Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-152-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 20.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը «փրկարար ծառայության» բառերից հետո լրացնել «, առանձնակի ռիսկայնության, ինչպես նաև հատուկ մասնագիտացման» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը «փրկարար ծառայության ծառայողների» բառերից հետո լրացնել «, առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 3.1-ին մասի՝

ա. «, հատուկ քննչական ծառայությունում» բառերը հանել,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձանց արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, եթե դրանք չեն կարգավորվում սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով։»։

2) 5-րդ մասը «փրկարար ծառայության ծառայողների,» բառերից հետո լրացնել «առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձանց,» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3․ Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձանց դրույքաչափերը սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով՝ հաշվի առնելով սույն օրենքի 13-րդ, 14-րդ, 14.4-րդ, 16.1-ին հոդվածներով և սույն մասով նախատեսված առանձնահատկությունները: Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններում, առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ: Սույն մասով սահմանված հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ սույն հոդվածով, 13-րդ և 14.4-րդ հոդվածներով սահմանված դեպքերի:»:

 

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «հատուկ քննչական ծառայությունում» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեում» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 14.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքի 14.2-րդ հոդվածի 2-րդ մասի «հատուկ քննչական ծառայությունում» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեում» բառերով:

 

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.4-րդ հոդվածով․

 

«Հոդված 14.4. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով։

2. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է հավելավճար՝ հակակոռուպցիոն կոմիտեում, քննչական կոմիտեում և (կամ) հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար՝ երկու տոկոսի չափով:

3. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։

4. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

5. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին, որպես առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձ, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի հարյուր տոկոսի չափով։»։

 

Հոդված 9. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ» բառերով։

 

Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.

 

«Հոդված 16.1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարձատրությունը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների, բացառությամբ սույն օրենքի 14.4-րդ հոդվածում նշված անձանց (այսուհետ՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ), պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով։

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։

3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձ, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի հարյուր տոկոսի չափով։»։

 

Հոդված 11. Օրենքի 1-ին հավելվածում՝

1) հանել հետևյալ տողերը․

 

ա.

 

«Հատուկ քննչական ծառայության պետ

12.00»,

բ.

 

«Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ

8.50»,

գ

«Հատուկ քննչական ծառայություն

 
 

ՀՔԾ վարչության պետ

8.00

 

ՀՔԾ վարչության պետի տեղակալ

7.50

 

ՀԿԳ ավագ քննիչ

7.00

 

ՀԿԳ քննիչ

6.00»․

2)

«Գլխավոր դատախազ

15.00»

 

 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով․

 

 

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

14.50».

3)

«Ինքնավար մարմնի նախագահ

14.00»

 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով․

 

 

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

14.00».

 4) «Դատական դեպարտամենտ» բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.

 

 

«Հակակոռուպցիոն կոմիտե

 
 

Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության, այդ թվում՝ տարածքային վարչության պետ

8.00

 

Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության, այդ թվում՝ տարածքային վարչության պետի տեղակալ, Հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ

7.75

 

Հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչ, Հակակոռուպցիոն կոմիտեի բաժնի պետ

7.50

 

Հակակոռուպցիոն կոմիտեի բաժնի պետի տեղակալ, Հակակոռուպցիոն կոմիտեի ավագ քննիչ

7.25

 

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ

7.00

 

Հակակոռուպցիոն կոմիտեի ավագ օպերլիազոր

5.00

  Հակակոռուպցիոն կոմիտեի օպերլիազոր

 4.50

   Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական

5.00

  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար

5.00

  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի օգնական

4.50

 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի օգնական

3.50»:

(11-րդ հոդվածը լրաց. 24.09.21 ՀՕ-327-Ն)

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, բացառությամբ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրությանը (հիմնական աշխատավարձին և հավելավճարներին, դրանց կառուցվածքին և հաշվարկման կարգին) վերաբերող դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում առաջին անգամ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակման օրվանից։

(12-րդ հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-423-Ն)

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. ապրիլի 17
Երևան
ՀՕ-152-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2021 թվական: