսային մարմինների կողմից նախնական որոշումն ընդունվում է մաքսային մարմին դիմումը ներկայացնելու օրվանից եռամսյա ժամկետում: Եթե մաքսային մարմինը սույն օրենսգրքով սահմանված ժամկետում չի կարող տրամադրել համապատասխան որոշում, ապա ներկայացված դիմումի ուսումնասիրության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև վեց ամիս ժամկետով: Այդ դեպքում մաքսային մարմինը մինչև ժամկետի ավարտը տեղեկացնում է դիմումատուին ժամկետի երկարաձգման և դրա պատճառների մասին, ինչպես նաև տեղեկացնում է որոշման կայացման նոր ժամկետի վերաբերյալ:
3. Մաքսային մարմինների տրամադրած նախնական որոշումը պետք է գրավոր հիմնավորված լինի և կարող է բողոքարկվել դիմումատուի կողմից սույն օրենսգրքով սահմանված կարգով` ստանալու օրվանից տասն օրվա ընթացքում:
4. Մաքսային մարմնի կայացրած նախնական որոշումը կարող է անվավեր ճանաչվել, եթե այն ընդունվել է ոչ ճիշտ կամ ոչ լիարժեք տեղեկությունների հիման վրա և՝
ա) առկա է հիմնավորված ապացույց, որ դիմումատուին հայտնի է եղել կամ պետք է հայտնի լիներ տեղեկությունների ոչ ճշգրիտ կամ ոչ լիարժեք լինելը.
բ) այդպիսի որոշում չէր կարող ընդունված լինել ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության հիման վրա:
5. Անվավեր ճանաչված որոշման գործողությունը դադարում է այն օրից, երբ ընդունվել է որոշում նախնական որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ:
6. Նախնական որոշումն անվավեր ճանաչելու դեպքում մաքսային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է այն անձին, որին տրամադրվել է այդ որոշումը:
7. Մաքսային մարմնի տրամադրած նախնական որոշումն անվավեր է ճանաչվում նաև սույն հոդվածով թվարկված դեպքերից բացի այլ դեպքերում, եթե այդպիսի որոշման ընդունման համար չեն պահպանվել սույն օրենսգրքով սահմանված նախապայմանները, կամ այդ նախապայմանները չեն կարող պահպանվել:
(171-ին հոդվածը լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 172. |
Մաքսային մարմինների ընդունած որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկումը |
Մաքսային մարմնի և մաքսային մարմնի պաշտոնատար անձանց ընդունած որոշումները, իրականացրած գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
(172-րդ հոդվածը լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 2
ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ: ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 3
ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
Հոդված 18. | Ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման իրավունքը |
1. Անձինք հավասար հիմունքներով իրավունք ունեն Հայաստանի Հանրապետություն ներմուծել և Հայաստանի Հանրապետությունից արտահանել ապրանքներ և տրանսպորտային միջոցներ` սույն օրենսգրքով սահմանված կարգով:
2. Ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխող անձանց իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում:
Հոդված 19. | Ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման արգելումը |
1. Ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանելը կարող են արգելվել սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված այն դեպքերում, երբ այդ ապրանքները և տրանսպորտային միջոցները վտանգ են ներկայացնում պետական և ազգային անվտանգության, հասարակական կարգի, մարդու կյանքի և առողջության, կենդանական և բուսական աշխարհի, շրջակա միջավայրի, բնակչության բարոյական արժեքների, պատմական, մշակութային և հնագիտական արժեքների, անձանց սեփականության (այդ թվում` մտավոր), իրավունքների և օրինական շահերի համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքները և տրանսպորտային միջոցները համապատասխանաբար ենթակա են անմիջապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրսհանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք վերադարձման, եթե չի նախատեսվում դրանց առգրավում` օրենքով սահմանված կարգով: Նշված ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրսհանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք վերադարձը կատարվում է տեղափոխող կամ փոխադրող անձի կողմից` սեփական միջոցների հաշվին: Ապրանքների և տրանսպորտային միջոցների դուրսհանման կամ վերադարձի անհնարինության կամ ապրանքներ տեղափոխող անձի կողմից չիրականացման դեպքում դրանք ենթակա են`
ա) հանձնման` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը ոչ ավելի, քան 10 օր ժամկետով` մինչև համապատասխան մաքսային ռեժիմով դրանց բացթողումը, իսկ նշված ժամկետը լրանալուց հետո` վերցման` օրենքով սահմանված կարգով.
բ) հայտարարագրման` «ոչնչացում» մաքսային ռեժիմով` ապրանքներ տեղափոխող անձի ցանկությամբ:
Հոդված 20. | Ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման սահմանափակումը |
1. Ապրանքների և տրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար, ելնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության, միջազգային պարտավորությունների կատարման, տնտեսական անկախության և անվտանգության, ներքին սպառողական շուկայի պաշտպանության նկատառումներից, ինչպես նաև ի պատասխան օտարերկրյա պետությունների կամ դրանց միությունների կողմից Հայաստանի Հանրապետության անձանց նկատմամբ խտրական կամ իրավունքները սահմանափակող այլ միջոցառումների կիրառման, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել ոչ սակագնային կարգավորման միջոցներ` Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային պայմանագրերի համաձայն:
2. Սույն օրենսգրքի 19 հոդվածի 1-ին և 20 հոդվածի 1-ին կետերի դրույթների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով առանձին ապրանքատեսակների տեղափոխման արգելքներ` ըստ սույն օրենսգրքով սահմանված մաքսային ռեժիմների.
բ) կարող է սահմանել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով որոշակի ապրանքատեսակների տեղափոխման սահմանափակումներ` ըստ սույն օրենսգրքով սահմանված մաքսային ռեժիմների:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները չեն տարածվում արժույթի և արժութային արժեքների ներմուծման և արտահանման դեպքերի վրա: Արժույթի, արժութային արժեքների ներմուծման և արտահանման կարգը և պայմանները սահմանվում են «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերով:
(20-րդ հոդվածը լրաց. 24.11.04 ՀՕ-138-Ն)
Հոդված 21. | Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգը |
1. Ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվում են համաձայն սույն օրենսգրքով սահմանված մաքսային ռեժիմների:
2. Վերադաս մաքսային մարմնի նախանշած սահմանային մաքսային կետերում ապրանքներն ու տրանսպորտային միջոցները կարող են փոխադրվել շաբաթվա բոլոր օրերին` շուրջօրյա:
3. Այն ապրանքներն ու տրանսպորտային միջոցները, որոնց մաքսային ձևակերպումն ավարտված չէ, կարող են մեկ մաքսային մարմնից մյուսը տեղափոխվել ապրանքներ տեղափոխող անձի կամ դրանց փոխադրումն իրականացնող անձի պատասխանատվության ներքո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(21-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐ
Հոդված 22. | Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման մաքսային ռեժիմները |
1. Մաքսային գործի իրականացման նպատակով սահմանվում են հետևյալ մաքսային ռեժիմները`
ա) ներմուծում` ազատ շրջանառության համար.
բ) վերաներմուծում.
գ) տարանցիկ փոխադրում.
դ) ներմուծում մաքսային պահեստ.
ե) ներմուծում անմաքս առևտրի խանութ.
զ) ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար.
է) ժամանակավոր ներմուծում.
ը) ժամանակավոր արտահանում.
թ) ներմուծում ազատ մաքսային պահեստ.
ժ) ժամանակավոր արտահանում` վերամշակման համար.
ժա) արտահանում` ազատ շրջանառության համար.
ժբ) վերաարտահանում.
ժգ) սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության.
ժդ) ոչնչացում.
ժե) ներմուծում ազատ տնտեսական գոտի:
2. Օրենքով կարող են սահմանվել այլ մաքսային ռեժիմներ:
(22-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)
Հոդված 23. | Մաքսային ռեժիմի ընտրությունը և փոփոխությունը |
1. Անկախ ապրանքների և տրանսպորտային միջոցների բնույթից և քանակից` անձն իրավունք ունի ընտրել կամ փոխել մաքսային ռեժիմը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար սահմանված մաքսային ռեժիմը կարող է փոփոխվել դրանց` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բացթողումից հետո այն ժամանակահատվածում, որի ընթացքում սույն օրենսգրքի համաձայն դրանք գտնվում են մաքսային հսկողության ներքո: Սույն նորմը չի կիրառվում «ներմուծում ազատ մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ տնտեսական գոտի» մաքսային ռեժիմների փոփոխությունների նկատմամբ, որոնք կատարվում են սույն հոդվածի 3-րդ կետի դրույթների համաձայն:
3. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար սահմանված «ներմուծում ազատ մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ տնտեսական գոտի» մաքսային ռեժիմները կարող են փոփոխվել դրանց՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բացթողումից հետո այն ժամանակահատվածում, որի ընթացքում դրանք համապատասխանաբար պահպանվում են ազատ մաքսային պահեստում կամ գտնվում են ազատ տնտեսական գոտում:
(23-րդ հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-328)
Հոդված 24. | Մաքսային ռեժիմների կարգավորումը |
Մաքսային ռեժիմներին վերաբերող` սույն օրենսգրքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 241. | Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նույնականացումը |
«Ժամանակավոր ներմուծում», «ժամանակավոր արտահանում», «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար», «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(241-ին հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)
Հոդված 25. | «Ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմը |
1. «Ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմը կարգավորում է ապրանքների և տրանսպորտային միջոցների (սույն գլխում այսուհետ` ապրանքների) ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` առանց հետագա արտահանման պարտավորության:
2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում օրենքով սահմանված չափով և դեպքերում`
ա) գանձվում են մաքսային վճարներ.
բ) կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ:
(25-րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-125-Ն)
Հոդված 26. | «Վերաներմուծում» ռեժիմը |
1. «Վերաներմուծում» ռեժիմը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար», «ժամանակավոր արտահանում» ռեժիմներով արտահանված ապրանքների և «արտահանում` ազատ շրջանառության համար» ռեժիմով արտահանված` Հայաստանի Հանրապետության ծագման, ինչպես նաև «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված և «վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների հետագա ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք:
2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) գանձվում են միայն մաքսավճարներ, բացառությամբ այն դեպքերի, երբ այս ռեժիմով ներմուծվում են նախկինում «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքներ, որոնցից մաքսային վճարների գանձումն իրականացվում է սույն օրենսգրքի 48 հոդվածի 3-րդ կետի համաձայն, ինչպես նաև բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված դեպքի.
բ) մինչև մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից «արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների ներմուծման դեպքում վերադարձվում են նախկինում դրանց արտահանման համար գանձված մաքսատուրքի գումարները.
գ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների.
դ) պահանջվում է արտահանման պահի համեմատ վերաներմուծվող ապրանքների բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների բացակայություն: Սույն պահանջը չի վերաբերում «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով նախկինում արտահանված ապրանքների վերամշակման հետևանքով կատարված փոփոխություններին.
ե) նախկինում «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված և «վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների ներմուծման դեպքում գանձվում են միայն օրենքով սահմանված կարգով արտահանման ժամանակ վերադարձված մաքսային վճարները:
(26-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-25-Ն)
Հոդված 27. | «Տարանցիկ փոխադրում» ռեժիմը |
1. «Տարանցիկ փոխադրում» ռեժիմը կարգավորում է մաքսային հսկողության ներքո, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մուտքի մաքսային մարմնից մինչև ելքի մաքսային մարմինը:
2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և օրենքով սահմանված դեպքերում` այլ վճարների.
բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սույն օրենսգրքով, այլ օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այս մաքսային ռեժիմի համար նախատեսված դեպքերի.
գ) պահանջվում է երկու մաքսային կետերի միջև ապրանքների տեղափոխման ավարտ առավելագույնը տասն օրվա ընթացքում, իսկ անհաղթահարելի ուժի ազդեցության դեպքում` նշված ժամկետում այդ ապրանքների հանձնում մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը.
դ) պահանջվում է բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի ապրանքների այլ փոփոխության բացառում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է`
ա) այն ապրանքների ցանկը, որոնց տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով ենթակա է լիցենզավորման և վերջինիս իրականացման կարգը.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման կարգը.
գ) ապրանքների տարանցիկ փոխադրման պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը:
(27-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)
Հոդված 28. | Տարանցիկ փոխադրման պատասխանատուն և նրա պատասխանատվությունը |
1. Սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով ապրանքների և տրանսպորտային միջոցների «տարանցիկ փոխադրում» ռեժիմով տեղափոխման համար նախատեսված պատասխանատվությունը կրում է ապրանքներ տեղափոխող անձը:
2. «Տարանցիկ փոխադրում» ռեժիմով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման, կորստի կամ առանց մաքսային մարմինների թույլտվության այլ պատճառով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից ելքի մաքսային կետ դրանք չհասցնելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է տարանցիկ փոխադրման համար սահմանված ժամկետին հաջորդող տասնօրյա ժամկետում վերահայտարարագրել «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով` վճարելով այդ մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված ապրանքների ներմուծման օրվանից:
3. Անկախ սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից` ապրանքներ տեղափոխող անձն ազատվում է «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների վճարումից, եթե ապրանքները և տրանսպորտային միջոցները ոչնչացել կամ անվերադարձ կորսվել են անհաղթահարելի ուժի ազդեցության, բնական մաշվածության կամ տեղափոխման ոչ բնականոն պայմանների հետևանքով կամ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով, և այդ փաստը հաստատվում է փաստաթղթերով:
Հոդված 29. | «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմը |
1. «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմը կարգավորում է ապրանքները սույն օրենսգրքով նախատեսված մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո պահպանելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծելը:
2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և օրենքով նախատեսված դեպքերում այլ վճարների.
բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սույն օրենսգրքով այս մաքսային ռեժիմի համար սահմանված դեպքերի:
(29-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)
Հոդված 30. | «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքների տեղաբաշխման պահանջները |
1. «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմը կարող է կիրառվել այն ապրանքների համար, որոնց ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք արգելված չէ:
2. Այն ապրանքները, որոնք կարող են վնաս պատճառել մաքսային պահեստում գտնվող մյուս ապրանքներին, պետք է պահպանվեն հատուկ հարմարեցված պահեստներում:
Հոդված 31. | «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքների պահպանման տևողությունը |
1. «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքները կարող են պահվել մինչև մեկ տարի ժամկետով:
Եթե հայտարարատուի սկզբնապես խնդրարկած ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը կարող է սահմանափակվել մաքսային մարմինների կողմից` ելնելով ապրանքների օգտագործման ժամկետից և պահպանման առանձնահատկություններից:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո ապրանքները տասնօրյա ժամկետում ենթակա են հայտարարագրման այլ մաքսային ռեժիմով կամ հանձնման մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:
(31-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)
Հոդված 32. | «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով պահպանվող ապրանքների նկատմամբ կիրառվող գործողությունները |
«Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով պահպանվող ապրանքների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ գործողությունները`
ա) ապրանքների պահպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովում.
բ) մաքսային մարմնի թույլտվությամբ ապրանքների նախապատրաստում հետագա առաքման և վաճառքի համար, խմբաքանակների բաժանում, տեսակավորում, փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, բեռնում, բեռնաթափում, դրոշմավորում և ցանկացած այլ գործողություն, որը չի հանգեցնում ապրանքի հատկանիշների և նպատակային նշանակության փոփոխության:
Հոդված 33. | «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» ռեժիմը |
1. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անմաքս առևտրի խանութներ, ինչպես նաև դրանցից ապրանքների վաճառքի հետ կապված հարաբերությունները։
2. Մաքսային սույն ռեժիմի շրջանակներում՝
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.
բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների։
3. (մասն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-66-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-66-Ն)
(33-րդ հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-328, փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)
Հոդված 34. | «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմը |
1. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմը կարգավորում է ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք վերամշակման նպատակով և հետագա արտահանման պայմանով ներմուծելը:
11. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում կարող է իրականացվել՝
ա) անմիջականորեն տվյալ ապրանքների վերամշակում կամ մշակում.
բ) նոր ապրանքների պատրաստում, այդ թվում՝ ապրանքների հավաքակցում, հավաքում, կազմատում.
գ) ապրանքների վերանորոգում, այդ թվում՝ դրանց վերականգնում, բաղադրամասերի փոխարինում, դրանց սպառողական հատկությունների վերականգնում:
2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և սույն օրենսգրքով և այլ օրենքներով այս մաքսային ռեժիմի համար սահմանված դեպքերում` այլ վճարների.
բ) հայտարարատուի դիմումի հիման վրա վերամշակման նպատակով ապրանքների ներմուծումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից մեկ տարին չգերազանցող ժամկետով: Եթե հայտարարատուի ներկայացրած ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
Վերամշակման նպատակով ապրանքների ներմուծման թույլտվություն ստանալու համար հայտարարատուն թղթային կամ էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- դիմում,
- հումքի նյութերի ու կիսաֆաբրիկատների մատակարարման պայմանագրերի կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի կամ հաշիվ ապրանքագրերի պատճենները և վերամշակման արդյունքում ստացված ապրանքների արտահանման պայմանագրերի պատճենները,
- լիազոր մարմնի տրամադրած` «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության վերաբերյալ եզրակացությունը:
Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինները տրամադրում են թույլտվություն:
Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի թերի լինելու դեպքում մաքսային մարմիններն այդ մասին հայտարարատուին տեղեկացնում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Հայտարարատուն փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
Թույլտվություն ստանալու մասին դիմումը երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինների կողմից մերժվում է, եթե չի ներկայացված սույն կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը: Մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների ներմուծման թույլտվության հիմնավորված մերժումը տրվում է գրավոր ձևով:
Մշակութային արժեքների և բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վերամշակման համար ապրանքների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից դրանց հետագա արտահանման ժամանակ:
«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ թույլատրված այլ մաքսային ռեժիմներով ներմուծված ապրանքներն արտահանվում են «արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով, եթե դրանք ամբողջությամբ արտադրվել կամ վերջին անգամ ենթարկվել են բավարար վերամշակման Հայաստանի Հանրապետությունում` համաձայն Ապրանքի ծագման երկրի որոշման կանոնների:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ` մինչև վեց ամիս ժամկետով.
գ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ձևակերպվեն «վերաարտահանում» ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի ընթացքում հետագա արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված:
3. Այս մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքներն արտահանելիս «վերաարտահանում» մաքսային ռեժիմով մաքսային ձևակերպումների ժամանակ ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է վճարել վերամշակված ապրանքների արտահանման համար «արտահանում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների և վերամշակման նպատակով ներմուծված ապրանքների համար «արտահանում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հաշվարկվող մաքսային վճարների դրական տարբերությունը, բացառությամբ մաքսավճարի, որը հաշվարկվում է առանց նվազեցումների:
4. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծված ապրանքների համար սահմանված «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմի «ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմով փոխարինման դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է վճարել «ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված այդ ապրանքների ներմուծման պահից:
5. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծված ապրանքների վերամշակումից առաջացած թափոնները և մնացորդները ենթակա են հայտարարագրման սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետը լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում՝ վճարելով ընտրված մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարները:
(34-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-354-Ն)
Հոդված 35. | «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությունը |
Ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(35-րդ հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)
Հոդված 36. |
«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու կամ մասնակի արտահանելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձանց համար ծագող պարտավորությունները |
«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու կամ մասնակի արտահանելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը, եթե վերամշակման նպատակով ներմուծված և սահմանված ժամկետում չարտահանված ապրանքները չի հանձնել մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, պարտավոր է`
ա) դրանց արտահանման համար սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում այդ ապրանքները վերահայտարարագրել «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով` վճարելով «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված ապրանքների ներմուծման օրվանից, կամ`
բ) սույն հոդվածի «ա» կետում նշված ժամկետում ապրանքներն արտահանելու դեպքում վճարել «ա» կետում նշված տույժերը` հաշվարկված այդ ապրանքներն արտահանելու համար սահմանված ժամկետի ավարտի օրվանից:
(36-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-25-Ն)
Հոդված 37. | «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմը |
1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետագա արտահանման պայմանով ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք:
2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ վճարների.
բ) ապրանքների բացթողումը «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով, բացառությամբ օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին և դրանց անձնակազմին պատկանող ապրանքների և տրանսպորտային միջոցների, որի դեպքում մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա ժամանակավոր ներմուծման ժամկետները կարող է երկարաձգել հայտարարատուի խնդրարկած ժամկետով: Սույն ենթակետով սահմանված դրույթը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա պետությունների պատվո հյուպատոսների և պատվո հյուպատոսարանների աշխատակիցների կողմից ներմուծվող ապրանքների վրա.
(պարբերությունն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-24-Ն)
(պարբերությունն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-24-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց և կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով, ինչպես նաև ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված, ներառյալ ֆինանսական վարձակալությամբ տրված ԱՏԳԱԱ 84-89-ը ապրանքային ծածկագրին դասվող, ապրանքների համար «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով: Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության և ժամկետների երկարաձգման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Օտարերկրյա անձանց կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծվող ԱՏԳԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքների բացթողումը թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած, սակայն օտարերկրյա անձի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու` օրենքով սահմանված ժամկետից ոչ ավելի ժամկետով.
գ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների և սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ միջոցների.
դ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է վերահայտարարագրվեն «վերաարտահանում» ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի ընթացքում հետագա արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված.
ե) արգելվում են բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի ապրանքների և տրանսպորտային միջոցների այլ փոփոխությունները:
զ) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցները բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների ենթարկելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է այդ ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները հայտարարագրել «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով:
(37-րդ հոդվածը լրաց. 20.05.02 ՀՕ-352-Ն, փոփ., լրաց., խմբ. 24.12.04 ՀՕ-66-Ն, փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-125-Ն, փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-24-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-25-Ն)
Հոդված 38. | «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի կիրառման սահմանափակումները |
Ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից՝ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով դրանց հետագա արտահանման ժամանակ:
Եթե ապրանքների ժամանակավոր ներմուծման նկատմամբ Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմինների կողմից կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցներ, ապա ապրանքների ժամանակավոր ներմուծումը չի կարող թույլատրվել (կամ ժամանակավոր ներմուծման թույլտվության ժամկետը չի կարող երկարաձգվել) ավելի երկար ժամկետներում, քան ոչ սակագնային կարգավորման այդ միջոցներով նախատեսվածներն են:
Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից ԱՏԳԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով:
Սույն հոդվածի իմաստով մշտապես բնակվող է համարվում Հայաստանի Հանրապետությունում վերջին մեկ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 180 և ավելի օր գտնվող անձը:
(38-րդ հոդվածը խմբ. 24.12.04 ՀՕ-66-Ն. լրաց. 22.12.10 ՀՕ-25-Ն)
Հոդված 39. | «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ապրանքների ներմուծման ժամկետների նկատմամբ հսկողությունը |
«Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծման ժամկետները հսկվում են մաքսային մարմինների կողմից:
Հոդված 40. | «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու կամ մասնակի արտահանելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձանց համար ծագող պարտավորությունները |
«Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու կամ մասնակի արտահանելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը, եթե սահմանված ժամկետում չարտահանված ապրանքները չի հանձնել մաքսային մարմինների պատասխանատու պահպանմանը, պարտավոր է`
ա) այդ ապրանքների արտահանման համար սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում դրանք վերահայտարարագրել «ներմուծում` ազատ շրջանառության համար» կամ «վերաներմուծում» մաքսային ռեժիմով` վճարելով այդ ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված այդ ապրանքներն արտահանելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից, կամ`
բ) սույն հոդվածի «ա» ենթակետում նշված ժամկետում ապրանքներն արտահանելու դեպքում վճարել նույն ենթակետում նշված տույժերը` հաշվարկված դրանք արտահանելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից:
Հոդված 41. | «Ժամանակավոր արտահանում» ռեժիմը |
1. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմը կարգավորում է հետագա ներմուծման պայմանով ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից:
2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ վճարների.
բ) ապրանքների բացթողումը «ժամանակավոր արտահանում» ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը` արտահանման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
(պարբերությունն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-24-Ն)
(պարբերությունն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-24-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց և կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով, ինչպես նաև ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում արտահանված, ներառյալ ֆինանսական վարձակալությամբ տրված ԱՏԳԱԱ 84-89-ը ապրանքային ծածկագրին դասվող, ապրանքների համար «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով: Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության և ժամկետների երկարաձգման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
գ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների և սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ միջոցների.
դ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ներմուծվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` «վերաներմուծում» ռեժիմով.
ե) արգելվում են բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի ապրանքների և տրանսպորտային միջոցների այլ փոփոխություններ:
զ) «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքները և տրանսպորտային միջոցները բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների ենթարկելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է այդ ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները հայտարարագրել «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով:
(41-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն, փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-125-Ն, փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-24-Ն)
Հոդված 42. | «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի կիրառման սահմանափակումները |
Ժամանակավոր արտահանումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից՝ «վերաներմուծում» մաքսային ռեժիմով դրանց հետագա ներմուծման ժամանակ:
Եթե ապրանքների ժամանակավոր արտահանման նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական այլ մարմինների կողմից կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցներ, ապա ապրանքների ժամանակավոր արտահանումը չի կարող թույլատրվել (կամ ժամանակավոր արտահանման թույլտվության ժամկետը չի կարող երկարաձգվել) ավելի երկար ժամկետներում, քան ոչ սակագնային կարգավորման այդ միջոցներով նախատեսվածներն են:
(42-րդ հոդվածը խմբ. 24.12.04 ՀՕ-66-Ն)
Հոդված 43. | «Ժամանակավոր արտահանում» ռեժիմով ապրանքների արտահանման ժամկետների նկատմամբ հսկողությունը |
«Ժամանակավոր արտահանում» ռեժիմով ապրանքների արտահանման ժամկետները հսկվում են մաքսային մարմինների կողմից:
Հոդված 44. | «Ժամանակավոր արտահանում» ռեժիմով արտահանված ապրանքները սահմանված ժամկետում չներմուծելու կամ մասնակի ներմուծելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձանց համար ծագող պարտավորությունները |
«Ժամանակավոր արտահանում» ռեժիմով արտահանված ապրանքները սահմանված ժամկետում չներմուծելու կամ մասնակի ներմուծելու դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ, ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է`
ա) դրանց ներմուծման համար սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում չներմուծված ապրանքները վերահայտարարագրել «արտահանում` ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով` վճարելով այդ ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված այդ ապրանքները ներմուծելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից, կամ`
բ) սույն հոդվածի «ա» ենթակետում նշված ժամկետում դրանք ներմուծելու դեպքում վճարել նույն ենթակետում նշված տույժերը` հաշվարկված այդ ապրանքները ներմուծելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից:
Հոդված 45. | «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմը |
1. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմը կարգավորում է սույն օրենսգրքով նախատեսված ազատ մաքսային պահեստներում պահպանելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ապրանքներ ներմուծելը:
2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և օրենքով նախատեսված դեպքերում այլ վճարների.
բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված միջոցների:
3. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք կարող են ներմուծվել «ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմի համար նախատեսված կարգով:
4. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից կարող են արտահանվել «արտահանում` ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» ռեժիմներով` առանց մաքսային վճարների գանձման և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:
5. Մաքսային այս ռեժիմը չի կարող կիրառվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և արտահանման համար արգելված ապրանքների նկատմամբ:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել ազատ մաքսային պահեստներում որոշ ապրանքների պահպանման արգելքներ և սահմանափակումներ:
(45-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)
Հոդված 46. | «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքների նկատմամբ գործողությունները |
1. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ գործողությունները`
ա) ապրանքների պահպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովում.
բ) ապրանքների նախապատրաստում հետագա առաքման և վաճառքի համար, խմբաքանակների բաժանում, տեսակավորում, փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, բեռնում, բեռնաթափում, դրոշմավորում և ցանկացած այլ գործողություն, որը չի հանգեցնում ապրանքի հատկանիշների և նպատակային նշանակության փոփոխության.
գ) մեծածախ վաճառք:
2. Մաքսային մարմիններն իրավունք ունեն արգելել ազատ մաքսային պահեստում այն անձանց գործունեությունը, որոնք չեն կատարում սույն օրենսգրքի և իրավական այլ ակտերի պահանջները, ինչպես նաև նրանց մուտքը` ազատ մաքսային պահեստ:
Հոդված 47. | «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքների պահպանման տևողությունը |
1. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքները կարող են պահպանվել մինչև 3 տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը կարող է սահմանափակվել մաքսային մարմինների կողմից` ելնելով ապրանքների օգտագործման ժամկետից և պահպանման առանձնահատկություններից:
Հոդված 471. | «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմը |
1. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմը կարգավորում է ազատ տնտեսական գոտում թույլատրված գործունեություն ծավալելու նպատակով այդ գոտու տարածք ապրանքներ ներմուծելը, ինչպես նաև այդ գոտում թույլատրված գործունեություն ծավալելու հետ կապված հարաբերությունները:
2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում՝
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և օրենքով նախատեսված դեպքերում այլ վճարների.
բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված միջոցների:
3. Մաքսային այս ռեժիմը չի կարող կիրառվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և այդ տարածքից արտահանման համար արգելված ապրանքների նկատմամբ։ Այդ ապրանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
4. Թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք և այլ ապրանքներ, որոնք համարվում են սահմանափակ շրջանառության օբյեկտներ, ազատ տնտեսական գոտու տարածք կարող են ներմուծվել համապատասխան թույլտվության առկայության դեպքում։
(471-ին հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328, 24.12.04 ՀՕ-66-Ն, փոփ. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 472. | Ազատ տնտեսական գոտում ապրանքների նկատմամբ գործողությունները |
(վերնագիրը փոփ. 20.05.14 ՀՕ-46-Ն)
1. Ազատ տնտեսական գոտում ապրանքների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ գործողությունները՝
ա) ապրանքների պահպանություն.
բ) ապրանքների նախապատրաստում՝ հետագա առաքման և վաճառքի համար, խմբաքանակների բաժանում, տեսակավորում, փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, բեռնում, բեռնաթափում, դրոշմավորում.
գ) ապրանքների վերամշակում.
դ) օգտագործում ազատ տնտեսական գոտում շինարարության ընթացքում.
ե) օգտագործում՝ որպես օժանդակ նյութ, գործիք կամ սարքավորում, սույն հոդվածի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում նկարագրված գործողությունների ընթացքում.
ը) ոչնչացում:
2. Ազատ տնտեսական գոտու տարածքում արգելվում է այդտեղ գտնվող ապրանքների մանրածախ վաճառքը, բացառությամբ օրենսդրությամբ հատուկ նշված դեպքերի։
(472-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328, փոփ. 21.08.08 ՀՕ-155-Ն, 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 473. | Ազատ տնտեսական գոտում ապրանքների պահպանման տևողությունը |
1. Ազատ տնտեսական գոտում ապրանքները կարող են պահպանվել անժամկետ:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը կարող է սահմանափակվել մաքսային մարմինների կողմից՝ ելնելով ապրանքների պիտանիության ժամկետներից: Ժամկետը լրանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, ապրանքը ենթակա է հայտարարագրման՝ այլ մաքսային ռեժիմով, կամ հանձնման՝ մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը։
(473-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328, փոփ. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 48. | «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմը |
1. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից վերամշակման նպատակով և հետագա ներմուծման պայմանով ապրանքներ արտահանելը:
11. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում կարող է իրականացվել՝
ա) անմիջականորեն տվյալ ապրանքների վերամշակում կամ մշակում.
բ) նոր ապրանքների պատրաստում, այդ թվում՝ ապրանքների հավաքակցում, հավաքում, կազմատում.
գ) ապրանքների վերանորոգում, այդ թվում՝ դրանց վերականգնում, բաղադրամասերի փոխարինում, դրանց սպառողական հատկությունների վերականգնում.
դ) երաշխիքային ժամկետում գտնվող ապրանքների փոխարինում օտարերկրյա ապրանքներով:
2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.
բ) հայտարարատուի դիմումի հիման վրա վերամշակման նպատակով ապրանքների արտահանումը թույլատրվում է մաքսային մարմիների կողմից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի թերի լինելու դեպքում մաքսային մարմիններն այդ մասին հայտարարատուին տեղեկացնում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Հայտարարատուն փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
Թույլտվություն ստանալու մասին դիմումը երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինների կողմից մերժվում է, եթե չի ներկայացված սույն կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը: Մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների արտահանման թույլտվության հիմնավորված մերժումը տրվում է գրավոր ձևով:
Եթե հայտարարատուի ներկայացրած ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը արտահանման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
Վերամշակման նպատակով ապրանքների արտահանման թույլտվություն ստանալու համար հայտարարատուն թղթային կամ էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- դիմում,
- պայմանագրի պատճենը կամ երաշխիքային սպասարկման ժամկետում գտնվող ապրանքների համար մատակարարի կողմից վերանորոգումը կամ փոխարինումը հավաստող փաստաթուղթը,
- լիազոր մարմնի տրամադրած` «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության վերաբերյալ եզրակացությունը:
Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինները տրամադրում են թույլտվություն:
Երաշխիքային ժամկետում վերաարտահանված ապրանքների փոխարինումը օտարերկրյա ապրանքներով թույլատրվում է, եթե դրանք իրենց նկարագրությամբ, որակով, տեխնիկական ցուցանիշներով համընկնում են վերաարտահանված ապրանքի հետ:
Եթե վերամշակման արտադրանքի փոխարինումը օտարերկրյա ապրանքներով թույլատրվում է, ապա օտարերկրյա ապրանքների ներմուծումը կարող է իրականացվել մինչև վերամշակման համար նախատեսված ապրանքների արտահանումը:
Բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վերամշակման համար ապրանքների ժամանակավոր արտահանումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից` «վերաներմուծում» մաքսային ռեժիմով դրանց հետագա ներմուծման ժամանակ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ` մինչև վեց ամիս ժամկետով.
գ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ներմուծվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «վերաներմուծում» ռեժիմով կամ ձևակերպվեն «արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:
3. Այս ռեժիմով արտահանված ապրանքները ներմուծելիս «վերաներմուծում» ռեժիմով մաքսային ձևակերպումների ժամանակ ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է վճարել վերամշակված ապրանքների ներմուծման համար «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների և վերամշակման նպատակով արտահանված ապրանքների համար «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հաշվարկվող մաքսային վճարների տարբերությունը, բացառությամբ մաքսավճարի, որը հաշվարկվում է առանց նվազեցումների:
4. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանված ապրանքների վերամշակումից առաջացած թափոնները և մնացորդները ենթակա են հայտարարագրման սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետը լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում՝ վճարելով ընտրված մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարները:
(48-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն, լրաց., խմբ. 08.12.11 ՀՕ-354-Ն)
Հոդված 49. | «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությունը |
Ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(49-րդ հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)
Հոդված 50. | «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքները սահմանված ժամկետում չներմուծելու կամ մասնակի ներմուծելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձանց համար ծագող պարտավորությունները |
«Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքները սահմանված ժամկետում չներմուծելու կամ մասնակի ներմուծելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է`
ա) դրանց ներմուծման համար սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում չներմուծված ապրանքները վերահայտարարագրել «արտահանում` ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով` վճարելով այդ ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված այդ ապրանքների ներմուծման համար սահմանված ժամկետի ավարտի օրվանից, կամ`
բ) սույն հոդվածի «ա» կետում նշված ժամկետում դրանք ներմուծելու դեպքում վճարել նույն ենթակետում նշված տույժերը` հաշվարկված այդ ապրանքները ներմուծելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից:
Հոդված 51. | «Արտահանում` ազատ շրջանառության համար» ռեժիմը |
1. «Արտահանում` ազատ շրջանառության համար» ռեժիմը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից առանց հետագա ներմուծման պարտավորության ապրանքներ արտահանելը:
2. Մաքսային այս ռեժիմը նախատեսում է`
ա) մաքսային վճարների գանձում.
բ) ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառում.
գ) ապրանքների արտահանում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից` մաքսային ձևակերպումից հետո առավելագույնը տասն օրվա ընթացքում, իսկ անհաղթահարելի ուժի գործողության դեպքում` նշված ժամկետում այդ ապրանքների հանձնում մաքսային մարմինների ժամանակավոր պահպանությանը.
դ) ապրանքները բաց թողնելուց հետո` մինչև դրանց արտահանումը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արգելվում է բնական մաշվածության, ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանման հետևանքով առաջացած փոփոխություններից բացի ապրանքների այլ փոփոխություն:
Հոդված 52. | «Վերաարտահանում» ռեժիմը |
1. «Վերաարտահանում» ռեժիմը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «ժամանակավոր ներմուծում» ռեժիմներով ներմուծված ապրանքների, «ներմուծում` ազատ շրջանառության համար», «ներմուծում ազատ մաքսային պահեստ, ներմուծում ազատ տնտեսական գոտի», «ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմներով ներմուծված օտարերկրյա պետությունների ծագման ապրանքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծված և որևէ ռեժիմով բաց չթողնված ապրանքների հետագա արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից:
2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) գանձվում են միայն մաքսավճարներ, բացառությամբ այն դեպքերի, երբ այս ռեժիմով արտահանվում են նախկինում «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքներ, որոնցից գանձվում են մաքսային վճարներ` սույն օրենսգրքի 34 հոդվածի 3-րդ կետի համաձայն.
բ) մինչև 180 օրվա ընթացքում «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմով ներմուծված ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վերադարձվում են նախկինում դրանց ներմուծման համար գանձված մաքսային վճարների գումարները, բացառությամբ մաքսավճարի, բնապահպանական և ճանապարհային վճարների:
գ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններից բխող սահմանափակումների.
դ) պահանջվում է ներմուծման պահի համեմատ վերաարտահանվող ապրանքների բնական մաշվածության, ոչ բնականոն պայմաններում տեղափոխման կամ պահպանման հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների բացակայություն, բացառությամբ «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով նախկինում ներմուծված ապրանքների վերամշակման հետևանքով առաջացած փոփոխությունների.
ե) «վերաարտահանում» ռեժիմով բաց թողնված ապրանքներն ապրանքներ տեղափոխող անձի կողմից պետք է արտահանվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից առավելագույնը տասն օրվա ընթացքում, իսկ անհաղթահարելի ուժի գործողության դեպքում նշված ժամկետում այդ ապրանքները պետք է հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:
(52-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328, խմբ. 24.12.04 ՀՕ-66-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն)
Հոդված 53. | «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմը |
1. «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» ռեժիմը կարգավորում է ապրանքների անհատույց հանձնումը Հայաստանի Հանրապետությանը ապրանքներ տեղափոխող անձի կողմից:
2. Այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում.
բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների և սույն օրենսգրքով նախատեսված այլ միջոցների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ չի կարող կիրառվել «սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» ռեժիմը:
4. Միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքները, որոնց ստացումից Համաշխարհային փոստային կոնվենցիայով սահմանված կարգով հրաժարվել են առաքողը և նրա կողմից լրացված հայտարարագրում նշված անձինք, ձևակերպվում են «սեփականության իրավունքից հրաժարում հօգուտ պետության» կամ «ոչնչացում» մաքսային ռեժիմներով` փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող անձի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարզեցված կարգի և ձևի համապատասխան հայտարարագիր լրացնելու միջոցով:
(53-րդ հոդվածը լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 54. | «Ոչնչացում» մաքսային ռեժիմը |
1. «Ոչնչացում» ռեժիմը կարգավորում է ապրանքների ոչնչացումը մաքսային հսկողության ներքո` դրանց հետագա օգտագործումն անհնարին դարձնելու նպատակով:
2. «Ոչնչացում» մաքսային ռեժիմը կիրառվում է ապրանքներ ներմուծող անձի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և օրենքով նախատեսված դեպքերում այլ վճարների.
բ) ապրանքների ոչնչացումն իրականացվում է ապրանքներ տեղափոխող անձի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ չի կարող կիրառվել «ոչնչացում» ռեժիմը:
(54-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)
Հոդված 55. | Սահմանված ժամկետում հետագա արտահանման կամ հետագա ներմուծման պարտավորության խախտման հետևանքով առաջացող պարտավորություններից ազատելը |
Ապրանքներ տեղափոխող անձինք չեն ստանձնում սույն օրենսգրքի 36, 40, 44 և 50 հոդվածներով նախատեսված պարտավորությունները, եթե սահմանված ժամկետում հետագա արտահանման (հետագա ներմուծման) պարտավորությունը նրանց կողմից խախտելն արդյունք է անհաղթահարելի ուժի գործողության, ոչ բնականոն պայմաններում տեղափոխման կամ պահպանման, բնական մաշվածության, ինչպես նաև պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով ապրանքների ոչնչացման, կորստի կամ այլ պատճառով անհնարինության, եթե այդ փաստը հաստատվում է փաստաթղթերով:
(55-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն, 30.04.08 ՀՕ-56-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
Հոդված 56. | Տրանսպորտային միջոցների տեղաշարժը |
1. Տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղաշարժվում են` համաձայն դրանց նկատմամբ կիրառվող մաքսային ռեժիմի:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող տրանսպորտային միջոցները կանգ են առնում մաքսային մարմինների կողմից որոշված տեղերում:
3. Տրանսպորտային միջոցների կանգառի տևողությունը սահմանվում է մաքսային մարմինների կողմից` ելնելով տրանսպորտային միջոցների և դրանցով տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ ժամանակահատվածից:
4. Կանգառի տեղից տրանսպորտային միջոցների տեղաշարժը կատարվում է միայն մաքսային մարմինների թույլտվությամբ:
Հոդված 57. | Հայաստանի Հանրապետության արժույթի, արժեթղթերի, արտարժույթի, պատմական, հնագիտական և մշակութային նշանակության արժեքների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոխադրումը |
Հայաստանի Հանրապետության արժույթի, արժեթղթերի, արտարժույթի, պատմական, հնագիտական և մշակութային նշանակության արժեքների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով:
Հոդված 58. | Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից որոշ ապրանքների տեղափոխման համար պարզեցված կարգի սահմանումը |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից առանձին ապրանքների և միջազգային փոստային առաքումների միջոցով տեղափոխվող ապրանքների տեղափոխման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել պարզեցված կարգ:
Բ Ա Ժ Ի Ն 3
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԸ: ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Գ Լ ՈՒ Խ 6
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ:
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 59. | Մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և լիցենզավորման հիմնական պահանջները |
1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են`
ա) մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանությունը.
բ) անմաքս առևտրի խանութում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացումը.
գ) ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանությունը.
դ) (ենթակետն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-230-Ն)
ե) մաքսային փոխադրողի գործունեությունը.
զ) (ենթակետն ուժը կորցրել է 25.05.11 ՀՕ-200-Ն)
է) (ենթակետն ուժը կորցրել է 25.05.11 ՀՕ-200-Ն)
ը) մաքսային հսկողության տարածքի կազմակերպում:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված գործունեության տեսակների լիցենզավորման կարգը և գործունեության իրականացման համար անհրաժեշտ չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված գործունեության տեսակների լիցենզավորումն իրականացնում է վերադաս մաքսային մարմինը` հայցորդի կողմից հետևյալ փաստաթղթերի ներկայացման դեպքում`
ա) դիմում (հայտ)` լիցենզիա ստանալու համար.
բ) հայցորդի հիմնադիր փաստաթղթերի` օրենքով սահմանված կարգով վավերացված կրկնօրինակները.
գ) տեղեկանք` կանոնադրական հիմնադրամի մասին.
դ) փաստաթղթեր, որոնք, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների, բնութագրում են սույն հոդվածի 1-ին կետով սահմանված գործունեության տեսակների համար անհրաժեշտ տարածքները, այլ հիմնական միջոցները և դրանց տեխնիկական հագեցվածությունը.
ե) (ենթակետն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-230-Ն)
4. Արգելվում է հայցորդից լիցենզավորման համար պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնց ներկայացման պահանջը չի բխում սույն օրենսգրքի և այլ իրավական ակտերի պահանջներից:
(59-րդ հոդվածը լրաց., փոփ. 29.05.02 ՀՕ-328, 21.08.08 ՀՕ-155-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-230-Ն, 25.05.11 ՀՕ-200-Ն)
Հոդված 60. | Մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ վերահսկողությունը |
Սույն օրենսգրքի 59 հոդվածի 1-ին կետով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վերադաս մաքսային մարմինը: Վերահսկողության իրականացման նպատակով վերադաս մաքսային մարմինը վարում է մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ռեեստր, որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(60-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 61. | Մաքսային պահեստները և դրանց տեսակները |
1. Մաքսային պահեստը մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ է, որտեղ մաքսային հսկողության ներքո կարող են պահպանվել «ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքները:
2. Մաքսային պահեստները կարող են լինել`
ա) բաց տիպի` բոլոր անձանց ապրանքների պահպանման համար.
բ) փակ տիպի` որոշակի անձանց ապրանքների պահպանման համար.
գ) մասնագիտացված` բոլոր անձանց որոշակի ապրանքների պահպանման համար:
3. Մաքսային պահեստներ կարող են կազմակերպել սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով լիցենզիա ստացած Հայաստանի Հանրապետության անձինք:
Հոդված 62. | Մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանությունը |
1. Մաքսային պահեստներում ապրանքների պահպանությունն իրականացվում է սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Պահպանությունն իրականացնող անձինք պարտավոր են`
ա) թույլ չտալ ապրանքների դուրսբերումը մաքսային պահեստից, բացառությամբ մաքսային հսկողության նպատակներով կամ մաքսային ռեժիմների փոփոխության դեպքերի.
բ) չխոչընդոտել մաքսային հսկողության իրականացմանը.
գ) մաքսային մարմինների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ` սույն օրենսգրքով սահմանված կարգով մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով.
դ) իրականացնել ապրանքների շարժի հաշվառում և դրանք ներկայացնել մաքսային մարմիններին` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով.
ե) ապահովել մաքսային հսկողության համար Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պայմանները և չափանիշները.
զ) ապահովել մաքսային պահեստների շենքերի և տարածքների առանձնացումը (պարսպապատումը) այլ տարածքներից:
3. Մաքսային պահեստների տարածքում արգելվում է այլ առևտրային գործունեության իրականացումը:
(62-րդ հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)
Հոդված 63. |
Այլ անձանց կողմից մաքսային պահեստում պահպանության հանձնված ապրանքների դիմաց մաքսային վճարների կատարման համար պատասխանատվությունից մաքսային պահեստներ կազմակերպողների ազատ լինելը |
Մաքսային պահեստներ կազմակերպողն այլ անձանց կողմից մաքսային պահեստում պահպանության հանձնված ապրանքների դիմաց մաքսային վճարների կատարման համար պատասխանատվություն չի կրում:
Գ Լ ՈՒ Խ 8
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ
Հոդված 64. | Անմաքս առևտրի խանութը, դրա հիմնումը և տեղակայումը |
1. Անմաքս առևտրի խանութները մաքսային հսկողության գոտում առանձնացված տարածքներ են, որտեղ թույլատրվում է իրացնել բացառապես «ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքները։
2. Անմաքս առևտրի խանութներում վաճառվող ապրանքները նախատեսված են անձնական օգտագործման համար կամ որպես նվերներ։
3. Անմաքս առևտրի խանութներ կարող են հիմնել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք՝ սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով ստացած լիցենզիայի հիման վրա, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
4. Անմաքս առևտրի խանութի առևտրի սրահները պետք է գտնվեն՝
ա) Հայաստանի Հանրապետությունից մեկնող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնադրված սրահներում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող քաղաքացիների անմիջական մաքսային հսկողության համար սահմանված տեղից հետո.
բ) Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնադրված սրահներում՝ մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող քաղաքացիների անմիջական մաքսային հսկողության համար սահմանված տեղերը։
5. Անմաքս առևտրի խանութը, բացի առևտրի սրահից, պետք է ունենա նաև մաքսային հսկողության գոտում տեղակայված պահեստային տարածք։
Պահեստային տարածք հանձնված ապրանքների նկատմամբ մաքսային մարմնի թույլտվությամբ կարող են իրականացվել ապրանքների նախապատրաստում հետագա առաքման և վաճառքի համար, խմբաքանակների բաժանում, տեսակավորում, փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, բեռնում, բեռնաթափում, դրոշմավորում և ցանկացած այլ գործողություն, որը չի հանգեցնում ապրանքի հատկանիշների և նպատակային նշանակության փոփոխության: Պահեստային տարածքից ապրանքների տեղափոխումն անմաքս առևտրի խանութի սրահ կատարվում է մաքսային մարմինների հսկողության ներքո: Պահեստի և առևտրի սրահների ապրանքների շարժի հաշվառումը և հսկողությունը կատարվում են վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությունն անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության իրականացման լիցենզիա ունեցող որոշ անձանց կարող է օժտել մաքսային գործակալի, այսինքն՝ անմաքս առևտրի խանութներից գնված և մաքսային սահմանով տեղափոխման կապակցությամբ մաքսային վճարներով հարկման ենթակա ապրանքներ վաճառելիս, մաքսային մարմինների հսկողության ներքո, գնորդից համապատասխան մաքսային վճարները գանձելու և մաքսային մարմինների միջոցով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու, ինչպես նաև մաքսային ապահովման միջոցների որոշ տեսակների կիրառման լիազորությամբ: Սույն կետում նշված՝ մաքսային ապահովումների միջոցների տեսակները և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(64-րդ հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-328, լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)
Հոդված 65. | Անմաքս առևտրի խանութներում իրացման ենթակա ապրանքների ձեռքբերումը և պահպանումը |
1. Անմաքս առևտրի խանութներում իրացման նպատակով Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքները նախ հայտարարագրվում են «արտահանում ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով, որից հետո անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը հայտարարագրում է «ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով։
2. Անմաքս առևտրի խանութներում իրացման նպատակով այլ երկրներից ներմուծվող ապրանքներն անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը հայտարարագրում է «ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով։
3. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքները պահպանվում են անմաքս առևտրի խանութի պահեստում:
(65-րդ հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-328)
Հոդված 651. | Անմաքս առևտրի խանութներում ապրանքների վաճառքը |
1. Ապրանքների վաճառքն իրականացվում է բացառապես անմաքս առևտրի խանութի առևտրի սրահից։ Անմաքս առևտրի խանութի պահեստից ապրանքների վաճառք չի թույլատրվում:
2. Անմաքս առևտրի խանութների առևտրի սրահներից ապրանքներ գնելու իրավունք ունեն՝
ա) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձինք.
բ) Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձինք։ Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն ժամանած ֆիզիկական անձինք, եթե մինչև մաքսային սահմանն անցնելն օդանավակայանում գտնվող անմաքս առևտրի խանութներից որևէ գնում չեն կատարել, ապա իրավունք ունեն ժամանման պահից 24 ժամվա ընթացքում վերադառնալ անմաքս առևտրի խանութներ և կատարել գնումներ.
գ) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ անցնող ֆիզիկական անձինք.
դ) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող կամ Հայաստանի Հանրապետություն ժամանող օդանավերի անձնակազմերը.
ե) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող օդանավերի հրամանատարները կամ այլ լիազորված անձինք՝ օդանավում ուղևորներին վաճառելու համար։ Սույն ենթակետով նախատեսված անձանց անմաքս առևտրի խանութներն ապրանքներ տրամադրում են ավիաընկերությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա։
3. Մաքսային վերադաս մարմնի կողմից սահմանված մաքսային հսկողություն ապահովելու համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում մաքսային վերադաս մարմնի կողմից կարող է թույլատրվել անմաքս առևտրի խանութների առևտրի սրահներից օդային տրանսպորտով երթևեկելու հետ առնչություն չունեցող անձանց ոչ ենթաակցիզային ապրանքներ վաճառելը։
4. Անմաքս առևտրի խանութներում վաճառքն իրականացվում է հսկիչ դրամարկղային մեքենաներով։
5. Անմաքս առևտրի խանութներից գնումներ կատարող անձը պարտավոր է ներկայացնել անմաքս առևտրի խանութից առևտուր կատարելու իրավունքը հաստատող փաստաթուղթ։ Անմաքս առևտրի խանութ մուտքագրված ապրանքների, ինչպես նաև վաճառված ապրանքների և առևտուր կատարած անձանց հաշվառումը և հաշվառման տրամադրումը մաքսային մարմիններին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
6. Անմաքս առևտրի խանութներում առևտուրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արժույթով։ Կազմակերպիչը կարող է առևտուրը կազմակերպել նաև այլ՝ Հայաստանի Հանրապետությունում ազատ փոխարկելի օտարերկրյա արժույթով։
7. Անմաքս առևտրի խանութներում կազմակերպիչը կարող է առևտուրն իրականացնել ինչպես կանխիկ դրամով, այդպես էլ չեկերով, վճարային քարտերով և այլն։
(651-ին հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)
Հոդված 652. | Անմաքս առևտրի խանութներից ձեռք բերված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից |
1. Անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացվում է առանց որևէ սահմանափակման, այդ թվում՝ քանակական և գնային։
2. Անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանվում են առանց մաքսային վճարներ գանձելու և ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու։
(652 -րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)
Հոդված 653. | Անմաքս առևտրի խանութներից ձեռք բերված ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի մյուս մասերը |
1. Անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվելիս (ներմուծվելիս) ենթակա են մաքսային ձևակերպման։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու (ներմուծելու) նպատակով յուրաքանչյուր ժամանած քաղաքացու կողմից անմաքս առևտրի խանութներից գնման ենթակա ենթաակցիզային ապրանքների առավելագույն քանակը։
3. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու (ներմուծելու) նպատակով յուրաքանչյուր ժամանած քաղաքացու կողմից անմաքս առևտրի խանութներից գնման ենթակա ոչ ենթաակցիզային ապրանքների առավելագույն քանակ և գին չեն սահմանվում։ Այնուամենայնիվ, գնորդն այդ ապրանքներն իրավունք չունի հետագայում օգտագործել ձեռնարկատիրական գործունեության նպատակով։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու (ներմուծելու) նպատակով յուրաքանչյուր ժամանած քաղաքացու կողմից անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքների այն առավելագույն քանակը կամ գինը, որն ազատվում է մաքսային վճարներից։ Գերազանցող մասը ենթակա է մաքսային վճարների։
5. Սույն օրենսգրքի 651-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց կողմից անմաքս առևտրի խանութներից գնված բոլոր ապրանքները ենթակա են մաքսային վճարներով գանձման:
(653-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328, փոփ. 21.08.08 ՀՕ-155-Ն)
Գ Լ ՈՒ Խ 9
ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 66. | Ազատ մաքսային պահեստները |
1. Ազատ մաքսային պահեստը մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ է, որտեղ առանց մաքսային հսկողության կարող են պահպանվել «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքները:
2. Ազատ մաքսային պահեստներ կարող են հիմնել Հայաստանի Հանրապետության անձինք` սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով ստացած լիցենզիայի հիման վրա:
Հոդված 67. | Ազատ մաքսային պահեստների տարածքներում օրենսդրության պահպանումը |
1. Օրենսդրության խախտումների մասին բավարար տեղեկատվության առկայության դեպքում մաքսային մարմիններն իրավունք ունեն ազատ մաքսային պահեստներում ապրանքների նկատմամբ հսկողություն սահմանել:
2. Ազատ մաքսային պահեստներ ներմուծվող, արտահանվող և այնտեղ պահվող ապրանքների մաքսային ձևակերպումը կարող է իրականացվել վերադաս մաքսային մարմնի սահմանած պարզեցված ձևով:
Գ Լ ՈՒ Խ 91
ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
(գլուխը լրաց. 29.05.02 ՀՕ-328)
Հոդված 671. |
Ազատ տնտեսական գոտու հիմնումը |
Հոդված 672. |
Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը |
Հոդված 673. |
Ազատ տնտեսական գոտու շահագործողը |
Հոդված 674. |
Ազատ տնտեսական գոտի ներմուծվող ապրանքների ձեռքբերումը |
1. Ազատ տնտեսական գոտու սահմանագծով տեղափոխվող` Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքները, այդ թվում՝ շինարարություն, ինչպես նաև շենքերի շահագործում իրականացնելու նպատակով ձեռք բերված ապրանքները հաշվառվում են ազատ տնտեսական գոտու շահագործողի և կազմակերպչի կողմից` վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով, և ոչ ուշ, քան յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող տասներորդ օրը ներկայացվում են վերադաս մաքսային մարմին:
2. (կետն ուժը կորցրել է 25.05.11 ՀՕ-200-Ն)
3. Ազատ տնտեսական գոտի այլ երկրներից ներմուծվող ապրանքներն ազատ տնտեսական գոտու շահագործողը կամ կազմակերպիչը հայտարարագրում է «ներմուծում ազատ տնտեսական գոտի» մաքսային ռեժիմով։
(674 -րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328, փոփ. 25.05.11 ՀՕ-200-Ն, խմբ. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 675. |
Ազատ տնտեսական գոտուց ապրանքների արտահանումը |
1. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված, ինչպես նաև ազատ տնտեսական գոտում արտադրված ապրանքները Հայաստանի Հանրապետության ներքին շուկա կարող են մուտք գործել միայն «ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմով ձևակերպվելուց հետո:
2. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված, ինչպես նաև ազատ տնտեսական գոտում արտադրված ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից կարող են արտահանվել «արտահանում ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» ռեժիմներով:
3. Ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, այդ թվում՝ օդանավակայանի բեռնային համալիրի միջոցով, իրականացվում է տարանցիկ փոխադրման համար սահմանված կանոններով։
(675-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328, 25.05.11 ՀՕ-200-Ն, խմբ. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 676. |
Ազատ տնտեսական գոտու իրավական ռեժիմը |
1. Ազատ տնտեսական գոտում գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։
2. Ազատ տնտեսական գոտի կարող են մուտք գործել համապատասխան իրավասություն ունեցող պետական մարմինների աշխատակիցները և պաշտոնատար անձինք։ Գոտի կարող են մուտք գործել նաև կազմակերպչի և շահագործողների աշխատակիցները՝ պատշաճ ձևակերպված փաստաթղթերի առկայության դեպքում։
3. Գոտում մշտապես բնակվելն արգելվում է։
4. Ֆիզիկական անձանց մուտքը և ելքն ազատ գոտուց ենթակա են մաքսային հսկողության։
5. Ապրանքների մուտքը, առկայությունը և ելքն ազատ գոտուց ենթակա են մաքսային հսկողության։ Մաքսային մարմիններն իրավունք ունեն մաքսային հսկողություն իրականացնել գոտու ներսում, այդ թվում՝ պահանջել մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, տեղում ստուգել գոտի ներմուծված ապրանքների փաստացի առկայությունը, կատարել այլ գործողություններ, որոնք կկանխեն մաքսանենգ ճանապարհով ապրանքների տեղափոխումը, մաքսային կանոնների այլ խախտումները։
6. Ազատ տնտեսական գոտիների նկատմամբ մաքսային հսկողությունը պետք է սահմանափակված լինի անհրաժեշտ նվազագույնով։
7. Ազատ տնտեսական գոտի ապրանքների ներկրման և արտահանման մաքսային ձևակերպումը կարող է իրականացվել վերադաս մաքսային մարմնի սահմանած պարզեցված ձևով:
8. Ազատ տնտեսական գոտու շահագործողները և կազմակերպիչը պարտավոր են իրականացնել ազատ տնտեսական գոտի ներմուծված ապրանքների հաշվառումը և համապատասխան հաշվետվությունների տրամադրումը մաքսային մարմիններին։ Հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(676 -րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)
(գլուխը լրաց. 29.05.02 ՀՕ-328)
Գ Լ ՈՒ Խ 10
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ (ԲՐՈՔԵՐԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 68. | Մաքսային միջնորդը (բրոքերը) |
1. Մաքսային միջնորդը (բրոքերը) մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության անձն է, որը հանդես է գալիս իր և ապրանքներ տեղափոխող անձի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
2. Մաքսային միջնորդի գործունեություն իրականացնող անձը պարտավոր է ունենալ բանկային կամ վարկային կազմակերպության տրամադրած` մաքսային միջնորդի գործունեության արդյունքում առաջացած մաքսային վճարների, տույժերի և տուգանքների վճարման երաշխիք կամ ապահովագրական ընկերության կողմից տրամադրված ծածկույթ` տարեկան առնվազն՝
ա) 150 մլն դրամի չափով` 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի հունվարի 1-ը իրականացվող գործունեության համար.
բ) 300 մլն դրամի չափով` 2016 թվականի հունվարի 1-ից հետո յուրաքանչյուր տարվա ընթացքում իրականացվող գործունեության համար:
3. Մաքսային միջնորդն իր և ապրանքներ տեղափոխող անձի միջև կնքված պայմանագրի հիման վրա կարող է հանդես գալ՝
ա) ուղղակի` երբ միջնորդը գործում է ապրանքներ տեղափոխող անձի անունից և նրա հաշվին, այսինքն` միջնորդը հանդես է գալիս որպես հայտարարատու, իսկ հայտարարագրված տեղեկությունների ճշտության համար պատասխանատվություն է կրում տեղափոխողը.
բ) անուղղակի` երբ միջնորդը գործում է իր անունից և տեղափոխողի միջոցների հաշվին, այսինքն` միջնորդը հանդես է գալիս որպես հայտարարատու և պատասխանատվություն է կրում հայտարարագրված տեղեկությունների ճշտության համար:
4. Նախքան մաքսային հսկողության հետ կապված գործողություններ իրականացնելը միջնորդը մաքսային մարմիններ հայտարարում է իր` ուղղակի կամ անուղղակի հանդես գալու հանգամանքը` հաստատելով դա համապատասխան լիազորագրով: Մաքսային մարմիններին լիազորագիրը չներկայացնելու դեպքում միջնորդը համարվում է իր անունից և իր միջոցների հաշվին գործող:
5. Ուղղակի հանդես գալու դեպքում միջնորդի կողմից իրականացվող մաքսային ձևակերպումների հետ կապված գործունեության ընթացքում ի հայտ եկած մաքսային կանոնների խախտումների համար պատասխանատվությունը կրում է ապրանքներ տեղափոխող անձը, իսկ անուղղակի հանդես գալու դեպքում պատասխանատվությունը կրում է միջնորդը, ինչպես սույն օրենսգրքով նախատեսված` բանկային կամ վարկային կազմակերպության երաշխիքի կամ ապահովագրական ընկերության տրամադրած ծածկույթի, այնպես էլ դրանցով նախատեսված միջոցների սպառման դեպքում` սեփական միջոցների հաշվին:
6. Մաքսային միջնորդի (բրոքերի) և ապրանքներ տեղափոխող անձի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նրանց միջև կնքված պայմանագրով:
(68-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-230-Ն, խմբ. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 69. | Մաքսային միջնորդի (բրոքերի) իրավունքներն ու պարտականությունները |
1. Մաքսային միջնորդը (բրոքերը) իրավունք ունի իրականացնել մաքսային ձևակերպման պահանջներից բխող բոլոր գործողությունները, ինչպես նաև այլ միջնորդական գործառնություններ, որոնք վերաբերում են մաքսային գործին` իր կողմից ներկայացվող անձի հանձնարարականով և վերջինիս միջոցների հաշվին:
2. Մաքսային միջնորդը (բրոքերը) պարտավոր է`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 20.05.14 ՀՕ-46-Ն)
բ) ապրանքները և տրանսպորտային միջոցները հայտարարագրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի համաձայն.
գ) մաքսային մարմնի պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել հայտարարագրվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները, եթե միջնորդը հանդես է գալիս սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգավիճակով.
դ) մաքսային մարմնի պահանջով ներկայացնել մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկություններ, եթե միջնորդը հանդես է գալիս սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգավիճակով.
ե) մաքսային մարմնի պահանջով ներկա գտնվել ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային զննմանը, եթե միջնորդը հանդես է գալիս սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգավիճակով.
զ) (ենթակետն ուժը կորցրել է 20.05.14 ՀՕ-46-Ն)
է) (ենթակետն ուժը կորցրել է 20.05.14 ՀՕ-46-Ն)
(69-րդ հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն, փոփ., լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 70. | Մաքսային ձևակերպումների մասնագետը |
1. Մաքսային միջնորդի (բրոքերի) անունից մաքսային ձևակերպումները կարող է իրականացնել միայն վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
2. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ստանալու համար պարտադիր պայմաններ են`
ա) մաքսային օրենսդրությանը տիրապետելը.
բ) մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացությունը:
3. Որակավորման քննությունների ծրագրերը և դրանց անցկացման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը: Որակավորման քննություններն ընդունում է վերադաս մաքսային մարմնի ստեղծած հանձնաժողովը: Որակավորման քննությունը դրական հանձնած անձանց տրվում է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական, որի գործողության ժամկետը երկու տարի է:
4. Մաքսային ձևակերպումների մասնագետի գործունեությունը դադարեցվում է, եթե`
ա) հաստատվում է մաքսային ձևակերպումների մասնագետի` կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով որակավորման վկայական ստացած լինելու փաստը.
բ) օրինական ուժի մեջ է մտնում մաքսային ձևակերպումների մասնագետի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը.
գ) մաքսային մասնագետը, ի շահ իրեն կամ երրորդ անձանց, օգտագործում, հրապարակում կամ երրորդ անձանց է տրամադրում իր ներկայացրած անձանց պետական, առևտրային, բանկային, ծառայողական կամ ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
դ) մաքսային ձևակերպումների մասնագետը մեկ տարվա ընթացքում երկուսից ավելի անգամ մաքսային կանոնների խախտման համար ենթարկվել է պատասխանատվության.
ե) մաքսային ձևակերպումների մասնագետը դատապարտվել է մաքսանենգության, խարդախության կամ զեղծարարության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
5. Մաքսային ձևակերպումների մասնագետի գործունեությունը դադարեցվելու դեպքում անձը իրավունք ունի իր գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու վերադասության կարգով կամ դատարան:
(70-րդ հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն, 22.12.10 ՀՕ-25-Ն)
Հոդված 71. | Մաքսային միջնորդի (բրոքերի) և դրա աշխատողների կողմից հանձնարարողից ստացած տեղեկության օգտագործումը |
1. Հանձնարարողից հանձնարարությունը կատարելու նպատակով ստացած տեղեկությունը մաքսային միջնորդը (բրոքերը) և դրա աշխատողները կարող են օգտագործել բացառապես մաքսային նպատակներով:
2. Պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն և չեն կարող օգտագործվել մաքսային միջնորդի (բրոքերի) կամ դրա աշխատողների կողմից` ի շահ իրենց կամ երրորդ անձանց, տրամադրվել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմիններին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Գ Լ ՈՒ Խ 10.1
(գլուխը լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)
Հոդված 71.1
Մաքսային հսկողության տարածքը
1. Մաքսային հսկողության տարածքը մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ է, որտեղ մաքսային հսկողության ներքո պահպանվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծված և դեռևս որևէ մաքսային ռեժիմով բաց չթողնված ապրանքներն ու տրանսպորտային միջոցները:
2. Մաքսային հսկողության տարածք կարող են կազմակերպել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստացած Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք:
3. Մաքսային հսկողության տարածքում արգելվում է այլ առևտրային գործունեության իրականացումը:
4. Մաքսային հսկողության տարածքի բոլոր շինություններն ամբողջությամբ պետք է ներառված լինեն մաքսային հսկողություն իրականացնելու տարածքում: Արգելվում է մաքսային հսկողության տարածք մաքսային հսկողությունից դուրս գտնվող ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մուտքը, բացառությամբ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների:
(711 -րդ հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)
Հոդված 71.2
Մաքսային հսկողության տարածքի մուտքն ու ելքը
Մաքսային հսկողության տարածքներ անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքն իրականացվում են մաքսային մարմինների թույլտվությամբ:
(712 -րդ հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)
(գլուխը լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)
Գ Լ ՈՒ Խ 11
ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 72. | Մաքսային փոխադրողը |
1. Մաքսային փոխադրողը սույն օրենսգրքով սահմանված կարգով մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրումն իրականացնող և սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով լիցենզիա ստացած իրավաբանական անձն է:
2. Մաքսային փոխադրողն իր գործունեությունն իրականացնում է սույն օրենսգրքի և այլ իրավական ակտերի համաձայն:
3. Մաքսային փոխադրող հանդիսացող անձանց կողմից «տարանցիկ փոխադրում» ռեժիմով բաց թողնված ապրանքների տեղափոխումը կատարվում է առանց պարտադիր մաքսային ուղեկցման:
4. Մաքսային փոխադրողը պարտավոր է`
ա) կատարել մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրումների հաշվառում և մաքսային մարմիններին վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով ներկայացնել հաշվետվություն այդ փոխադրումների վերաբերյալ.
բ) ունենալ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրման համար մաքսային ապահովումների միջոցների կիրառման հնարավորություն ունեցող սեփական կամ վարձակալված տրանսպորտային միջոցներ.
գ) իրավաբանական հասցեի, գտնվելու և (կամ) գործունեության վայրերի, տնօրենի փոփոխության դեպքում դրանց վերաբերյալ 15-օրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրել վերադաս մաքսային մարմնին.
դ) ապահովել իր կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունը վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով.
ե)
(72-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)
(72-րդ հոդվածի 4-րդ կետի «ե» ենթակետը 20.05.14 ՀՕ-46-Ն ՀՀ օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2015 թվականին)
Հոդված 73. | Մաքսային փոխադրողների և դրա աշխատողների կողմից հանձնարարողից ստացած տեղեկության օգտագործումը |
1. Հանձնարարողից հանձնարարությունը կատարելու նպատակով ստացած տեղեկությունը մաքսային փոխադրողը և դրա աշխատողները կարող են օգտագործել բացառապես մաքսային նպատակներով:
2. Պետական, բանկային, ապահովագրական, առևտրային, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն և չեն կարող օգտագործվել մաքսային փոխադրողի կամ դրա աշխատողների կողմից` ի շահ իրենց կամ երրորդ անձանց, տրամադրվել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմիններին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
(73-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-72-Ն)
Գ Լ ՈՒ Խ 1 1 . 1
(գլուխը լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 731. | Լիազորված տնտեսական օպերատորները |
Լիազորված տնտեսական օպերատորների կարգավիճակ ստացած անձինք իրավունք ունեն կիրառելու սույն օրենսգրքով սահմանված` արտահանման և ներմուծման պարզեցված ընթացակարգեր, ինչպես նաև օգտվում են մաքսային վճարների վճարման ժամկետի հետաձգման հնարավորությունից:
(731-ին հոդվածը լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 732. | Մաքսային մարմինների կողմից լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ տրամադրելու կարգը |
1. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը վերադաս մաքսային մարմին պետք է ներկայացնի դիմում և նախորդ երեք տարիների ընթացքում իրականացրած գործունեության ինքնագնահատման թերթիկ, որի ձևը և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Մաքսային մարմինն ուսումնասիրում է անձի նախորդ տարիների ընթացքում իրականացրած գործունեությունը, որի արդյունքում բացահայտված տվյալները համադրվում են անձի ներկայացրած ինքնագնահատման թերթիկում ներառված տեղեկատվության հետ, և կայացվում է որոշում՝
ա) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման վերաբերյալ` եթե դիմում ներկայացրած անձը համապատասխանում է սույն օրենսգրքով սահմանված չափանիշներին.
բ) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողից լրացուցիչ տվյալներ պահանջելու, իսկ ներկայացված տվյալների թերի կամ կեղծ լինելու վերաբերյալ մաքսային մարմնի կասկածի առկայության դեպքում` ստուգում իրականացնելու վերաբերյալ:
Սույն կետի «բ» ենթակետով նախատեսված գործողությունների ավարտից հետո՝ երկամսյա ժամկետում, մաքսային մարմինը որոշում է կայացնում լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ տրամադրելու կամ այդ կարգավիճակի տրամադրումը մերժելու վերաբերյալ:
Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշում է կայացվում նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից մաքսային մարմինների պահանջած տվյալների տրամադրումից հրաժարվելու դեպքում:
(732-րդ հոդվածը լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 733. | Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ տրամադրելու չափանիշները |
1. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ տրամադրվում է այն անձանց, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին՝
ա) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու համար մաքսային մարմիններ դիմում ներկայացնելու օրվա դրությամբ ունեն արտաքին տնտեսական գործունեության իրականացման առնվազն երեք տարվա պատմություն.
բ) անձի կողմից դիմում ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում մաքսային կանոնների խախտումների կամ հանցագործությունների դեպքերի բացակայություն.
գ) դիմում ներկայացնելու օրվա դրությամբ հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունների բացակայություն.
դ) մաքսային հսկողության արդյունքում նախորդ երեք տարիների ընթացքում մաքսային վճարների գծով չմարված պարտավորությունների, տույժերի և (կամ) տուգանքների վճարման պարտավորության ժամկետի խախտման բացակայություն.
ե) վերջին երեք տարիների ընթացքում անձի կողմից յուրաքանչյուր տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը կազմում է 50 մլն դրամից մինչև 1 մլրդ դրամ.
զ) անձի կողմից արտաքին տնտեսական գործունեության իրականացում այն երկրների հետ, որոնք վերադաս մաքսային մարմնի սահմանած չափանիշներով անվտանգության առումով ռիսկային չեն համարվում:
(733-րդ հոդվածը լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 734. | Լիազորված տնտեսական օպերատորի համար նախատեսված պարզեցված ընթացակարգերը |
Լիազորված տնտեսական օպերատորները կարող են օգտվել հետևյալ պարզեցված ընթացակարգերից՝
ա) մաքսային հսկողության համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների ապահովման դեպքում` մաքսային հսկողության իրականացման վայրի ընտրություն.
բ) նախնական տեղեկատվության տրամադրման դեպքում՝ մաքսային հայտարարագրի լրացման ժամկետի հետաձգում տասն օրով.
գ) մաքսային հայտարարագրերի, դիմումների և այլ փաստաթղթերի ընդունում առաջնահերթության կարգով.
դ) բանկային կամ վարկային կազմակերպության տրամադրած` վճարման ենթակա մաքսային վճարների չափով երաշխիքի ներկայացման և տեղափոխվող ապրանքների վերաբերյալ սույն օրենսգրքով սահմանված կարգով մաքսային մարմիններին տրամադրված նախնական տեղեկատվության հիման վրա ապրանքների բաց թողնման հնարավորություն.
ե) մաքսային վճարների վճարման՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետների հետաձգում քսան օրով.
զ) մաքսային մարմիններում համապատասխան պաշտոնատար անձից մաքսային ընթացակարգերին առնչվող հարցեր պարզաբանելու հնարավորություն:
(734-րդ հոդվածը լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 735. | Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի կասեցման հիմքերը |
Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակը կասեցվում է՝
ա) մաքսային մարմինների կողմից` ինքնագնահատման թերթիկում ներկայացված տեղեկատվության անհամապատասխանության հայտնաբերման դեպքում` երեք ամիս ժամկետով.
բ) լիազորված տնտեսական օպերատորի կողմից վերադաս մաքսային մարմին իր կարգավիճակի կասեցման վերաբերյալ դիմումի ներկայացման դեպքում` դիմումում նշված ժամկետով.
գ) տուգանքների և (կամ) ժամկետանց մաքսային վճարների վճարման պարտավորության ծագման դեպքում` այդ պարտավորությունների կատարման ժամկետով.
դ) եթե ընկերության բաժնետերերի կամ մասնակիցների նկատմամբ տնտեսական գործունեության բնագավառին վերաբերող մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել` ուժի մեջ մտնելու օրվանից մինչև օրենքով սահմանված կարգով դատվածության հանումը կամ մարումը.
ե) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային կանոնների խախտման առկայության դեպքում՝ մաքսային կանոնների խախտման արդյունքում պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական որոշման ուժի մեջ մտնելու օրվանից՝ մեկ տարի ժամկետով, եթե նոր վարչական իրավախախտում չի կատարվել.
զ) մաքսային մարմինների իրականացրած ստուգումների արդյունքում հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարների գծով չկատարված պարտավորությունների հայտնաբերման դեպքում` մինչև այդ պարտավորությունների կատարումը:
Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի կասեցման որոշումն ընդունում է վերադաս մաքսային մարմինը: Կասեցման վերաբերյալ որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի կասեցման որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է լիազորված տնտեսական օպերատորին առձեռն կամ պատվիրված փոստով:
(735-րդ հոդվածը լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 736. | Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի դադարեցման հիմքերը |
1. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակը դադարեցվում է՝
ա) անձի դիմումի հիման վրա.
բ) անձի գործունեության դադարեցման դեպքում.
գ) մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ մաքսային կանոնների խախտման արձանագրման դեպքում.
դ) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի կասեցումից հետո՝ սույն օրենսգրքի 735 -րդ հոդվածով սահմանված ժամկետներում և պահանջվող գործողությունները չիրականացնելու դեպքում:
(736-րդ հոդվածը լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 737. | Մաքսային մարմինների կողմից լիազորված տնտեսական օպերատորների էլեկտրոնային գրանցամատյանի վարումը |
Մաքսային մարմիններն իրականացնում են լիազորված տնտեսական օպերատորների էլեկտրոնային գրանցամատյանի վարումը` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:
(737-րդ հոդվածը լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Գ Լ ՈՒ Խ 12
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հոդված 74. | Մաքսային արժեքի որոշման նպատակները |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է արժեքային (ադվալորային) մաքսային վճարների հաշվարկման, արժեքային ձևով սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման և մաքսային վիճակագրության վարման նպատակով:
Հոդված 75. | Նույն ապրանքները |
Նույն ապրանքներ են համարվում այն ապրանքները, որոնք նույնական են բոլոր առումներով, ներառյալ` ֆիզիկական հատկանիշները, որակը, համբավը (ապրանքային նշանը), ծագման երկիրը: Ընդ որում, ապրանքային տեսքի փոքր շեղումները, որոնք սպառողների համար համեմատելի ապրանքներից մեկը մյուսից գերադասելու վճռորոշ պատճառ չեն կարող լինել, չեն հանդիսանում այդ ապրանքները նույնական չհամարելու բավարար պայման:
Հոդված 76. | Համանման ապրանքները |
Համանման են համարվում միևնույն երկրից ծագած այն ապրանքները, որոնք, նույնական չլինելով, ունեն նման հատկանիշներ և բաղադրանյութեր, որոնք հնարավորություն են տալիս դրանք կիրառել նույն նշանակությամբ և լինել փոխարինելի: Ընդ որում, ապրանքների համանմանությունը որոշելու համար, ի թիվս այլ գործոնների, հաշվի են առնվում նաև դրանց որակը, համբավը (ապրանքային նշանը):
Նույն ապրանքների և համանման ապրանքների թվին չեն դասվում այն ապրանքները, որոնք պարունակում կամ արտացոլում են ճարտարագիտական, ձևավորման, գեղարվեստական կամ նախագծային աշխատանքներ, պլաններ և էսքիզներ, որոնց համար 83 հոդվածի «դդ» ենթակետի համաձայն ճշգրտում չի կատարվել, քանի որ այդ աշխատանքներն իրականացվել են ներմուծման երկրում:
(76-րդ հոդվածը լրաց. 25.09.02 ՀՕ-412-Ն)
Հոդված 77. | Նույն և համանման հասկացությունների լրացուցիչ դրույթները |
Հայտարարագրվող ապրանքների նկատմամբ նույն կամ համանման կարող են դիտարկվել այլ արտադրողների կողմից արտադրված ապրանքները միայն այն դեպքում, երբ համեմատության համար չկան հայտարարագրվող ապրանքներն արտադրողի կողմից արտադրված նույն կամ համանման ապրանքներ:
Հոդված 78. | Անձանց փոխկապակցվածությունը |
Անձինք համարվում են փոխկապակցված, եթե`
ա) նրանք մեկը մյուսի ընկերությունում ծառայող կամ տնօրեն են.
բ) մեկը մյուսի գործատու կամ աշխատակից են.
գ) որևէ երրորդ անձ հանդիսանում է միաժամանակ նրանցից յուրաքանչյուրի ձայնի իրավունքով բաժնետոմսերի առնվազն 5 տոկոսի սեփականատեր կամ հանդես է գալիս բաժնետոմսերի այդ քանակի նկատմամբ տիրապետման կամ օգտագործման օրինական լիազորությամբ.
դ) նրանցից մեկը որևէ կերպ կարող է ուղղորդել կամ սահմանափակել մյուսի գործունեությունը.
ե) որևէ երրորդ անձ որևէ կերպ կարող է ուղղորդել կամ սահմանափակել նրանց գործունեությունը.
զ) միասին որևէ կերպ կարող են ուղղորդել կամ սահմանափակել որևէ երրորդ անձի գործունեությունը.
է) հանդիսանում են որպես նույն տնտեսավարող սուբյեկտի շահերը հետապնդող անձինք.
ը) նույն ընտանիքի անդամներ են:
(78-րդ հոդվածը խմբ. 25.09.02 ՀՕ-412-Ն)
Հոդված 79. | Նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածը |
Նույն կամ գրեթե նույն ժամանակահատված է համարվում դիտարկվող պահին նախորդող 90-օրյա ժամանակահատվածը:
Հոդված 80. | Նույն տեսակի ապրանքները |
Նույն տեսակի ապրանքներն այն ապրանքներն են, որոնք պատկանում են տնտեսության որոշակի ճյուղի կամ ենթաճյուղի արտադրանք համարվող ապրանքների խմբին և ընդգրկում են նույն կամ համանման ապրանքները:
(80-րդ հոդվածը խմբ. 25.09.02 ՀՕ-412-Ն)
Գ Լ ՈՒ Խ 13
ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Հոդված 81. | Մաքսային արժեքը |
Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքի մաքսային արժեքը գործարքի գինն է, այսինքն՝ այն գումարը, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ներմուծման երկիր արտահանելու նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար:
Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար որպես մաքսային արժեք հիմք է ընդունվում միջազգային պայմանագրերով սահմանված ձևով առաքողի լրացրած փոստային մաքսային հայտարարագրում արտացոլված արժեքը: Եթե նշված փաստաղթուղթը չի կարող ներկայացվել, ապա մաքսային արժեքի որոշումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:
(81-րդ հոդվածը փոփ. 25.09.02 ՀՕ-412-Ն, լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 82. | Մաքսային արժեքի որոշումը |
Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների հետ մեկտեղ հայտարարագրում է ապրանքներ տեղափոխող կամ նրա լիազորած անձը:
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է հայտարարատուի կողմից, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված այն դեպքերի, երբ դա որոշվում է մաքսային մարմինների կողմից: Մաքսային արժեքը որոշվում է «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» VII գլխի (մաքսային արժեքի որոշման համաձայնագրի) բացատրական նշումներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Մաքսային արժեքի որոշման նպատակով սույն օրենսգրքի 87 հոդվածով սահմանված փաստաթղթերը հայտարարատուի կողմից ներկայացվելուց հետո մաքսային մարմինները երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում են մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների` սույն օրենսգրքի 87 հոդվածի համաձայն հաշվարկված մաքսային արժեքը: Սույն օրենսգրքի 96 հոդվածի 2.1-ին կետով սահմանված դեպքերում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների` սույն օրենսգրքի 87 հոդվածի համաձայն հաշվարկված մաքսային արժեքն ընդունվում կամ մերժվում է հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին լրացուցիչ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ներկայացվելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Սույն օրենսգրքի 87 հոդվածով սահմանված փաստաթղթերի հիման վրա հաշվարկված մաքսային արժեքի մերժման դեպքում սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետներում սույն օրենսգրքի 87 հոդվածում նշված մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի մերժման վերաբերյալ տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային մաքսային մարմինները գրավոր տեղեկացնում են հայտարարատուին` կազմելով սույն օրենսգրքի 96 հոդվածով նախատեսված մերժման եզրակացությունը:
Տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետներում մաքսային արժեքի մերժման վերաբերյալ հայտարարատուին տեղեկացում չներկայացվելու դեպքում հայտարարատուի կողմից որոշված մաքսային արժեքը համարվում է ընդունված:
(82-րդ հոդվածը լրաց. 25.09.02 ՀՕ-412-Ն, 05.12.12 ՀՕ-224-Ն, 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 83. | Մաքսային արժեքի բաղկացուցիչները |
Մաքսային արժեքը ներառում է`
ա) արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գինը.
բ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսերը.
գ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանն ապրանքների տեղափոխման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը, բացառությամբ ապրանքների ձեռքբերման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի.
դ) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված՝ ներմուծվող ապրանքներով համապատասխանաբար բաշխված`
- ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը,
- ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների օգտագործման արժեքը,
- ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը,
- ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և ներմուծման երկրից բացի այլ երկրում իրականացված ճարտարագիտական, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը,
դա) (ենթակետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-125-Ն)
դբ) (ենթակետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-125-Ն)
դգ) (ենթակետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-125-Ն)
դդ) (ենթակետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-125-Ն)
ե) գնորդի կողմից ապրանքների վաճառքի անհրաժեշտ պայման հանդիսացող ռոյալթիների և թույլտվությունների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա վճարները.
զ) տարայի, փաթեթի և փաթեթավորման աշխատանքների արժեքը.
է) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարները:
(83-րդ հոդվածը լրաց., փոփ. 25.09.02 ՀՕ-412-Ն, խմբ. 20.11.02 ՀՕ-448-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն)
Հոդված 84. | Մաքսային արժեքում նրա բաղկացուցիչների ներառումը |
Սույն օրենսգրքի 83 հոդվածի «բ»-«է» ենթակետերում նշված ծախսերը ներառվում են մաքսային արժեքի մեջ, եթե դրանք հաշվի չեն առնված ապրանքների ձեռքբերման գնում:
Սույն օրենսգրքի 83 հոդվածի «գ» և «զ» ենթակետերում նշված ծախսերը ներառվում են մաքսային արժեքի մեջ, եթե դրանք հաշվի չեն առնված ապրանքների ձեռքբերման գնում և առաջացվել են գնորդի կողմից:
(84-րդ հոդվածը լրաց. 20.11.02 ՀՕ-448-Ն)
Հոդված 85. | Մաքսային արժեքում չներառվող ծախսերը |
Մաքսային արժեքում չեն ներառվում`
ա) արտահանման երկրում վճարված կամ վճարման ենթակա և վճարման փաստաթղթերում առանձին նշված անուղղակի հարկերը.
բ) ներմուծման երկրում կատարված ապրանքների փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման, կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը.
գ) մատակարարի հանդեպ գնորդի ստանձնած ֆինանսական պարտավորություններից բխող տոկոսները, բացառությամբ սույն օրենսգրքի 83 հոդվածի «է» կետում նշված գումարների, և եթե տվյալ տոկոսադրույքը չի գերազանցում նույն կամ գրեթե նույն ժամանակաշրջանում արտահանման երկրում նմանօրինակ գործարքներում կիրառվող տոկոսի միջին դրույքաչափը.
դ) էլեկտրոնային տվյալների կրիչներում ներառված տեղեկատվության (ծրագրային փաթեթներ և այլն) արժեքը:
ե) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխումից հետո գործարանների, մեքենաշինական սարքերի կամ սարքավորումների և Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխված այլ ապրանքների հետ կապված շինարարական, մոնտաժային, հավաքման, տեխնիկական սպասարկման կամ տեխնիկական օժանդակության աշխատանքների դիմաց կատարվող վճարները, եթե դրանք չեն մտնում այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գումարի մեջ.
զ) ներմուծման երկրում ապրանքների ներմուծման համար գանձված կամ գանձման ենթակա տուրքերը, հարկերը և այլ պարտադիր վճարները, եթե դրանք չեն մտնում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխված ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գումարի մեջ:
(85-րդ հոդվածը լրաց. 25.09.02 ՀՕ-412-Ն)
Հոդված 86. | Մաքսային արժեքի հայտարարագրումը |
(հոդվածն ուժը կորցրել է 20.05.14 ՀՕ-46-Ն)
գ լ ու խ 14
մաքսային արժեքի որոշման կանոնները
Հոդված 87. | Մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդը |
1. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար հայտարարատուն մաքսային հայտարարագրի հետ միասին պետք է ներկայացնի`
1) արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման փաստաթուղթը, որը պետք է պարունակի փաստաթղթի տրման ամիս-ամսաթվի, հերթական համարի, վաճառողի (առաքողի), գնորդի (ստացողի), ապրանքի մանրամասն նկարագրի (անվանումը, առկայության դեպքում` ապրանքային նշանը կամ առևտրային անվանումը), տեղերի/քանակի, չափի միավորի, միավոր արժեքի, քաշի, ընդհանուր արժեքի մասին տեղեկություններ, ինչպես նաև վճարման փաստաթուղթը կամ հետագա վճարման պարտավորությունը հաստատող փաստաթուղթը (երաշխիքի նամակ կամ վաճառողի և գնորդի միջև համաձայնեցված այլ փաստաթուղթ).
2) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրության և համանման այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, եթե ապրանքների մատակարարման պայմաններով այդպիսի ծախսերի պարտավորությունը կրում է գնորդը:
2. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է գործարքի գնի մեթոդով, եթե՝
1) հայտարարատուի կողմից ներկայացվել են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը.
2) գնորդի կողմից ապրանքների տնօրինման կամ օգտագործման նկատմամբ սահմանափակումներ չկան, բացի այն սահմանափակումներից, որոնք`
ա. սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ
բ. սահմանափակում են աշխարհագրական այն տարածքը, որտեղ ապրանքները կարող են վերավաճառվել, կամ
գ. էականորեն չեն ազդում տվյալ ապրանքների ձեռքբերման արժեքի վրա.
3) վաճառքը կամ գինը ենթակա չեն որևէ պայմանի կամ հատուցման, որոնց պատճառով գնահատվող ապրանքների ձեռքբերման արժեքները չեն կարող որոշվել.
4) գնորդի կողմից ապրանքների հետագա վաճառքից, տնօրինումից կամ օգտագործումից ստացվող հասույթներից որևէ մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի կարող անցնել վաճառողին, քանի դեռ հնարավոր չէ համապատասխան ճշգրտում կատարել` համաձայն սույն օրենսգրքի 83 հոդվածի դրույթների.
5) գնորդն ու վաճառողը փոխկապակցված չեն, կամ եթե գնորդն ու վաճառողը փոխկապակցված են, սակայն`
ա. հայտարարատուի ներկայացրած տեղեկատվության համաձայն` այդպիսի փոխկապակցվածությունը չի ազդել ապրանքի ձեռքբերման արժեքի վրա, կամ
բ. հայտարարատուի կողմից ձեռք բերված ապրանքի ձեռքբերման արժեքն առնվազն 20 տոկոսով ցածր կամ բարձր չէ նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծված` չփոխկապակցված անձից ձեռք բերված նույն կամ համանման ապրանքների ձեռքբերման արժեքից, որոնց ներմուծման ժամանակ մաքսային արժեքը որոշվել է սույն օրենսգրքի 89 կամ 90 հոդվածով, կամ
գ. հայտարարատուի կողմից որոշված մաքսային արժեքը սույն օրենսգրքի 91 կամ 92 հոդվածների համաձայն որոշված նույն կամ համանման ապրանքների արժեքից առնվազն 20 տոկոսով ցածր կամ բարձր չէ, կամ
դ. հայտարատուի կողմից որոշված մաքսային արժեքը նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ներմուծված նույն կամ համանման ապրանքների` սույն օրենսգրքի 87 հոդվածով նախատեսված մեթոդով որոշված միջին մաքսային արժեքից առնվազն 20 տոկոսով ցածր կամ բարձր չէ:
Մաքսային մարմինների կողմից սույն մասով նախատեսված տեղեկատվության ստուգման ժամանակ հաշվի են առնվում առևտրային գործարքների մակարդակների, այդպիսի գործարքների քանակների վերաբերյալ հայտարարատուի կողմից ցույց տրված տարբերությունները, ինչպես նաև մաքսային արժեքի հաշվարկման ժամանակ սույն օրենսգրքի 83 հոդվածով նախատեսված այն ծախսերը, որոնք վաճառողը կատարում է վաճառքի ժամանակ, երբ վաճառողն ու գնորդը փոխկապակցված չեն, և որոնք վաճառողը չի կատարում վաճառքի ժամանակ, երբ վաճառողն ու գնորդը փոխկապակցված են: Այդպիսի տեղեկատվության ստուգումը պետք է օգտագործվի հայտարարատուի նախաձեռնությամբ և միայն համեմատության նպատակով, և դրանց արդյունքում մաքսային արժեքին փոխարինող արժեքներ չեն կարող սահմանվել:
3. Անկախ սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույթներից, եթե մաքսային մարմինները հիմքեր ունեն համարելու, որ հայտարարատուի կողմից ներկայացված փաստաթղթերը հավաստի չեն կամ կեղծ են, ապա նրանք այդ փաստաթղթերի հավաստիության ստուգման նպատակով օգտվում են սույն օրենսգրքի 88 հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունից` սույն օրենսգրքի 96 հոդվածով նախատեսված մերժման ժամանակ գրավոր ներկայացնելով մերժման հիմք հանդիսացող տեղեկատվությունը և դրա աղբյուրները:
(87-րդ հոդվածը խմբ. 25.09.02 ՀՕ-412-Ն, 20.11.02 ՀՕ-448-Ն, փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն, խմբ. 05.12.12 ՀՕ-224-Ն)
Հոդված 88. | Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի որոշումը |
1. Սույն օրենսգրքի 87 հոդվածի համաձայն մաքսային արժեքի որոշման ժամանակ սույն օրենսգրքի 83 հոդվածով սահմանված ծախսերի և 87 հոդվածով նախատեսված տեղեկությունների բացակայությամբ պայմանավորված մաքսային արժեքի որոշման անհնարինության դեպքում մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմինների կողմից` սույն օրենսգրքի 94 հոդվածով սահմանված հերթականությամբ:
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան մաքսային արժեքի որոշման նպատակով մաքսային մարմիններն օգտվում են ինչպես իրենց տրամադրության տակ եղած, այնպես էլ հայտարարատուի կողմից տրամադրված և Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական մարմիններից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունից: Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին սույն կետով նախատեսված նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(88-րդ հոդվածը խմբ. 25.09.02 ՀՕ-412-Ն, 20.11.02 ՀՕ-448-Ն, 05.12.12 ՀՕ-224-Ն)
Հոդված 89. | Մաքսային արժեքի որոշումն ըստ նույն ապրանքների գործարքի գնի |
1. Հայաստանի Հանրապետություն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ներմուծման երկիր արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում նույն կամ գրեթե նույն քանակով վաճառված նույն ապրանքների գործարքի գնի հիման վրա՝ կատարելով առևտրային մակարդակների և (կամ) ապրանքների քանակությունների տարբերություններով պայմանավորված ճշգրտումները: Նման ճշգրտումները պետք է հիմնված լինեն սույն օրենսգրքի 95 հոդվածի 3-րդ կետով սահմանված տեղեկատվության վրա, անկախ ճշգրտման արդյունքում գործարքի գնի բարձրացման կամ նվազեցման հանգամանքից:
2. Ճշգրտումը կատարելիս պետք է հաշվի առնել տարբեր հեռավորություններից տարբեր փոխադրամիջոցներով ներմուծվող ապրանքների և դիտարկվող նույն ապրանքների տեղափոխման ծախսերի և վճարների միջև եղած տարբերությունները:
3. Եթե սույն հոդվածը կիրառելիս պարզվում է, որ գոյություն ունեն նույն ապրանքների մեկից ավելի գործարքի գներ, ապա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հիմք է ընդունվում այդ գներից նվազագույնը:
(89-րդ հոդվածը խմբ. 25.09.02 ՀՕ-412-Ն)
Հոդված 90. | Մաքսային արժեքի որոշումն ըստ համանման ապրանքների գործարքի գնի |
1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ներմուծման երկիր արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում նույն կամ գրեթե նույն քանակությամբ վաճառված համանման ապրանքների գործարքի գնի հիման վրա՝ կատարելով առևտրային մակարդակների և (կամ) ապրանքների քանակությունների տարբերություններով պայմանավորված ճշգրտումները: Նման ճշգրտումները պետք է հիմնված լինեն գոյություն ունեցող փաստերի վրա, անկախ ճշգրտման արդյունքում գործարքի գնի բարձրացման կամ նվազեցման հանգամանքից:
2. Ճշգրտումը կատարելիս պետք է հաշվի առնել տարբեր հեռավորություններից տարբեր փոխադրամիջոցներով ներմուծվող ապրանքների և դիտարկվող համանման ապրանքների տեղափոխման ծախսերի և վճարների միջև եղած տարբերությունները:
3. Եթե սույն հոդվածը կիրառելիս պարզվում է, որ գոյություն ունեն համանման ապրանքների մեկից ավելի գործարքի գներ, ապա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հիմք է ընդունվում այդ գներից նվազագույնը:
(90-րդ հոդվածը խմբ. 25.09.02 ՀՕ-412-Ն)
Հոդված 91. | Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի որոշումը |
1. Եթե Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները կամ դրանց համեմատ սույն օրենսգրքի 75 և 76 հոդվածների համաձայն նույն կամ համանման ապրանքները նույն տեսքով իրացվում են Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում, ապա դրանց մաքսային արժեքը որոշվում է համախառն ամենամեծ քանակությամբ, նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում այդ ապրանքների կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքների միավորի իրացման գնի հիման վրա` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ կետում նշված նվազեցումները և 3-րդ կետում նշված ավելացումները` ըստ ներմուծման և արտահանման դեպքերի:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված նվազեցումներն են`
ա) նույն տեսակի ապրանքների իրացման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում սովորաբար կիրառվող կոմիսիոն վճարները և առևտրային վերադիրները (այդ թվում` Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում այդ ապրանքների իրացման ժամանակ սովորաբար ստացվող շահույթը)` ներմուծվող ապրանքների համար մաքսային արժեքը որոշելիս.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքների փոխադրման, պահեստավորման, ապահովագրման և համանման այլ ծախսերը` ներմուծվող ապրանքների համար մաքսային արժեքը որոշելիս.
գ) այդ ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման համար վճարման ենթակա հարկերը և պարտադիր այլ վճարները` ներմուծվող և արտահանվող ապրանքների համար մաքսային արժեքը որոշելիս.
դ) այդ ապրանքների ներմուծման համար վճարման ենթակա մաքսային վճարները` ներմուծվող ապրանքների համար մաքսային արժեքը որոշելիս:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ավելացումներն են Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքների պահեստավորման, փոխադրման, ապահովագրման և համանման այլ ծախսերը: Այդ ավելացումները կատարվում են միայն Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս:
31. Եթե գնահատվող ապրանքների ներմուծման նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ներմուծված ապրանքները կամ ներմուծված ապրանքների համեմատ նույն կամ համանման ներմուծված ապրանքները չեն վաճառվում, ապա մաքսային արժեքը, որի վրա այլ պարագայում տարածվում են սույն հոդվածի 1-ին կետի դրույթները, որոշվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների կամ ներմուծված ապրանքների համեմատ նույն կամ համանման ներմուծված ապրանքների ներմուծումից հետո անփոփոխ տեսքով վաճառքի դեպքում իրացման միավորի գնի հիման վրա, պայմանով, որ այդ ապրանքներն իրացվել են գնահատվող ապրանքների ներմուծումից անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան 90 օրվա ընթացքում: Ընդ որում, մաքսային վճարումները կատարվում են սույն օրենսգրքի 96 հոդվածի 1-ին կետի համաձայն, և հաջորդող 60 օրվա ընթացքում կատարվում է վերջնական վերահաշվարկ:
4. Եթե նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ներմուծվող ապրանքները կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքները նույն տեսքով չեն իրացվում Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում, ապա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը կարող է որոշվել այն գնի հիման վրա, որով ներմուծված ապրանքները հետագա վերամշակումից հետո Հայաստանի Հանրապետությունում իրացվում են համախառն ամենամեծ քանակությամբ` հաշվի առնելով նման վերամշակման հետևանքով ավելացված արժեքը և սույն հոդվածով սահմանված նվազեցումները:
5. Համախառն ամենամեծ քանակության որոշման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
(91-րդ հոդվածը լրաց. 25.09.02 ՀՕ-412-Ն)
Հոդված 92. | Մաքսային արժեքի որոշումն ըստ հաշվարկային արժեքի |
1. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է դրանց հաշվարկային արժեքի հիման վրա, որը բաղկացած է`
ա) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արտադրության ընթացքում օգտագործված նյութերի և վերամշակման արժեքից.
բ) արտահանման երկրում Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար կամ Հայաստանի Հանրապետությունում ներմուծման երկիր արտահանման համար արտադրողների կողմից նախանշված նույն տեսակի ապրանքների իրացման ժամանակ սովորաբար ստացվող շահույթից և կատարվող ընդհանուր ծախսերից.
գ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը նույն կամ գրեթե նույն քանակությամբ սույն օրենսգրքի 80 հոդվածի համաձայն նույն տեսակի ապրանքների տեղափոխման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում սովորաբար կատարվող փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսերից.
դ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը նույն կամ գրեթե նույն քանակությամբ սույն օրենսգրքի 80 հոդվածի համաձայն նույն տեսակի ապրանքների տեղափոխման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում սովորաբար կատարվող կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերից, բացառությամբ ապրանքների ձեռքբերման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի:
2. Սույն հոդվածի համաձայն, մաքսային արժեքը որոշելու նպատակով, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն արտադրողի համաձայնությամբ կարող են ստուգել ապրանքի մաքսային արժեքի որոշման նպատակով արտադրողի տրամադրած տեղեկությունները մեկ այլ երկրում՝ նախօրոք ընդունված կարգով պատշաճ ծանուցելով տվյալ երկրի կառավարությանը փորձաքննություն անցկացնելու իրենց մտադրության մասին, եթե այդ երկրի կառավարությունը դեմ չէ նման փորձաքննության իրականացմանը:
(92-րդ հոդվածը լրաց. 25.09.02 ՀՕ-412-Ն)
Հոդված 93. | Մաքսային արժեքի որոշման պահուստային մեթոդը |
Եթե մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքն անհնար է որոշել սույն բաժնում սահմանված մաքսային արժեքի որոշման նախորդ կանոններով, ապա դա որոշվում է «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» սկզբունքներին և ընդհանուր դրույթներին համահունչ այլ միջոցներով` Հայաստանի Հանրապետությունում առկա տեղեկությունների հիման վրա: Ընդ որում, այդպիսիք չեն կարող լինել`
ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների Հայաստանի Հանրապետությունում իրացման գները` ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման համար.
բ) այլընտրանքային երկու մաքսային արժեքներից ավելի բարձրը հիմք ընդունող որևէ տարբերակը.
գ) արտահանման երկրի ներքին շուկայում ապրանքների գները` ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի հաշվարկման համար.
դ) արտադրության ծախսերը, բացառությամբ սույն օրենսգրքի 92 հոդվածին համապատասխան նույն կամ համանման ապրանքների համար որոշված հաշվարկային արժեքների.
ե) այլ երկրներ արտահանման համար նախանշված ապրանքների գները.
զ) նվազագույն կամ առավելագույն մաքսային արժեքները.
է) կամայական արժեքները:
Հոդված 94. | Մաքսային արժեքի որոշման կանոնների կիրառման հերթականությունը |
1. Սույն օրենսգրքի 87-93 հոդվածներում նշված մաքսային արժեքի որոշման կանոնները կիրառվում են ըստ հերթականության, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքի:
2. Հայտարարատուի պահանջով սույն օրենսգրքի 91 և 92 հոդվածներում նախատեսված կանոնների կիրառման հերթականությունը փոխվում է: Նման պահանջի բացակայության դեպքում կիրառվում է սահմանված հերթականությունը: Եթե նման պահանջով անհնար է սույն օրենսգրքի 93 հոդվածով նախատեսված կանոնի կիրառմամբ մաքսային արժեքի որոշումը, ապա դա որոշվում է սույն օրենսգրքի 92 հոդվածով նախատեսված կարգով:
(94-րդ հոդվածը փոփ. 25.09.02 ՀՕ-412-Ն)
գ լ ու խ 15
մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործվող տեղեկատվությունը եվ մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կայացրած որոշումների եվ գործողությունների բողոքարկումը
Հոդված 95. | Մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործվող տեղեկատվությունը |
1. (կետն ուժը կորցրել է 05.12.12 ՀՕ-224-Ն)
2. Ապրանքների մաքսային արժեքի որոշման նպատակով հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին տրամադրված տեղեկությունները վերջիններիս կողմից կարող են օգտագործվել միայն սույն օրենսգրքի 73 հոդվածում նշված նպատակներով: Այդ տեղեկություններն առանց հայտարարատուի համաձայնության չեն կարող տրամադրվել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
3. Ապրանքների մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործվող տեղեկատվությունը, դրա աղբյուրները բաց են և վերադաս մաքսային մարմնի կողմից ենթակա են հրապարակման` դրանց կիրառումից առնվազն տասն օր առաջ:
4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջը չի տարածվում սույն օրենսգրքի 88 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկատվության և դրա աղբյուրների վրա: Մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործվող սույն կետում նշված տեղեկատվությունը և դրա աղբյուրները բաց են, բացի օրենքով պահպանվող գաղտնի տեղեկատվությունից, և կարող են հրապարակվել վերադաս մաքսային մարմնի նախաձեռնությամբ:
5. Ապրանքների մաքսային արժեքի որոշման համար արտարժույթի փոխարկում իրականացնելիս օգտագործվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` տվյալ ապրանքների հայտարարագրման օրը հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:
(95-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-154-Ն, 05.12.12 ՀՕ-224-Ն)
Հոդված 96. | Մաքսային մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից կայացված մաքսային արժեքի որոշման հետ կապված որոշումների հետ անհամաձայնությունը |
1. Հայտարարատուի հայտարարագրած մաքսային արժեքի արժանահավատությունը կամ դրա որոշման եղանակի ճշտությունը մաքսային մարմինների կողմից սույն օրենսգրքով սահմանված կարգով ստուգելու անհրաժեշտության դեպքում ապրանքների մաքսային ձևակերպումը և բաց թողնումն իրականացվում են հայտարարատուի հայտարարագրած մաքսային արժեքով (գործարքի գնի), մաքսային վճարների վիճելի գումարին համապատասխան մինչև 60 օր ժամկետով բանկային կամ վարկային կազմակերպության տրամադրած երաշխիքի առկայության դեպքում` հետագայում ըստ վերջնական ընդունված որոշման վերահաշվարկված մաքսային վճարների և վճարված մաքսային վճարների դրական տարբերությունը պետական բյուջե վճարելու պայմանով:
2. Հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի կամ դրա որոշման եղանակի հետ տարածքային (տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային) մաքսային մարմինների անհամաձայնության դեպքում վերջիններս, սույն օրենսգրքով սահմանված ժամկետում կազմում և հայտարարատուին են տրամադրում վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով մերժման եզրակացություն, որտեղ հիմնավորվում է հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի չափը կամ որոշման եղանակը չընդունելու պատճառները, և նշվում է այն վերադաս մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, ում կարող է բողոքարկման համար դիմել հայտարարատուն: Մերժման եզրակացության հետ միասին տարածքային մաքսային մարմինները հայտարարատուին ներկայացնում են մաքսային արժեքի չափը և որոշման եղանակը` հիմնավորելով նաև սույն օրենսգրքի 94 հոդվածով նախատեսված հերթականությամբ մաքսային արժեքի որոշման մեթոդներով ապրանքների մաքսային արժեքը որոշելու անհնարինությունը:
2.1. Տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային մաքսային մարմինները մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու մերժման վերաբերյալ մինչև վերջնական որոշում ընդունելը, բայց ոչ ուշ, քան սույն օրենսգրքի 87 հոդվածով սահմանված փաստաթղթերը հայտարարատուի կողմից ներկայացվելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, հայտարարատուին գրավոր ներկայացնում են գործարքի գնի մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի ընդունմանը խանգարող հանգամանքները և առաջարկում են հայտարարատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, որոնց քննության արդյունքում, նշյալ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացվելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում են որոշում մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելը մերժելու վերաբերյալ կամ ընդունում են հայտարարատուի կողմից ներկայացված մաքսային արժեքը:
3. Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի չափի կամ որոշման եղանակի հետ անհամաձայնության դեպքում հայտարարատուն, մերժման եզրակացությունն ստանալուց հետո` տասն օրվա ընթացքում, կարող է բողոքարկել վերադաս մաքսային մարմին կամ դատարան: Վերադաս մաքսային մարմինը պարտավոր է 30-օրյա ժամկետում կայացնել համապատասխան որոշում և տեղյակ պահել հայտարարատուին: Բողոքարկումը չի ազատում հայտարարատուին սահմանված ժամկետներում բողոքարկման առարկայի հետ կապված պարտավորությունների կատարումից: Ընդ որում, սույն կետով նախատեսված բողոքարկման փաստը չի կարող պատճառ հանդիսանալ մաքսային վճարները սահմանված ժամկետում չվճարելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած տույժերից և տուգանքներից տարբերվող այլ պատժամիջոցների կիրառման համար:
(96-րդ հոդվածը լրաց. 25.09.02 ՀՕ-412-Ն, փոփ. 30.04.08 ՀՕ-56-Ն, լրաց. 05.12.12 ՀՕ-224-Ն, խմբ., փոփ. 20.05.14 ՀՕ-46-Ն)
բ ա ժ ի ն 5
մաքսային վճարներ
գ լ ու խ 16
ընդհանուր դրույթներ մաքսային վճարների մասին
Հոդված 97.
Մաքսային վճարները
Սույն օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելիս մաքսային մարմինների կողմից գանձվում են մաքսային վճարներ, այդ թվում`
ա) մաքսատուրքեր.
բ) մաքսավճարներ.
գ) մաքսային մարմինների կողմից գանձվող` օրենքով սահմանված հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ:
Հոդված 971 . | Մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց թողնված ապրանքների և տրանսպորտային միջոցների օգտագործումը կամ տնօրինումը կամ այլ անձանց հանձնումը |
1. Մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց թողնված ապրանքները և տրանսպորտային միջոցները բացթողումից հետո` երեք տարվա ընթացքում, արտոնության տրամադրման նպատակից (եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդպիսի նպատակ սահմանված է) տարբերվող նպատակով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, օգտագործելու, տնօրինելու կամ այլ անձանց հանձնելու համար ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է նախապես վճարել արտոնության տրամադրման հետևանքով չհաշվարկված և (կամ) չվճարված մաքսային վճարները:
Ապրանքներ տեղափոխող անձինք իրավունք չունեն օգտագործելու, տնօրինելու կամ այլ անձանց հանձնելու սույն կետի առաջին պարբերությունում նշված ապրանքները և տրանսպորտային միջոցներն արտոնության տրամադրման նպատակից տարբերվող նպատակով՝ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային սահմանով բացթողումից հետո` երեք տարվա ընթացքում, բացառությամբ սույն կետի առաջին պարբերությունում նշված դեպքի, ինչպես նաև այն դեպքի, երբ սույն կետի առաջին պարբերությունում նշված ապրանքները և տրանսպորտային միջոցները հանձնվում են սույն օրենսգրքի 170-177-րդ հոդվածներով սահմանված մաքսային արտոնություններից օգտվող անձանց միջև:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված մաքսային վճարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքները և տրանսպորտային միջոցները տեղափոխելիս հայտարարագրելու օրվա դրությամբ հաշվարկված մաքսային արժեքից՝ մաքսային վճարների գործող դրույքաչափերով:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված մաքսային վճարները չվճարելու դեպքում մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց թողնված ապրանքները և տրանսպորտային միջոցները բացթողումից հետո երեք տարվա ընթացքում արտոնության տրամադրման նպատակից տարբերվող նպատակով օգտագործելու, տնօրինելու կամ այլ անձանց հանձնելու դեպքում մաքսային վճարների, ներառյալ` դրանց վճարումն ուշացնելու համար օրենքով սահմանված տույժերի գանձումը, իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
(971-ին հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն, 22.12.10 ՀՕ-25-Ն)
Հոդված 972 . | Մաքսային վճարների վճարման ժամկետները |
1. Մաքսային վճարները վճարվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումը, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
2. Հայտարարատուի կողմից մաքսային վճարների և սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետից ուշ վճարելու համար երաշխիքի ժամկետով հաշվարկված տույժերի վճարման բանկային կամ վարկային կազմակերպությունների տրամադրած երաշխիքի ներկայացման դեպքում՝ մաքսային վճարների վճարումն իրականացվում է ապրանքների բաց թողնումից հետո՝ երաշխիքի գործողության ժամկետում, սակայն ոչ ուշ, քան բաց թողնման պահից 20 օրացուցային օրվա ընթացքում, որի դեպքում տույժեր չեն գանձվում:
3. Բանկային կամ վարկային կազմակերպությունների երաշխիքում նախատեսված կամ սույն հոդվածի 2-րդ կամ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին կամ 165-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում տրամադրված երաշխիքի ժամկետը լրանալու օրը մաքսային մարմինները գրավոր դիմում են երաշխիքը տրամադրած բանկային կամ ապահովագրական կամ վարկային կազմակերպություններին, որի հիման վրա բանկային կամ ապահովագրական կամ վարկային կազմակերպությունները մեկ աշխատանքային օրվա ընթացքում կատարում են մաքսային վճարների և դրանց՝ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետից ուշ վճարելու համար հաշվարկված տույժերի վճարումը:
4. Բանկային կամ վարկային կազմակերպությունների կամ ապահովագրական ընկերության կողմից սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում մաքսային վճարների և դրանց՝ սահմանված ժամկետում չվճարելու համար տույժերը գանձվում են օրենքով սահմանված կարգով:
5. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասությամբ սահմանված դեպքում մաքսային վճարների վճարման պարտավորությունը կրում է փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող ընկերությունը:
(972-րդ հոդվածը լրաց. 30.04.08 ՀՕ-56-Ն, փոփ., լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)
գ լ ու խ 17
մաքսատուրքեր
Հոդված 98. | Մաքսատուրքերը |
Մաքսատուրքերը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե գանձվող պարտադիր վճարներ են:
Հոդված 99. | Մաքսատուրքերի սահմանման կարգը |
Մաքսատուրքերը և դրանց դրույքաչափերը սահմանվում են սույն օրենսգրքով:
Հոդված 100. | Մաքսատուրքերը` ըստ գործառնության բնույթի |
Հայաստանի Հանրապետությունում ըստ գործառնության բնույթի կիրառվում են հետևյալ մաքսատուրքերը`
ա) արտահանման` վճարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների համար.
բ) ներմուծման` վճարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների համար.
գ) սեզոնային` վճարվում են տարվա որոշակի ժամանակահատվածում առանձին ապրանքներ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանելու կամ այդ տարածք ներմուծելու համար:
Հոդված 101. | Մաքսատուրքերը` ըստ հաշվարկման մեթոդի |
Հայաստանի Հանրապետությունում ըստ հաշվարկման մեթոդի կիրառվում են հետևյալ մաքսատուրքերը`
ա) արժեքային (ադվալորային), որոնք հաշվարկվում են տոկոսներով` հարկման ենթակա ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ.
բ) յուրահատուկ (հաստատագրված), որոնք հաշվարկվում են կայուն դրույքաչափով` հարկման ենթակա ապրանքների չափման միավորի համար.
գ) խառը, երբ զուգակցվում են արժեքային (ադվալորային) և յուրահատուկ (հաստատագրված) մաքսատուրքերը:
Հայաստանի Հանրապետության տնտեսության շահերը պաշտպանելու և տնտեսական գործունեությունը խրախուսելու նպատակով կիրառվում են հետևյալ մաքսատուրքերը`
ա) հակազդման` ի պատասխան Հայաստանի Հանրապետության հանդեպ առանձին անձանց, պետությունների կամ դրանց միությունների խտրական գործողությունների.
բ) խրախուսման` առանձին երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի դրույքաչափերը նվազեցնելու նպատակով:
Հոդված 102. | Մաքսատուրքի դրույքաչափերը |
1. Մաքսատուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով
Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի | Ապրանքի նկարագիրը | Ներմու-ծում(%) | Արտա-հանում(%) |
01 | Կենդանի կենդանիներ | 0 | 0 |
02 | Միս և մսի սննդային ենթամթերքներ | 10 | 0 |
03 | Ձկներ և խեցգետնանմաններ, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ | 10 | 0 |
0301 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
04 | Կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր, կենդանական ծագման սննդամթերքներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված | 10 | 0 |
0408 11 | Ձվի դեղնուց` չորացրած | 0 | 0 |
05 | Կենդանական ծագում ունեցող մթերքներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված | 10 | 0 |
06 | Կենդանի ծառեր և այլ բույսեր, սոխուկներ, արմատներ և բույսերի նմանատիպ այլ մասեր, կտրված ծաղիկներ և դեկորատիվ կանաչ | 10 | 0 |
0602 10 100 |
Խաղողի կտրոններ |
0 | 0 |
0602 20 |
Պատվաստված կամ չպատվաստված |
0 | 0 |
07 | Բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ | 10 | 0 |
0701 10 000 | Կարտոֆիլի սերմացու` թարմ կամ պաղեցրած | 0 | 0 |
0713 10 100 |
Ոլոռ ցանքի համար |
0 | 0 |
0713 33 100 |
Լոբի ցանքի համար |
0 | 0 |
08 | Ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ | 10 | 0 |
09 | Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ | 10 | 0 |
10 | Հատիկաբույսեր | 0 | 0 |
11 | Ալրաղացա-ձավարային արդյունաբերության արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ | 10 | 0 |
1107 | Ածիկ` բոված կամ չբոված | 0 | 0 |
1108 | Օսլա, ինուլին | 0 | 0 |
1109 00 000 | Հացահատիկային սոսնձանյութ` չոր կամ խոնավ | 0 | 0 |
12 | Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր և բույսեր տեխնիկական նպատակների համար, ծղոտ և անասնակեր | 0 | 0 |
1206 00 | Արևածաղկի սերմեր` կոտորակված կամ չկոտորակված | 10 | 0 |
13 | Դոժխեժ` բնական չմաքրված, բուսախեժեր, խեժեր և այլ բուսական հյութեր և լուծամզուքներ (էքստրակտներ ) | 0 | 0 |
1302 | Բուսական հյութեր և լուծամզուքներ-պեկտինային նյութեր, պեկտինատներ և պեկտատներ, ագար-ագար և այլ սոսինձներ և բուսական ծագման խտարարներ` տեսքափոխված կամ չտեսքափոխված | 10 | 0 |
14 | Հյուսածո արտադրանքի պատրաստման համար բուսական նյութեր, բուսական ծագում ունեցող այլ մթերքներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված | 0 | 0 |
15 | Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր և յուղեր և դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագում ունեցող մոմեր | 10 | 0 |
1515 30 100 | Գերչակի յուղ և դրա թորամասեր, ամինոունդեկանային թթվի արտադրության համար` սինթետիկ մանրաթելի կամ արհեստական պոլիմերային նյութերի արտադրության մեջ օգտագործելու համար | 0 | 0 |
16 | Պատրաստի մթերքներ մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից | 10 | 0 |
17 | Շաքար և հրուշակեղեն շաքարից | 10 | 0 |
1702 30 | Գլյուկոզա և գլյուկոզային օշարակ, ֆրուկտոզա չպարունակող կամ ոչ ավելի, քան 20 տոկոս ֆրուկտոզա պարունակող` չոր վիճակում | 0 | 0 |
1703 | Մաթ` ստացված շաքարից առանձնացման կամ զտման արդյունքում | 0 | 0 |
18 | Կակաո և դրանից մթերքներ | 10 | 0 |
1801 00 000 | Կակաո հատիկավոր, ամբողջական կամ կոտորակված, հում կամ բոված | 0 | 0 |
19 | Պատրաստի մթերքներ հացաբույսերի հատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, հրուշակեղենի արտադրանք ալյուրից | 0 | 0 |
1902 | Մակարոնային արտադրանք, ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված, խորիզով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց խորիզի, կամ պատրաստված այլ եղանակով, ինչպիսիք են սպագետին, մակարոնը, լապշան, կոտոշիկները, ռավիոլին, կաննելլոնին, կուսկուսը` սննդի մեջ օգտագործման համար պատրաստի կամ ոչ պատրաստի վիճակում | 10 | 0 |
1904 | Պատրաստի սննդամթերք` ստացված հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային մթերքների փքեցմամբ կամ բովմամբ (օրինակ` եգիպտացորենի փաթիլները), հատիկաբույսեր հատիկի կամ փաթիլների տեսքով (բացի եգիպտացորենի հատիկից)` այլ եղանակով մշակված (բացառությամբ մանր և խոշոր աղացված ալյուրի, ձավարի) նախապես խաշված կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում չհիշատակված կամ չներառված | 10 | 0 |
1905 | Հաց, ալյուրով պատրաստված հրուշակեղեն, թխվածքներ, բլիթներ և այլ հացաբուլկեղեն ու կակաո պարունակող կամ չպարունակող հրուշակեղեն, վաֆլիի սկավառակներ, դեղագործական նպատակներով օգտագործելու համար պիտանի դատարկ պատիճներ, վաֆելային բոլորաթերթեր` ծրարելու համար, բրնձաթուղթ և համանման մթերքներ |
10 | 0 |
1905 31 | (տողը հանվել է 22.12.10 ՀՕ-25-Ն) | ||
1905 32 | (տողը հանվել է 22.12.10 ՀՕ-25-Ն) | ||
20 | Մթերք` բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող | 10 | 0 |
21 | Սննդամթերք` տարբեր | 10 | 0 |
2102 | Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ) | 0 | 0 |
22 | Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ | 10 | 0 |
23 | Սննդարդյունաբերության մնացորդներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր | 0 | 0 |
2309 10 | Շների կամ կատուների համար կեր` բաժնեծրարված մանրածախ վաճառքի համար | 10 | 0 |
24 | Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ | 0 | 0 |
2402 | Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելլաներ (բարակ սիգարներ) և սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով | 10 | 0 |
25 | Աղ, ծծումբ, հող և քար, ծեփագործական նյութեր, կիր և ցեմենտ | 0 | 0 |
2501 00 91 | Աղ` սննդի մեջ օգտագործման համար | 10 | 0 |
2515 | Մարմար, տրավերտին կամ կրաքարային տուֆ, էկաուսին և այլ կրաքարեր հուշարձանների կամ շինարարության համար 2.5 գ/սմ3 կամ ավելի տեսակարար կշռով, և ալեբաստր` խոշոր կոտորակված կամ չկոտորակված, սղոցված կամ չսղոցված, կամ այլ եղանակով բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ` քառակուսին) սալերի մասնատված | 10 | 0 |
2516 | Գրանիտ, ծիրանաքար, բազալտ, ավազաքար և այլ քարեր` հուշարձանների կամ շինարարության համար, խոշոր կոտորակված կամ չկոտորակված, սղոցված կամ չսղոցված, կամ այլ կերպ բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ` քառակուսին) սալերի մասնատված | 10 | 0 |
2518 | Դոլոմիտ` կալցինացված կամ չկալցինացված. թանձրացած կամ չթանձրացած, ներառյալ` դոլոմիտը խոշոր կոտորակված կամ սղոցված, կամ այլ եղանակով բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ` քառակուսին) սալերի մասնատված. դոլոմիտային խծուծված խառնուրդ | 10 | 0 |
2523 | Պորտլանդցեմենտ, կավահողային ցեմենտ, խարամային ցեմենտ, սուպերսուլֆատային ցեմենտ և համանման հիդրավլիկ ցեմենտներ` չներկված կամ ներկված, պատրաստի կամ թրծված բովախառնուրդի ձևով | 10 | 0 |
26 | Հանքաքար, մոխիր, խարամ | 0 | 0 |
27 | Հանքային վառելիք, նավթ և նավթավերամշակման արտադրանք, բիտումացված նյութեր, հանքային մոմեր | 0 | 0 |
28 | Անօրգանական քիմիայի արտադրանք, թանկարժեք մետաղների, հազվագյուտ մետաղների, ռադիոակտիվ տարրերի (էլեմենտների) և իզոտոպների օրգանական և անօրգանական միացություններ | 0 | 0 |
29 | Օրգանական քիմիական միացություններ | 0 | 0 |
30 | Դեղագործական արտադրանք | 0 | 0 |
31 | Պարարտանյութեր | 0 | 0 |
32 | Դաբաղման և ներկման լուծամզուքներ (էքստրակտներ), տանիններ և դրանց ածանցյալներ, ներկանյութեր, պիգմենտներ և այլ ներկող նյութեր, ներկեր ու լաքեր, մածիկներ և այլ մաստիկա, թանաք, տպագրական ներկ, տուշ | 0 | 0 |
33 | Եթերայուղեր և ռետինոիդներ, օծանելիքային, կոսմետիկական և հարդարման միջոցներ | 0 | 0 |
34 | Օճառ, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր, լվացող միջոցներ, օծող նյութեր, արհեստական և պատրաստի մոմանյութեր, մաքրման կամ փայլեցման համար բաղադրություններ, մոմեր և նմանատիպ արտադրանք, ծեփման համար մածուկներ, պլաստիլին, «ատամնաբուժական մոմ» և գիպսի հիմքով ատամնաբուժական բաղադրություններ | 0 | 0 |
35 | Սպիտակուցային նյութեր, վերափոխված (մոդիֆիկացված) օսլաներ, սոսինձներ, խմորիչներ (ֆերմենտներ) | 0 | 0 |
36 | Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական արտադրանք, լուցկի, հրակիր համահալվածքներ, որոշ այրվող նյութեր | 0 | 0 |
37 | Լուսանկարչական- և կինո ապրանքներ | 0 | 0 |
38 | Քիմիական այլ արտադրանք | 0 | 0 |
39 | Պլաստմասսա և պլաստմասսայե արտադրանք | 0 | 0 |
3917 | Պլաստմասսե խողովակներ, փողրակներ, ճկափողեր և դրանց կցամասեր (օրինակ` միացումներ, արմունկներ, կցաշուրթեր) | 10 | 0 |
3917 10 | Արհեստական թաղանթներ (երշիկեղենի համար)` պնդեցված պրոտեիններից կամ թաղանթանյութերից | 0 | 0 |
3917 21 100 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
3917 23 100 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
3917 32 910 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
3922 | Պլաստմասսե լոգնոցներ, ցնցուղներ, կոնքեր ջրի հոսքի համար, կոնքեր լվացվելու համար, բիդեներ, զուգարանակոնքեր, դրանց համար նստոցներ ու կափարիչներ, ջրթափ բաքեր և համանման սանիտարատեխնիկական ապրանքներ | 10 | 0 |
3923 | Պլաստմասսե իրեր ապրանքների տեղափոխման կամ փաթեթավորման համար` խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ իրեր խցանման համար | 10 | 0 |
3924 | Պլաստմասսե ճաշի և խոհանոցային սպասք, տնային գործածության այլ իրեր և հարդարման առարկաներ | 10 | 0 |
3925 | Պլաստմասսե շինարարական դետալներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված | 10 | 0 |
3926 | Պլաստմասսե այլ իրեր և 3901-3914 ապրանքային դիրքերի այլ նյութերից իրեր | 10 | 0 |
40 | Կաուչուկ, ռետին և դրանցից իրեր | 10 | 0 |
4001 |
Բնական կաուչուկ, բալատա, գուտապերչ, գվայուլա, չիկլ և համանման բնական խեժեր` սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով |
0 | 0 |
4014 10 | Հիգիենիկ կամ դեղագործական ապրանքներ (ներառյալ ծծակները) վուլկանացրած ռետինից (բացի կարծր ռետինը), կարծր ռետինից կցամասերով կամ առանց դրանց, կոնտրացեպտիվներ | 0 | 0 |
4011 10 000 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
4012 11 000 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
4012 12 000 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
4012 20 000 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
4013 10 100 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
4015 19 100 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
4015 19 900 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
4015 90 000 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
4016 91 000 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
4016 92 000 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
41 | Անմշակ կաշվե հումք (բացի բնական մորթուց) և կաշի | 0 | 0 |
42 | Իրեր կաշվից, թամբի սարքեր և լծասարքեր, ճամփորդական պարագաներ, կանացի պայուսակներ և դրանց համանման ապրանքներ, կենդանիների աղիներից իրեր (բացի շերամաորդի մանրաթելից) | 10 | 0 |
43 | Բնական և արհեստական մորթի, դրանից իրեր | 0 | 0 |
4303 | Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ իրեր բնական մորթուց | 10 | 0 |
4304 00 000 |
Արհեստական մորթի և դրանից արտադրանք |
10 | 0 |
44 | Փայտանյութ և դրանից արտադրատեսակներ, փայտածուխ | 0 | 0 |
45 | Խցան և դրանից իրեր | 10 | 0 |
46 | Ծղոտից և հյուսելու համար այլ նյութերից իրեր, զամբյուղային և հյուսածո իրեր | 10 | 0 |
47 | Խյուս` փայտանյութից կամ այլ թելքավոր ցելյուլոզային նյութերից, վերականգնված թուղթ կամ ստվարաթուղթ (թղթի թափոններ) | 0 | 0 |
48 | Թուղթ և ստվարաթուղթ, իրեր թղթե զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից | 0 | 0 |
4818 | Զուգարանի և համանման թուղթ, թաղանթանյութի բամբակ կամ թաղանթանյութի մանրաթելից պաստառ` տնտեսական, կենցաղային կամ սանիտարահիգիենիկ նշանակության գլանափաթեթներով` 36 սմ-ից ոչ ավելի լայնությամբ կամ կտրտած ըստ չափի կամ ձևի. թաշկինակներ, գեղարարային անձեռոցիկներ, սրբիչներ, սփռոցներ, սեղանի անձեռոցիկներ, մանկական խանձարուրներ, վիրախծուծներ, սավաններ և տնտեսական կենցաղային, սանիտարահիգիենիկ կամ բժշկական նշանակության այլ ապրանք, հագուստեղեն և դրա պարագաներ և զարդեր` թղթանյութից, թղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելի պաստառից | 10 | 0 |
4819 | Ստվարաթղթի մեծ տուփեր, արկղեր, տուփեր, պարկեր, պայուսակներ և այլ փաթեթավորման համար տարողություններ` թղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելի պաստառից. տուփեր քարտարանների համար, նամակարկղեր և համանման իրեր թղթից կամ ստվարաթղթից` օգտագործվող հիմնարկներում, խանութներում կամ համանման նպատակներով | 10 | 0 |
49 | Տպագրված գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական արդյունաբերության վերարտադրություններ և այլ արտադրանք, ձեռագրեր, մեքենագիր տեքստեր և պլաններ | 0 | 0 |
4911 10 |
Գովազդային նյութեր, ապրանքային կատալոգներ և համանման արտադրանք |
10 | 0 |
50 | Մետաքս | 10 | 0 |
5002 00 000 | Հումք-մետաքս (չոլորած) | 0 | 0 |
5004 00 | Մետաքսաթել (բացառությամբ մետաքսի մանվածքի մնացորդների) չբաժնեծրարված` մանրածախ վաճառքի համար | 0 | 0 |
5005 00 | Մանվածք մետաքսի մնացորդներից` չբաժնեծրարված մանրածախ վաճառքի համար | 0 | 0 |
5006 00 | Մետաքսե թել և մետաքսե թափոններից մանվածք` բաժնեծրարված մանրածախ վաճառքի համար, շերամի բնաթելից թելք | 0 | 0 |
5007 10 000 | Գործվածք` մետաքսի սանրագզվածքից | 0 | 0 |
5007 20 | Այլ գործվածքներ` պարունակող 85 զանգվ. % կամ ավելի մետաքսե թելեր կամ մետաքսե թափոններ, բացի մետաքսի սանրագզվածքից | 0 | 0 |
5007 90 | Այլ գործվածքներ` մետաքսե թելերից կամ մետաքսի թափոններից | 0 | 0 |
51 | Բուրդ, կենդանիների նուրբ կամ կոշտ մազ, ձիու մազից մանվածք և գործվածք | 0 | 0 |
52 | Բամբակ | 0 | 0 |
53 | Այլ բուսական տեքստիլ թելեր, թղթե թելեր և գործվածք` թղթե թելերից | 0 | 0 |
54 | Քիմիական թելեր | 0 | 0 |
5408 | Գործվածքներ` արհեստական համալիր թելերից, ներառյալ գործվածքները` 5405 ապրանքային դիրքում դասակարգվող նյութերից պատրաստված | 10 | 0 |
5408 10 000 | Գործվածքներ` բարձր ամրության վիսկոզային թելերից | 0 | 0 |
5408 21 000 | Այլ գործվածքներ` պարունակող 85 զանգվ. % կամ ավելի արհեստական թելեր կամ հարթ կամ նմանատիպ թելեր` սպիտակեցված կամ չսպիտակեցված | 0 | 0 |
5408 22 | Այլ գործվածքներ` պարունակող 85 զանգվ. % կամ ավելի արհեստական թելեր կամ հարթ կամ նմանատիպ թելեր` ներկած | 0 | 0 |
5408 23 | Այլ գործվածքներ` պարունակող 85 զանգվ. % կամ ավելի արհեստական թելեր կամ հարթ կամ նմանատիպ թելեր` տարբեր գույնի թելերից | 0 | 0 |
5408 24 000 | Այլ գործվածքներ` պարունակող 85 զանգվ. % կամ ավելի արհեստական թելեր կամ հարթ կամ նմանատիպ թելեր` տպվածքով | 0 | 0 |
5408 31 000 | Այլ գործվածքներ` արհեստական համալիր թելերից` սպիտակեցված կամ չսպիտակեցված | 0 | 0 |
5408 32 000 | Այլ գործվածքներ` արհեստական համալիր թելերից` ներկված | 0 | 0 |
5408 33 000 | Այլ գործվածքներ` արհեստական համալիր թելերից` տարբեր գույնի թելերից | 0 | 0 |
5408 34 000 | Այլ գործվածքներ` արհեստական համալիր թելերից` տպվածքով | 0 | 0 |
55 | Քիմիական թելեր | 0 | 0 |
56 | Բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք և չգործված կտորեղեն, հատուկ մանվածք, լարաններ, ճոպաններ, պարաններ | 0 | 0 |
57 | Գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկոցներ | 10 | 0 |
58 | Հատուկ գործվածքներ, թափակար նրբախավով գործվածքներ, ժանյակներ, գոբելեններ, զարդարման նյութեր, ասեղնագործվածքներ | 10 | 0 |
5801 | Գործվածքներ` խավավոր, և գործվածքներ թավաթելից, բացի 5802 և 5806 ապրանքային դիրքերի գործվածքներից | 0 | 0 |
5802 | Գործվածքներ, խավավոր սրբիչային և համանման խավավոր գործվածքներ, բացի 5806 ապրանքային դիրքի նեղ գործվածքներից. թափակար նրբախավով գործվածքներ, բացի 5703 ապրանքային դիրքի արտադրատեսակներից | 0 | 0 |
5803 00 | Գործվածքներ` ոլորազարդ (ցանցկեն) հյուսվածքով, բացի 5806 ապրանքային դիրքի նեղ գործվածքներից | 0 | 0 |
5804 10 | Շղարշ և այլ ցանցահյուս պաստառներ | 0 | 0 |
5804 21 | Ժանյակներ մեքենայական գործվածքի` քիմիական թելերից | 0 | 0 |
5804 29 | Ժանյակներ մեքենայական գործվածքի` այլ մանածագործական նյութերից | 0 | 0 |
5804 30 000 | Ժանյակներ` ձեռքով գործված | 0 | 0 |
5805 00 000 | Որմնագորգեր` ձեռքով գործված` բելգիական, օբյուսոնյան, բովե և համանման որմնագորգերի տիպի, և որմնագորգեր` ասեղով կարված (օրինակ` հարթակարով, խաչակարով), պատրաստի կամ ոչ պատրաստի | 0 | 0 |
5806 10 000 | Խավավոր գործվածքներ (ներառյալ` սրբիչային նրբախավավորները և նմանատիպ նրբախավավոր գործվածքները) և տրեզային գործվածքներ | 0 | 0 |
5806 20 000 | Այլ գործվածքներ` պարունակող 5 զանգվ. % կամ ավելի առաձգական կամ ռետինե թելեր | 0 | 0 |
5806 31 000 | Այլ գործվածքներ` բամբակե մանվածքից | 0 | 0 |
5806 32 | Այլ գործվածքներ` քիմիական թելերից | 0 | 0 |
5806 39 000 | Այլ գործվածքներ` այլ մանածագործական նյութերից | 0 | 0 |
5806 40 000 | Անմիջնաթելային գործվածքներ` սոսնձմամբ ամրացված (բոլդյուկ) | 0 | 0 |
5807 10 | Պիտակներ, խորհրդանշաններ և նմանատիպ արտադրանք մանածագործական նյութերից` կտորներով, ժապավեններով կամ ըստ ձևի կամ չափի ձևված, բայց չասեղնագործված | 0 | 0 |
5807 90 | Այլ պիտակներ, խորհրդանշաններ և նմանատիպ արտադրանք` մանածագործական նյութերից` կտորներով, ժապավեններով կամ ըստ ձևի կամ չափի ձևված, բայց չասեղնագործված | 0 | 0 |
5808 10 000 | Ժապավենաթել` հյուսված կտորով | 0 | 0 |
5808 90 000 | Այլ ժապավենաթել` հյուսված կտորով | 0 | 0 |
5809 00 000 | Գործվածքներ` մետաղական թելերից, և գործվածքներ` մետաղացված թելերից` 5605 ապրանքային դիրքի, օգտագործվող հագուստեղենում, որպես կահույքի գործվածք կամ համանման նպատակներով, այլ տեղերում չհիշատակված կամ չներառված | 0 | 0 |
5810 10 | Ասեղնագործվածք` առանց տեսանելի հիմքի | 0 | 0 |
5810 91 | Այլ ասեղնագործվածք` բամբակե մանվածքից | 0 | 0 |
5810 92 | Այլ ասեղնագործվածք` քիմիական թելերից | 0 | 0 |
5810 99 | Այլ ասեղնագործվածք` այլ մանածագործական նյութերից | 0 | 0 |
5811 00 000 | Մգդակած մանածագործական նյութեր կտորով` բաղկացած մեկ կամ մի քանի մանածագործական նյութերի շերտերից, միացված փափուկ միջադիր շերտով` կարով կամ այլ եղանակով, բացի 5810 ապրանքային դիրքի ասեղնագործվածքներից | 0 | 0 |
59 | Մանածագործական նյութեր` ներծծված ծածկույթով կամ երկտակված, տեխնիկական նշանակության մանածագործական արտադրանք | 0 | 0 |
5904 | Լինոլեում` ըստ ձևի ձևված կամ չձևած, հատակի ծածկույթներ մանածագործական հիմքով, ըստ ձևի ձևված կամ չձևված | 10 | 0 |
60 | Տրիկոտաժե պաստառներ` մեքենայագործ կամ ձեռագործ | 0 | 0 |
61 | Տրիկոտաժե հագուստի իրեր և պարագաներ` մեքենայագործ կամ ձեռագործ | 10 | 0 |
62 | Հագուստի իրեր և պարագաներ, բացի մեքենայագործ կամ ձեռագործ տրիկոտաժեղենից | 10 | 0 |
63 | Այլ պատրաստի մանածագործական արտադրանք, լրակազմեր, հագուստ և մանածագործական արտադրանք` նախկինում օգտագործված, լաթեղեն | 10 | 0 |
64 | Կոշկեղեն, զանկապաններ և նմանատիպ իրեր, դրանց մասեր | 10 | 0 |
6406 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
65 | Գլխարկներ և դրանց մասեր | 10 | 0 |
66 | Անձրևային հովանոցներ, արևապաշտպան հովանոցներ, ձեռնափայտեր, ձեռնափայտ աթոռներ, ճիպոտներ, ձիավարության մտրակներ և դրանց մասեր | 10 | 0 |
67 | Մշակված փետուրներ և բմբուլ, և իրեր` փետուրներից կամ բմբուլից, արհեստական ծաղիկներ, մարդու մազերից պատրաստված իրեր | 10 | 0 |
68 | Արտադրանք` քարից, գիպսից, ցեմենտից, ասբեստից, փայլարից կամ նմանատիպ նյութերից | 10 | 0 |
69 | Խեցեգործական արտադրատեսակներ | 10 | 0 |
70 | Ապակի և ապակուց պատրաստված արտադրատեսակներ | 0 | 0 |
7003 |
Ապակի ձուլածո և գլանված` թերթավոր կամ պրոֆիլավորված, որն ունի կամ չունի կլանող, արտացոլող կամ չարտացոլող շերտ` մեկ այլ եղանակով չմշակված |
10 | 0 |
7004 | Ապակի` ձգված և փչված, թերթերով, գլանով, անդրադարձնող, կամ չանդրադարձնող շերտով, բայց չմշակված որևէ այլ եղանակով | 10 | 0 |
7005 | Ապակի` ջերմահղկված, և ապակի` հղկված և ողորկված մակերեսով, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտով, բայց չմշակված որևէ այլ եղանակով | 10 | 0 |
7008 |
Բազմաշերտ մեկուսիչ ապակե արտադրանք |
10 | 0 |
7009 | Ապակե հայելիներ` շրջանակների մեջ կամ առանց շրջանակների, ներառյալ` հետին ընթացքի տեսանելիության հայելիները | 10 | 0 |
7010 90 100 |
Բանկաներ` պահածոյացման համար (բանկաներ` մանրէազերծման համար) |
10 | 0 |
7010 90 310 7010 90 410 7010 90 430 7010 90 450 7010 90 470 7010 90 510 7010 90 530 7010 90 550 7010 90 570 |
Շշեր` մինչև 2,5 լ և ավելի նոմինալ ծավալով` խմիչքների և ըմպելիքների համար` անգույն և գունավոր ապակուց | 10 | 0 |
7013 | Ճաշի և խոհանոցի ապակյա ամանեղեն, հարդարման և գրասենյակային ապակյա պարագաներ, ապակյա արտադրանք` բնակարանի հարդարման կամ համանման նպատակների համար (բացի 7010 կամ 7018 ապրանքային դիրքերի ապրանքներից) | 10 | 0 |
7016 | Բլոկներ սալարկման համար, շինարարության մեջ օգտագործվող սալեր, աղյուս, սալիկներ և այլ ապրանքներ` մամլած կամ ձուլածո ապակուց, ամրանավորված կամ չամրանավորված, ապակյա խորանարդիկներ և այլ ոչ մեծ ապակյա ձևեր` հիմքով կամ առանց հիմքի` խճանկարի կամ համանման հարդարային աշխատանքների համար. ապակիներ` ապակյա նկարների համար, և համանման ապակիներ` բազմաբջջավոր, կամ փրփրապակի` բլոկների, սալերի, սալիկների, թաղանթանման կամ այլ ձևերով | 10 | 0 |
7018 | Ապակյա ուլունքներ, մարգարիտին, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերին նմանակող ապրանքներ և համանման արդուզարդեր ապակուց, ապրանքներ` պատրաստված ապակուց, բացի բիժուտերիայից, ապակյա աչքեր, բացի պրոթեզից, արձանիկներ և զարդարարական այլ առարկաներ ապակուց` մշակված զոդալամպով, բացի բիժուտերիայից, ապակուց միկրոգնդիկներ` 1մմ-ից ոչ ավելի տրամագծով | 10 | 0 |
71 | Մարգարիտ` բնական կամ աճեցրած, քարեր` թանկարժեք կամ կիսաթանկարժեք, թանկարժեք մետաղներ և մետաղներ` երեսապատված թանկարժեք մետաղներով, և դրանցից պատրաստված իրեր, զարդեղեն (բիժուտերիա), դրամներ | 0 | 0 |
7101 | Մարգարիտ` բնական կամ աճեցված, մշակված կամ չմշակված, տեսակավորված կամ չտեսակավորված, բայց չշարված, չշրջանակված և չամրացված, բնական կամ աճեցրած մարգարիտ` տեղափոխման հարմարության համար ժամանակավորապես շարված | 10 | 0 |
7113 | Ոսկերչական իրեր և դրանց մասեր` թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղներից | 10 | 0 |
7114 | Ապրանքներ և դրանց մասեր` թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղներից` ոսկերիչների կամ արծաթագործ վարպետների կողմից պատրաստված | 10 | 0 |
7115 | Թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղներից պատրաստված իրեր` այլ | 10 | 0 |
7117 | Զարդեղեն (բիժուտերիա) | 10 | 0 |
7118 | Դրամներ | 10 | 0 |
72 | Սև մետաղներ | 0 | 0 |
73 | Արտադրատեսակներ` սև մետաղից | 0 | 0 |
7321 | Ջեռուցող վառարաններ, ջեռուցման ու եփման վառարաններ և սննդի պատրաստման վառարաններ (այդ թվում` վառարաններ` կենտրոնական ջեռուցման օժանդակ կաթսաներով), ֆրիտյուրնիցաներ, թավաներ, վառարանների ջեռակներ, սննդի տաքացման համար տաքացուցիչներ և համանման կենցաղային սարքավորումներ` ոչ էլեկտրական, և դրանց մասերը` սև մետաղներից |
10 | 0 |
7323 | Ճաշի պարագաներ, խոհանոցային կարիքների համար այլ արտադրատեսակներ և դրանց մասեր սև մետաղներից, սև մետաղներից «բուրդ», ճիլոպներ` խոհանոցային ամանեղեն մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու և ողորկելու համար, ձեռնոցներ և համանման իրեր` սև մետաղներից | 10 | 0 |
74 | Պղինձ և արտադրատեսակներ` պղնձից | 0 | 0 |
75 | Նիկել և արտադրատեսակներ` նիկելից | 0 | 0 |
76 | Ալյումին և արտադրատեսակներ` ալյումինից | 0 | 0 |
7615 | Ճաշի պարագաներ, խոհանոցային կամ այլ ապրանքներ` կենցաղային կարիքների համար, և դրանց մասերը` ալյումինից. ճիլոպներ` խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար, սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասերը` ալյումինից | 10 | 0 |
7615 10 |
Ճաշի, խոհանոցային ապրանքներ կամ այլ ապրանքներ` կենցաղային կարիքների համար և դրանց մասեր, ճիլոպներ` խոհանոցային սպասքը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ և նմանատիպ արտադրանք` ալյումինից |
0 | 0 |
7615 20 000 | Ալյումինից սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասերը | 0 | 0 |
7616 | Ալյումինե այլ արտադրատեսակներ | 10 | 0 |
7616 10 000 | Մեխեր, կոճգամներ, պահունդներ (բացի 8305 ապրանքային դիրքում նշվածներից), պտուտակներ, հեղույսներ, մանեկներ, ներպտուտակվող կեռեր, գամեր, երիթներ, երիթակներ, տափօղակներ և համանման արտադրատեսակներ | 0 | 0 |
7616 91 000 | Ալյումինե լարից գործվածք, վանդակաճաղեր, ցանցեր և ցանկապատեր | 0 | 0 |
7616 99 | Ալյումինե այլ արտադրատեսակներ` այլ | 0 | 0 |
78 | Կապար և արտադրատեսակներ` կապարից | 0 | 0 |
79 | Ցինկ և արտադրատեսակներ` ցինկից | 0 | 0 |
80 | Անագ և արտադրատեսակներ` անագից | 0 | 0 |
81 | Ոչ թանկարժեք այլ մետաղներ, մետաղախեցեղեն և ապրանքներ դրանցից | 10 | 0 |
82 | Գործիքներ, հարմարանքներ, դանակների արտադրատեսակներ, գդալներ և պատառաքաղներ, դրանց մասեր` ոչ թանկարժեք մետաղներից | 10 | 0 |
8215 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
83 | Ոչ թանկարժեք մետաղներից այլ արտադրատեսակներ | 0 | 0 |
8303 00 | Չհրկիզվող պահարաններ, չհրկիզվող պահարաններ և դռներ, փակվող արկղեր` բանկերի պահարաններում արժեքավոր իրերի պահպանման համար, և համանման արտադրատեսակներ` զրահապատ և ամրացված, պատրաստված ոչ թանկարժեք մետաղից | 10 | 0 |
8306 |
Զանգեր, կոչնազանգեր և համանման արտադրանք` ոչ էլեկտրական, արձանիկներ և այլ զարդեր, լուսանկարների, նկարների և այլ շրջանակներ, հայելիներ` ոչ թանկարժեք մետաղներից |
10 | 0 |
830629 |
Այլ |
0 | 0 |
8311 |
Մետաղալարեր, ձողեր, խողովակներ, թիթեղներ, էլեկտրոդներ և համանման արտադրանք` ոչ թանկարժեք մետաղներից կամ մետաղի կարբիդից |
10 | 0 |
84 | Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ, դրանց մասեր | 0 | 0 |
8409 |
Մասեր, նախատեսված բացառապես կամ գլխավորապես 8407 և 8408 ապրանքային դիրքերին դասվող շարժիչների համար |
10 | 0 |
8413 |
Հեղուկային պոմպեր` ծախսաչափիչներով կամ առանց դրանց, հեղուկային վերհաններ |
10 | 0 |
8414 | Պոմպեր վակուումային և օդային, այլ օդային և գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ կամ օդաքաշ պահարաններ դափոխիչներով և քամիչով կամ առանց դրա | 10 | 0 |
8415 | Կայանքներ օդի որակավորման համար` սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար, ներառյալ` օդաորակիչները (կոնդիցիոներները), որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում | 10 | 0 |
8417 | Ջեռոցներ և վառարաններ արդյունաբերական կամ լաբորատոր` ներառյալ թափոնների այրման վառարաններ, ոչ էլեկտրական | 10 | 0 |
8418 | Սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ` էլեկտրական կամ այլ տեսակի. ջերմային պոմպեր, բացի 8415 ապրանքային դիրքի օդի որակավորման կայանքներից | 10 | 0 |
8419 |
Արդյունաբերական կամ լաբորատոր մեքենաներ, սարքավորումներ էլեկտրական կամ ոչ էլեկտրական |
10 | 0 |
8419 20 000 |
Բժշկական մանրէազերծիչներ` վիրաբուժական կամ լաբորատորային |
0 | 0 |
8419 90 150 |
8419 20 000 ծածկագրին դասվող մանրէազերծիչների մասեր | 0 | 0 |
8421 23 000 |
Սարքեր ներքին այրման շարժիչներում յուղի կամ վառելանյութի ֆիլտրման համար |
10 | 0 |
8421 31 000 |
Օդային ֆիլտրեր` ներքին այրման շարժիչների համար |
10 | 0 |
8422 11 000 |
Սպասք լվացող մեքենաներ` կենցաղային |
10 | 0 |
8422 19 000 |
Սպասք լվացող մեքենաներ` այլ |
10 | 0 |
8418 50 910 |
Սառնարանային սարքավորումների ներկառուցված այլ կահույք` խորը սառեցման համար, բացի 8418 30 և 8418 40 ենթադիրքերի արտադրատեսակներից |
0 | 0 |
8418 61 001 | 3 կՎտ և ավելի արտադրողականությամբ ջերմային պոմպեր, բացի 8415 ապրանքային դիրքում դասակարգվող օդափոխման սարքավորումներից | 0 | 0 |
8443 |
Տպագրական մեքենաներ, այլ տպիչներ, պատճենահանման և ֆաքսիմիլային ապարատներ` միավորված կամ չմիավորված, դրանց մասեր |
0 | 0 |
844319700 |
Այլ |
10 | 0 |
844331 |
Մեքենաներ, որոնք կատարում են երկու կամ ավելի գործողություն, ինչպիսիք են տպագրումը, պատճենահանումը կամ ֆաքսիմիլային հաղորդումը, հաշվիչ մեքենային կամ ցանցին միանալու հնարավորություն ունեցող |
10 | 0 |
844332 |
Այլ տպիչ, պատճենահանող և ֆաքսիմիլային սարքեր` միավորված կամ չմիավորված, հաշվիչ մեքենային կամ ցանցին միանալու հնարավորություն ունեցող |
10 | 0 |
844339 |
Տպիչ, պատճենահանող և ֆաքսիմիլային սարքեր` միավորված կամ չմիավորված, այլ |
10 | 0 |
8443 31 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8443 31 910 | (տողը հանվել է 22.12.10 ՀՕ-25-Ն) | ||
8443 32 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8443 32 100 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8443 32 200 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8443 39 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8443 39 210 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8443 99 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8443 99 100 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8450 11 | Լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ` մեքենաները` սարքավորված քամիչ հարմարանքով, չոր սպիտակեղենի 10 կգ ոչ ավելի ծավալով, լրիվ ավտոմատացված | 10 | 0 |
8450 12 000 | Լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներկառուցված կենտրոնախույս քամիչ հարմարանքով, չոր սպիտակեղենի 10 կգ ոչ ավելի ծավալով | 10 | 0 |
8450 19 000 | Այլ լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, չոր սպիտակեղենի 10 կգ ոչ ավելի ծավալով | 10 | 0 |
8451 21 |
Չոր մաքրման մեքենաներ` մինչև 10 կգ տարողությամբ |
10 | 0 |
8451 29 000 |
Չոր մաքրման մեքենաներ` այլ |
10 | 0 |
8467 |
Ձեռքի օդաճնշական գործիքներ, հիդրավլիկ կամ ներկառուցված էլեկտրական կամ ոչ էլեկտրական շարժիչով |
10 | 0 |
8472 10 000 | Պատճենահան-բազմացնող մեքենաներ | 10 | 0 |
8481 |
Ծորակներ, կափույրներ, պտուտակներ և համանման ամրաններ` խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների, բաքերի կամ համանման տարաների համար, ներառյալ ռեդուկցիոն և ջերմակարգավորիչ կափույրները |
10 | 0 |
8481 80 |
Այլ ամրաններ |
0 | 0 |
85 | Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, դրանց մասեր, ձայնագրող և ձայնավերարտադրող սարքեր, սարքեր` հեռուստատեսային պատկերի և ձայնի գրանցման և վերարտադրության համար, դրանց մասեր և պարագաներ | 10 | 0 |
8501 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8502 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8503 00 | Մասեր` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8501 կամ 8502 ապրանքային դիրքերի մեքենաների համար | 0 | 0 |
8504 | Էլեկտրական տրանսֆորմատորներ, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ (օրինակ` ուղղիչներ), ինդուկտիվ կոճեր և դրոսելներ | 0 | 0 |
8505 | Էլեկտրամագնիսներ, հաստատուն մագնիսներ և արտադրատեսակներ` նախատեսված մագնիսացումից հետո հաստատուն մագնիսների վերափոխման համար, էլեկտրամագնիսային կամ հաստատուն մագնիսներով կապիչներ, սեղմակներ, պրկիչներ և համանման ֆիքսող հարմարանքներ, էլեկտրամագնիսական կցորդիչներ, օղագոտիներ և արգելակներ, էլեկտրամագնիսային վերհան գլխիկներ | 0 | 0 |
8511 | Էլեկտրասարքավորումներ ներքին այրման շարժիչների վառման կամ գործարկման համար` կայծից կամ վառելիքային խառնուրդի սեղմումից բոցավառումով (օրինակ` մագնիտո, վառքի կոճեր, վառքի մոմեր, շիկացման մոմեր, գործարկիչներ), գեներատորներ (օրինակ` հաստատուն և փոփոխական հոսանքի) և ընդհատիչներ` այդպիսի շարժիչների հետ օգտագործվող | 0 | 0 |
8515 | Մեքենաներ և ապարատներ էլեկտրական (այդ թվում` գազի էլեկտրական տաքացումով), լազերային կամ այլ լուսային կամ ֆոտոնային, գերձայնային, էլեկտրոնաճառագայթային, մագնիսաիմպուլսային կամ պլազմաաղեղային ցածր ջերմաստիճանային զոդման, բարձր ջերմաստիճանային զոդման կամ եռակցման համար` անկախ կտրման գործողություն կատարելու դրանց հնարավորությունից, էլեկտրական մեքենաներ և ապարատներ` մետաղների կամ մետաղակերամիկայի տաք փոշեպատման համար | 0 | 0 |
8516 21 000 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8516 29 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8517 11 000 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8517 12 000 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8517 61 000 | Բազային կայաններ` ձայնի, պատկերի կամ այլ տվյալների հաղորդման կամ ընդունման համար, ներառյալ` լարային և ոչ լարային կապի ցանցերի` այլ | 0 | 0 |
8517 62 000 | Մեքենաներ` ձայնի, պատկերի կամ այլ տվյալների ընդունման, փոխակերպման և հաղորդման կամ վերականգնման համար, ներառյալ` կոմուտացիոն սարքերը և մարշրուտիզատորները | 0 | 0 |
8517 69 100 | Տեսախոսներ | 0 | 0 |
8517 69 200 | Տնային խոսափողեր | 0 | 0 |
8517 69 310 | Դյուրակիր ընդունիչներ` կանչի ազդանշաններ կամ փեյջինգային հաղորդագրություն ընդունելու համար | 0 | 0 |
8517 69 900 | Այլ սարքեր` ձայնի, պատկերի և այլ տվյալների հաղորդման կամ ընդունման համար, ներառյալ` լարային կամ ոչ լարային կապի ցանցերի | 0 | 0 |
8517 70 110 | Ալեհավաքներ` ռադիոհեռագրային կամ ռադիոհեռախոսային սարքերի համար | 0 | 0 |
8517 70 900 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8518 10 300 | Միկրոֆոններ, որոնք ունեն 300 հերցից մինչև 3.4 կիլոհերց հաճախականության շերտագիծ, 10 մմ տրամագիծ և 3 մմ ոչ ավելի բարձրություն` հեռահաղորդակցության համար օգտագործվող | 0 | 0 |
8518 29 300 | Բարձրախոսներ` 300 հերցից մինչև 3.4 կիլոհերց հաճախականության շերտագիծ և 50 մմ ոչ ավելի տրամագիծ ունեցող` հեռահաղորդակցության համար օգտագործվող | 0 | 0 |
8518 30 200 | Հեռախոսային հաղորդալարային լսափողեր | 0 | 0 |
8519 50 000 | Հեռախոսային ինքնապատասխանիչներ | 0 | 0 |
8522 90 410 |
8519 50 000 ենթադիրքի սարքավորումների (հեռախոսային ինքնապատասխանիչների) էլեկտրոնային մոդուլներ |
0 | 0 |
8522 90 490 |
Էլեկտրոնային մոդուլներ այլ |
0 | 0 |
8523 29 150 | Մագնիսական ժապավեններ և սկավառակներ` չգրառված | 0 | 0 |
8523 29 310 | Մագնիսական ժապավեններ և սկավառակներ` ձայնից և պատկերից զատ երևույթների վերարտադրության համար | 0 | 0 |
8523 29 390 | Այլ մագնիսական ժապավեններ, մագնիսական սկավառակներ` չգրառված | 0 | 0 |
8523 29 900 | Այլ մագնիսական կրիչներ | 0 | 0 |
8523 41 100 | Սկավառակներ չգրառված` լազերային հաշվողական համակարգերի համար 900 մեգաբայթից ավելի, բայց 18 գիգաբայթից ոչ ավելի ծավալով գրանցման համար, բացի մաքրվողներից | 0 | 0 |
8523 41 300 | Սկավառակներ չգրառված` լազերային հաշվողական համակարգերի համար մինչև 900 մեգաբայթ ծավալով գրանցման համար, բացի մաքրվողներից | 0 | 0 |
8523 41 900 | Օպտիկական կրիչներ` չգրառված, այլ | 0 | 0 |
8523 49 250 | Սկավառակներ կարդացող` լազերային համակարգերի համար` ձայնից և պատկերից տարբերվող երևույթների վերարտադրման համար, այլ | 0 | 0 |
8523 49 450 | Սկավառակներ` լազերային կարդացող համակարգերի համար` մեքենայական ընթերցման համար մատչելի երկհամակարգ տեսքով գրառված հրահանգների, տվյալների, ձայնի և պատկերների վերարտադրման համար, որոնց հնարավոր է մանիպուլացնել, կամ որոնք համակարգչի միջոցով ապահովվող ինտերակտիվ կապի միջոցով կարող են մատչելի լինել օգտվողի համար | 0 | 0 |
8523 49 910 | Օպտիկական կրիչներ` ձայնից կամ պատկերից տարբերվող երևույթների վերարտադրման համար, այլ | 0 | 0 |
8523 51 100 | Էներգիայից անկախ տվյալների պահպանման կիսահաղորդչային կրիչներ` պինդ մարմնից` չգրառված | 0 | 0 |
8523 51 910 | Էներգիայից անկախ տվյալների պահպանման այլ կիսահաղորդչային կրիչներ` պինդ մարմնից` ձայնից և պատկերից տարբերվող երևույթների վերարտադրման համար, չգրառված | 0 | 0 |
8523 52 | Կիսահաղորդչային կրիչներ` «ինտելեկտուալ քարտեր» | 0 | 0 |
8523 59 100 | Կիսահաղորդչային կրիչներ` չգրառված, այլ | 0 | 0 |
8523 59 910 | Կիսահաղորդչային կրիչներ` ձայնից և պատկերից տարբերվող երևույթների վերարտադրման համար` չգրառված, այլ | 0 | 0 |
8523 80 100 | Այլ կրիչներ` ձայնի կամ այլ երևույթների տվյալների պահպանման համար, բացի 37 խմբում ընդգրկվածներից, չգրառված | 0 | 0 |
8523 80 910 | Այլ կրիչներ` ձայնի կամ այլ երևույթների տվյալների պահպանման համար, բացի 37 խմբում ընդգրկվածներից, ձայնից կամ պատկերից տարբերվող երևույթների վերարտադրման համար, գրառված | 0 | 0 |
8523 80 930 | Այլ կրիչներ` մեքենայական ընթերցման համար մատչելի երկհամակարգ տեսքով գրառված հրահանգների, տվյալների, ձայնի և պատկերների վերարտադրման համար, որոնց հնարավոր է մանիպուլացնել, կամ որոնք համակարգչի միջոցով ապահովվող ինտերակտիվ կապի միջոցով կարող են մատչելի լինել օգտվողի համար | 0 | 0 |
8525 50 000 | Ռադիոհաղորդման կամ հեռուստատեսության հաղորդիչ սարքեր | 0 | 0 |
8525 60 000 | Ռադիոհաղորդման կամ հեռուստատեսության հաղորդող ապարատներ` իր մեջ ընդունող սարք ընդգրկող | 0 | 0 |
8525 80 110 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8525 80 190 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8525 80 300 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8525 80 910 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8525 80 990 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8526 | Ռադիոլոկացիոն, ռադիոնավագնացային ապարատուրա և հեռակառավարման ռադիոապարատուրա | 0 | 0 |
8528 51 000 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8528 69 050 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8528 71 200 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8528 73 000 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8529 90 200 |
8525 60 000, 8525 80 300, 8528 41 000, 8528 51 000, 8528 61 000 ապրանքային ենթաենթադիրքերում դասակարգվող սարքերի մասեր, այլ |
0 | 0 |
8530 | Էլեկտրաազդանշանային սարքավորումներ` անվտանգությունն ապահովելու և (կամ) երկաթուղում, տրամվայի ուղիներում, ավտոմոբիլային ճանապարհներում, ներքին ջրային ուղիներում, կայանահրապարակներում, նավահանգստային կառույցներում կամ օդանավակայաններում երթևեկության կառավարման համար (բացի 8608 ապրանքային դիրքի սարքավորումներից) | 0 | 0 |
8531 | Էլեկտրասարքավորումներ ձայնա- կամ տեսաազդանշանային (օրինակ` զանգեր, շչակներ, ինդիկատորային վահանակներ, պահակային ազդանշանային սարքեր կամ սարքեր հրդեհային ազդանշան տալու համար), բացի 8512 կամ 8530 ապրանքային դիրքերի սարքավորումներից | 0 | 0 |
8532 | Էլեկտրական կոնդենսատորներ` հաստատուն, փոփոխական կամ ենթալարվող | 0 | 0 |
8533 | Էլեկտրական ռեզիստորներ (ներառյալ` ռեոստատները և պոտենցիոմետրերը), բացի տաքացնող էլեմենտներից | 0 | 0 |
8534 00 | Տպասխեմաներ | 0 | 0 |
8535 | Էլեկտրական ապարատուրա` կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանության կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար, կամ էլեկտրական շղթաներում (օրինակ` անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, հալվող ապահովիչներ, շանթարգելներ, լարման սահմանափակիչներ, լարման ցատկերի մարիչներ, միացնող տուփեր, հոսանքի ընդունիչներ, հոսանքահաններ)` 1000 Վ ավելի լարման համար | 0 | 0 |
8536 | Էլեկտրական ապարատուրա` կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պաշպանության համար, կամ էլեկտրական շղթաներին կամ էլեկտրական շղթաներում միացումների համար (օրինակ` անջատիչներ, փոխանջատիչներ, ընդհատիչներ, ռելեներ, հալվող ապահովիչներ, տատանումների մարիչներ, խրոցակային եղանիկներ և վարդակներ, էլեկտրալամպերի համար կոթառներ, միացման տուփեր)` 1000 Վ-ից ոչ ավելի լարման համար | 0 | 0 |
8537 | Պուլտեր, վահանակներ, բարձակներ, սեղաններ, բաշխիչ վահաններ և այլ հիմքեր էլեկտրական ապարատների համար այլ սարքավորված երկու կամ ավելի 8535 կամ 8536 ապրանքային դիրքի սարքերով` էլեկտրական հոսանքի ղեկավարման կամ բաշխման համար, այդ թվում` իրենց մեջ ընդգրկվող 90 խմբի սարքեր կամ հարմարանքներ և թվային ղեկավարման ապարատներ, բացի 8517 ապրանքային դիրքի կոմուտացիոն սարքերի | 0 | 0 |
8538 | Մասեր` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8535, 8536 կամ 8537 ապրանքային դիրքում նշված ապարատուրայի համար | 0 | 0 |
8541 | Դիոդներ, տրանզիստորներ և համանման կիսահաղորդչային սարքեր, լուսազգայուն կիսահաղորդչային սարքեր, ներառյալ` լուսագալվանական տարրերը` հավաքված կամ չհավաքված որպես մոդուլ, ներկառուցված կամ չներկառուցված վահանի վրա, լուսարձակող դիոդներ. պիեզոէլեկտրական բյուրեղներ հավաքված | 0 | 0 |
8542 | Էլեկտրոնային ինտեգրալ և միկրոհավաքված սխեմաներ | 0 | 0 |
8543 70 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8543 90 000 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8544 | Հաղորդալարեր` մեկուսացված (ներառյալ արծնապատվածները կամ անոդավորվածները), մալուխներ (ներառյալ կոաքսիլային) և այլ մեկուսացված էլեկտրական հաղորդիչներ` միացնող դետալներով կամ առանց դրանց, մալուխներ թելքաօպտիկական` կազմված թելքից անհատական պատյաններով, անկախ հավաք են, թե ոչ էլեկտրահաղորդիչներիկամ միացնող տարրերի հետ |
10 | 0 |
8544 42 100 |
1000 Վ-ից ոչ ավելի լարման համար էլեկտրական հաղորդիչներ` համալրված միացնող դետալներով` հեռահաղորդակցության մեջ օգտագործվող |
0 | 0 |
8544 49 200 |
Այլ էլեկտրական հաղորդիչներ 80 Վ-ից ոչ ավելի լարման համար` հեռահաղորդակցության մեջ օգտագործվող |
0 | 0 |
8544 70 000 |
Օպտիկա-թելքային մալուխներ |
0 | 0 |
8545 | Ածխային էլեկտրոդներ, ածխային խոզանակներ, ածուխներ` լամպերի կամ մարտկոցների համար, և այլ իրեր` գրաֆիտից կամ ածխածնի այլ տեսակներից` մետաղի հետ կամ առանց մետաղի, էլեկտրատեխնիկայում կիրառվող | 0 | 0 |
8546 | Էլեկտրական մեկուսիչներ` ցանկացած նյութերից | 0 | 0 |
8547 | Ամրաններ մեկուսացնող` էլեկտրական մեքենաների համար, հարմարանքներ կամ սարքավորումներ, պատրաստված ամբողջովին մեկուսացնող նյութերից, հաշվի չառած որոշ մետաղական բաղադրիչները (օրինակ` պարուրակային կոթառները), բացառապես հավաքման նպատակով ներկառուցված ֆորմավորման ժամանակ, բացի 8546 ապրանքային դիրքի մեկուսիչներից, փողրակներ լարանցման և դրանց միացումների մասեր, ոչ թանկարժեք մետաղներից, երեսպատված մեկուսացնող նյութով | 0 | 0 |
8548 | Ջարդոն և թափոն առաջնային էլեմենտների, սկզբնական մարտկոցների և էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների), աշխատած և սպառված առաջնային էլեմենտներ, սկզբնական մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ (ակումուլյատորներ), սարքավորումների և ապարատուրաների էլեկտրական մասեր, տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառնված | 0 | 0 |
86 | Երկաթգծի լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ և դրանց մասեր, երկաթգծի կամ տրամվայների ուղեգծային սարքավորումներ և սարքեր և դրանց մասեր, բոլոր տեսակի մեխանիկական (ներառյալ` էլեկտրամեխանիկական) ազդանշանային սարքավորումներ | 0 | 0 |
87 | Ցամաքային տրանսպորտային միջոցներ, բացի գնացքների և տրամվայների շարժակազմերից, և դրանց մասեր ու պարագաներ | 10 | 0 |
8701 | Տրակտորներ (բացի 8709 ապրանքային դիրքի տրակտորներից) | 0 | 0 |
8702 | Շարժիչային տրանսպորտային միջոցներ` նախատեսված 10 և ավելի մարդկանց, ներառյալ` վարորդը, տեղափոխման համար | 0 | 0 |
8704 | Շարժիչային տրանսպորտային միջոցներ` բեռները տեղափոխելու համար | 0 | 0 |
8705 | Շարժիչային տրանսպորտային միջոցներ, հատուկ նշանակության, բացի ուղևորների կամ բեռների տեղափոխման համար օգտագործվողներից (օրինակ` բեռնատար ավտոմեքենաներ` վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող, ջրող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ) | 0 | 0 |
8708 99 | (տողը հանվել է 07.12.11 ՀՕ-331-Ն) | ||
8709 | Արդյունաբերական նշանակության տրանսպորտային միջոցներ, ինքնագնացներ, չսարքավորված վերամբարձ կամ բեռնող հարմարանքներով` օգտագործվող գործարաններում, պահեստներում, նավահանգիստներում և օդանավակայաններում` կարճ տարածություններում բեռների փոխադրման համար, երկաթուղային կայարանների հարթակներում օգտագործվող տրակտորներ, վերոհիշյալ տրանսպորտային միջոցների մասեր | 0 | 0 |
8710 00 000 | Տանկեր և այլ մարտական ինքնագնաց զրահապատ տրանսպորտային միջոցներ, սպառազինությամբ կամ առանց սպառազինության և դրանց մասեր | 0 | 0 |
8713 | Շարժվելու անընդունակ մարդկանց համար սայլակներ, սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղափոխման համար այլ մեխանիկական սարքերով | 0 | 0 |
8714 | Մասեր և պարագաներ 8711-8713 ապրանքային դիրքերում դասակարգվող տրանսպորտային միջոցների համար | 0 | 0 |
88 | Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և դրանց մասեր | 0 | 0 |
89 | Նավեր, նավակներ և լողարկող կառուցվածքներ | 0 | 0 |
8903 |
Զբոսանավեր և այլ լողացող միջոցներ` հանգստի և սպորտի համար, թիավարման նավակներ և կանոե |
10 | 0 |
90 | Գործիքներ և սարքեր օպտիկական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, չափիչ, հսկիչ, ճշգրիտ, բժշկական կամ վիրաբուժական, դրանց մասեր և պարագաներ | 0 | 0 |
9004 |
Ակնոցներ, պաշտպանիչ ակնոցներ և համանման օպտիկական սարքավորումներ, շտկիչ, պաշտպանիչ և այլն |
10 | 0 |
9006 | Ֆոտոխցիկներ (բացի կինոխցիկներից), լուսաբռնկիչներ և լամպ-բռնկիչներ, բացի 8539 ապրանքային դիրքի գազապարպման լամպերից | 10 | 0 |
9006 10 000 | Նկարող սարքեր` օգտագործվող դիմակներ կամ ֆոտոձևանմուշներ պատրաստելու համար | 0 | 0 |
9006 99 000 | Ֆոտոխցիկների, ֆոտոբռնկիչների և լամպ- բռնկիչների մասեր և պարագաներ` այլ | 0 | 0 |
91 | Ժամացույցներ և դրանց մասեր | 10 | 0 |
9108-9112, 9114 | Ժամացույցների մասեր | 0 | 0 |
92 | Երաժշտական գործիքներ և դրանց բնամասեր և պարագաներ | 0 | 0 |
93 | Զենք և զինամթերք, դրանց մասեր և պարագաներ | 0 | 0 |
94 | Կահույք, անկողնային պարագաներ, ներքնակներ, ներքնակի հիմնամասեր, բազմոցի բարձիկներ և կահույքի նմանատիպ լցոնված պարագաներ, այլ տեղում չհիշատակված կամ չներառված, լուսային ցուցանակներ, լուսային տախտակներ անունով կամ անվանումով կամ հասցեով և նմանատիպ արտադրատեսակներ, հավաքովի շինարարական կառուցվածքներ | 10 | 0 |
9402 | Կահույք` բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական (օրինակ` վիրաբուժական սեղաններ, սեղաններ զննման համար, հիվանդանոցային մահճակալներ` մեխանիկական պարագաներով, ատամնաբուժական բազկաթոռներ), բազկաթոռներ պարագաներով` պտտման և միաժամանակ թեքման և բարձրացման համար, վերոհիշյալ արտադրատեսակների մասեր | 0 | 0 |
9406 00 | Հավաքովի շինարարական կառուցվածքներ | 0 | 0 |
95 | Խաղալիքներ, խաղեր և սպորտային մարզագույք, դրանց մասեր և պարագաներ | 0 | 0 |
9503 00 |
Եռանիվ հեծանիվներ, ինքնագնացներ, ոտնակով ավտոմեքենաներ և համանման անիվավոր խաղալիքներ, տիկնիկների սայլակներ, տիկնիկներ, այլ խաղալիքներ, փոքրացված մասշտաբներով մոդելներ և համանման ժամանցային մոդելներ` գործող կամ չգործող, ամեն տեսակի գլուխկոտրուկներ |
10 | 0 |
9504 | Ապրանքներ զվարճանքների համար, սեղանի կամ սենյակային խաղեր, ներառյալ` սեղանները «Պինբոլ» խաղալու համար, բիլիարդ, խաղի հատուկ սեղաններ խաղատների համար և ավտոմատացված սարքավորումներ կեգելբանի համար | 10 | 0 |
9505 |
Տոների, դիմակահանդեսների պարագաներ կամ այլ պարագաներ զվարճանքների համար, ներառյալ աճպարարության և հումորի ցուցադրման համար նախատեսված պարագաներ |
10 | 0 |
9506 | Մարզագույք և սարքավորումներ` ընդհանուր ֆիզկուլտուրայով, մարմնամարզությամբ, թեթև ատլետիկայով, սպորտի այլ ձևերով (ներառյալ` սեղանի թենիսը) զբաղվելու կամ բացօթյա խաղերի համար` տվյալ խմբի այլ տեղերում չնշված կամ չներառված, լողավազաններ և ավազաններ` երեխաների համար | 10 | 0 |
9508 | Կարուսելներ, ճոճանակներ, հրաձգարաններ և այլ ատրակցիոններ, շարժական կրկեսներ և շարժական գազանանոցներ, շարժական թատրոններ | 10 | 0 |
96 | Տարբեր պատրաստի իրեր | 10 | 0 |
97 | Արվեստի գործեր, հավաքածու կազմելու առարկաներ, հնաոճ իրեր | 0 | 0 |
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետով տվյալ ենթախմբին դասվող ապրանքատեսակի համար սահմանված է մաքսատուրքի այլ դրույքաչափ, քան ապրանքների այն խմբի համար, որին դասվում է այդ ենթախումբը, ապա, անկախ այդ խմբի համար սահմանված դրույքաչափից, կիրառվում է ապրանքների տվյալ ենթախմբի համար սահմանված դրույքաչափը:
3. Մաքսային գործի իրականացման նպատակներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման համար օգտագործվում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը» (ԱՏԳԱԱ):
4. Անկախ սույն հոդվածի 1-ին կետում սահմանված մաքսատուրքի դրույքաչափերից` 2203, 2204, 220410, 2205, 2206, 2207, 220820, 220830, 220840, 220850, 220860, 220870, 220890 ծածկագրերին դասվող ապրանքների համար մաքսատուրքը վճարվում է հետևյալ յուրահատուկ դրույքաչափերով`
Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի |
Ապրանքի նկարագիրը | Չափման միավորը |
Մաքսատուրքի դրույքաչափը դրամով | |
Ներմու-ծում |
Արտա-հանում | |||
2203 00 | Գարեջուր ածիկային | 1լիտր | 50 | 0 |
2204 | Գինի խաղողի` բնական, ներառյալ` թնդեցվածները, խաղողի քաղցու, բացի 2009 ապրանքային դիրքում նշվածից | 1լիտր | 100 | 0 |
2204 10 | Գինիներ փրփրուն | 1լիտր | 75 | 0 |
2205 | Վերմուտ և խաղողի այլ բնական գինիներ` բուսական կամ անուշահոտ նյութերի հավելումով | 1լիտր | 140 | 0 |
2206 00 | Խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (օրինակ` սիդր, պերրի կամ տանձի սիդր, մեղրաըմպելիք), խառնուրդներ` խմորման ենթարկված ըմպելիքներից և խմորման ենթարկված ըմպելիքների ու ոչ ալկոհոլային ըմպելիքների խառնուրդներ | 1լիտր | 60 | 0 |
2207 | Էթիլային սպիրտ` չբնափոխված 80 ծավ. % կամ ավելի սպիրտի խտությամբ, էթիլային սպիրտ և այլ սպիրտներ` բնափոխված ցանկացած խտության | 1լ 100% սպիրտի վերահաշ. | 70 | 0 |
2208 | Էթիլային սպիրտ` չբնափոխված 80 ծավ. % պակաս սպիրտի խտությամբ, սպիրտային թուրմեր, լիկյորներ և սպիրտային այլ խմիչքներ, այդ թվում` | 1լ 100% սպիրտի վերահաշ. | ||
2208 20 | սպիրտային թուրմեր` ստացված խաղողի գինու կամ խաղողի մզվածքի թորման արդյունքում | 1100 | 0 | |
2208 30 | վիսկի | 370 | 0 | |
2208 40 | ռոմ և տաֆֆա | 420 | 0 | |
2208 50 | ջին և գինու թրմօղի | 450 | 0 | |
2208 60 | օղի | 380 | 0 | |
2208 70 | լիկյորներ | 600 | 0 | |
2208 90 | այլ սպիրտային խմիչքներ | 240 | 0 |
5. Անկախ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված մաքսատուրքի դրույքաչափերից` 1701 11 (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների) ծածկագրին դասվող ապրանքների համար մաքսատուրքը հաշվարկվում է 0 տոկոս դրույքաչափով, եթե նշված ծածկագրին դասվող ապրանքները ներմուծվում են շաքարի արտադրության համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(102-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-127, 25.09.02 ՀՕ-417-Ն, խմբ. 31.03.03. ՀՕ-537-Ն, փոփ. 06.12.04 ՀՕ-178-Ն, 24.12.04 ՀՕ-66-Ն, լրաց. 20.12.06 ՀՕ-250-Ն, խմբ. 26.02.07 ՀՕ-125-Ն, լրաց. 08.04.08 ՀՕ-30-Ն, 02.02.10 ՀՕ-8-Ն, լրաց., խմբ., փոփ. 22.12.10 ՀՕ-25-Ն, փոփ., լրաց. 07.12.11 ՀՕ-331-Ն, խմբ., փոփ. 05.12.12 ՀՕ-224-Ն, լրաց. 20.03.13 ՀՕ-17-Ն)
Հոդված 103. | Մաքսատուրքի հաշվարկումը և վճարումը |
1. Մաքսային մարմինների կողմից մաքսատուրքի հաշվարկումն իրականացվում է հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ` մաքսատուրքերի գործող դրույքաչափերով:
2. Մաքսատուրքի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման օրվանից տասնօրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընթացակարգով:
3. Մաքսատուրքը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով` դրամով:
Հոդված 104. | Մաքսատուրքի վճարումից ազատելը |
1. Մաքսատուրքի վճարումից ազատվում են`
ա) «տարանցիկ փոխադրում» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
բ) «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
գ) «ժամանակավոր արտահանում» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
դ) «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
ե) «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
զ) «ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
է) «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
ը) «վերաներմուծում» և «վերաարտահանում» ռեժիմներով բաց թողնվող ապրանքները, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի.
թ) «ոչնչացում» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
ժ) «ներմուծում անմաքս առևտրի խանութ» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
ժա) այն տրանսպորտային միջոցները, որոնցով կանոնավոր կերպով իրականացվում են բեռների, ուղեբեռների և ուղևորների միջպետական փոխադրումները, ինչպես նաև այն գործիքները, վառելանյութը, պարենային ապրանքները, որոնք կարող են անհրաժեշտ լինել ճանապարհին, միջանկյալ կանգառներում կամ հիշյալ տրանսպորտային միջոցների անսարքությունները վերացնելու համար.
ժբ) արժույթը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ դրված կամ չդրված հուշադրամները, դրանց նմուշները՝ պատրաստված թանկարժեք և այլ մետաղներից, արտարժույթը և արժեթղթերը.
ժգ) այն ապրանքները, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում: Օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական ու տեխնիկական բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը.
ժդ) առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված ապրանքները: Սույն ենթակետով նախատեսված արտոնությունից օգտվելուց հետո` երեք տարվա ընթացքում, դրանց օտարման դեպքում մաքսատուրքի գումարը, ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով.
ժե) «ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
ի) «սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» ռեժիմով բաց թողնվող ապրանքները:
2. Ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նմուշային քանակությամբ ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսային վճարներից, բացառությամբ մաքսավճարի:
(104-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328, 08.12.05 ՀՕ-3-Ն, 26.02.07 ՀՕ-125-Ն)
Հոդված 105. | Ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների այլ արտոնությունները |
1. Ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար մաքսատուրքը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով՝
ա) 0 տոկոս, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ձեռք բերման արժեքը չի գերազանցում 150 հազ. դրամը.
բ) 2.5 տոկոս, եթե ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ձեռք բերման արժեքը գերազանցում է 150 հազ. դրամը, բայց չի գերազանցում 300 հազ. դրամը.
գ) 2.5 տոկոս, եթե ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը գերազանցում է 50 կիլոգրամը, բայց ձեռք բերման արժեքը չի գերազանցում 300 հազ. դրամը:
Սույն կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված պարզեցված դրույքաչափով մաքսատուրքը հաշվարկվում է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների արժեքի և սույն կետի «ա» ենթակետով սահմանված արժեքի դրական տարբերության նկատմամբ:
2. Ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար մաքսատուրքը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով՝
ա) 0 տոկոս, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ձեռք բերման արժեքը չի գերազանցում 150 հազ. դրամը.
բ) 2.5 տոկոս, եթե ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ձեռք բերման արժեքը գերազանցում է 150 հազ. դրամը, սակայն չի գերազանցում 300 հազ. դրամը:
Սույն կետի «բ» ենթակետով սահմանված պարզեցված դրույքաչափով մաքսատուրքը հաշվարկվում է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների արժեքի և սույն կետի «ա» ենթակետով սահմանված արժեքի դրական տարբերության նկատմամբ:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված սահմաններում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը:
4. Սույն օրենսգրքի իմաստով` ուղեկցող բեռ է համարվում ֆիզիկական անձանց հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող, ինչպես նաև ֆիզիկական անձից անկախ պատճառներով ուշացած կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին կորսված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված ուղեբեռը:
5. Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը: Որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք`
ա) չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցվող ուղեբեռում.
բ) ֆիզիկական անձինք կրում են իրենց վրա Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն սահմանված ապրանքատեսակների:
6. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:
Սույն կետով նախատեսված արտոնությունից նույն անձը կարող է օգտվել հինգ տարվա ընթացքում մեկ անգամ:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի հաշվառումից դուրս եկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նախկինում մշտական բնակության վայր չունեցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում հաշվառվում են որպես մշտական բնակիչ և մաքսային մարմիններին են ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը` ֆիզիկական անձի մշտական բնակության վայրի նշումով անձնագիրը (կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթը):
Ընդ որում, Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելիս մաքսային մարմիններին պետք է ներկայացնեն նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» և «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` օտարերկրյա պետություններում մշտապես բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը` քաղաքացու անձնագիրը` օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայության «Վերցված է հյուպատոսական հաշվառման մշտական բնակության համար» դրոշմով, և (կամ) օտարերկրյա պետության պետական լիազոր մարմնի կողմից տրված մշտական բնակության փաստը հավաստող տեղեկանք, որի իսկության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրվել է դրական եզրակացություն:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը պետք է ներմուծվի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրվան նախորդող կամ հաջորդող 180 օրերի ընթացքում:
6.1. Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդները, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիները ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման կարող են ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:
Սույն կետով սահմանված գույքի բնաիրային չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց ժառանգական գույքը` մաքսային մարմիններին ժառանգության մասին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:
8. (մասն ուժը կորցրել է 20.05.14 ՀՕ-46-Ն)
(105-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-127, փոփ. 11.12.02 ՀՕ-481-Ն, փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն, լրաց. 22.03.06 ՀՕ-43-Ն, փոփ. 29.11.06 ՀՕ-214-Ն, լրաց. 26.02.07 ՀՕ-125-Ն, 21.08.08 ՀՕ-155-Ն, փոփ., լրաց. 08.06.09 ՀՕ-139-Ն, փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-25-Ն, 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 106. | Մաքսատուրքի այլ արտոնությունները |
Օրենքով կարող են սահմանվել մաքսատուրքի այլ արտոնություններ:
Հոդված 107. | Ֆիզիկական անձանց և օտարերկրյա անձանց կողմից ապրանքների ներմուծումը |
1. Ֆիզիկական անձանց և օտարերկրյա անձանց կողմից «ներմուծում` ազատ շրջանառության համար», «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար», «ժամանակավոր ներմուծում» և «վերաներմուծում» ռեժիմներով հայտարարագրված ակնհայտ առևտրային քանակության ապրանքները բաց թողնելու համար մաքսային մարմինները նրանցից պահանջում են`
ա) օտարերկրյա անձանց համար` ներկայացնել Հայաստանի Հանրապետության անձի հետ կնքված մատակարարման պայմանագիրը, իսկ հայտարարագրումն իրականացնում է մատակարարման պայմանագրի կողմ հանդիսացող Հայաստանի Հանրապետության անձը, կամ`
բ) օրենքով սահմանված կարգով գրանցվել որպես Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջները չկատարելու դեպքում մաքսային մարմիններն արգելում են ապրանքների ներմուծումը:
3. Ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(107-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.12.02 ՀՕ-481-Ն, լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)
Հոդված 108. | Մաքսատուրք գանձելը և վերադարձնելը: Պատասխանատվությունը մաքսատուրքը չվճարելու համար |
1. Սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հաշվարկվածից ավելի վճարված մաքսատուրքի գումարները, վճարողի ցանկությամբ, մաքսային մարմինների կողմից հաշվանցվում են մաքսային մարմիններին` վճարման ենթակա այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձվում են ոչ ուշ, քան վերադարձման մասին վճարողի դիմումն ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում:
2. Ավելի գանձված մաքսատուրքի գումարների վերադարձման կամ այլ պարտավորությունների հաշվին հաշվանցման դիմումն ընդունվում է դրանց վճարումից հետո` երկու տարվա ընթացքում:
3. Ապրանքներ տեղափոխող անձանց կողմից չվճարված կամ թերի վճարված մաքսատուրքի գումարը մաքսային մարմինների կողմից գանձվում է դրա վճարման պարտավորության առաջացման պահից` երեք տարվա ընթացքում:
4. Մաքսատուրքի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չվճարված մաքսատուրքի գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
(108-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)
գ լ ու խ 18
մաքսավճարներ
Հոդված 109. | Մաքսավճարը |
1. Մաքսավճարը սույն օրենսգրքով սահմանված կարգով և չափով գանձվող, պետական բյուջեում հաշվառվող պարտադիր վճար է, որն օգտագործվում է մաքսային գործի զարգացման և մաքսային մարմինների նյութատեխնիկական և սոցիալական բազայի ապահովման նպատակով:
2. Վերադաս մաքսային մարմինը յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաշվետվություն` նախորդ տարում մաքսավճարի գումարների տնօրինման մասին:
Հոդված 110. | Մաքսավճարի դրույքաչափերը |
1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բանկերի կողմից տեղափոխվող արժույթի և արտարժույթի մաքսային ձևակերպումների իրականացման (բացառությամբ ապրանքների զննման և հաշվառման) համար գանձվում է 3,500 դրամ մաքսավճար:
2. Ապրանքների զննման և հաշվառման համար, բացառությամբ խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների, մաքսավճար գանձվում է`
ա) միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված մինչև մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար` 1,000 դրամ.
բ) միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված մեկ տոննայից ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար` 300 դրամ:
3. Խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության, դրանց հաշվառման համար մաքսավճար գանձվում է մեկ ամսվա ընթացքում միևնույն պայմանագրի հիման վրա միևնույն ուղղությամբ տեղափոխվող ապրանքաքանակի համար 500,000 դրամի չափով:
4. Մաքսային մարմինների կողմից սահմանված տեղերից և աշխատանքային ժամերից դուրս ապրանքների մաքսային ձևակերպումների կամ դրանց հետ կապված առանձին գործողությունների կատարման համար մաքսավճարը գանձվում է սույն հոդվածով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:
5. Մաքսային մարմինների կողմից յուրաքանչյուր փաստաթղթի (ձևաթղթի) տրամադրման համար գանձվում է 1,000 դրամ մաքսավճար: Սույն կետում նշված փաստաթղթերի ցանկը հաստատում է վերադաս մաքսային մարմինը:
6. Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների մաքսային ուղեկցման համար յուրաքանչյուր հարյուր կիլոմետրի համար գանձվում է 10,000 դրամ մաքսավճար: Ընդ որում, ապրանքների տարանցիկ փոխադրման ժամանակ (բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված և մաքսային ապահովման միջոցների կիրառման անհնարինության դեպքերի) ապրանքների մաքսային ուղեկցումը կատարվում է պարտադիր, իսկ մնացած դեպքերում` փոխադրողի ցանկությամբ` նրա գրավոր դիմումի հիման վրա:
7. Մաքսային մարմինների կողմից պատասխանատու պահպանության վերցված ապրանքների պահպանման համար մաքսավճարը գանձվում է`
ա) մինչև մեկ տոննայի համար` օրական 1,000 դրամ.
բ) մեկ տոննայից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար` օրական 300 դրամ:
8. Տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության համար մաքսավճարը գանձվում է`
ա) մինչև 10 նստատեղով մարդատար ավտոմեքենաների համար` 2,000 դրամ.
բ) այլ տրանսպորտային միջոցների համար` 5,000 դրամ:
9. Մաքսային մարմնի կողմից սույն օրենսգրքով սահմանված կարգով նախնական որոշում տրամադրելու համար գանձվում է 30 000 դրամ մաքսավճար` յուրաքանչյուր նախնական որոշման համար:
(110-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն, լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 111. | Մաքսավճարի արտոնությունները |
Մաքսավճարից ազատվում են`
ա) այն ապրանքները, որոնք մուտք են գործում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում: Օրենսդրությամբ (այդ թվում` միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը.
բ) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքները, որոնց համար սույն օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանված է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ.
գ) օրենսդրությամբ սահմանված կարգով «ժամանակավոր արտահանում» ռեժիմով արտահանվող և հետագա ներմուծվող մշակութային արժեքները.
դ) միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները` այդ փոխադրումների իրականացման ժամանակ.
ե) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները.
զ) սույն օրենսգրքի 1281 -ին հոդվածով նախատեսված դրույթների շրջանակներում հայտարարագրված ապրանքները:
(111-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն, խմբ., լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 112. | Մաքսավճարի գումարի ինդեքսավորումը |
(հոդվածն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-125-Ն)
Հոդված 113. | Մաքսավճար վճարելը և վերադարձնելը: Պատասխանատվությունը մաքսավճար չվճարելու համար |
1. Սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հաշվարկվածից ավելի վճարված մաքսավճարի գումարները, վճարողի ցանկությամբ, մաքսային մարմինների կողմից հաշվանցվում են մաքսային մարմիններին` վճարման ենթակա այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձվում են ոչ ուշ, քան վերադարձման մասին վճարողի դիմումն ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում:
2. Ավելի գանձված մաքսավճարի գումարների վերադարձման կամ այլ պարտավորությունների հաշվին հաշվանցման դիմումն ընդունվում է դրանց վճարումից հետո` մեկ տարվա ընթացքում:
3. Ապրանքներ տեղափոխող անձանց կողմից չվճարված կամ թերի վճարված մաքսավճարի գումարը մաքսային մարմինների կողմից գանձվում է դրա վճարման պարտավորության առաջացման պահից` երեք տարվա ընթացքում:
4. Մաքսավճարի վճարումն իրականացվում է համապատասխան ծառայությունների մատուցման պահից` եռօրյա ժամկետում, բայց ապրանքների բացթողնման պահից ոչ ուշ:
5. Մաքսավճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով` դրամով:
6. Մաքսավճարի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չմուծված մաքսավճարի գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
(113-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)
բ ա ժ ի ն 6
մաքսային ձեվակերպում
գ լ ու խ 19
ընդհանուր դրույթներ
Հոդված 114. | Մաքսային ձևակերպման իրականացումը |
Ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումն իրականացվում է սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
(114-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)
Հոդված 115. | Մաքսային ձևակերպման իրականացման վայրը և ժամանակը |
1. Մաքսային ձևակերպումն իրականացվում է դրա համար վերադաս մաքսային մարմնի կողմից որոշված վայրերում` մաքսային մարմինների աշխատանքային ժամերի ընթացքում:
2. Ապրանքներ տեղափոխող անձի խնդրանքով և վերջինիս հաշվին ապրանքների մաքսային ձևակերպումը կատարող մաքսային մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մաքսային ձևակերպումը կարող է իրականացնել այլ վայրում և մաքսային մարմնի աշխատանքային ժամերից դուրս:
Հոդված 116.
Մաքսային ձևակերպմանը լիազորված անձի ներկայությունը
Ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան լիազորություններ ունեցող անձինք իրավունք ունեն ներկա լինելու մաքսային ձևակերպմանը, իսկ սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում պարտավոր են ներկա լինել մաքսային ձևակերպման առանձին գործողություններին:
(116-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն)
Հոդված 117.
Մաքսային ձևակերպման իրականացման լեզուն
Մաքսային ձևակերպումը, ներառյալ` փաստաթղթերի լրացումը, իրականացվում է հայերեն կամ վերադաս մաքսային մարմնի նախանշած, միջազգայնորեն ընդունված որևէ լեզվով:
Հոդված 118. | Պետական այլ մարմինների ներգրավումը մաքսային ձևակերպմանը |
Օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումն ավարտվում է այլ պետական մարմինների կողմից անասնաբուժական, ֆիտոսանիտարական, բնապահպանական և այլ հսկողության ավարտից հետո:
Հոդված 119. | Մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների օգտագործումն ու տնօրինումը |
Մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չեն կարող տնօրինվել կամ օգտագործվել, բացառությամբ սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:
Հոդված 120. | Մաքսային ձևակերպման պարզեցված կարգը |
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում առանձին ապրանքներ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելիս կամ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանելիս կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մաքսային ձևակերպման պարզեցված կարգեր:
Հոդված 121. | Մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ գործողությունների իրականացումը |
1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող կամ դրանց անմիջական փոխադրումն իրականացնող անձը, սույն օրենսգրքով սահմանված մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձինք կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ անհրաժեշտ լիազորություններ ունեցող այլ անձինք, մաքսային մարմնի պահանջով, պարտավոր են իրականացնել փոխադրում, կշռում կամ ապրանքի քանակի որոշման հետ կապված այլ միջոցառում, բեռնում, բեռնաթափում, փաթեթավորման վնասվածքների վերացում, փաթեթների բացում, փաթեթավորում կամ վերափաթեթավորում, մաքսային պահեստների և մաքսային հսկողության ներքո այլ այնպիսի տարածքների բացում, որտեղ կարող են գտնվել ապրանքներ և տրանսպորտային միջոցներ:
2. Մինչև մաքսային ձևակերպումների ավարտը սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողությունները կարող են իրականացվել միայն մաքսային մարմնի թույլտվությամբ:
(121-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)
Հոդված 122. | Մաքսային ձևակերպման նպատակով ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելը |
1. Մաքսային ձևակերպման նպատակով մաքսային մարմիններն իրավունք ունեն վերցնել նմուշներ, փորձանմուշներ և կատարել հետազոտություններ:
2. Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներից վերցված նմուշները կամ փորձանմուշները մաքսային մարմնի թույլտվությամբ կարող են վերցվել նաև այդ ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձանց կամ այլ պետական իրավասու մարմնի կողմից` համապատասխան հսկողություն իրականացնելու նպատակով:
3. Նմուշները կամ փորձանմուշները հետազոտություններ իրականացնելու համար վերցվում են նվազագույն բավարար քանակով:
4. Նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու դեպքում կազմվում է արձանագրություն` վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով:
5. Նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու գործընթացին ներկա են գտնվում այդ ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները: Մաքսային մարմնի պաշտոնատար անձինք ներկա են գտնվում այլ պետական մարմինների կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելուն:
6. Պետական իրավասու մարմինը կամ այդ ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձն ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու դեպքում կրում է այդ գործողության հետ կապված բոլոր ծախսերը:
7. Ապրանքների ներկայացման օրվանից մինչև 10-րդ օրը ներառյալ, ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձանց չներկայանալու դեպքում մաքսային մարմինն իրավունք ունի ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ վերցնել առանց նրանց ներկայության: Այս դեպքում նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելիս մասնակցում են երկու ընթերակա:
8. Ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձը կամ վերջինիս ներկայացուցիչներն իրավունք ունեն ծանոթանալ հետազոտության արդյունքներին: Հայաստանի Հանրապետության այլ պետական իրավասու մարմիններն իրենց իրականացրած հետազոտությունների արդյունքների մասին տեղյակ են պահում մաքսային մարմիններին:
9. Մաքսային մարմինները չեն հատուցում այն ծախսերը, որոնք կրել է ապրանքներ տեղափոխող անձն ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ տրամադրելիս:
10. Ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձը չի կրում ապրանքների հետազոտության գործընթացի հետ կապված ոչ մի ծախս, բացառությամբ այն դեպքի, երբ դա իրականացվում է նրա նախաձեռնությամբ:
11. Ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
գ լ ու խ 20
մաքսային մարմինների կողմից ապրանքների եվ տրանսպորտային միջոցների պատասխանատու պահպանումը
Հոդված 123. | Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների պատասխանատու պահպանությունը |
1. Սույն օրենսգրքի համաձայն` մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն ապրանքներ տեղափոխող անձի կողմից կարող են հանձնվել մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:
2. Մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնված ապրանքների և տրանսպորտային միջոցների հետ կապված` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության համաձայն ապրանքներ տեղափոխող անձի կամ հայտարարատուի ստանձնած ժամկետային պարտավորությունների կատարման ժամկետը պատասխանատու պահպանության ընթացքում կասեցվում է:
3. Պատասխանատու պահպանության ընթացքում արգելվում է ապրանքների և տրանսպորտային միջոցների օգտագործումը
(123-րդ հոդվածը խմբ. 26.02.07 ՀՕ-125-Ն)
Հոդված 124. | Պատասխանատու պահպանման վայրը |
Ապրանքների և տրանսպորտային միջոցների պատասխանատու պահպանումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից նախանշված պատասխանատու պահպանության վայրերում:
Հոդված 125. | Ապրանքները և տրանսպորտային միջոցները պատասխանատու պահպանության հանձնելիս մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերը |
Մաքսային մարմինները պահանջում են պատասխանատու պահպանության հանձնվող ապրանքներին և տրանսպորտային միջոցներին վերաբերող միայն այնպիսի փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս բնութագրել այդ ապրանքները և տրանսպորտային միջոցները:
Հոդված 126. | Պատասխանատու պահպանության ժամկետները |
1. Պատասխանատու պահպանության հանձնված ապրանքները և տրանսպորտային միջոցները կարող են պահպանվել մինչև դրանց պահպանման համար օրենքով սահմանված վճարի գումարի հավասարվելն ապրանքի մաքսային արժեքին:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը կարող է սահմանափակվել` ելնելով ապրանքների օգտագործման ժամկետից և պահպանման առանձնահատկություններից:
Հոդված 127. | Պատասխանատու պահպանության ներքո ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառվող գործողությունները |
Պատասխանատու պահպանության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները կարող են`
ա) զննվել կամ հաշվառվել մաքսային մարմնի կամ, նրա թույլտվությամբ, դրանց նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձանց կամ պետական իրավասու մարմինների կողմից.
բ) դրանցից վերցվել նմուշներ կամ փորձանմուշներ մաքսային մարմնի թույլտվության դեպքում.
գ) դրանց նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձանց կողմից ենթարկվել այնպիսի գործողությունների, որոնք անհրաժեշտ են պահպանման նպատակով, ներառյալ` վնասված փաթեթավորման ուղղումը:
գ լ ու խ 21
հայտարարագրում
Հոդված 128. | Ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրումը |
1. Ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատներում կամ մաքսային կետերում վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, եթե`
ա) դրանք տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով.
բ) փոփոխվում է դրանց նկատմամբ կիրառվող մաքսային ռեժիմը.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-155-Ն)
դ) դրանք ենթակա են հայտարարագրման` սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն.
ե) դրանք հանդիսանում են «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» և «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխված ապրանքների վերամշակումից առաջացած թափոններ կամ մնացորդներ:
2. Հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով` թղթային, բանավոր, էլեկտրոնային եղանակներով, կամ գործողությամբ` ներկայացնելով ճշգրիտ տեղեկություններ ապրանքների և տրանսպորտային միջոցների, դրանց տեղափոխման նպատակի մասին, ինչպես նաև՝ մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Թղթային եղանակով հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած հայտարարագրի ձևի լրացված օրինակը մաքսային մարմին ներկայացնելու միջոցով: Հայտարարագիրը պետք է ստորագրված լինի և պարունակի բոլոր այն տեղեկությունները, որոնք պահանջվում են ընտրված մաքսային ռեժիմի շրջանակներում:
Բանավոր եղանակով հայտարարագրման ժամանակ անձանց կողմից մաքսային մարմիններին բանավոր հայտարարվում են տեղեկություններ տեղափոխվող ապրանքների վերաբերյալ: Բանավոր եղանակով հայտարարագրված տեղեկությունները հաշվառվում են վերադաս մաքսային մարմնի սահմանած դեպքերում և կարգով:
Գործողությամբ հայտարարագրումն իրականացվում է մաքսային սահմանը հատելու պահին առանց հայտարարատուի կողմից որևէ հայտարարության ներկայացման` վերադաս մաքսային մարմին ներկայացված՝ սույն օրենսգրքով սահմանված նախնական տեղեկատվության հիման վրա: Եթե տեղափոխվող ապրանքների կամ տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվություն չի ներկայացվել, ապա գործողությամբ հայտարարագրումն իրականացվում է սահմանային անցակետում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ պահանջվող մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացմամբ: Գործողությամբ հայտարարագրման դեպքում մաքսային վճարներ չեն գանձվում:
Էլեկտրոնային հայտարարագրումը մաքսային մարմիններ վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով և կարգով տեղեկատվության ներկայացումն է:
3. Ապրանքները, անկախ իրենց քանակից և բնույթից, կարող են հայտարարագրվել մաս-մաս, սույն օրենսգրքով սահմանված ժամկետում, այդ թվում` նաև տարբեր մաքսային ռեժիմներով, եթե օրենքով և այլ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ:
Ապրանքները հայտարարագրվում են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում ընդգրկված` իրենց նկարագրին համապատասխանող ծածկագրերով: Եթե մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները դասվում են ԱՏԳ ԱԱ տարբեր ծածկագրերի այնպես, որ հայտարարատուի կատարած հաշվարկի համաձայն դրանց հայտարարագրման հետ կապված ծախսերը համադրելի են կամ գերազանցում են վճարման ենթակա մաքսային վճարները, ապա հայտարարատուի գրավոր դիմումի հիման վրա մաքսային մարմինները կարող են թույլատրել այդ ապրանքները հայտարարագրել` դասելով այն ապրանքի ծածկագրին, որի համար սույն օրենսգրքով նախատեսված է մաքսատուրքի առավելագույն դրույքաչափը: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում են սույն պարբերությամբ սահմանված դրույթի կիրառման դեպքերը և հայտարարագրվող ապրանքների տեսակները և բնաիրային չափերը:
4. Էլեկտրոնային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմինների կողմից ընդունվելուց հետո համարվում է մաքսային հսկողության համար անհրաժեշտ իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ:
5. Էլեկտրոնային հայտարարագրի ներկայացման ժամանակ մաքսային հսկողության ձևերի ընտրության նպատակով մաքսային մարմինները կիրառում են ռիսկերի կառավարման համակարգի վրա հիմնված ընտրողականության սկզբունքը:
(128-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն, 26.02.07 ՀՕ-125-Ն, փոփ., լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն, 22.12.10 ՀՕ-25-Ն, խմբ., լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 1281. |
Գործողությամբ հայտարարագրման դեպքերը |
1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող բոլոր այն տրանսպորտային միջոցները (այդ թվում՝ երկաթուղային), որոնք իրականացնում են բեռնափոխադրումներ կամ ուղևորափոխադրումներ, հայտարարագրվում են գործողությամբ:
2. Իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող մինչև 15 հազ. դրամ կամ դրան համարժեք ձեռք բերման արժեք ունեցող ապրանքները հայտարարագրվում են գործողությամբ:
3. Սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և 2-րդ կետի «ա» ենթակետերով նախատեսված դրույթների շրջանակներում ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով իրականացվող տեղափոխման դեպքում ապրանքները հայտարարագրվում են գործողությամբ:
4. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բոլոր ապրանքները մինչև համապատասխան մաքսային ռեժիմով ձևակերպումների իրականացումը համարվում են գործողությամբ հայտարարագրված:
5. Վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային մարմիններն իրականացնում են գործողությամբ հայտարարագրված տեղեկությունների հաշվառում:
(1281-ին հոդվածը լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 129. | Հայտարարագրման վայրը |
1. Ապրանքները և տրանսպորտային միջոցները հայտարարագրվում են այն մաքսային մարմիններում, որոնցում իրականացվում է դրանց մաքսային ձևակերպումը:
2. Չբեռնված տրանսպորտային միջոցները և միայն ուղևորներ տեղափոխող տրանսպորտային միջոցները մաքսային մարմիններում հայտարարագրվում են մաքսային սահմանը հատելիս, բացառությամբ օդային տրանսպորտային միջոցների, որոնք հայտարարագրվում են ժամանման վայրում` օդանավակայաններում:
Հոդված 130. | Մաքսային հայտարարագրի ներկայացման ժամկետները |
1. Ապրանքների և տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում մինչև ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության միջոցների իրականացումը և այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումը`
ա) ապրանքներ և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցներ ներմուծելիս` ներմուծելուն հաջորդող տասնօրյա ժամկետում.
բ) ապրանքները և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցները արտահանելիս` արտահանմանը նախորդող տասն օրվա ընթացքում.
գ) անկախ սույն կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետից, միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ապրանքներ ներմուծելիս դրանց հասցեատիրոջը Համաշխարհային փոստային կոնվենցիայով սահմանված ժամկետում ծանուցելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
2. (կետն ուժը կորցրել է 20.05.14 ՀՕ-46-Ն)
3. Ֆիզիկական անձինք, մաքսային սահմանը հատելիս, իրենց կողմից տեղափոխվող ուղեկցվող բեռի մաքսային հայտարարագիրը ներկայացնում են ուղեկցվող բեռը մաքսային մարմինների հսկողությանը ներկայացնելու հետ մեկտեղ` մինչև մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության միջոցների իրականացումը:
4. Հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերին դասվող ապրանքներ և (կամ) տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում տեղափոխողը կամ նրա լիազորած անձը ներմուծմանը հաջորդող տասնօրյա ժամկետում մաքսային մարմին է ներկայացնում ժամանակավոր հայտարարագիր` վճարելով մաքսային վճարները, ինչը հիմք է այդ ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների ժամանակին չհայտարարագրման համար oրենքով սահմանված տույժերից և վարչական պատասխանատվությունից ազատելու համար:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում նշված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների նկատմամբ բարեխիղճ ձեռք բերողի սեփականությունը ճանաչելու մասին դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:
(130-րդ հոդվածը լրաց. 16.09.09 ՀՕ-178-Ն, լրաց., փոփ. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 131. | Հայտարարատուն |
1. Որպես հայտարարատու կարող է հանդես գալ ապրանքներ տեղափոխող անձը կամ նրա կողմից լիազորված անձը:
Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար հայտարարագիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարզեցված ձևով՝ միջազգային փոստային կամ սուրհանդակային ծառայության համապատասխան աշխատակցի կողմից` առաքողի լրացրած հայտարարագրի հիման վրա, ընդ որում՝ որպես հայտարարատու հանդես է գալիս փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող ընկերությունը, եթե ապրանքներ տեղափոխողը ցանկություն չի հայտնում ինքնուրույն իրականացնել ապրանքների հայտարարագրումը: Եթե ապրանքներ տեղափոխողը ցանկանում է ինքնուրույն իրականացնել ապրանքների հայտարարագրումը, ապա իրականացնում է դա սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:
2. Որպես հայտարարատու կարող է հանդես գալ միայն Հայաստանի Հանրապետության անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվում են ապրանքներ:
3. Հայտարարատուն սույն օրենսգրքի համաձայն կրում է պատասխանատվություն` հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար:
4. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղևորվող անգործունակ, ինչպես նաև 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց փոխարեն հայտարարագրումն իրականացնում են նրանց օրինական ներկայացուցիչները, որոնք կրում են սույն օրենսգրքով հայտարարատուի համար սահմանված պատասխանատվություն, այդ թվում` հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար:
(131-րդ հոդվածը լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 132. | Հայտարարատուի իրավունքները և պարտականությունները |
1. Մինչև հայտարարագրումը հայտարարատուն իրավունք ունի մաքսային հսկողության ներքո զննել և չափել ապրանքները և տրանսպորտային միջոցները, մաքսային մարմնի համաձայնությամբ վերցնել նմուշներ կամ փորձանմուշներ այն պայմանով, որ դրանք կներառվեն ներկայացված հայտարարագրում:
2. Հայտարարատուն պարտավոր է`
ա) իրականացնել ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրում` սույն օրենսգրքով նախատեսված կարգով.
բ) մաքսային մարմինների պահանջով ներկայացնել հայտարարագրվող ապրանքները և տրանսպորտային միջոցները.
գ) մաքսային մարմիններ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ:
Հոդված 133. | Մաքսային նպատակների համար ներկայացվող փաստաթղթերը և այլ տեղեկությունները |
1. Հայտարարագրման ժամանակ մաքսային մարմիններ ներկայացվում են մաքսային նպատակների համար պահանջվող փաստաթղթեր և տեղեկություններ:
2. Մաքսային մարմինները հայտարարատուից իրավունք ունեն պահանջել միայն հայտարարագրման ենթակա տեղեկություններ և մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս ճշտել այդ տեղեկությունները:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից և փաստաթղթերից բացի, սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում, մաքսային մարմիններն իրավունք ունեն պահանջել այլ տեղեկություններ և փաստաթղթեր:
Հոդված 134. | Մաքսային հայտարարագրի ներկայացումը և ընդունումը |
(վերնագիրը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)
1. Հայտարարատուն մաքսային հայտարարագիրը ներկայացնում է մաքսային մարմին թղթային եղանակով հայտարարագրման դեպքում կամ հայտարարագրման ավտոմատ համակարգի միջոցով` էլեկտրոնային հայտարարագրման դեպքում:
Ներկայացված մաքսային հայտարարագիրը գրանցվում է մաքսային մարմնում, որի կապակցությամբ թղթային եղանակով հայտարարագրման դեպքում մաքսային մարմնի, իսկ էլեկտրոնային հայտարարագրման ժամանակ հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից մաքսային հայտարարագրի վրա նշվում են գրանցման հերթական համարը և գրանցման ամսաթիվը, ամիսը, տարին:
2. Գրանցված մաքսային հայտարարագիրն ընդունելուց առաջ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից` թղթային եղանակով հայտարարագրման դեպքում, կամ հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից` էլեկտրոնային հայտարարագրման դեպքում, իրականացվում է մաքսային հայտարարագրի լրացման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանման ճշտության ստուգում: Գրանցված հայտարարագրում անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում մաքսային մարմինը բանավոր կամ հայտարարագրման ավտոմատ համակարգի միջոցով տեղեկացնում է հայտարարատուին նշվածի վերաբերյալ, որի կապակցությամբ հայտարարատուն ներկայացնում է ուղղված հայտարարագիր` կատարելով համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ:
Հայտարարատուի ստորագրած թղթային կամ էլեկտրոնային մաքսային հայտարարագիրն ընդունվում է մաքսային մարմնի կողմից, որի կապակցությամբ հայտարարագրին տրվում է ընդունման հերթական համար, և նշվում են ամսաթիվը, ամիսը և տարին: Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագիր ներկայացնելու դեպքում հայտարարատուն պարտավոր է հայտարարագրի ներկայացման ժամանակ ավտոմատ հայտարարագրման համակարգի միջոցով ծանուցում ներկայացնել մաքսային մարմին` հայտարարագրված ապրանքները և մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը մաքսային մարմնի պահանջով զննման ներկայացնելու պատրաստակամության վերաբերյալ:
Հայտարարագրի ընդունումից հետո ռիսկերի կառավարման համակարգի միջոցով իրականացվում է մաքսային հսկողության ուղու ընտրություն:
Թղթային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագրերը մաքսային մարմնի կողմից ներմուծվում են հայտարարագրման ավտոմատ համակարգ` ընդունվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
3. Մաքսային հայտարարագրի ընդունման պահից այն համարվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ:
(134-րդ հոդվածը լրաց., խմբ. 24.12.04 ՀՕ-66-Ն, փոփ. 30.04.08 ՀՕ-56-Ն, խմբ. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 1341. |
Ապրանքների բաց թողնման ժամկետները |
1. Ապրանքների բաց թողնումը մաքսային մարմինների կողմից, երբ հայտարարատուն վճարել է հայտարարագրման արդյունքում առաջացած մաքսային վճարները, պետք է իրականացվի ոչ ուշ, քան հայտարարագրի ընդունումից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
«Արտահանում` ազատ շրջանառության համար» և «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով արտահանվող ապրանքների բաց թողնումն իրականացվում է մաքսային հայտարարագրի ընդունման պահից ոչ ուշ, քան չորս ժամվա ընթացքում: Եթե մաքսային հայտարարագրի ընդունումն իրականացվել է աշխատանքային օրվա ավարտին նախորդող չորս ժամվա ընթացքում, ապա բաց թողնումն իրականացվում է մաքսային հայտարարագրի գրանցման օրվան հաջորդող աշխատանքային օրվա սկզբից չորս ժամվա ընթացքում:
Սույն կետում նշված ժամկետները ներառում են նաև մաքսային զննման տևողությունը:
2. Նախնական հայտարարագրման դեպքում ապրանքների բաց թողնումն իրականացվում է ոչ ուշ, քան ապրանքները նախնական հայտարարագիրը ընդունած մաքսային մարմին ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:
3. Անկախ սույն հոդվածով սահմանված դրույթներից, հայտարարագրի ընդունումից հետո սույն հոդվածով սահմանված ժամկետները մաքսային մարմնի կողմից կարող են կասեցվել, եթե հայտարարատուն չի իրականացրել ապրանքների բաց թողնման համար օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ միջոցառումները` մինչև մաքսային հսկողության համար անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը:
(1341-ին հոդվածը լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 135. | Մաքսային հայտարարագրում փոփոխություններ և լրացումներ կատարելը, մաքսային հայտարարագրի անվավեր համարումը |
1. Մաքսային հայտարարագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել մինչև դրա ընդունումը, ինչպես նաև սույն հոդվածով սահմանված դեպքերում` ընդունումից հետո:
Մաքսային հայտարարագրի ընդունումից հետո մինչև մաքսային հսկողության ուղու ընտրությունը հայտարարագրի մեջ սխալներ կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում հայտարարատուն կարող է միջնորդություն ներկայացնել մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմին` հայտարարագրում համապատասխան փոփոխություններ կատարելու համար և կատարել փոփոխությունները: Մաքսային հայտարարագրում փոփոխություն կատարելու կարգը և փոփոխման ենթակա տվյալների ցանկը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:
2. Եթե մաքսային մարմինների կողմից իրականացված հսկողության արդյունքներով պարզվում է, որ տեղափոխվող ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների վերաբերյալ հայտարարագրված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ապա`
ա) եթե կան մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքեր, ապա մաքսային մարմինը սկսում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթը: Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննման արդյունքում սույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված որոշում ընդունած պաշտոնատար անձը՝ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, որոշումն ընդունելուց հետո` առնվազն մեկ աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային հայտարարագրի անվավեր համարման միջնորդություն է ներկայացնում մաքսային մարմնի ղեկավարին.
բ) եթե մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքեր չկան, ապա հայտարարագիրն անվավեր է համարվում սույն հոդվածի 5-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում` սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան.
գ) մաքսային մարմինները կարող են որոշում կայացնել մաքսային հայտարարագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին:
3. Ընդունված մաքսային հայտարարագիրն անվավեր համարելու խնդրանքով հայտարարատուն կարող է դիմել մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմին:
4. Հայտարարագրի անվավեր համարման դիմումն ստանալու հաջորդ օրը, եթե սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ չի սկսվել, ապա մաքսային մարմնի ղեկավարը կայացնում է հայտարարագրի անվավեր համարման մասին որոշում, իսկ եթե դիմումի ուսումնասիրման արդյունքում չեն բացահայտվում ընդունված մաքսային հայտարարագրի անվավեր համարելու` սույն հոդվածի 5-րդ կետում նշված հիմքերը, ապա դիմումը մերժվում է՝ գրավոր ներկայացնելով մերժման պատճառները:
5. Մաքսային հայտարարագիրը կարող է անվավեր համարվել կամ փոփոխվել, եթե ընդունված մաքսային հայտարարագրում կա անճշտություն կամ սխալ, կամ հայտարարագրված ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները փաստացի չեն տեղափոխվել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով, և այդ հանգամանքը հանգեցրել է կամ, հայտարարագիրն անվավեր չհամարելու կամ չփոփոխելու դեպքում, կարող է հանգեցնել մաքսային կանոնների խախտման:
6. Մաքսային հայտարարագիրը կարող է փոփոխվել հայտարարատուի և մաքսային մարմնի փոխհամաձայնության դեպքում մաքսային մարմնի կամ հայտարարատուի կողմից` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, կամ հայտարարատուի և մաքսային մարմնի փոխհամաձայնության դեպքում անվավեր ճանաչվել մաքսային մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:
7. Անվավեր համարված հայտարարագրերը վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով հանվում են փաստաթղթաշրջանառությունից և տվյալների բազայից:
8. Եթե անվավեր համարված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմիններին ներկայացված է եղել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փաստացի տեղափոխված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների համար, ապա հայտարարատուն պարտավոր է այդ ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների համար ներկայացնել նոր մաքսային հայտարարագիր՝ մաքսային հայտարարագիրն անվավեր համարելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում, ընդ որում, մինչև նոր մաքսային հայտարարագրի հիման վրա բացթողումն անվավեր համարված մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները գտնվում են մաքսային հսկողության տակ:
9. Հայտարարագրված ապրանքների և տրանսպորտային միջոցների բաց թողնումից հետո մաքսային մարմինների ընդունած մաքսային հայտարարագիրը կարող է անվավեր համարվել (ամբողջությամբ կամ մասնակի), փոփոխվել և (կամ) լրացվել` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:
(135-րդ հոդվածը խմբ. 24.12.04 ՀՕ-66-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն, 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 136. | Ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման պարզեցված կարգը |
Մաքսային ձևակերպումների կատարելագործման նպատակով վերադաս մաքսային մարմինը կարող է սահմանել ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման պարզեցված կարգ:
Հոդված 137. | Նախնական հայտարարագրումը |
1. Մինչև ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելը հայտարարատուն կարող է կատարել դրանց նախնական հայտարարագրում, ինչը ենթակա է ճշգրտման` ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելուց հետո:
2. Նախնական հայտարարագրման դեպքերը և կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:
բ ա ժ ի ն 7
մաքսային հսկողություն
գ լ ու խ 22
ընդհանուր դրույթներ
Հոդված 138. | Մաքսային հսկողության իրականացումը և դրա ձևերը |
1. Ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգի պահպանումն ապահովելու նպատակով իրականացվում է մաքսային հսկողություն: Մաքսային հսկողության ենթակա են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր ապրանքներն ու տրանսպորտային միջոցները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
2. Մաքսային հսկողությունն իրականացվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից`
ա) մաքսային նպատակներով անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ստուգմամբ.
բ) մաքսային զննմամբ (ապրանքների և տրանսպորտային միջոցների զննում, անձի քննում` որպես մաքսային հսկողության առանձնահատուկ ձև).
գ) ապրանքների և տրանսպորտային միջոցների հաշվառմամբ.
դ) ֆիզիկական անձանց բանավոր հարցմամբ.
ե) հաշվառման և հաշվետվության համակարգերի կիրառման ստուգմամբ.
զ) մաքսային պահեստների, ազատ մաքսային պահեստների և ազատ տնտեսական գոտիների, անմաքս առևտրի խանութների, մաքսային հսկողության գոտիների և այլ շինությունների ու տարածքների զննմամբ, որտեղ կարող են գտնվել մաքսային հսկողության ենթակա ապրանքներ և տրանսպորտային միջոցներ կամ իրականացվել այնպիսի գործողություններ, որոնք ենթակա են մաքսային հսկողության.
է) մաքսային ապահովումների կիրառմամբ.
ը) օրենքով նախատեսված հսկողության այլ ձևերով.
թ) ապրանքների և տրանսպորտային միջոցների հետբացթողումային հսկողությամբ:
3. Մաքսային հսկողություն իրականացնելիս կիրառվում են այնպիսի տեխնիկական միջոցներ, որոնք կենդանիների, բուսականության և մարդու կյանքի ու առողջության համար անվտանգ են և չեն կարող վնասել ապրանքներին ու տրանսպորտային միջոցներին:
4. Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(138-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328, 31.03.03 ՀՕ-537-Ն)
Հոդված 139. | Ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության տակ գտնվելու ժամկետներն ըստ մաքսային ռեժիմների |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները, ըստ մաքսային ռեժիմների, մաքսային հսկողության տակ են գտնվում`
ա) «ներմուծում` ազատ շրջանառության համար» և «վերաներմուծում» ռեժիմների դեպքում` ներմուծման պահից մինչև բացթողնման պահը.
բ) «արտահանում` ազատ շրջանառության համար» և «վերաարտահանում» ռեժիմների դեպքում` մաքսային մարմնում մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պահից մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման պահը.
գ) «ժամանակավոր ներմուծում» և «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմների դեպքում` ներմուծման պահից մինչև այլ մաքսային ռեժիմով բացթողման պահը.
դ) «ժամանակավոր արտահանում» և «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմների դեպքում` մաքսային մարմին մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պահից մինչև այլ մաքսային ռեժիմով բացթողման պահը.
ե) «տարանցիկ փոխադրում» ռեժիմի դեպքում` Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման պահից մինչև այդ տարածքից արտահանման պահը.
զ) «ներմուծում մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմների դեպքում` ներմուծման պահից մինչև այլ ռեժիմով բացթողնման պահը.
է) «ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմի դեպքում՝ ներմուծման պահից մինչև բացթողնման պահը.
ը) «ներմուծում անմաքս առևտրի խանութ» ռեժիմի դեպքում` ներմուծման պահից մինչև իրացումը կամ այլ մաքսային ռեժիմով բացթողման պահը.
թ) «սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» ռեժիմի դեպքում` ներմուծման պահից մինչև բացթողնման պահը.
ժ) «ոչնչացում» մաքսային ռեժիմի դեպքում` ներմուծման պահից մինչև դրանց ոչնչացումը:
Անկախ սույն հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված հսկողության ժամկետներից, ներմուծվող ապրանքները ներմուծման պահից մինչև որևէ մաքսային ռեժիմով հայտարարագրվելը գտնվում են մաքսային հսկողության տակ:
(139-րդ հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-328, լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն, փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-125-Ն)
Հոդված 139.1. | Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ գործող սահմանափակումները |
1. Արգելվում է մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը կամ ոչնչացնելը, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների բեռնումը, բեռնաթափումը, փոխաբեռնումը, փաթեթների վնասվածքների վերացումը, փաթեթների բացումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը, կամ այդ ապրանքների կամ դրանց ուղեկցող փաթեթների վրա դրված մաքսային ապահովման միջոցները փոխելը:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքները և տրանսպորտային միջոցները կորցնելու դեպքում անձը կրում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
(1391-ին հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-25-Ն)
Հոդված 140. | Մաքսային հսկողության գոտիները |
1. Մաքսային հսկողության իրականացման նպատակով, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցման կետերում, մաքսային ձևակերպումների տեղերում, մաքսային մարմինների գտնվելու վայրերում, վերադաս մաքսային մարմնի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ստեղծել մաքսային հսկողության գոտիներ:
2. Մաքսային հսկողության գոտու տարածքում առևտրային որևէ գործողության իրականացում, ապրանքների, տրանսպորտային միջոցների որևէ տեղաշարժ, անձանց, ներառյալ` այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող որևէ գործողություն (ներառյալ` մուտք գործելը և դուրս գալը) կարող է տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Հոդված 141. | Մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները |
1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխող կամ այնպիսի գործունեություն իրականացնող անձինք, որոնց նկատմամբ մաքսային մարմիններն իրականացնում են վերահսկողություն, պարտավոր են մաքսային մարմիններ ներկայացնել մաքսային հսկողությունն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայտարարատուն պարտավոր է սույն հոդվածում նշված փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև ապրանքները և տրանսպորտային միջոցները մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագիրն ընդունելուց հետո տասնօրյա ժամկետում ներկայացնել մաքսային հսկողության:
2. (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-25-Ն)
(141-րդ հոդվածը լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-25-Ն)
Հոդված 142.
Մաքսային հսկողության իրականացմանը մասնագետների և փորձագետների ներգրավումը
Մաքսային մարմինները, մաքսային հսկողության իրականացման նպատակով, իրավասու են իրենց կողմից իրականացվող աշխատանքներին օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավել պետական իրավասու մարմինների մասնագետներ և փորձագետներ:
Հոդված 143. | Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մուտքը մաքսային հսկողություն իրականացնելու համար նախատեսված շինություններ և տարածքներ |
1. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք, մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով, մաքսային մարմնի ղեկավարի հրամանով, իրավունք ունեն մուտք գործել անձանց այն շինություններն ու տարածքները, որտեղ կարող են`
ա) գտնվել մաքսային հսկողության ենթակա ապրանքներ և տրանսպորտային միջոցներ.
բ) գտնվել մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթեր.
գ) իրականացվել այնպիսի գործողություններ, որոնց հսկողությունն իրականացնում են մաքսային մարմինները:
2. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից ֆիզիկական անձանց բնակարաններ մուտք գործելու կարգը սահմանվում է օրենքով:
Հոդված 144. | Մաքսային ապահովման միջոցները և դրանց կիրառումը |
1. Տրանսպորտային միջոցների, շինությունների և այլ վայրերի նկատմամբ, որտեղ գտնվում են կամ կարող են գտնվել մաքսային հսկողության ենթակա ապրանքներ կամ տրանսպորտային միջոցներ, և որտեղ իրականացվում են մաքսային մարմինների կողմից վերահսկվող գործողություններ, մաքսային մարմինների կողմից կարող են կիրառվել մաքսային ապահովման միջոցներ:
2. Մաքսային ապահովման միջոցներ կիրառվում են կնիքների, կապարակնիքների, դրոշմելու, թվային, տառային և այլ դրոշմավորման, նույնականացնող նշանների կիրառմամբ, դրոշմներ նշելով, նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելով, ապրանքների և տրանսպորտային միջոցների նկարագրությամբ, գծագրեր կազմելով, մասշտաբային պատկերների, լուսանկարների, իլյուստրացիաների պատրաստմամբ, ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի և մաքսային ապահովման այլ միջոցների օգտագործմամբ:
3. Մաքսային ապահովման միջոցները կարող են փոփոխվել կամ վերացվել միայն մաքսային մարմինների կողմից կամ նրանց թույլտվությամբ, բացառությամբ ապրանքների և տրանսպորտային միջոցների անվերադարձ կորստի, շոշափելի փչացման կամ ոչնչացման իրական վտանգի առկայության դեպքերի: Մաքսային մարմիններն անհապաղ պետք է տեղեկացվեն մաքսային ապահովման միջոցների փոփոխման կամ վերացման մասին, և պետք է ներկայացվեն նշված վտանգների գոյության ապացույցները:
Հոդված 145. | Ապրանքների և տրանսպորտային միջոցների զննումը |
1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման օրինականության ստուգման, հաշվառման, մաքսային վճարների գանձման նպատակով մաքսային մարմիններն իրավունք ունեն կատարել տրանսպորտային միջոցների և ապրանքների զննում:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխող կամ դրանց պահպանումն իրականացնող անձի ներկայացուցիչը պարտավոր է ներկա գտնվել զննմանը:
3. Ապրանքների և տրանսպորտային միջոցների զննման ժամանակ մաքսային մարմնի պաշտոնատար անձն ստուգում է հայտարարագրված տեղեկությունների արժանահավատությունը:
Հոդված 146. | Ֆիզիկական անձանց ուղեբեռի զննումը |
1. Տարածաշրջանային մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձն իրավունք ունի կատարել ուղեբեռի զննում` բացելով այն, երբ հիմքեր կան ենթադրելու, որ ֆիզիկական անձը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխում է այնպիսի ապրանքներ, որոնք այլ պետական մարմինների կողմից ենթակա են հսկողության, հաշվառման կամ մաքսային վճարներով հարկման, ինչպես նաև ապրանքներ, որոնց տեղափոխումն արգելված կամ սահմանափակված է:
2. Մաքսային մարմիններն իրավունք ունեն կատարել Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ ուղևորություն կատարող ֆիզիկական անձանց ուղեբեռի զննում, եթե հիմքեր կան ենթադրելու, որ դրանք պարունակում են տարանցիկ փոխադրման համար արգելված ապրանքներ:
3. Ֆիզիկական անձի ուղեբեռի զննումը կատարվում է միայն նրա կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչի ներկայությամբ:
4. Եթե ֆիզիկական անձը կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը բացակայում է, ապա ուղեբեռի զննումը կատարվում է`
ա) եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ուղեբեռը պարունակում է մարդու կյանքին և առողջությանը, կենդանիների ու բույսերի համար վտանգ ներկայացնող կամ անձանց նյութական վնաս պատճառող ապրանքներ.
բ) ուղեբեռի ստացման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում, ֆիզիկական անձի կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչի չներկայանալու դեպքում.
գ) միջազգային փոստառաքումով ապրանքների առաքման դեպքում:
5. Ֆիզիկական անձի կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչի բացակայության դեպքում ուղեբեռի զննումը կատարվում է դրա փոխադրումը, առաքումը կամ պահպանումն իրականացնող կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ:
Հոդված 147.
Անձի քննումը
1. Անձի քննումը, որպես մաքսային հսկողության բացառիկ ձև, թույլատրվում է կատարել տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատան, մաքսային կետի պետի կամ նրանց տեղակալների գրավոր որոշմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղևորվող կամ մաքսային հսկողության գոտում կամ միջազգային օդանավակայանի տարանցիկ ուղևորության գոտում ֆիզիկական անձն իր մոտ թաքցնում է մաքսանենգության օբյեկտ հանդիսացող ապրանքներ կամ այնպիսի ապրանքներ, որոնք մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտներ են կամ արգելված են Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցիկ փոխադրման համար:
2. Քննումն սկսելուց առաջ տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձը պարտավոր է ֆիզիկական անձին ներկայացնել տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատան, մաքսային կետի պետի կամ նրա տեղակալի գրավոր որոշումը, նրան ծանոթացնել քննության ընթացքում իր իրավունքներին ու պարտականություններին և առաջարկել կամավոր հանձնել թաքցրած ապրանքները:
3. Անձի քննումը կատարվում է տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատան կամ մաքսային կետի` քննվողի հետ նույն սեռի պաշտոնատար անձի կողմից, նույն սեռի երկու ընթերակաների ներկայությամբ, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանող մեկուսացված սենյակում: Քննմանը չմասնակցող ֆիզիկական անձանց մուտքն այդ սենյակ պետք է բացառվի: Անձի մարմնի քննումը կատարվում է միայն բուժաշխատողի կողմից: Քննման ընթացքում չի թույլատրվում կատարել անձի կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ:
4. Անգործունակ, ինչպես նաև 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց քննումն իրականացվում է վերջիններիս օրինական ներկայացուցիչների ներկայությամբ:
5. (կետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-125-Ն)
(147-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն, լրաց., փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-25-Ն)
Հոդված 1471. |
Անձի քննման մեթոդիկան |
1. Մաքսային հսկողություն իրականացնելիս անձի քննմանը պետք է դիմել միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ այլ մեթոդներով կանխել մաքսանենգությունը կամ մաքսային կանոնների խախտումը:
2. Անձի քննումն իրականացվում է սույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին կետում նշված գրավոր որոշման հիման վրա, որում նշվում են անձին քննման ենթարկելու հիմքերը և, թե հատկապես ինչ առարկաներ հայտնաբերելու համար է կատարվում այն:
3. Եթե ֆիզիկական անձը հրաժարվում է կամավոր հանձնել հայտարարագրման ենթակա, սակայն` չհայտարարագրված ապրանքները կամ առարկաները կամ դրանք հանձնելուց հետո մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձը կասկածում է, որ ֆիզիկական անձն ամբողջությամբ չի հանձնել հայտարարագրման ենթակա, սակայն չհայտարարագրված ապրանքները կամ առարկաները, ապա սկսվում է անձի քննման գործողությունը, որի ընթացքում քննումն իրականացնողը կարող է կատարել անձնական խուզարկություն և վերցնել քննման ենթարկվող անձի հագուստի մեջ, իրերում կամ մարմնի վրա գտնվող առարկաները և փաստաթղթերը, որոնք գործով կարող են ունենալ ապացուցողական նշանակություն:
4. Անձին քննման ենթարկելու մասին արձանագրությունն ընթերցվում է քննման գործողությանը մասնակցող անձանց համար: Մասնակիցների նշած արձանագրության վերաբերյալ դիտողություններ կամ լրացումներ լինելու դեպքում դրանք մտցվում են արձանագրության մեջ:
Արձանագրությունն ստորագրում են այն կազմող պաշտոնատար անձը, քննվող ֆիզիկական անձը, ընթերակաները և մյուս մասնակիցները (բուժաշխատողը, անչափահասի կամ անգործունակ անձի օրինական ներկայացուցիչը):
Եթե քննվող անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա դրա մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ:
5. Եթե քննվողը գտնում է, որ խախտվել են իր իրավունքները, ապա կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:
6. Եթե քննվող անձը ֆիզիկական արատի կամ անգրագիտության պատճառով չի կարողանում ստորագրել արձանագրությունը, ապա այդ մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ: Եթե քննվող անձն անգրագետ է, ապա հրավիրվում է կողմնակի ֆիզիկական անձ, որը կարդում է այդ արձանագրությունը և ստորագրում:
7. Եթե քննվողի մոտ հայտնաբերվում են մաքսանենգության առարկաներ կամ այնպիսի առարկաներ, որոնք մաքսային կանոնների խախտման օբյեկտներ են կամ արգելված են Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման համար, ապա որպեսզի հետագայում դրանք իրեղեն ապացույցի նշանակություն ստանան, մանրամասն պետք է նկարագրվեն, փաթեթավորվեն և կնքվեն` առարկան փոխելու, առանձնահատկությունները և հատկանիշները փոփոխելու հնարավորությունը բացառելու համար:
8. Անձին քննման ենթարկելու ընթացքում հայտնաբերված կամ կամավոր հանձնված ապրանքների, առարկաների կամ իրերի նկարագրության, փաթեթավորման և կնքման համար կազմվում է առանձին արձանագրություն, որը կցվում է անձին քննման ենթարկելու մասին արձանագրությանը: Սույն մասում նշված արձանագրությունը կազմվում է 3 օրինակից, որից մեկը հանձնվում է քննվող քաղաքացուն:
9. Հայտնաբերված առարկաները կամ իրերը կցվում են անձին քննման ենթարկելու մասին արձանագրությանը և ուղարկվում հետաքննիչին:
10. Եթե քննվող անձի մոտ չեն հայտնաբերվում չհայտարարագրված կամ օրենքով սահմանված կարգով արգելված առարկաներ, ապա քննություն կատարող պաշտոնատար անձը ներողություն է խնդրում, և օրենքով սահմանված կարգով հատուցվում է քննման հետևանքով քաղաքացուն պատճառված վնասը:
11. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված որոշման, ինչպես նաև 4-րդ և 8-րդ կետերում նշված արձանագրությունների ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(1471 -րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-125-Ն)
Մաքսային ռիսկերի կառավարումը
Հոդված 148.
(վերնագիրը խմբ. 20.05.14 ՀՕ-46-Ն)
1. Մաքսային հսկողության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինները կիրառում են ռիսկերի կառավարման համակարգ։
2. Ռիսկերի կառավարման համակարգ է համարվում համապատասխան միջոցների համախումբը, որն ապահովում է ռիսկերի կառավարման գործընթացի անընդհատությունը և ներառում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են տվյալների և տեղեկատվության հավաքումը, ռիսկի նույնականացումը, վերլուծությունն ու գնահատումը, ռիսկերի պրոֆիլավորումը, ընտրողականությունը, ինչպես նաև գործընթացի և վերջինիս արդյունքների պարբերական վերահսկումն ու վերանայումը։
3. Ռիսկերի կառավարման համակարգն ուղղված է մաքսային մարմինների ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու միջոցով օրենսդրության խախտումների կանխարգելմանը և նվազեցմանը, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն։
4. Ռիսկերի կառավարման սկզբունքները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը, որի հիման վրա վերադաս մաքսային մարմինը հաստատում է ռիսկերի կառավարման գործընթացը:
(148-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-25-Ն, 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 149. | Մաքսային հսկողության որոշակի ձևերից ազատումը |
1. Սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատունը կամ մաքսային կետը չի կիրառում մաքսային հսկողության առանձին ձևեր:
2. Մաքսային հսկողություն չկիրառելն անձանց չի ազատում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգը պահպանելու պարտավորությունից:
3. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող ռազմական օդանավերը մաքսային զննության ենթակա չեն: Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող ռազմական և ռազմափոխադրական այն օդանավերը, որոնք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հատուկ հանձնարարության համաձայն կատարում են ռազմաօպերատիվ բնույթի առաջադրանքներ, ինչպես նաև երթուղով շարժվող ռազմական տեխնիկան, ազատվում են զննումից: Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող օտարերկրյա ռազմական և ռազմափոխադրական օդանավերը, ինչպես նաև ռազմական տեխնիկան զննության ենթակա չեն:
4. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող զինծառայողներին պատկանող ապրանքները ենթակա են զննման, եթե օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
5. Այն զորամասերի հրամանատարները, որոնց կազմում տեղափոխվում է սույն հոդվածի 3-րդ կետում նշված ռազմական տեխնիկան, պատասխանատվություն են կրում այդ գործողությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի դրույթների պահպանման համար:
(149-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)
Հոդված 150.
Կրկնակի մաքսային հսկողությունն ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ
1. Ապրանքների և տրանսպորտային միջոցների կրկնակի մաքսային հսկողություն կարող է իրականացվել մաքսային մարմնի ղեկավարի կամ վերադաս մաքսային մարմնի մաքսային հսկողություն իրականացնող ստորաբաժանման ղեկավարի որոշման հիման վրա մինչև դրանց մաքսային հսկողության ներքո գտնվելու ժամկետի ավարտը:
2. Վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի որոշման հիման վրա ապրանքների և տրանսպորտային միջոցների կրկնակի մաքսային հսկողություն կարող է իրականացվել սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետի ավարտից հետո` 10 օրվա ընթացքում:
(150-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)
Հոդված 1501.
Ապրանքների տրանսպորտային միջոցների հետբացթողումային հսկողությունը
1. Անկախ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածում նշված ժամկետներից, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման օրինականության ստուգման, այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների հաշվառման, ինչպես նաև մաքսային վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգման նպատակով մաքսային մարմինները՝ սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև հայտարարատուի կամ ապրանքներ տեղափոխող անձի խնդրանքով, ապրանքների բաց թողումից հետո` երեք տարվա ընթացքում, իրավունք ունեն ստուգել հայտարարագրում նշված տեղեկությունների արժանահավատությունը, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային սահմանով տեղափոխման փաստով պայմանավորված ապրանքներ տեղափոխող անձի կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանը համապատասխան ստանձնած պարտավորությունների կատարման ճշտությունը:
2. Ապրանքների բացթողումից հետո հայտարարագրում նշված տեղեկությունների արժանահավատությունը, ինչպես նաև ապրանքներ տեղափոխող անձի ստանձնած` սույն հոդվածի 1-ին կետում նշված պարտավորությունների կատարումը ճշտելու նպատակով մաքսային մարմիններն իրավունք ունեն ստուգել բաց թողնված ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային սահմանով տեղափոխման և մաքսային սահմանով բացթողումից հետո դրանց հետագա շրջանառության վերաբերյալ տեղեկատվության աղբյուր հանդիսացող փաստաթղթերը:
3. Մաքսային մարմինների պահանջի դեպքում ապրանքներ տեղափոխող անձը կամ հայտարարատուն պարտավոր է մաքսային մարմիններին ներկայացնել սույն հոդվածի 2-րդ կետում նշված փաստաթղթերը, որոնք սույն կետում նշված պահանջի ներկայացման դեպքում հանդիսանում են մաքսային հսկողությունն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
4. Հետբացթողումային հսկողությունն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա: Հրամանում նշվում են մաքսային մարմնի անվանումը, ապրանքներ տեղափոխող անձի կամ հայտարարատուի անվանումը, մաքսային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, հետբացթողումային հսկողության նպատակը, հարցերը, ժամկետը և ընդգրկող ժամանակաշրջանը: Հրամանի երկու օրինակը ներկայացվում է ապրանքներ տեղափոխող անձին կամ հայտարարատուին: Վերջիններս պարտավոր են ստորագրել մեկ օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված են մաքսային հսկողության անցկացման մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձին:
Հետբացթողումային հսկողության հրամանով նշված ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր:
Ապրանքներ տեղափոխող անձի կամ հայտարարատուի մոտ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետներում միևնույն գործարքի հսկողությունն իրականացվում է մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան մեկ անգամ: Եթե առկա են սույն օրենսգրքով սահմանված մաքսային հսկողություն իրականացնելու իրավական հիմքեր, ապա մաքսային մարմինները կարող են իրականացնել կրկնակի հետբացթողումային հսկողություն` Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր հանձնարարությամբ:
5. Մաքսային մարմինները իրավունք ունեն զննելու այն ապրանքներն ու տրանսպորտային միջոցները, որոնց կապակցությամբ անց է կացվում հետբացթողումային հսկողությունը, եթե ապրանքներ տեղափոխող անձը կամ հայտարարատուն ունի այդ ապրանքներն ու տրանսպորտային միջոցները զննման ներկայացնելու հնարավորություն:
6. Հետբացթողումային հսկողության արդյունքներով խախտումներ և թերություններ հայտնաբերելու դեպքում կազմվում է սույն օրենսգրքի 209-րդ հոդվածում նշված արձանագրությունը: Թերի վճարված մաքսային վճարներ հայտնաբերելիս կազմվում է ակտ թերի վճարված գումարների և դրանք ուշ վճարելու համար սահմանված տույժերի վերաբերյալ: Խախտումներ և թերություններ չհայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք, որում արձանագրվում են տեղեկանքը կազմելու ամսաթիվն ու տեղը, մաքսային մարմնի և ապրանքներ տեղափոխող անձի կամ հայտարարատուի անվանումները, ստուգման մասնակիցների կազմը, հետբացթողումային հսկողության նպատակը, ժամկետը, արդյունքները:
(1501 -րդ հոդվածը լրաց. 31.03.03 ՀՕ-537-Ն, 24.12.04 ՀՕ-66-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)
Հոդված 151. | Մաքսային հսկողության իրականացման համար նմուշների և փորձանմուշների տրամադրումը, ապրանքների և տրանսպորտային միջոցների հետ կապված բեռնային և համանման այլ գործողությունները |
1. Ապրանքներ տեղափոխող անձինք մաքսային մարմինների պահանջով պարտավոր են մաքսային հսկողության իրականացման համար տրամադրել նմուշներ և փորձանմուշներ, կատարել ապրանքների և տրանսպորտային միջոցների հետ կապված բեռնային և համանման այլ գործողություններ: Փոխադրողը պարտավոր է չխոչընդոտել այդ գործողությունների կատարմանը:
2. Նմուշները և փորձանմուշներն ուսումնասիրությունների համար տրամադրվում են բավարար նվազագույն քանակությամբ: Նմուշ կամ փորձանմուշ վերցնելու դեպքում մաքսային մարմինները ներմուծողին կամ նրա ներկայացուցչին տալիս են գրավոր տեղեկանք:
Հոդված 152. | Ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողություն իրականացնելու ժամանակ ապրանքներ տեղափոխող և փոխադրող անձանց կամ նրանց ներկայացուցիչների ներկայությունը |
1. Ապրանքներ տեղափոխող կամ փոխադրող անձը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի ներկա գտնվել ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության իրականացմանը:
2. Ապրանքներ տեղափոխող և փոխադրող անձինք մաքսային մարմինների պահանջով պարտավոր են ներկա գտնվել մաքսային հսկողության առանձին գործողությունների իրականացմանը:
Հոդված 153. | Անձանց իրավունքները և պարտականությունները մաքսային հսկողության ժամանակ |
1. Մաքսային հսկողության ժամանակ անձինք իրավունք ունեն`
ա) տալ բացատրություններ.
բ) օգտվել թարգմանչի ծառայություններից.
գ) օգտվել փաստաբանի կամ մասնագետի ծառայություններից.
դ) ծանոթանալ մաքսային հսկողության մեթոդներին.
ե) բողոքարկել մաքսային մարմնի պաշտոնատար անձի ապօրինի գործողությունները և անգործությունը.
զ) հսկողություն իրականացնող մարմնից ստանալ մաքսային հսկողության ընթացքում իր իրավունքների մասին պարզաբանում.
է) հարուցել միջնորդություններ:
2. Մաքսային հսկողության ժամանակ անձինք պարտավոր են կատարել մաքսային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի` սույն օրենսգրքի և այլ իրավական ակտերի դրույթներից բխող պահանջները, չխոչընդոտել մաքսային հսկողության իրականացմանը:
բ ա ժ ի ն 8
արժութային հսկողություն
գ լ ու խ 23
մաքսային մարմինների կողմից իրականացվող արժութային հսկողությունը
Հոդված 154. | Մաքսային մարմինները որպես արժութային վերահսկողության գործակալներ |
1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները համարվում են արժութային վերահսկողության գործակալներ:
2. Արժութային հսկողություն իրականացնելիս մաքսային մարմինների` սույն հոդվածով նախատեսված գործառույթները և լիազորությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:
Հոդված 155. | Մաքսային մարմինների իրավասությունն արժութային հսկողություն իրականացնելիս |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն արժութային հսկողություն են իրականացնում անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով արժութային արժեքների տեղափոխման նկատմամբ:
(155-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն)
Հոդված 156. | Մաքսային մարմինների կողմից արժութային հսկողություն իրականացնելը |
1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից իրականացվող արժութային հսկողությունը մաքսային հսկողության բաղկացուցիչ մասն է:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն արժութային հսկողություն իրականացնում են սույն օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 157. | Մաքսային մարմինների կողմից արժութային հսկողության հետևանքով բացահայտված իրավախախտումների համար պատասխանատվությունը |
Մաքսային մարմինների կողմից արժութային հսկողության հետևանքով բացահայտված Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների դեպքում խախտումներ կատարած անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
բ ա ժ ի ն 9
ապրանքի ծագման երկիր
գ լ ու խ 24
ընդհանուր դրույթներ ապրանքի ծագման երկրի վերաբերյալ
Հոդված 158.
Ապրանքի ծագման երկիրը և դրա որոշման նպատակները
1. Ապրանքի ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ դա ամբողջությամբ արտադրվել է կամ վերջին անգամ ենթարկվել է բավարար վերամշակման` համաձայն սույն բաժնով սահմանված չափանիշների:
2. Անհրաժեշտության դեպքում որպես ծագման երկիր կարող է դիտվել երկրների խումբը, մաքսային միությունը, աշխարհի կամ որևէ երկրի տարածաշրջանը:
3. Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (տեղական և օտարերկրյա) ծագման երկրի որոշումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը` սույն օրենսգրքով սահմանված կարգով, իսկ այդ ապրանքների դասակարգումն ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի իրականացնում է մաքսային մարմինը:
4. Ապրանքի ծագման երկրի վկայականների և հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(158-րդ հոդվածը լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 159. | Ապրանքի ծագման որոշումը |
(վերնագիրը խմբ. 20.05.14 ՀՕ-46-Ն)
1. Ապրանքներին ըստ ծագման տրամադրվում է ոչ արտոնյալ ծագման կարգավիճակ կամ արտոնյալ ծագման կարգավիճակ:
2. Ապրանքների ոչ արտոնյալ ծագումը նշանակում է՝
ա) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված սակագնային կարգավորման միջոցների կիրառություն, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնությունների կիրառման դեպքերը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառություն.
գ) ապրանքների ծագման հավաստագրերի կամ վկայականների տրամադրում:
3. Ապրանքների արտոնյալ ծագումը նշանակում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված սակագնային կարգավորման միջոցների կիրառումից ազատում` միջազգային պայմանագրերով նախատեսված դրույթների շրջանակներում:
4. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ծագման երկիրը որոշվում է դրանց նկատմամբ սակագնային և ոչ սակագնային կարգավորման, մաքսային վիճակագրության վարման և ծագման հավաստագրերի կամ վկայականների տրամադրման նպատակով:
(159-րդ հոդվածը խմբ. 20.05.14 ՀՕ-46-Ն)
գ լ ու խ 25
ապրանքի ծագման երկրի որոշման կանոնները
Հոդված 160. | Ամբողջությամբ մեկ երկրում արտադրված ապրանքի ծագման երկրի որոշման կանոնները |
Ամբողջությամբ տվյալ երկրում արտադրված են համարվում`
ա) կենդանի կենդանիները, որոնք ծնվել և աճեցվել են տվյալ երկրում.
բ) կենդանիները, որոնք ձեռք են բերվել տվյալ երկրում որսորդության, թակարդելու, ձկնորսության (տվյալ երկրի տարածքային և ներքին ջրերում) կամ համանման այլ գործունեության հետևանքով.
գ) կենդանի կենդանիներից տվյալ երկրում ստացված արտադրանքը.
դ) տվյալ երկրում աճեցված, հնձված, քաղված կամ հավաքված բույսերը կամ բուսամթերքը.
ե) տվյալ երկրի տարածքից, ընդերքից կամ տարածքային և ներքին ջրերի հատակից ստացված, արդյունահանված օգտակար հանածոները և այլ բնական պաշարները, որոնք ընդգրկված չեն սույն կետի «ա»-«դ» ենթակետերում.
զ) տվյալ երկրում արտադրության, վերամշակման կամ սպառման հետևանք հանդիսացող մնացորդները և երկրորդային հումքը, որոնք պիտանի չեն կամ պիտանի են միայն որպես հումք.
է) տվյալ պետության դրոշն օրինականորեն կրող նավերով չեզոք ջրերում ձկնորսությամբ ձեռք բերված արտադրանքը.
ը) սույն կետի «է» ենթակետում նշված ապրանքներից տվյալ պետության դրոշն օրինականորեն կրող նավ-գործարաններում պատրաստված արտադրանքը.
թ) տվյալ երկրին պատկանող կամ վերջինիս կողմից վարձակալված տիեզերանավերում թռիչքի ընթացքում ստացված արտադրանքը.
ժ) տվյալ երկրում սույն կետի «ա»-«թ» ենթակետերում նշված արտադրանքից ստացված կամ արտադրված ապրանքները:
Հոդված 161. | Ապրանքի արտադրությանը մեկից ավելի երկրների մասնակցության դեպքում ապրանքի ծագման երկրի որոշման կանոնները |
1. Եթե ապրանքի արտադրությանը մասնակցել են մեկից ավելի երկրներ, ապա ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ վերջին անգամ կատարվել են բավարար վերամշակման աշխատանքներ:
2. Բավարար վերամշակման չափանիշներ են համարվում այն աշխատանքները, որոնց հետևանքով`
ա) տեղի է ունեցել ԱՏԳԱԱ-ում ապրանքի ապրանքային ծածկագրի առաջին չորս նիշերից ցանկացածի փոփոխություն.
բ) տվյալ ապրանքի արտադրության մեջ օգտագործվող տվյալ երկրի ծագում ունեցող նյութերի արժեքի և ավելացված արժեքի տոկոսային բաժինը կազմում է արտադրանքի բացթողման (մատակարարման) գնի ոչ պակաս, քան 30 տոկոսը, ընդ որում, այդ գնի մեջ հաշվի չեն առնվում անուղղակի հարկերը, առևտրային վերադիրները, տրանսպորտային, ապահովագրման, պահպանման և համանման այլ ծախսերը:
3. Այն ապրանքները, որոնք արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում դասակարգված են որպես կոմպլեկտներ (կոմպլեկտավորված ապրանքներ) կամ դիտվում են որպես այդպիսիք, համարվում են այն երկրի ծագում ունեցող, որտեղ կոմպլեկտը հավաքվել է, եթե կոմպլեկտի` տվյալ երկրի ծագում չունեցող մասերի ընդհանուր արժեքը չի գերազանցում դրա արժեքի 45 տոկոսը:
Հոդված 162. | Ծագման երկրի կանոնների կիրառման հերթականությունը |
1. Ապրանքի ծագման երկիրը որոշելու համար սույն օրենսգրքի 160 և 161 հոդվածները, դրանց կետերը և ենթակետերը կիրառվում են ըստ հերթականության: Ընդ որում, յուրաքանչյուր հոդված, կետ կամ ենթակետ կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե նախորդ հոդվածով, կետով կամ ենթակետով անհնար է որոշել ապրանքի ծագման երկիրը:
2. Եթե ապրանքի ծագման երկիրն անհնար է որոշել սույն օրենսգրքի 160 և 161 հոդվածներին համապատասխան, ապա այդպիսին համարվում է այն երկիրը, որտեղ տվյալ ապրանքը վերջին անգամ հանվել է մաքսային հսկողությունից մինչև Հայաստանի Հանրապետություն հասնելը, բացառությամբ տարանցիկ փոխադրման և մաքսային պահեստներում (համանման պահպանման այլ վայրերում) ապրանքների մաքսային հսկողության տակ գտնվելու դեպքերի:
գ լ ու խ 26
ապրանքի ծագման երկրի որոշման կանոնների կիրառումը
Հոդված 163. | Ապրանքի ծագման երկրի որոշման կանոնների հատուկ դրույթները |
1. Անկախ սույն օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ կետի պահանջներից` ապրանքի բավարար վերամշակման չափանիշներ չեն համարվում`
ա) բացառապես ապրանքի նպատակային նշանակման մեջ կատարվող փոփոխությունները (օրինակ` մարդատար մեքենայից բեռնատարի հավաքում և այլն).
բ) ցանկացած ձևով կատարվող փաթեթավորման գործողությունները (օրինակ` շշալցում, փաթաթում և այլն).
գ) ներդաշնակ համակարգի կանոնների համաձայն` անավարտ ապրանքներն ավարտուն ապրանքների շարքում դասակարգելը կամ ավարտված, բայց չմոնտաժված արտադրանքը մոնտաժված ապրանքների շարքում դասակարգելը.
դ) պարզ հավաքման գործողությունները, մասնավորապես` մեկ այլ անվանման տակ դասակարգելի ապրանքներ ստանալու համար միավորների խրոցակային միացումը (օրինակ` մոնիտորի, ավտոմատ սնուցման միավորի, ստեղնաշարի, «մկնիկի» միացմամբ համակարգչի ստացում և այլն).
ե) բացառապես պաշտպանական միջոցների ավելացումը.
զ) ԱՏԳԱԱ-ի 01 (կենդանի կենդանիներ) ապրանքային խմբում դասակարգված ապրանքներից 02 (միս և մսի ենթամթերք) ապրանքային խմբի ապրանքներ ստանալը.
է) ապրանքների վաճառահանման և փոխադրման նախապատրաստական աշխատանքները (խմբաքանակների մասնատում, տեսակավորում, վերափաթեթավորում և այլն).
ը) արտադրանքի պահպանության, տեղափոխման և պահեստավորման համար անհրաժեշտ գործողությունները.
թ) ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա նիշերի, պիտակների կամ այլ տարբերակող նշանների ամրացումը.
ժ) ապրանքների (բաղադրամասերի) խառնման միջոցով այնպիսի արտադրանքի ստացումը, որի բնութագրերն էապես չեն տարբերվում ելակետային բաղադրամասերի բնութագրերից.
ժա) սույն կետի «ա»-«ժ» ենթակետերում նշված երկու կամ ավելի գործողությունների համակցությունը:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի պահանջներից` իրենց նպատակային նշանակման փոփոխությամբ ձեռք բերված ապրանքները համարվում են բավարար վերամշակված, եթե կատարված աշխատանքները բավարարում են սույն օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված չափանիշներին:
3. Ապրանքի ծագման երկիրը որոշելիս ապրանքների հետ ներկայացված փաթեթավորող նյութերի և տարաների ծագումը հաշվի չի առնվում` սույն օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգով ԱՏԳԱԱ-ի մաքսային դասակարգման փոփոխության վերաբերյալ սահմանված որևէ դրույթով: Փաթեթավորող նյութերի ու տարաների դասակարգումը կատարվում է ԱՏԳԱԱ-ում դասակարգման ենթակա ապրանքների հետ:
4. Ապրանքի ծագման երկիրը որոշելիս հաշվի չի առնվում`
ա) ապրանքի արտադրության համար օգտագործվող էներգիայի, վառելիքի, սարքավորումների, մեքենաների և գործիքների ծագման երկիրը.
բ) ապրանքը վերջնական տեսքի բերելու համար տեխնիկական գործընթացով չնախատեսված, բայց օգտագործված և ֆիզիկապես ապրանքում չընդգրկված նյութերի ծագման երկիրը.
գ) ապրանքների հետ միաժամանակ տեղափոխվող օժանդակ սարքերի, պահեստամասերի ծագումը, եթե դրանց քանակը և արժեքը բնորոշ են տվյալ ապրանքի համար, դրանց գինը ներառված է ապրանքի գնի մեջ, և դրանք ապրանքից առանձին ապրանքագրված չեն:
5. Սույն օրենսգրքի 161 հոդվածի 3-րդ կետով սահմանված կանոնի կիրառման նպատակով կոմպլեկտները կամ ներդաշնակ համակարգում որպես այդպիսիք սահմանված ապրանքները մի քանի ապրանքախմբերով (մասնատված) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվելու դեպքում`
ա) այդ մասին մաքսային մարմինները նախօրոք պետք է գրավոր տեղեկացվեն հայտարարատուի կողմից, որը պետք է հայտնի մասնատման պատճառները, յուրաքանչյուր ապրանքախմբի մասնացուցակը` ապրանքային համապատասխան ծածկագրերի նշումով, յուրաքանչյուր ապրանքախմբի մեջ մտնող ապրանքների արժեքը և ծագման երկիրը.
բ) մասնատված բոլոր ապրանքները միևնույն երկրից պետք է առաքվեն միևնույն առաքողի կողմից.
գ) ամբողջ խմբաքանակը պետք է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվի մաքսային մարմնի կողմից հայտարարագրի ընդունման օրվանից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:
գ լ ու խ 27
ապրանքի ծագման երկրի հայտարարագրումը եվ հաստատումը
Հոդված 164. | Ապրանքի ծագման երկրի հայտարարագրումը |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման ժամանակ հայտարարատուն, այլ տեղեկությունների հետ մեկտեղ, հայտարարագրում է տեղափոխվող ապրանքների ծագման երկիրը:
Հոդված 165. | Ապրանքի ծագման երկրի հաստատումը |
1. Ապրանքի ծագմանը վերաբերող հայտարարագրված տեղեկությունները հաստատվում են մաքսային մարմինների կողմից: Հայտարարագրված ծագման երկիրը հիմք է ընդունվում մաքսային մարմինների կողմից մաքսային ձևակերպումների կատարման համար, եթե, որպես ծագման միակ երկիր, նշված է`
ա) հայտարարատուի կողմից ներկայացված ապրանքի ծագման վկայականում կամ հավաստագրում` տրված ապրանքի ծագման երկրի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից.
բ) ապրանքի, դրա փաթեթավորման վրա և ապրանքն ուղեկցող փաստաթղթերում:
2. Ծագման երկրի վկայականի կամ հավաստագրի ներկայացումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ծագման երկրի հաստատման համար պարտադիր պայման չէ:
3. Եթե ապրանքի, դրա փաթեթավորման վրա և ապրանքն ուղեկցող փաստաթղթերում նշվում են ապրանքի ծագման մեկից ավելի երկրներ կամ այդպիսիք նշված չեն, ապա`
3.1. ծագման հավաստագրի կամ վկայականի առկայության դեպքում մաքսային մարմինների կողմից հաստատվում է դրանցում նշված ծագման երկիրը.
3.2. ծագման հավաստագրի կամ վկայականի բացակայության դեպքում, եթե ապրանքի, դրա փաթեթավորման վրա և ապրանքն ուղեկցող փաստաթղթերում նշվում են տվյալ ապրանքի ծագման մեկից ավելի երկրներ, ապա`
ա) հայտարարատուի ընտրությամբ հայտարարագրվում և մաքսային մարմինների կողմից հաստատվում է ապրանքի, դրա փաթեթավորման վրա և ապրանքն ուղեկցող փաստաթղթերում նշված ծագման երկրներից որևէ մեկը,
բ) հայտարարագրված ապրանքների նկատմամբ կիրառվում է սույն հոդվածի 3.2-րդ կետի «ա» ենթակետում նշված երկրների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առավել բարձր դրույքաչափերի և ոչ սակագնային կարգավորման առավել խիստ միջոցների համակցումը.
3.3. ծագման հավաստագրի կամ վկայականի բացակայության դեպքում, եթե ապրանքի, դրա փաթեթավորման վրա և ապրանքն ուղեկցող փաստաթղթերում նշված չէ տվյալ ապրանքի ծագման որևէ երկիր, ապա կիրառվում են սույն հոդվածի 3.2-րդ կետի «բ» ենթակետի դրույթները` նույն կետի «ա» ենթակետում նշված երկրների փոխարեն դիտարկելով բոլոր երկրները` առանց սահմանափակման:
4. Հայտարարատուն կարող է սույն հոդվածի 3.2-րդ կետի «բ» ենթակետով և 3.3-րդ կետով սահմանված կարգով ձևակերպումները կատարելուց հետո 120-օրյա ժամկետում ապացույցներ ներկայացնելով, հիմնավորել իր կողմից հայտարարագրված ապրանքի ծագման երկիրը և հետ ստանալ ավել վճարված այն գումարները (եթե այդպիսիք կան), որոնք առաջացել են մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի 3.2-րդ կետի «բ» ենթակետի կամ 3.3-րդ կետի կիրառմամբ մաքսային ձևակերպումների հետևանքով:
Երաշխիք ներկայացվելու դեպքում սույն հոդվածի 32 -րդ կետի «բ» ենթակետի կամ 33 -րդ կետի կիրառմամբ հաշվարկված գումարների վճարումը հետաձգվում է երաշխիքի գործողության ժամկետին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան ապրանքների բաց թողնումից հետո՝ 20 օր:
Երաշխիքի գործողության ժամկետում.
ա) հայտարարագրված ապրանքի ծագման երկիրը հիմնավորող ապացույցներ ներկայացվելու դեպքում հաշվարկված գումարների վճարման պարտավորությունը վերանում է.
բ) հայտարարագրված ապրանքի ծագման երկիրը հիմնավորող ապացույցներ չներկայացվելու դեպքում գանձվում են հաշվարկված գումարները և դրանք սահմանված ժամկետում չվճարելու համար սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված տույժերը:
5. Սույն հոդվածի 4-րդ կետում հիշատակված ապացույցները տվյալ ապրանքի ծագման երկրի կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված ապրանքի ծագման վկայականը կամ հավաստագիրն են:
(165-րդ հոդվածը լրաց. 30.04.08 ՀՕ-56-Ն, փոփ. 20.05.14 ՀՕ-46-Ն)
Հոդված 166. | Ապրանքի ծագման վկայականում կամ հավաստագրում նշված տեղեկատվությունը |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային մարմիններին ներկայացվող ապրանքի ծագման վկայականը կամ հավաստագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
ա) ապրանքի ծագման երկիրը.
բ) ապրանքի հնարավոր մանրամասն բնութագիրը.
գ) ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳԱԱ-ի կամ ըստ արտահանման երկրում կիրառվող ապրանքների մաքսային դասակարգչի.
դ) ապրանքի քանակը:
(166-րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-125-Ն)
գ լ ու խ 28
Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմինների կողմից ապրանքի ծագմանը վերաբերող տեղեկատվություն ստանալը, տրամադրելը եվ օգտագործելը
Հոդված 167. | Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմինների կողմից ապրանքի ծագմանը վերաբերող տեղեկատվություն ստանալը, տրամադրելը և օգտագործելը |
1. Ապրանքի ծագման երկրի որոշման և հաստատման նպատակով, հայտարարատուի կողմից տրամադրված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չի կարող օգտագործվել որևէ այլ նպատակով, բացի սույն օրենսգրքի 9 բաժնով սահմանվածների: Այդ տեղեկատվությունը չի կարող հրապարակվել առանց դա տրամադրող անձի համաձայնության, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
2. Ներմուծողի, արտահանողի կամ հիմնավոր շարժառիթներ ունեցող ցանկացած այլ անձի հարցումով ապրանքի ծագման երկրի որոշումը պետք է իրականացվի այդպիսի հարցում ստանալու օրվան հաջորդող 90 օրվա ընթացքում, պայմանով, որ հաղորդված (տրամադրված) լինեն ապրանքին վերաբերող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ապրանքների ծագման երկրի որոշման իրավասու մարմինը:
Որոշումների ընդունման համար հարցումները կատարվում են մինչև տվյալ ապրանքը վաճառքի հանելը և կարող են կատարվել նաև հետագայում: Որոշումները ուժի մեջ են մնում երեք տարվա ընթացքում, եթե փաստերն ու պայմանները, ներառյալ՝ ծագման կանոնները, որոնք առկա էին որոշումների ընդունման ժամանակ, էականորեն չեն փոփոխվել: Կողմերին նախապես տեղեկացնելու դեպքում որոշումներն ուժը կորցրած են ճանաչվում, եթե ընդունվում է հակառակ որոշում՝ սույն օրենսգրքի 169 հոդվածում նշված վերանայումից հետո: Որոշումները պետք է հրապարակվեն ըստ սույն օրենսգրքի 167 հոդվածի առաջին մասում սահմանված կարգի:
(167-րդ հոդվածը լրաց. 20.11.02 ՀՕ-448-Ն)
գ լ ու խ 29
ապրանքի ծագման վկայական կամ հավաստագիր չներկայացնելը: ապրանքի ծագման երկրի որոշման եվ հաստատման հետ կապված պետական մարմինների եվ դրանց պաշտոնատար անձանց գործողությունների, անգործության եվ որոշումների բողոքարկումը
Հոդված 168. | Ապրանքի ծագման վկայականի կամ հավաստագրի ներկայացման անհրաժեշտությունը |
1. Անկախ սույն օրենսգրքի 165 հոդվածի 2-րդ կետի պահանջներից` պարտադիր կարգով ծագման վկայական կամ հավաստագիր պահանջվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ միջազգային պայմանագրերով (համաձայնագրերով) սահմանված արտոնությունների կիրառման համար:
2. Ծագման վկայականի կամ հավաստագրի բացակայությունը չի կարող հիմք լինել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումն արգելելու համար:
Հոդված 169.
Ապրանքի ծագման երկրի որոշման և հաստատման հետ կապված պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունների, անգործության և որոշումների բողոքարկումը
1. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից ծագման երկրի որոշման կամ հաստատման եղանակի կամ այդ եղանակով որոշված ծագման երկրի հետ անհամաձայնության դեպքում հայտարարատուն կարող է դիմել վերադաս մարմիններ կամ բողոքարկել դատարան: Վերադաս մարմինը պարտավոր է մեկամսյա ժամկետում քննարկել դիմումը և տեղյակ պահել դիմողին:
2. Բողոքարկումը չի ազատում հայտարարատուին սահմանված ժամկետում բողոքարկման առարկայի հետ կապված պարտավորությունների կատարումից:
բ ա ժ ի ն 10
օտարերկրյա որոշ անձանց մաքսային արտոնությունները
գ լ ու խ 30
մաքսային արտոնություններից օգտվող օտարերկրյա անձանց պատկանող ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու կարգը
Հոդված 170.
Օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների մաքսային արտոնությունները
Օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում, պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման սահմանված կարգը, կարող են ներմուծել և արտահանել ներկայացուցչությունների պաշտոնեական օգտագործման համար նախատեսված ապրանքներ` ազատվելով մաքսային վճարներից:
Հոդված 171. | Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի և ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի մաքսային արտոնությունները |
1. Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը և ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամները, ինչպես նաև նրանց հետ համատեղ ապրող նրանց ընտանիքների անդամները կարող են ներմուծել և արտահանել անձնական օգտագործման համար ապրանքներ` պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման սահմանված կարգը և ազատվելով մաքսային վճարներից:
2. Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի, ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամների, նրանց հետ համատեղ ապրող նրանց ընտանիքների անդամների ուղեբեռն ազատվում է զննումից, եթե հիմքեր չկան ենթադրելու, որ դա պարունակում է անձնական օգտագործման համար չնախատեսված ապրանքներ, կամ այնպիսի ապրանքներ, որոնց ներմուծումը և արտահանումն արգելված է օրենսդրությամբ կամ կարգավորվում է կարանտինային և այլ հատուկ կանոններով: Այդպիսի զննությունը կարող է կատարվել միայն սույն հոդվածում նշված անձանց կամ նրանց լիազոր ներկայացուցիչների ներկայությամբ:
Հոդված 172. | Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության վարչատեխնիկական անձնակազմի աշխատակիցների մաքսային արտոնությունները |
Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության վարչատեխնիկական անձնակազմի աշխատակիցները և նրանց հետ համատեղ ապրող նրանց ընտանիքների անդամները, եթե մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում, կարող են ներմուծել առաջին անհրաժեշտության ապրանքներ` ազատվելով մաքսային վճարներից և պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման սահմանված կարգը:
Հոդված 173. | Օտարերկրյա պետությունների հյուպատոսական ներկայացուցչությունների և դրանց անձնակազմերի անդամների մաքսային արտոնությունները |
1. Օտարերկրյա պետությունների հյուպատոսական ներկայացուցչությունները, դրանց ղեկավարները և ծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներն օգտվում են օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների կամ դրանց համապատասխան անձնակազմի համար սույն օրենսգրքով նախատեսված մաքսային արտոնություններից:
2. Յուրաքանչյուր առանձին պետության հետ հատուկ համաձայնագրի հիման վրա, փոխադարձության սկզբունքից ելնելով, հյուպատոսական ներկայացուցչության սպասարկող անձնակազմի աշխատողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող նրանց ընտանիքների անդամների վրա կարող են տարածվել սույն օրենսգրքով օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության համապատասխան անձնակազմի անդամների համար նախատեսված մաքսային արտոնությունները:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա պետությունների պատվո հյուպատոսների և պատվո հյուպատոսարանների աշխատակիցների կողմից ներմուծվող ապրանքների վրա:
4. Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա պետությունների պատվո հյուպատոսարաններն առանց մաքսային վճարների վճարման կարող են ներմուծել հյուպատոսական հիմնարկի պաշտոնեական օգտագործման համար նախատեսված ապրանքներ` պետական զինանշաններ, դրոշներ, ցուցանակներ, կնիքներ և դրոշմակնիքներ, գրքեր, պաշտոնական տպագիր նյութեր, գրասենյակային կահույք, գրասենյակային սարքավորում և այլ նման առարկաներ, որոնք հյուպատոսական հիմնարկը ստանում է ուղարկող պետությունից կամ վերջինիս պահանջով:
(173-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-25-Ն)
Հոդված 174. | Օտարերկրյա պետությունների դիվանագիտական փոստի և հյուպատոսական ճամպրուկի (վալիզայի) տեղափոխումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով |
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող օտարերկրյա պետությունների դիվանագիտական փոստը և հյուպատոսական ճամպրուկը (վալիզան) ենթակա չեն ոչ բացման, ոչ պահման: Եթե հիմքեր կան ենթադրելու, որ հյուպատոսական ճամպրուկում կան սույն հոդվածի 3-րդ կետում չնշված ապրանքներ, ապա մաքսային մարմինն իրավունք ունի պահանջել, որ ճամպրուկը բացվի նրանց ներկայությամբ: Հյուպատոսական ճամպրուկը բացելուց հրաժարվելու դեպքում դա վերադարձվում է առաքման վայրը:
2. Դիվանագիտական փոստը և հյուպատոսական ճամպրուկը կազմող բոլոր ապրանքները պետք է ունենան դրանց բնույթը մատնանշող նկատելի արտաքին նշաններ:
3. Դիվանագիտական փոստը կարող է պարունակել միայն դիվանագիտական փաստաթղթեր և պաշտոնեական օգտագործման համար նախատեսված ապրանքներ, իսկ հյուպատոսական ճամպրուկը` միայն պաշտոնեական թղթակցություններ և փաստաթղթեր կամ բացառապես պաշտոնեական օգտագործման համար նախատեսված ապրանքներ:
Հոդված 175. | Օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակների (բանբերների) մաքսային արտոնությունները |
Օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակները (բանբերները) կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել և Հայաստանի Հանրապետությունից արտահանել իրենց անձնական օգտագործման ապրանքները` փոխադարձության հիման վրա ազատվելով մաքսային զննումից և մաքսային վճարներից:
Հոդված 176. | Օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների և պատվիրակությունների անդամների մաքսային արտոնությունները |
1. Օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին, խորհրդարանական և կառավարական պատվիրակությունների անդամներին, ինչպես նաև փոխադարձության հիման վրա միջպետական բանակցություններին, միջազգային կոնֆերանսներին և խորհրդակցություններին մասնակցելու համար կամ պաշտոնական այլ հանձնարարություններով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների պատվիրակությունների անդամներին տրվում են ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի համար` սույն օրենսգրքով նախատեսված մաքսային արտոնություններ: Նույնպիսի արտոնություններ են տրվում նաև այդ անձանց ուղեկցող նրանց ընտանիքների անդամներին:
2. Օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմերի անդամներին և հյուպատոսական պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց, որոնք նույն նպատակներով տարանցիկ ուղևորություն են կատարում Հայաստանի Հանրապետության տարածքով, տրամադրվում են ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամների համար սույն օրենսգրքով նախատեսված մաքսային արտոնություններ:
Հոդված 177. | Միջազգային կազմակերպությունների, դրանց առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև դրանց անձնակազմի մաքսային արտոնությունները |
1. Միջազգային միջկառավարական կազմակերպությունների, դրանց առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև այդ կազմակերպությունների ու ներկայացուցչությունների անձնակազմերի անդամների համար մաքսային արտոնությունները նախատեսվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերով:
2. (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-25-Ն)
(177-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-25-Ն)
Հոդված 178. | Օտարերկրյա անձանց այլ արտոնությունները |
Օրենքով օտարերկրյա անձանց կարող են տրամադրվել այլ մաքսային արտոնություններ:
Սույն բաժնով նախատեսված արտոնություններից օգտվելուց հետո՝ 3 տարվա ընթացքում, այդ ապրանքների օտարման դեպքում մաքսային վճարները, ներառյալ՝ դրանց վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում են սույն օրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
(178-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)
բ ա ժ ի ն 11
մաքսային վիճակագրության եվ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի վարումը
գ լ ու խ 31
մաքսային վիճակագրության վարումը
Հոդված 179. | Արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունը |
1. Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի տվյալների հավաքման, մաքսային վճարների գծով պետական բյուջեի համալրման նկատմամբ հսկողության, արտարժութային հսկողության, Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի, առևտրային ու վճարային հաշվեկշիռների և ընդհանուր տնտեսության վիճակի վերլուծության և զարգացման նպատակներով, մաքսային մարմիններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքում և մշակում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հավաքում, ներկայացնում և հրապարակում են մաքսային վիճակագրության տվյալները:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունը վարվում է սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված կարգով:
3. Մաքսային քաղաքականության իրականացման նպատակով մաքսային մարմինները վարում են այլ մաքսային վիճակագրություն:
4. Մաքսային վիճակագրության վարման համար օգտագործվում է այնպիսի մեթոդաբանություն, որն ապահովում է միջազգային և Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական տվյալների համատեղելիությունը:
Հոդված 180. | Վիճակագրական նպատակներով օգտագործվող փաստաթղթերն ու տեղեկությունները |
1. Մաքսային վիճակագրության նպատակների համար օգտագործվում են սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության իրականացման ժամանակ օգտագործվող վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները:
2. Մաքսային վիճակագրության նպատակներով հավաքված տեղեկությունները կարող են օգտագործվել միայն սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված նպատակներով:
գ լ ու խ 32
արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի վարումը
Հոդված 181. | ԱՏԳԱԱ-ի վարումը |
Վերադաս մաքսային մարմինն ԱՏԳԱԱ-ի վարումն իրականացնելու նպատակով`
ա) ապահովում է ԱՏԳԱԱ-ի, դրա միջազգային մեկնաբանումների և այդ մեկնաբանումներին առնչվող այլ որոշումների փոփոխությունների ու լրացումների մասին իրազեկությունը.
բ) ԱՏԳԱԱ-ն համապատասխանեցնում է ապրանքների դասակարգման միջազգայնորեն ընդունված նորմերին.
գ) ապահովում է ԱՏԳԱԱ-ի հրապարակումը.
դ) հաստատում է ԱՏԳԱԱ-ի պարզաբանումները, ապահովում է դրանց հրապարակումը.
ե) իրագործում է ԱՏԳԱԱ-ի վարման հետ կապված այլ գործառույթներ:
Հոդված 182. | Ապրանքների դասակարգումը |
Ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագիրը մյուս տեղեկությունների հետ մեկտեղ հայտարարագրվում է հայտարարատուի կողմից:
Ապրանքների դասակարգումն իրականացվում է միջազգային պայմանագրերով նախատեսված դրույթների և վերադաս մաքսային մարմնի սահմանած ապրանքների դասակարգման հիմնական կանոնների հիման վրա` ապրանքներն արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի խմբերին վերագրելու միջոցով:
Հայտարարագրված ապրանքների ծածկագրերի վերաբերյալ անհամաձայնության դեպքում ծածկագրի վերջնական որոշման լիազորությունը վերապահվում է վերադաս մաքսային մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովին:
(182-րդ հոդվածը խմբ. 20.05.14 ՀՕ-46-Ն)
բ ա ժ ի ն 12
մաքսանենգությունը, նախաքննությունը, հետաքննությունը եվ մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեությունը
(վերնագիրը լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)
գ լ ու խ 33
մաքսանենգությունը
Հոդված 183. | Մաքսանենգությունը |
1. Մաքսանենգություն է համարվում խոշոր չափերով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների, ինչպես նաև անկախ չափերից թմրամիջոցների, հոգեներգործուն, խիստ ներգործող, թունավոր, թունավորող, ռադիոակտիվ կամ պայթուցիկ նյութերի, սպառազինության, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, հրազենի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի կամ երկակի նշանակության նյութերի, սարքավորումների կամ տեխնոլոգիաների, որոնք կարող են օգտագործվել նաև զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելիս կամ օգտագործելիս, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների, որոնց տեղափոխման համար սահմանված են կանոններ, ապօրինի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով` առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային կամ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով:
2. Մաքսանենգությունը, որպես քրեորեն պատժելի արարք, նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:
(183-րդ հոդվածը խմբ. 21.08.08 ՀՕ-155-Ն)
գ լ ու խ 34
մաքսային մարմինները որպես հետաքննության եվ նախաքննության մարմիններ
(վերնագիրը լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)
Հոդված 184. | Մաքսային մարմինները որպես հետաքննության և նախաքննության մարմիններ |
(վերնագիրը լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)
Մաքսային մարմինները համարվում են հետաքննության և նախաքննության մարմիններ` մաքսանենգության գործերով և քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այն հանցագործությունների գործերով, որոնց հետաքննության և նախաքննության վարույթի իրականացումը մտնում է մաքսային մարմինների լիազորությունների մեջ:
(184-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.08.08 ՀՕ-155-Ն)
Հոդված 185. | Մաքսային մարմինների կողմից հետաքննության և նախաքննության վարույթ իրականացնելը |
(վերնագիրը լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)
Մաքսանենգության և այլ մաքսային իրավախախտումների հատկանիշների դեպքերում հետաքննության և նախաքննության վարույթն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները: Մաքսային մարմինը քրեական գործ է հարուցում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրության դրույթներով, կատարում է անհետաձգելի քննչական գործողություններ` հանցագործության հետքերի բացահայտման ու ամրապնդման և հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու համար:
(185-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)
գ լ ու խ 35
մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեությունը
Հոդված 186. | Մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեությունը |
Մաքսային մարմիններն իրականացնում են օպերատիվ-հետախուզական գործունեություն` Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
գ լ ու խ 36
թմրամիջոցների եվ հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի վերահսկելի մատակարարումները
Հոդված 187. | Թմրամիջոցների և հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի վերահսկելի մատակարարումները |
1. Թմրամիջոցների և հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի միջազգային ապօրինի շրջանառությունը կասեցնելու և դրան մասնակցող անձանց բացահայտելու նպատակով մաքսային մարմինները, յուրաքանչյուր առանձին դեպքում, օտարերկրյա պետությունների մաքսային և այլ իրավասու մարմինների հետ ունեցած պայմանավորվածության համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա օգտագործում են «վերահսկելի մատակարարման» մեթոդը, այսինքն` թույլատրում են իրենց հսկողության ներքո ապօրինի շրջանառության մեջ մտցված թմրամիջոցների ու հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի ներմուծում Հայաստանի Հանրապետություն, արտահանում Հայաստանի Հանրապետությունից կամ տարանցիկ փոխադրում դրա տարածքով:
2. «Վերահսկելի մատակարարման» մեթոդի օգտագործման վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում քրեական գործ չի հարուցվում այն անձի նկատմամբ, որն իրականացնում է թմրամիջոցների և հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի միջազգային ապօրինի շրջանառությունը, իսկ ընդունած որոշման մասին մաքսային մարմիններն անհապաղ տեղյակ են պահում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:
3. «Վերահսկելի մատակարարման» մեթոդը կարող է կիրառվել նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք հանցագործության համար հանդիսացել են միջոց կամ գործիք, ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով և ենթակա են վերցման` սույն օրենսգրքի 212 հոդվածով նախատեսված դեպքերում:
Հոդված 188. | «Վերահսկելի մատակարարման» մեթոդի կիրառմամբ բռնագրավված գույքի և դրամական միջոցների տնօրինումը |
Դրամական միջոցները, որոնք Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների դատարանների կողմից բռնագրավվել են այն հանցագործությունների գործերով, որոնց բացահայտման կամ կանխման ժամանակ օգտագործվել է «վերահսկելի մատակարարման» մեթոդը, ինչպես նաև ստացվել են բռնագրավված գույքի իրացումից, բաշխվում են այն պետությունների միջև, որոնց մաքսային և այլ իրավասու մարմինները մասնակցել են այդ մեթոդի կիրառմանը` Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմինների և օտարերկրյա պետությունների իրավասու գերատեսչությունների միջև եղած պայմանավորվածության համաձայն:
բ ա ժ ի ն 13
մաքսային կանոնների խախտումները եվ պատասխանատվությունը դրանց համար: մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը
գ լ ու խ 37
մաքսային կանոնների խախտումները եվ պատասխանատվությունը դրանց համար
Հոդված 189. | Մաքսային կանոնների խախտումը |
1. Մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման սահմանված կարգի դեմ, և որի համար սույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն:
2. Ֆիզիկական և պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության:
Հոդված 190. | Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կարգադրությանը կամ պահանջին չենթարկվելը, նրան վիրավորանք հասցնելը, սպառնալը, նրա նկատմամբ բռնություն գործադրելը |
1. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի օրինական պահանջը դիտավորյալ չկատարելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 10,000 դրամի չափով:
2. Պաշտոնական պարտականությունները կատարելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձին վիրավորանք հասցնելը, նրա նկատմամբ բռնություն գործադրելը կամ սպառնալիքը, եթե իրավախախտողի գործողությունները չեն առաջացնում քրեական պատասխանատվություն`
առաջացնում է տուգանքի նշանակում` 20,000 դրամի չափով:
Հոդված 191. | Տրանսպորտային միջոցը չկանգնեցնելը |
Մաքսային մարմնի սահմանած վայրում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող տրանսպորտային միջոցը չկանգնեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով:
Հոդված 192. | Տրանսպորտային միջոցների մեկնումն առանց թույլտվության |
Մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցի (այդ թվում` սույն օրենսգրքին համապատասխան ապրանք հանդիսացող) մեկնումն առանց մաքսային մարմնի թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով:
Հոդված 193. | Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներին մաքսային մարմնի պաշտոնատար անձի մոտենալուն խոչընդոտելը |
Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներին մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձի մոտենալուն խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 50,000 դրամի չափով:
Հոդված 194. | Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը մաքսային մարմին չներկայացնելը |
Սահմանված ժամկետում մաքսային մարմիններին ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային հայտարարագիր չներկայացնելը, ինչպես նաև մաքսային հսկողություն իրականացնելու համար ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելը` անկախ գրավոր հայտարարագիր ներկայացնելուց`
առաջացնում է տուգանքի նշանակում` 50,000 դրամի չափով:
(194-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-25-Ն)
Հոդված 195. | Մաքսային մարմին ապրանքները, տրանսպորտային միջոցները և ուղեկցող փաստաթղթերը չհասցնելը |
Հայաստանի Հանրապետության մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները և ուղեկցող փաստաթղթերը սահմանված ժամկետում չհասցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով:
(195-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-25-Ն)
Հոդված 196. | Մաքսային ապահովության միջոցները վնասելը կամ կորցնելը |
Մաքսային մարմնի կողմից դրված կապարակնիքները կամ ապահովության այլ միջոցները վնասելը կամ կորցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 200,000 դրամի չափով:
Հոդված 197. | Առանց մաքսային մարմնի թույլտվության կատարվող բեռնային և այլ գործառնությունները |
1. Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների բեռնումը, բեռնաթափումը, փոխաբեռնումը, փաթեթների վնասվածքների վերացումը, փաթեթների բացումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը կամ այդ ապրանքների կամ դրանց ուղեկցող փաթեթների վրա դրված մաքսային ապահովման միջոցների փոխումն առանց մաքսային մարմնի թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:
2. Նույն արարքը, որը կատարվել է նման խախտում թույլ տված անձի կողմից վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքի մաքսային արժեքի չափով:
Հոդված 198.
Առանց մաքսային մարմնի թույլտվության ապրանքներ հանձնելը, ինչպես նաև կորցնելը
Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:
(198-րդ հոդվածը խմբ. 21.08.08 ՀՕ-155-Ն)
Հոդված 199. | Հետագա արտահանման կամ հետագա ներմուծման պարտավորությունների խախտումը |
(վերնագիրը փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն)
1. Հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը կամ հետագա ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չներմուծելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամ:
2. Նույն խախտումը, որը զուգորդվել է ապրանքների կամ տրանսպորտային միջոցների օտարմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:
(199-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն, խմբ. 05.12.12 ՀՕ-224-Ն)
Հոդված 1991. | Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների նկատմամբ օրենքով արգելված գործողություններ կիրառելը |
1. Սույն օրենսգրքով արգելված դեպքերում մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բնական մաշվածության հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ժամկետի երկարաձգման դեպքերի) ենթարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամ:
2. «Ներմուծում մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմներով բաց թողնված ապրանքների նկատմամբ այնպիսի գործողություններ իրականացնելը, որոնք հանգեցրել են այդ ապրանքների հատկանիշների և (կամ) նպատակային նշանակության փոփոխությանը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ ապրանքների մաքսային արժեքի տասը տոկոսի չափով:
(1991 -րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն, խմբ. 05.12.12 ՀՕ-224-Ն)
Հոդված 200. | Մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային հսկողությունը շրջանցելով |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` շրջանցելով մաքսային հսկողությունը, այսինքն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով դրանց տեղափոխումը մաքսային մարմնի գտնվելու վայրից դուրս, հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:
Հոդված 201. | Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով, այսինքն` գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի չափով:
Հոդված 202. | Մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային և այլ փաստաթղթերը կամ մաքսային ապահովման միջոցները խաբեությամբ օգտագործելով |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային մարմին մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման համար կեղծ, անօրինական ճանապարհով ստացված, անվավեր համարված, ինչպես նաև կեղծ մաքսային ապահովման միջոցներ օգտագործելով` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:
(202-րդ հոդվածը փոփ. 05.12.12 ՀՕ-224-Ն)
Հոդված 203. | Ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ դրանց հայտարարագրելը ոչ իրենց անվանմամբ |
1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը`
- որի արդյունքում չի առաջանում մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) պակաս հաշվարկում կամ չհաշվարկում, ինչպես նաև ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառում` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով,
- որի արդյունքում առաջանում է մաքսային վճարների պակաս հաշվարկում կամ չհաշվարկում` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
առաջացնում է չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների գանձում օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև տուգանք` այդ մաքսային վճարների 50 տոկոսի չափով,
- որն առաջացնում է ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառում` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով,
- որի արդյունքում չեն առաջանում մաքսային վճարներ (բացառությամբ մաքսավճարի), սակայն կատարված խախտման արդյունքում մաքսային հայտարարագրում արտացոլվել են ապրանքների արտահանման երկրում կամ Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված և մաքսային սահմանով տեղափոխված կամ տեղափոխվող ապրանքների ձեռքբերման արժեքներից կամ քանակներից բարձր կամ ցածր արժեքներ կամ քանակներ` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի 10 տոկոսի չափով:
(203-րդ հոդվածը խմբ. 05.12.12 ՀՕ-224-Ն)
Հոդված 204. | Առանց մաքսային մարմինների թույլտվության` մաքսային վճարումների գծով արտոնություններ ունեցող ապրանքների և տրանսպորտային միջոցների օգտագործումը, տնօրինումը և այլ անձանց հանձնելն այլ նպատակներով |
Առանց մաքսային մարմինների թույլտվության` մաքսային վճարումների գծով արտոնություններ ունեցող ապրանքների և տրանսպորտային միջոցների օգտագործումը, տնօրինումը և այլ անձանց հանձնելն այլ նպատակներով, որոնց համար տրվել էին այդ արտոնությունները`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:
(վերնագիրը փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)
(204-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)
գ լ ու խ 38
մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը
Հոդված 205. | Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորող օրենսդրությունը |
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է սույն գլխով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի սույն գլխին չհակասող մասով:
Հոդված 206. | Ենթակայությունը |
1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթն իրականացնում են մաքսային մարմինների ղեկավարների կողմից որոշված պաշտոնատար անձինք:
2. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննում և որոշում կայացնում են մաքսային մարմինները: Մաքսային մարմինների անունից այդ գործերը քննելու և որոշում կայացնելու իրավունք ունեն մաքսային մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Հոդված 207.
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքերը
1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքերն են`
ա) իրենց լիազորություններն իրականացնելիս մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային կանոնների խախտման դեպքերի հայտնաբերումը.
բ) մաքսային կանոնների խախտումների մասին անձանց հաղորդումները.
գ) մաքսային կանոնների խախտումների մասին լրատվության միջոցների հաղորդումները.
դ) իրավապահ մարմիններից և օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված հաղորդումները:
2. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ կարող է սկսվել նման խախտման հատկանիշներ մատնանշող բավարար տվյալների առկայության դեպքում:
Հոդված 208.
Մաքսային կանոնների խախտման մասին հաղորդմանն ընթացք տալը
1. Մաքսային կանոնների խախտման մասին հաղորդումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, մաքսային մարմնի կողմից իրականացվում է հետևյալ գործողություններից որևէ մեկը`
ա) կազմվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն.
բ) կայացվում է գործի վարույթ սկսելը մերժելու մասին որոշում` վարույթը բացառող հանգամանքների առկայության դեպքում.
գ) ստացված հաղորդումը հանձնվում է ըստ ենթակայության:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված գործողությունների մասին գրավոր հայտնվում է հաղորդումն ուղարկողին:
Հոդված 209.
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը
1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթն սկսվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելով:
2. Արձանագրության մեջ նշվում են դա կազմելու վայրը, ժամը, օրը, ամիսը, տարին, կազմող անձի պաշտոնը և ազգանունը, վկաների (եթե այդպիսիք կան) անունները, ազգանունները, հասցեները, մաքսային կանոնները խախտած անձի ինքնությունը հաստատող տվյալները, մաքսային կանոնների խախտման մանրամասն նկարագիրը և արարքի վերաբերյալ նախնական որոշումը` ըստ սույն օրենսգրքի համապատասխան հոդվածի, տեղեկություններ` վերցված առարկաների և փաստաթղթերի մասին, ինչպես նաև գործի համար կարևոր նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
3. Արձանագրությունն ընթերցվում է կազմողի կողմից, ընթերցում են գործողության բոլոր մասնակիցները, անհրաժեշտության դեպքում ապահովվում է թարգմանչի մասնակցությունը, պարզաբանվում են նրանց իրավունքները:
4. Արձանագրությունն ստորագրում են դա կազմող պաշտոնատար անձը, մաքսային կանոնների խախտում կատարողը, եթե նա ներկա է, վկաները:
5. Եթե խախտում կատարած անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա նրա պատճառաբանությունների մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ: Արձանագրությանը կցվում է իրավախախտողի բացատրությունը:
6. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվում է երկու օրինակից: Երկրորդ օրինակն ստորագրությամբ հանձնվում է մաքսային կանոնների խախտում կատարած անձին կամ ուղարկվում է նրան` ուղեկցական գրությամբ:
Հոդված 210. | Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով առանձին հանձնարարությունները |
1. Մաքսային մարմնի այն պաշտոնատար անձը, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթը, կամ նույն մարմնի պետը կամ տեղակալն իրավունք ունեն վարույթի առանձին գործողությունների կատարումը հանձնարարել այլ մաքսային մարմնի պաշտոնատար անձի` տարածքային կարգով կատարելու համար:
2. Հանձնարարությունը պարտադիր է կատարման դա ստանալու պահից հնգօրյա ժամկետում:
Հոդված 211. | Վարչական ձերբակալումը |
1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու, խախտման վերաբերյալ որոշումը կայացնելու նպատակով, եթե սպառված են այլ միջոցները խախտում կատարած անձի ինքնությունը պարզելու համար, թույլատրվում է մաքսային կանոնների խախտում կատարած անձի վարչական ձերբակալում` մինչև երեք ժամ տևողությամբ:
2. Եթե կան բավարար տվյալներ անձի կողմից մաքսային սահմանով իր մարմնում թաքցրած ապրանք տեղափոխելու մասին, եթե անձը մաքսային մարմինների պաշտոնատար անձանց դիմադրություն է ցույց տալիս անձնական զննության ժամանակ, փորձում է փախչել դեպքի վայրից, ապա նա կարող է ձերբակալվել 3 օր ժամկետով` ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնելով դատախազին:
3. Վարչական ձերբակալման ժամկետը հաշվվում է խախտում կատարած անձին մաքսային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շենք բերելու պահից, որտեղ հնարավոր է կատարել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված գործողությունները, հարբած վիճակում գտնվող անձի համար` նրա սթափվելու պահից:
4. Վարչական ձերբակալման մասին կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է դա կազմող անձի պաշտոնը և ազգանունը, ձերբակալվածի տվյալները, ձերբակալման հիմքերը, ժամը, օրը, ամիսը, տարին:
Հոդված 212.
Ապրանքներ, տրանսպորտային միջոցներ և փաստաթղթեր վերցնելը
1. Մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները, մաքսային սահմանով դրանց տեղափոխման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման նպատակով պատրաստված գաղտնարանները, ինչպես նաև մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթի քննության համար անհրաժեշտ փաստաթղթերը ենթակա են վերցման: Վերցնելը կատարվում է ընթերակաների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև թարգմանչի և մասնագետի մասնակցությամբ:
2. Վերցնելն ի կատար ածելու համար մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն պահանջել բացել փակված շինություններն ու պահեստարանները, իսկ պահանջի չկատարման դեպքում` ինքնուրույն բացել և մուտք գործել այնտեղ: Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից ֆիզիկական անձանց բնակարաններ մուտք գործելու կարգը սահմանվում է օրենքով: Վերցված բոլոր ապրանքները, տրանսպորտային միջոցները և փաստաթղթերը ներկայացվում են վերցման մասնակիցներին, մանրամասն նկարագրվում արձանագրության մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` կնքվում:
3. Վերցնելն ավարտելուց հետո կազմվում է համապատասխան արձանագրություն, որտեղ նշվում են դա կազմող անձի պաշտոնը և ազգանունը, վերցնելու վայրը, ժամանակը, հանգամանքները, վերցնելու մասնակիցների ինքնությունը հաստատող տվյալները, վերցված առարկաների քանակը, չափը, քաշը, բնորոշիչ հատկանիշները և այլ առանձնահատկություններ:
4. Արձանագրություն կազմող պաշտոնատար անձը պարտավոր է արձանագրությանը ծանոթացնել գործողության բոլոր մասնակիցներին, որոնք ծանոթանալուց հետո ստորագրում են և իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնել իրենց դիտողությունները:
5. Արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է այն անձին, ում մոտ կատարվել է վերցնելու գործողությունը:
Հոդված 213. | Ապրանքները և տրանսպորտային միջոցները ճանաչման ներկայացնելու կարգը |
1. Որևէ ապրանք կամ տրանսպորտային միջոց ճանաչման ներկայացնելու անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի այն պաշտոնատար անձը, որի վարույթում է գտնվում մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը, ճանաչողից նախապես վերցնում է բացատրություն այդ առարկայի նշանների և այն հանգամանքների մասին, որոնցում նա տեսել է այդ ապրանքը կամ տրանսպորտային միջոցը: Բացատրությունը վերցնելուց հետո ճանաչման ենթակա ապրանքը կամ առարկան հնարավորության սահմաններում միատեսակ այլ ապրանքների կամ առարկաների հետ ներկայացվում է ճանաչողին և առաջարկվում մատնացույց անել դրանցից մեկը և բացատրել, թե ինչ նշաններով ու առանձնահատկություններով ճանաչեց այդ առարկան: Ճանաչումը կատարվում է ընթերակաների ներկայությամբ:
2. Ճանաչման արդյունքների վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն, որում նշվում են արձանագրությունը կազմող անձի պաշտոնը և ազգանունը, ճանաչման ներկայացնելու վայրը, օրը, ամիսը, տարին, ճանաչման ներկայացված ապրանքի կամ տրանսպորտային միջոցի նկարագրությունը` մանրամասն շարադրելով այն հատկանիշները, որոնցով կատարվել է դրանց ճանաչումը, մասնակիցների տվյալները: Արձանագրությունն ստորագրում են գործողության բոլոր մասնակիցները: Եթե գործողության ժամանակ կատարվել են լուսանկարում, ձայնագրում և այլ տեսակի ամրագրում, ապա դրանց մասին նշվում է արձանագրության մեջ:
3. Ճանաչմանը մասնակցած անձինք իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնելու իրենց դիտողությունները:
Հոդված 214. | Մաքսային զննումներ կատարելը |
1. Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձանց պատկանող տարածքներում, շինություններում կամ տրանսպորտային միջոցներում պահվում են մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքներ կամ հատուկ պատրաստված գաղտնարաններ, որոնք օգտագործվում են գաղտնի ճանապարհով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելու նպատակով, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձինք իրավունք ունեն կատարել տարածքների, շինությունների, տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների մաքսային զննում, որին պարտադիր կարգով մասնակից են դարձվում տվյալ օբյեկտների ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում հրավիրվում են նաև մասնագետներ:
2. Մաքսային զննման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որում նշվում են արձանագրությունը կազմող անձի պաշտոնը և ազգանունը, զննում անցկացնելու վայրը, օրը, ամիսը, տարին, զննման արդյունքների մանրամասն նկարագրությունը, մասնակիցների տվյալները: Արձանագրությունն ստորագրում են գործողության բոլոր մասնակիցները: Եթե գործողության ժամանակ կատարվել են լուսանկարում, ձայնագրում և այլ տեսակի ամրագրում, ապա դրանց մասին նշվում է արձանագրության մեջ:
Հոդված 215.
Հետազոտման համար նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելը
1. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերի քննության ընթացքում մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն վերցնել պատրաստի արտադրանքի, հումքի, նյութերի, ձեռագրերի և ապրանքների հատկությունները բնութագրող նմուշներ կամ փորձանմուշներ, եթե դրանց հետազոտումն անհրաժեշտ է գործի քննության համար:
2. Նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու մասին կայացվում է պատճառաբանված որոշում, որտեղ նշվում է որոշումը կայացնողի պաշտոնը և ազգանունը, որտեղից, ինչ չափով, ինչ նմուշներ կամ փորձանմուշներ պետք է վերցվեն և այլ հանգամանքներ:
3. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը, մասնակիցների և ընթերակաների ներկայությամբ, կատարում է բոլոր անհրաժեշտ գործողությունները և վերցնում նմուշներ կամ փորձանմուշներ: Բացի փաստաթղթերից, նմուշները (փորձանմուշները) փաթեթավորվում և կնքվում են:
4. Սույն օրենսգրքի 122 հոդվածի պահանջների պահպանմամբ նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որում նշվում են կատարված բոլոր գործողությունները, կիրառված մեթոդներն ու միջոցները, ինչպես նաև վերցված նմուշների կամ փորձանմուշների տեսակները:
Հոդված 216. | Փորձաքննության կատարումը |
1. Եթե մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքներ, ապա մաքսային կանոնների խախտման գործը վարող պաշտոնատար անձը նշանակում է փորձաքննություն:
2. Փորձաքննություն կատարելու մասին կայացվում է որոշում, որտեղ նշվում են փորձաքննության նշանակման հիմքերը, փորձաքննության ուղարկվող իրեղեն ապացույցները և այլ առարկաներ, միաժամանակ նշելով, թե դրանք ինչ հանգամանքներում են հայտնաբերվել կամ ձեռք բերվել, հիմնարկի անվանումը, որին հանձնարարվում է փորձաքննությունը և փորձագետին առաջադրվող հարցերը:
3. Փորձաքննություն նշանակող պաշտոնատար անձը փորձագետին բացատրում է օրենքով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները:
4. Փորձագետը պարտավոր է իրեն առաջադրած հարցերի վերաբերյալ տալ հիմնավորված և օբյեկտիվ եզրակացություն, իսկ անհրաժեշտության դեպքում փորձաքննության կատարման ընթացքում ի հայտ եկած հանգամանքների վերաբերյալ` մաքսային մարմինների կանչով ներկայանալ և պարզաբանումներ տալ եզրակացության բովանդակության մասին:
Հոդված 217.
Վերցված ապրանքների և առարկաների գնահատումը
1. Մաքսային մարմինը սույն օրենսգրքի 212 հոդվածին համապատասխան վերցված ապրանքները գնահատում է Հայաստանի Հանրապետության գործող գների, իսկ վերջիններիս վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում` փորձագետների եզրակացության հիման վրա:
2. Սույն օրենսգրքի 212 հոդվածին համապատասխան առգրավված օտարերկրյա արժույթի վերահաշվարկը հայկական դրամի` մաքսային մարմինը կատարում է մաքսային կանոնների խախտման հայտնաբերման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
(217-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-154-Ն)
Հոդված 218. | Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության վայրը |
1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը քննվում է այն տարածքի մաքսային մարմնի կողմից, որտեղ կատարվել է խախտումը:
2. Առանձին դեպքերում քննությունը կարող է կատարվել նաև մաքսային կանոնների խախտման բացահայտման կամ խախտում կատարած անձի գտնվելու վայրում, եթե նման պայմանները նպաստում են քննությունն առավել արագ և լրիվ վարելուն:
3. Վերադաս մաքսային մարմնի ղեկավարը, գործի հանգամանքներից ելնելով, իրավունք ունի գործի քննությունը տարածքային մեկ մաքսային մարմնից վերցնել և հանձնարարել մեկ այլ տարածքի մաքսային մարմնի:
Հոդված 219. | Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությանը պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությունը |
1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությամբ:
2. Գործը կարող է քննվել նաև տվյալ անձի բացակայության դեպքում, եթե քննության տեղի ու ժամանակի մասին սահմանված կարգով նրան տեղյակ է պահվել, սակայն վերջինիս կողմից որևէ միջնորդություն չի հարուցվել, կամ եթե անձը բացակայում է, և հայտնի չէ նրա գտնվելու վայրը, կամ եթե նա գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձն անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարում և գործը քննում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 220. | Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի նյութերի հրապարակման անթույլատրելիությունը |
1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի տվյալները կարող են հրապարակվել ամբողջությամբ կամ մասամբ միայն այն պաշտոնատար անձի թույլտվությամբ, որը քննում է տվյալ գործը:
2. Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը գործի հետ առնչվող անձանց նախազգուշացնում է գործի տվյալներն առանց իր համաձայնության հրապարակելու անթույլատրելիության և օրենքով դրա համար նախատեսված պատասխանատվության մասին:
Հոդված 221. | Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով մաքսային մարմնի որոշումները |
1. Քննելով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը` մաքսային մարմնի պաշտոնատար անձը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) վարչական տույժ նշանակելու մասին.
բ) գործի վարույթը կարճելու մասին:
2. Նշված որոշումը պետք է բովանդակի այն կայացնող անձի պաշտոնը, ազգանունը, որոշում կայացնելու օրը, ամիսը, տարին, տեղեկություններ այն անձի մասին, որի առնչությամբ քննվել է գործը, եթե այդ անձը բացահայտված է, այն հանգամանքների շարադրումը, որոնք բացահայտվել են գործը քննելիս, սույն օրենսգրքի այն հոդվածի նշումը, որը պատասխանատվություն է նախատեսում մաքսային կանոնների խախտման համար, գործի առթիվ կայացված որոշումը, որոշման բողոքարկման ժամկետը և կարգը: Որոշումն ուժի մեջ է մտնում այն կայացնելու պահից:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, դրա պատճենը հանձնվում կամ ուղարկվում է այն անձին, որի առնչությամբ այն կայացվել է: Որոշումը համարվում է հանձնված նաև, եթե անձը, որին ուղարկվել է դա, չի եղել իր նշած բնակության, գտնվելու կամ ժամանակավորապես բնակվելու վայրում կամ ճիշտ չի նշել հասցեն:
(221-րդ հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)
Հոդված 222. | Վարչական տույժ նշանակելու մասին մաքսային մարմինների որոշումների բողոքարկումը |
1. Վարչական տույժ նշանակելու մասին մաքսային մարմինների որոշումը կարող է բողոքարկվել վերադաս մաքսային մարմին (պաշտոնատար անձին) կամ դատարան:
2. Վարչական տույժ նշանակելու մասին մաքսային մարմինների որոշումը վերադաս մաքսային մարմին (պաշտոնատար անձին) կարող է բողոքարկվել դա կայացնելուց հետո` 10 օրվա ընթացքում:
3. Եթե սույն հոդվածի 2-րդ կետում նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց է թողնվել, ապա այդ ժամկետը, ըստ այն անձի դիմումի, որի նկատմամբ որոշում է կայացվել, կարող է վերականգնվել բողոքը քննող վերադաս մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից:
Հոդված 223. | Բողոքի կապակցությամբ, ինչպես նաև վերահսկողության կարգով վարչական տույժ նշանակելու մասին որոշման քննումը |
1. Բողոքը քննող պաշտոնատար անձն այդ կապակցությամբ, ինչպես նաև մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերի վարույթի օրինականությունը մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից պահպանելու նկատմամբ հսկողության կարգով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը քննելիս կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը`
ա) թողնել որոշումն անփոփոխ, իսկ բողոքը` առանց բավարարման.
բ) չեղյալ համարել որոշումը և գործն ուղարկել նոր քննության.
գ) չեղյալ համարել որոշումը և կարճել գործը.
դ) փոփոխել տուգանքի չափը` սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում, բայց ոչ ավելի` նշանակված տուգանքի չափից:
2. Վարչական տույժ նշանակելու մասին որոշման վերաբերյալ բողոքը քննվում է դրա ստացվելու օրվանից հետո` մեկ ամսվա, իսկ լրացուցիչ ուսումնասիրում և ստուգում չպահանջող գործերով` տասնհինգ օրվա ընթացքում:
Հոդված 224. | Վերցված ապրանքները վերադարձնելու ժամկետը |
Անձը, որից սույն օրենսգրքի 212-րդ հոդվածով սահմանված կարգով կամ տուգանքի, մաքսային վճարների գանձումն ապահովելու նպատակով վերցվել են ապրանքներ` անկախ սեփականության պատկանելությունից, կարող է դրանք ստանալ տուգանքի վճարումից, մաքսային վճարների և պարտավորությունների կատարումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
(224-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-25-Ն, փոփ. 11.12.13 ՀՕ-125-Ն)
(224-րդ հոդվածի` «անկախ սեփականության պատկանելությունից» դրույթը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներին հակասող և անվավեր 03.06.2014 ՍԴՈ-1153 որոշմամբ)
Հոդված 225. | Վարչական տուգանքի վճարումը և բռնագանձումը |
1. Որոշումն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, պատասխանատվության ենթարկված անձը կամավոր վճարում է վարչական տուգանքն այն մաքսային մարմնին, որը կայացրել է որոշումը:
2. Կամավոր չվճարելու դեպքում տուգանքի գումարը բռնագանձվում է դատական կարգով:
3. Վարչական տուգանք նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե տուգանքը բռնագանձելու մասին հայց չի ներկայացվել որոշումը կայացվելուց հետո` եռամսյա ժամկետում:
Հոդված 226. | Վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքները և պարտականությունները |
1. Վարչական պատասխանատվության ենթարկվող անձն իր նկատմամբ վարույթ սկսվելու պահից իրավունք ունի`
ա) տալ բացատրություններ.
բ) հարուցել միջնորդություններ.
գ) օգտվել փաստաբանի կամ մասնագետի ծառայությունից.
դ) ելույթ ունենալ մայրենի լեզվով և օգտվել թարգմանչի ծառայություններից, եթե չի տիրապետում հայերենին.
ե) ծանոթանալ գործի նյութերին.
զ) բողոքարկել վարչական տույժ նշանակելու մասին որոշումը.
է) իմանալ, թե ինչի համար է իր նկատմամբ վարույթ հարուցվել.
ը) վարույթն իրականացնող մարմնից ստանալ վարույթի ընթացքում իր իրավունքների մասին պարզաբանումներ.
թ) առարկել վարույթն իրականացնող մարմնի գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել արձանագրության մեջ.
ժ) հայտնել բացարկներ.
ժա) ծանոթանալ արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է գտնվել, դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, պահանջել արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք իր կարծիքով պետք է նշվեն:
2. Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը պարտավոր է կատարել վարույթն իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները, չխոչընդոտել վարույթի իրականացմանը:
բ ա ժ ի ն 14
մաքսային մարմինների օժանդակությունը մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանը
գ լ ու խ 39
մաքսային մարմինների կողմից անձանց մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանն օժանդակելու ընթացակարգը
Հոդված 227. | Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հարցերով մաքսային մարմիններ դիմելը |
1. Հայաստանի Հանրապետության օրենքով մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքի տիրապետողը, այդ օբյեկտն օգտագործելու օրինական իրավունք ունեցող որևէ այլ անձ, ինչպես նաև վերջիններիս իրավահաջորդը կամ ներկայացուցիչը (այսուհետ` իրավատեր), որը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով կարող են տեղափոխվել մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքներ, կարող է վերադաս մաքսային մարմին ներկայացնել դիմում (այսուհետ` կասեցման դիմում)` մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և ցանկացած մաքսային ռեժիմով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու խնդրանքով:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն տարածվում`
ա) «տարանցիկ փոխադրում» ռեժիմով մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վրա.
բ) ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վրա.
գ) մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքների նկատմամբ, որոնք օրինական ճանապարհով որևէ երկրի ապրանքային շուկայում շրջանառության մեջ են մտցվել իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:
3. Կասեցման դիմումը պետք է ներառի`
ա) մտավոր սեփականության օբյեկտի մանրամասն նկարագրությունը (հնարավորության դեպքում` նաև նմուշը), որպեսզի այն ճանաչելի լինի մաքսային մարմինների համար.
բ) այն ապրանքատեսակների ցանկը, որոնք կարող է պարունակել մտավոր սեփականության գրանցվող օբյեկտը.
գ) ըստ սույն կետի «բ» ենթակետում նշված ապրանքատեսակների` մտավոր սեփականության գրանցվող օբյեկտն իրավատիրոջ կամ նրա համաձայնությամբ այլ անձանց կողմից կիրառվելու ձևերը (կոնկրետ ապրանքատեսակն իրավատիրոջ ապրանքային նշանով նշագրելու ձևը և այլն).
դ) երկու տարին չգերազանցող այն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմիններից օժանդակություն է ակնկալվում.
ե) հայտատուի պարտավորությունը` հատուցել ապրանքների բացթողումը կասեցնելու հետ կապված մաքսային մարմինների ծախսերը (բեռների մանրակրկիտ զննման ծախսերը, ժամանակավոր պահպանման պահեստում կասեցված ապրանքների պահպանման ծախսերը), ինչպես նաև ապրանքներ տեղափոխող և փոխադրող անձի հնարավոր ծախսերը և վնասները, եթե հետագայում դատական կամ այլ կարգավորման արդյունքում չհաստատվի, որ մաքսային սահմանով վերջինիս կողմից ապրանքների տեղափոխումն իրականացվել է հայտատուի մտավոր սեփականության իրավունքի խախտմամբ.
զ) պարտավորություն` իր ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային մարմինների կողմից ապրանքների կասեցման մասին տեղեկացվելուց հետո` եռօրյա ժամկետում, սույն կետի «ե» ենթակետում նշված իր պարտավորությունների կատարումն ապահովելու մասին` մաքսային մարմնին վերջինիս կողմից սահմանված չափով գրավի կամ համարժեք այլ բանկային երաշխիքի տրամադրմամբ.
է) դիմողի անվանումը և գտնվելու վայրը:
4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը ներկայացնելիս, իրավատերը պարտավոր է`
ա) դիմումին կից ներկայացնել փաստաթղթեր, որոնք հավաստում են մտավոր սեփականության տվյալ օբյեկտի նկատմամբ իր իրավունքները և պետական տուրքի վճարումը.
բ) մաքսային մարմիններին ապահովել գործին առնչվող իրեն մատչելի տեղեկատվությամբ, որը թույլ կտա նրանց որոշում կայացնել դիմումի վերաբերյալ: Տեղեկատվության տրամադրումը չպետք է դիմումն ընդունելու նախապայման հանդիսանա:
5. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը կարող է լինել որոշակի կամ ընդհանուր բնույթի: Որոշակի բնույթի դիմումը տրվում է, եթե հայտատուն տեղյակ է որոշակի իրավախախտ ապրանքների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով նախատեսվող տեղափոխման կամ որոշակի մաքսային մարմնում դրանց գտնվելու մասին և մաքսային մարմիններից ակնկալում է միանգամյա օժանդակություն: Նման դիմումները պետք է ներկայացվեն մինչև մաքսային մարմիններից օժանդակություն ակնկալելու պահին նախորդող 10-րդ օրը:
Մնացած դեպքերում տրվում է ընդհանուր բնույթի դիմում:
6. Իրավատիրոջ դիմումը մաքսային մարմինների կողմից բավարարվելու դեպքում վերջիններիս կողմից սույն բաժնի համաձայն նրան տրամադրվում է օժանդակություն` դիմումում խնդրարկված ժամկետով, եթե այդ ընթացքում դիմումն իրավատիրոջ կողմից հետ չի կանչվել, կամ չեն դադարել իրավատիրոջ իրավունքները, ինչի մասին իրավատերը պարտավոր է տեղեկացնել մաքսային մարմիններին` այդ փաստն իրեն հայտնի դառնալու հաջորդ օրվա ընթացքում: Իրավատիրոջ իրավունքների դադարման փաստին անիրազեկության պատճառով մաքսային մարմինների կողմից իրավատիրոջ դիմումի հիման վրա ձեռնարկված միջոցառումների համար պատասխանատու է իրավատերը:
7. Սույն հոդվածի 1-ին կետում նշված դիմումը վերադաս մաքսային մարմնի կողմից ընդունվելու համար գանձվում է տուրք` օրենքով սահմանված կարգով:
8. Սույն հոդվածի 1-ին կետում նշված դիմումի ձևը և դրա ներկայացման ու քննարկման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:
(227-րդ հոդվածը լրաց. 07.12.11 ՀՕ-331-Ն)
Հոդված 228. | Վերադաս մաքսային մարմնում մտավոր սեփականության օբյեկտի գրանցումը, գրանցամատյանի վարումը և կասեցման դիմումի քննարկումը |
1. Վերադաս մաքսային մարմինը վարում է մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանը: Մտավոր սեփականության օբյեկտները գրանցամատյանում գրանցելուց հետո վերադաս մաքսային մարմինը միջոցներ է ձեռնարկում մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքների բացթողումը ցանկացած մաքսային ռեժիմով կասեցնելու համար:
2. Գրանցամատյան մտցվող մտավոր սեփականության օբյեկտների տեսակները, գրանցամատյանի վարման և հրապարակման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:
3. Քննարկելով կասեցման դիմումը` վերադաս մաքսային մարմինը 7-օրյա ժամկետում կայացնում է դիմումը բավարարելու կամ այն մերժելու մասին որոշում:
Դիմումը բավարարելու մասին որոշում կայացնելու դեպքում վերոհիշյալ 7-օրյա ժամկետում վերադաս մաքսային մարմինը մտավոր սեփականության օբյեկտը գրանցում է գրանցամատյանում և այդ մասին տեղեկություն հրապարակում իր պաշտոնական կայքէջում` նշելով նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմինները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն և դրանց մասին տեղեկացնեն հայտատուին: Նշված ժամանակահատվածը հաշվարկվում է պաշտոնական կայքէջում տեղեկությունների հրապարակման օրվան հաջորդող 20-րդ օրվանից: Հայտատուի հիմնավորված դիմումի համաձայն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմինները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն, կարող է երկարաձգվել վերադաս մաքսային մարմնի կողմից:
Կասեցման կամ ժամանակահատվածի երկարաձգման դիմումները մերժելու դեպքում վերադաս մաքսային մարմինն այդ մասին հայտատուին տեղեկացնում է հիմնավորված և գրավոր, ինչը կարող է բողոքարկվել դատական կարգով:
3.1. Վերադաս մաքսային մարմինը կասեցման դիմումին ընթացք տալու, մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանում գրանցում կատարելու, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկելու գործընթացը կասեցնում է, եթե իրավատիրոջ գործողության իրավաչափությունը հաստատելու կամ իրավատիրոջ իրավունքները չեղյալ կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ առկա է դատական վեճ:
(228-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.12.11 ՀՕ-331-Ն)
Հոդված 229. | Մտավոր սեփականության իրավունքների խախտմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների բացթողնման կասեցումը |
1. Գրանցամատյանում գրանցված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքները մաքսային մարմիններ ներկայացվելու դեպքում, եթե վերջիններս հիմնավոր կասկածներ ունեն, որ դրանք կարող են խախտել իրավատիրոջ իրավունքները, մաքսային մարմինների պահանջով ենթակա են տեղափոխման պատասխանատու պահպանման վայրեր:
2. Տասն օր ժամկետով, իսկ հետագայում, սույն օրենսգրքի 232 հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքում, ևս տասն օրից ոչ ավելի ժամկետով երկարաձգման հնարավորությամբ, ապրանքների բացթողնման կասեցման մասին որոշումն ընդունում է դրանց ձևակերպումն իրականացնող մաքսային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը:
3. Կասեցման պատճառների մասին մաքսային մարմինն ապրանքներ տեղափոխող անձին տեղյակ է պահում կասեցման մասին որոշումն ընդունելու հաջորդ օրվա ընթացքում, ինչպես նաև նրան հայտնում է իրավատիրոջ անվանումը, նրա և կասեցված ապրանքների գտնվելու վայրը, իսկ իրավատիրոջը` ապրանքներ տեղափոխող անձի անվանումը, վերջինիս և կասեցված ապրանքների գտնվելու վայրը:
4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված տեղեկացման մեջ մաքսային մարմինը պետք է նշի նաև կասեցման ենթակա ապրանքների մաքսային արժեքը և 227 հոդվածում նշված գրավի կամ համարժեք երաշխիքի չափը:
5. Ապրանքների բացթողնումը կասեցնելու մասին որոշման ընդունման, իրավատիրոջն ու ապրանքներ տեղափոխող անձին ընդունված որոշման մասին տեղեկացնելու, ինչպես նաև ապրանքների բացթողնումը կասեցնելու ժամկետի երկարաձգման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:
6. Սույն գլխով սահմանված գործողությունների արդյունքում հայտնաբերված մտավոր սեփականության կեղծված օբյեկտներ պարունակող ապրանքները ենթակա են ոչնչացման կամ առևտրային շրջանառությունից հեռացման: Ոչնչացման ծախսը կրում է դիմողը:
(229-րդ հոդվածը լրաց. 07.12.11 ՀՕ-331-Ն)
Հոդված 230. | Ապրանքների բացթողնման կասեցման հետ կապված ծախսերի հատուցման ընթացակարգը |
1. Ապրանքների բացթողնման կասեցման մասին տեղեկացումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, իրավատերը պարտավոր է գրավով կամ այլ երաշխիքով ապահովել ապրանքների բացթողնումը կասեցնելու հետ կապված մաքսային մարմինների ծախսերը, ինչպես նաև ապրանքներ տեղափոխող և փոխադրող անձի հնարավոր ծախսերը և վնասները հատուցելու իր պարտավորությունը: Այդ չափը որոշում է ապրանքների բացթողնումը կասեցնելու մասին որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձը, և պետք է հավասար լինի կասեցված ապրանքների մաքսային արժեքի հինգ տոկոսին:
2. Սույն հոդվածով նախատեսված ծախսերի և վնասների հատուցումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Հոդված 231. | Մաքսային մարմնի կողմից տրամադրվող տեղեկատվությունը |
1. Առանց խախտելու պետական, ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիքի մասին օրենսդրության պահանջները, մաքսային մարմինն իրավունք ունի իրավատիրոջը և ապրանքներ տեղափոխող անձին տրամադրել տեղեկատվություն, որն անհրաժեշտ է մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հարցը լուծելու համար:
2. Նշված տեղեկատվությունն իրավատերը և ապրանքներ տեղափոխող անձը չեն կարող փոխանցել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, և պետք է օգտագործվի բացառապես այն նպատակով, որի համար տրամադրվել է:
3. Մաքսային մարմնի թույլտվությամբ և նրա պաշտոնատար անձի ներկայությամբ իրավատերն ու ապրանքներ տեղափոխող անձն իրավունք ունեն այն ապրանքներից, որոնց բացթողնումը կասեցված է, վերցնել նմուշներ և փորձանմուշներ, ինչպես նաև դրանք ներկայացնել փորձաքննության:
Հոդված 232. | Բացթողնման կասեցման մասին որոշման չեղյալ համարելը |
Ապրանքի բացթողնումը կասեցնելու մասին որոշումը ենթակա է չեղյալ համարման, իսկ ապրանքները` սույն օրենսգրքով սահմանված կարգով բացթողնման, եթե`
ա) ապրանքների բացթողնման կասեցման մասին իրավատիրոջը տեղեկացնելուց հետո` տասն օրվա ընթացքում, կասեցման մասին որոշում կայացրած մաքսային մարմինը չի տեղեկացվում, որ հարցի վերաբերյալ ըստ էության այլ որոշում կայացնելու նպատակով գործը հանձնված է դատական մարմիններ, և դատարանը ձեռնարկել է ապրանքների բացթողնման կասեցումը երկարաձգող հայցի ապահովման միջոց (ժամանակավոր միջոց): Հայտատուի խնդրանքով, եթե նա ապացուցում է դատարան հայցադիմում ներկայացնելու, բայց դատարանի կատարողական թերթը դեռևս ստացած չլինելու փաստը, սկզբնապես կիրառված կասեցման ժամկետը մաքսային մարմնի կողմից կարող է երկարաձգվել տասն օրը չգերազանցող ժամկետով.
բ) ապրանքների բացթողնումը կասեցնելու մասին որոշման գործողության ժամկետի ընթացքում իրավատերը դիմում է վերադաս մաքսային մարմին` կասեցման մասին որոշումը չեղյալ համարելու կամ մտավոր սեփականության օբյեկտը գրանցամատյանից հանելու խնդրանքով, կամ սահմանված ժամկետում և չափով չի ապահովում սույն օրենսգրքի 227 հոդվածով նախատեսված իր պարտավորությունը:
Հոդված 233. | Մաքսային մարմինների պատասխանատվություն չկրելը |
Անկախ սույն օրենսգրքի 227 հոդվածի համաձայն դիմում ստանալու կամ չստանալու հանգամանքից` մաքսային մարմինները պատասխանատվություն չեն կրում`
ա) մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքների բացահայտման որևէ անհաջողության համար.
բ) սույն հոդվածի «ա» կետում նշված ապրանքների բացթողնումը կասեցնելու մասին օրինական որոշումների կայացման և դրանց իրագործման համար.
գ) սույն օրենսգրքի 228 հոդվածում նշված գրանցամատյանում չգրանցված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողնման համար.
դ) իրավատիրոջ կողմից սույն բաժնին համապատասխան իր պարտավորությունները չկատարելու դեպքում` ապրանքների բացթողնման համար:
բ ա ժ ի ն 15
որոշ ապրանքների տնօրինումը եվ ստացված միջոցների օգտագործումը
գ լ ու խ 40
որոշ ապրանքների տնօրինումը
Հոդված 234. | Տնօրինման ենթակա որոշ ապրանքներ |
Սույն օրենսգրքով սահմանված կարգով մաքսային մարմիններին պատասխանատու պահպանության հանձնված և մաքսային հսկողության ներքո պահպանվող, մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող շուտ փչացող ապրանքները, ինչպես նաև այն ապրանքները, որոնց օգտագործման ժամկետը մոտենում է ավարտին, դրանց նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձի համաձայնությամբ, ինչպես նաև «Սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները, ենթակա են տնօրինման մաքսային մարմինների կողմից:
(234-րդ հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)
Հոդված 235. | Տնօրինման ենթակա ապրանքները և տնօրինման կարգը |
1. Սույն օրենսգրքի 234 հոդվածում նշված ապրանքների նկատմամբ տնօրինման գործողություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Տնօրինման գործողություններ են համարվում`
ա) ապրանքների տեղափոխումը և պահեստավորումը` դրանց համար հատուկ հարմարեցված վայրերում.
բ) ապրանքների իրացման նպատակով իրականացվող գործողությունները, այդ թվում` դրանց առանձին խմբաքանակների մասնատումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը և այլն.
գ) ապրանքների իրացումը:
3. Սույն հոդվածով սահմանված կարգով ապրանքների իրացման դեպքում ապրանքների նկատմամբ տնօրինման իրավունքներ ունեցող անձի ցանկությամբ պետք է իրացվեն աճուրդային կարգով կամ ուղղակի վաճառքով` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված հատուկ իրացման կետում:
Ապրանքների ուղղակի վաճառքի դեպքում դրանց իրացման գները որոշում են մաքսային մարմինները և համաձայնեցնում ապրանքներ տեղափոխող անձի կամ նրա լիազորած անձի հետ: Ընդ որում, ապրանքների իրացման գները չեն կարող էականորեն ցածր լինել այդ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում գործող մանրածախ գներից` հաշվի առնելով դրանց պահպանվածության աստիճանը:
4. Ապրանքների պահպանման, իրացման նախապատրաստման և աճուրդների կազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են այդ ապրանքները տեղափոխող անձանց հաշվին:
Իրացման կետում ապրանքների պահպանման, իրացման նախապատրաստման և վաճառքի կազմակերպման ծախսերը կատարվում են ապրանքների վաճառքից գոյացած գումարների 5 տոկոսի հաշվին:
(235-րդ հոդվածը խմբ., լրաց. 25.12.03 ՀՕ-25-Ն)
գ լ ու խ 41
ապրանքների տնօրինման հետեվանքով առաջացած միջոցների տնօրինումը
Հոդված 236. | Ապրանքների իրացումից ստացված գումարների տնօրինումը |
Ապրանքների իրացումից ստացված գումարները մուծվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` հատուկ բացված հաշիվներին:
Հոդված 237. | Ապրանքների իրացումից ստացված գումարների վերահաշվարկը |
Մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքների տնօրինման մասին օրենքով սահմանված կարգով կայացված վերջնական որոշումից հետո դրանց իրացումից ստացված գումարները ենթակա են վերահաշվարկման` հաշվի առնելով այդ որոշման և սույն օրենսգրքի 235 հոդվածի պահանջները: Վերահաշվարկման հետևանքով վերադարձման ենթակա գումարները վերադարձվում են ապրանքը տեղափոխող անձին` օրենքով սահմանված կարգով կայացված վերջնական որոշումը կայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում:
բ ա ժ ի ն 16
մաքսային մարմինների պաշտոնատար անձինք
(բաժինն ուժը կորցրել է 03.07.02 ՀՕ-403-Ն)
բ ա ժ ի ն 17
եզրափակիչ դրույթներ
գ լ ու խ 44
անցումային դրույթներ
Հոդված 247. | Օրենսգրքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելն ապահովել օրենսգրքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը:
3. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`
ա) 1993 թվականի հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների հատուկ կոչումներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
բ) 1993 թվականի հուլիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ.
գ) 1998 թվականի դեկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Մաքսատուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ.
դ) 1998 թվականի դեկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Մաքսավճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:
|
Ռ. Քոչարյան |
|