Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-97-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (06.04.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
01.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետից հանել «կամ ծառայողական» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասից, 17-րդ հոդվածի 4-րդ մասից, 21-րդ հոդվածի 2-րդ մասից և 122-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «ծառայողական,» բառը:

 

Հոդված 3. Օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մասից, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետից, 117-րդ հոդվածի 6-րդ մասից և 118-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հանել «և ծառայողական» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. մարտի 24

Երևան

ՀՕ-97-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական: