ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 24-ին
«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հոդված 2.
«արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն.»: Հոդված 3. Հոդված 4.
«Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողները դրամական հաշվարկները պետք է իրականացնեն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները բավարարող հսկիչ-դրամարկղային մեքենայով կամ դրան համարժեք (նույն պահանջները բավարարող) համակարգչային սարքավորումներով:»: Հոդված 5. Հոդված 6.
ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով՝
«զ) արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից համակարգչային սարքավորումների կիրառման դեպքում իրականացնում են սույն մասի «ա»-«ե» կետերում նշված գործառույթները:».
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս՝
«3. Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող համակարգչային ծրագրին ներկայացվող պահանջների և կիրառման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»: Հոդված 7.
«Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության մասով սույն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման առումով համակարգչային սարքավորումները հավասարեցվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին:»:
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|