Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-56-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (29.06.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.06.19/39(1492) Հոդ.494
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 3-ին

 

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-212-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Նույնացման հանձնաժողովի նախագահը և քարտուղարը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներն են:»:

 

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Միջազգային, հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիական հասարակությունը, բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հակազդմամբ, կանխարգելմամբ, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց աջակցությամբ, պաշտպանությամբ և հասարակությանը նրանց սոցիալական վերաինտեգրմամբ, իրավունք ունեն փոխանցելու իրավասու որևէ մարմնի իրենց հայտնի տեղեկատվությունը՝ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց, ինչպես նաև նրանց առնչվող ենթադրյալ հանցագործության դեպքերի մասին:».

2) 3-րդ մասը «մարդկանց թրաֆիքինգին կամ շահագործմանն առնչվող» բառերից հետո լրացնել «ենթադրյալ» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «երկու օրվա ընթացքում» բառերը փոխարինել «հինգ օրվա ընթացքում» բառերով.

2) 10-րդ մասը «անդամները» բառից հետո լրացնել «և քարտուղարը» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 10-րդ կետի և 12-րդ մասի առաջին նախադասության «հիմնական» բառը փոխարինել «օրենքով սահմանված պարտադիր» բառերով.

2) 16-րդ մասի «1-ին և 2-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին կետով» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ մասերով.

«4.1. Հատուկ կատեգորիայի երեխա զոհին սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով սահմանված միանվագ դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշումը նույնացման հանձնաժողովը կայացնում է երեխայի օրինական ներկայացուցչի ներկայությամբ:

4.2. Միանվագ դրամական փոխհատուցումը տրամադրվում է օրինական ներկայացուցչին՝ նպատակային՝ հատուկ կատեգորիայի զոհի առաջնային կարիքները հոգալու համար:»:

 

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը, ինչպես նաև աջակցության և պաշտպանության նպատակով հատուկ կատեգորիայի երեխա զոհերի ուղղորդման ընթացակարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հունիսի 13

Երևան

ՀՕ-56-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան