Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-56-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (09.06.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.05.30/42(1222) Հոդ.458
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի մայիսի 25-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 51-րդ հոդվածի 3-րդ մասում`

 

1) առաջին նախադասությունը «օրերով» բառից հետո լրացնել «(այդ թվում` օրացուցային)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. «Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետներում ներառվում են հանգստյան և օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 52-րդ հոդվածում`

 

1) 5-րդ մասը «աշխատանքային օրն է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների» բառերով.

2) 6-րդ մասը «թողնված» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների» բառերով.

3) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների դեպքում հայցադիմումը պետք է ներկայացվի դատարան մինչև ժամկետի ավարտի օրվա ժամը 24.00-ն:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 206-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Հանրապետության Նախագահի,» բառերը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 209-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վարչական դատարանը պարտավոր է սույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը 24 ժամվա ընթացքում ընդունել վարույթ, եթե առկա չեն սույն օրենսգրքի 79-րդ և 80-րդ հոդվածներով սահմանված հիմքերը:».

2) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Եթե սույն օրենսգրքով գործի քննության և լուծման համար այլ ժամկետ սահմանված չէ, ապա ընտրությունների և հանրաքվեների ժամանակ (ընտրությունների, հանրաքվեների նշանակման օրվանից մինչև ընտրությունների, հանրաքվեների արդյունքների ամփոփման ժամանակահատվածը) դատարանը հայցադիմումը քննում և լուծում է 7-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման` օրենքով սահմանված վերջնաժամկետի նախորդ օրը, իսկ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում` 15-օրյա ժամկետում:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 212-րդ հոդվածի 5-րդ մասում «Սահմանադրության 4-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Սահմանադրության 7-րդ հոդվածով» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. մայիսի 28

Երևան

ՀՕ-56-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան