Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-153-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (09.01.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.30/91(1180) Հոդ.1192
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հունիսի 23-ի ՀՕ-103-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրից «ՔԱՂԱՔԱՅԻՆ» բառը հանել:

 

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում «քաղաքային համայնքի (այսուհետ՝ Դիլիջան քաղաք)» բառերը փոխարինել «համայնքի Դիլիջան քաղաքային բնակավայրի (այսուհետ՝ Դիլիջան քաղաքային բնակավայր» բառերով, իսկ «Դիլիջան քաղաքի» բառերը՝ «Դիլիջան համայնքի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի 1-ին կետի «քաղաքի» բառը փոխարինել «համայնքի» բառով.

2) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում «Դիլիջանի» բառը փոխարինել «Տարածքի» բառով, իսկ նույն մասի 3-րդ կետից «Տարածքի» բառը հանել:

 

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

 

1) 1-3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Տարածք՝ Դիլիջան քաղաքային բնակավայրի և հարակից տարածքներ.

2) Դիլիջան քաղաքային բնակավայր՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքային բնակավայրի վարչական տարածք.

3) Հարակից տարածքներ՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Ճերմակավան, Գեղատափ գյուղական բնակավայրերի վարչական և «Դիլիջան» ազգային պարկի տարածքներ.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) Դիլիջան համայնք՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 2-ի 2.10-րդ բաժնի 3-րդ կետով սահմանված վարչատարածքային միավոր.».

3) 6-րդ կետի և ամբողջ տեքստի «Դիլիջանի քաղաքապետին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Դիլիջան համայնքի ղեկավարին» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «քաղաքի» բառը փոխարինել «քաղաքային բնակավայրի» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում և 3-րդ գլխի վերնագրում «Դիլիջան քաղաքի» բառերը փոխարինել «Դիլիջանի» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածում՝

 

1) վերնագրի «Քաղաքաշինական» բառը փոխարինել «Դիլիջանի քաղաքաշինական» բառերով.

2) 1-ին մասի «քաղաքի» բառը փոխարինել «համայնքի բնակավայրերի» բառերով, իսկ «Դիլիջան քաղաքում» բառերը՝ «Տարածքում» բառով.

3) 2-րդ մասի «Դիլիջանի ավագանին» բառերը փոխարինել «Դիլիջան համայնքի ավագանին» բառերով, իսկ «ունենա» բառը՝ «ունի» բառով.

4) 6-րդ մասի «Դիլիջան քաղաքի» բառերը փոխարինել «Դիլիջան համայնքի» բառերով.

5) 7-րդ մասի «քաղաքապետին» բառը փոխարինել «Դիլիջան համայնքի ղեկավարին» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝

 

1) 1-ին և 3-րդ կետերի «Դիլիջան քաղաքի» և «նախագծի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Դիլիջան համայնքի բնակավայրերի» և «նախագծերի» բառերով, իսկ նույն մասի 1-ին կետի «Դիլիջան քաղաքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի» բառերը՝ «գլխավոր հատակագծերի» բառերով.

2) 4-րդ կետի «Դիլիջան քաղաքը» բառերը փոխարինել «Դիլիջան համայնքը» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «քաղաքում» բառը փոխարինել «համայնքում» բառով:

 

Հոդված 10. Օրենքի 9-րդ հոդվածում՝

 

1) վերնագրի, 1-3-րդ մասերի «քաղաքի» բառն իր բոլոր հոլովաձևերով համապատասխանաբար փոխարինել «քաղաքային բնակավայրի» բառերով.

2) 4-րդ մասը «Քաղաքաշինական» բառից առաջ լրացնել «Տարածքում» բառով.

3) 5-րդ մասի «Դիլիջանի ավագանին» բառերը փոխարինել «Դիլիջան համայնքի ավագանին» բառերով.

4) 7-րդ մասից «քաղաքային» բառը հանել:

 

Հոդված 11. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «Տարածքի համապատասխան համայնքի» բառերը փոխարինել «Համայնքի» բառով, իսկ «համապատասխան համայնքի վարչական տարածքում իրականացված» բառերը՝ «Տարածքում» բառով:

 

Հոդված 12. Օրենքի 12-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ մասի «քաղաքի վարչական» բառերը փոխարինել «քաղաքային բնակավայրի» բառերով, իսկ նույն մասի և 9-րդ մասի 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի (բնակավայրի)» բառերը՝ «Դիլիջան քաղաքային բնակավայրի» բառերով.

2) 9-րդ մասի 2-րդ կետի «Դիլիջանի» բառը փոխարինել «Դիլիջան քաղաքային բնակավայրի» բառերով, իսկ նույն մասի 3-րդ կետի «Տարածքի այլ համայնքների» բառերը՝ «Դիլիջան համայնքի գյուղական բնակավայրերի» բառերով:

 

Հոդված 13. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Դիլիջան համայնքի գյուղական բնակավայրերում Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. դեկտեմբերի 15
Երևան
ՀՕ-153-Ն