ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի հունիսի 19-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ կետում`
1) 7.5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.5 |
Էլեկտրական էներգիայի
արտադրության համար, այդ թվում` |
|
7.5.1 |
Էլեկտրաէներգետիկական համակարգում նոր արտադրական հզորությունների կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի համար՝ տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
7.5.2 |
Էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատվածի համար, այդ թվում՝ |
|
7.5.2.1 |
մինչև 6 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
7.5.2.2 |
6-15 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
7.5.2.3 |
15-25 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան |
բազային տուրքի
2500-ապատիկի չափով |
7.5.2.4 |
25-50 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան |
բազային տուրքի 5000-ապատիկի չափով |
7.5.2.5 |
50 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության կայանների համար` տարեկան |
բազային տուրքի 15 000-ապատիկի չափով». |
2) 7.15-րդ ենթակետը շարադրել հետևալ խմբագրությամբ.
«7.15 |
գազամատակարարման համակարգում
նոր արտադրական հզորությունների կառուցման (վերակառուցման) համար` տարեկան |
բազային տուրքի
100-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ստացած անձինք վճարում են պետական տուրք տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 10 Երևան ՀՕ-88-Ն |