Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-331-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2012-17.10.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.28/71(874).1 Հոդ.1739.8
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.10.2022

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 7-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 102-րդ հոդվածի աղյուսակում`

 

1) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակի 0301, 3917 21 100, 3917 23 100, 3917 32 910, 4011 10 000, 4012 11 000, 4012 12 000, 4012 20 000, 4013 10 100, 4015 19 100, 4015 19 900, 4015 90 000, 4016 91 000, 4016 92 000, 6406, 8215, 8443 32, 8443 32 100, 8443 32 200, 8443 39, 8443 39 210, 8443 99, 8443 99 100, 8501, 8502, 8516 21 000, 8516 29, 8517 11 000, 8517 12 000, 8517 70 900, 8525 80 110, 8525 80 190, 8525 80 300, 8525 80 910, 8525 80 990, 8528 51 000, 8528 69 050, 8528 71 200, 8528 73 000, 8543 70, 8543 90 000, 8708 99 տողերը հանել.

2) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակի 40, 45, 81, 82 տողերի «Ներմուծում» սյունակի «0» թիվը փոխարինել «10» թվով.

3) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 40 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`

 

«4001

Բնական կաուչուկ, բալատա, գուտապերչ, գվայուլա, չիկլ և համանման բնական խեժեր` սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով

0

0

4014 10

Հիգիենիկ կամ դեղագործական ապրանքներ (ներառյալ ծծակները) վուլկանացրած ռետինից (բացի կարծր ռետինը), կարծր ռետինից կցամասերով կամ առանց դրանց, կոնտրացեպտիվներ

0

0».

4) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 4303 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

 

«4304 00 000

Արհեստական մորթի և դրանից արտադրանք

10

0».

5) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 49 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

 

«4911 10

Գովազդային նյութեր, ապրանքային կատալոգներ և համանման արտադրանք

10

0».

6) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 70 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

 

«7003

Ապակի ձուլածո և գլանված` թերթավոր կամ պրոֆիլավորված, որն ունի կամ չունի կլանող, արտացոլող կամ չարտացոլող շերտ` մեկ այլ եղանակով չմշակված

10

0».

7) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 7005 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

 

«7008

Բազմաշերտ մեկուսիչ ապակե արտադրանք

10

0».

8) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 8303 00 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`

 

«8306

Զանգեր, կոչնազանգեր և համանման արտադրանք` ոչ էլեկտրական, արձանիկներ և այլ զարդեր, լուսանկարների, նկարների և այլ շրջանակներ, հայելիներ` ոչ թանկարժեք մետաղներից

10

0

830629

Այլ

0

0

8311

Մետաղալարեր, ձողեր, խողովակներ, թիթեղներ, էլեկտրոդներ և համանման արտադրանք` ոչ թանկարժեք մետաղներից կամ մետաղի կարբիդից

10

0».

 

9) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 84 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`

 

«8409

Մասեր, նախատեսված բացառապես կամ գլխավորապես 8407 և 8408 ապրանքային դիրքերին դասվող շարժիչների համար

10

0

8413

Հեղուկային պոմպեր` ծախսաչափիչներով կամ առանց դրանց, հեղուկային վերհաններ

10

0».

10) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 8419 90 150 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`

 

«8421 23 000

Սարքեր ներքին այրման շարժիչներում յուղի կամ վառելանյութի ֆիլտրման համար

10

0

8421 31 000

Օդային ֆիլտրեր` ներքին այրման շարժիչների համար

10

0

8422 11 000

Սպասք լվացող մեքենաներ` կենցաղային

10

0

8422 19 000

Սպասք լվացող մեքենաներ` այլ

10

0».

11) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակի 844331 տողը հանել և 841861001 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`

 

«8443

Տպագրական մեքենաներ, այլ տպիչներ, պատճենահանման և ֆաքսիմիլային ապարատներ` միավորված կամ չմիավորված, դրանց մասեր

0

0

844319700

Այլ

10

0

844331

Մեքենաներ, որոնք կատարում են երկու կամ ավելի գործողություն, ինչպիսիք են տպագրումը, պատճենահանումը կամ ֆաքսիմիլային հաղորդումը, հաշվիչ մեքենային կամ ցանցին միանալու հնարավորություն ունեցող

10

0

844332

Այլ տպիչ, պատճենահանող և ֆաքսիմիլային սարքեր` միավորված կամ չմիավորված, հաշվիչ մեքենային կամ ցանցին միանալու հնարավորություն ունեցող

10

0

844339

Տպիչ, պատճենահանող և ֆաքսիմիլային սարքեր` միավորված կամ չմիավորված, այլ

10

0».

12) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 8450 19 000 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`

 

«8451 21

Չոր մաքրման մեքենաներ` մինչև 10 կգ տարողությամբ

10

0

8451 29 000

Չոր մաքրման մեքենաներ` այլ

10

0

8467

Ձեռքի օդաճնշական գործիքներ, հիդրավլիկ կամ ներկառուցված էլեկտրական կամ ոչ էլեկտրական շարժիչով

10

0».

13) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 8472 10 000 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

 

«8481

Ծորակներ, կափույրներ, պտուտակներ և համանման ամրաններ` խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների, բաքերի կամ համանման տարաների համար, ներառյալ ռեդուկցիոն և ջերմակարգավորիչ կափույրները

10

0

8481 80

Այլ ամրաններ

0

0».

14) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 89 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

 

«8903

Զբոսանավեր և այլ լողացող միջոցներ` հանգստի և սպորտի համար, թիավարման նավակներ և կանոե

10

0».

15) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 90 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

 

«9004

Ակնոցներ, պաշտպանիչ ակնոցներ և համանման օպտիկական սարքավորումներ, շտկիչ, պաշտպանիչ և այլն

10

0».

16) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 95 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

 

«9503 00

Եռանիվ հեծանիվներ, ինքնագնացներ, ոտնակով ավտոմեքենաներ և համանման անիվավոր խաղալիքներ, տիկնիկների սայլակներ, տիկնիկներ, այլ խաղալիքներ, փոքրացված մասշտաբներով մոդելներ և համանման ժամանցային մոդելներ` գործող կամ չգործող, ամեն տեսակի գլուխկոտրուկներ

10

0».

17) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 9504 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

 

«9505

Տոների, դիմակահանդեսների պարագաներ կամ այլ պարագաներ զվարճանքների համար, ներառյալ աճպարարության և հումորի ցուցադրման համար նախատեսված պարագաներ

10

0»:

Հոդված 2. Oրենսգրքի 227-րդ հոդվածի 3-րդ մասի «զ» կետը «այլ» բառից հետո լրացնել «բանկային» բառով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«3. Քննարկելով կասեցման դիմումը` վերադաս մաքսային մարմինը 7-օրյա ժամկետում կայացնում է դիմումը բավարարելու կամ այն մերժելու մասին որոշում:

Դիմումը բավարարելու մասին որոշում կայացնելու դեպքում վերոհիշյալ 7-օրյա ժամկետում վերադաս մաքսային մարմինը մտավոր սեփականության օբյեկտը գրանցում է գրանցամատյանում և այդ մասին տեղեկություն հրապարակում իր պաշտոնական կայքէջում` նշելով նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմինները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն և դրանց մասին տեղեկացնեն հայտատուին: Նշված ժամանակահատվածը հաշվարկվում է պաշտոնական կայքէջում տեղեկությունների հրապարակման օրվան հաջորդող 20-րդ օրվանից: Հայտատուի հիմնավորված դիմումի համաձայն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմինները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն, կարող է երկարաձգվել վերադաս մաքսային մարմնի կողմից:

Կասեցման կամ ժամանակահատվածի երկարաձգման դիմումները մերժելու դեպքում վերադաս մաքսային մարմինն այդ մասին հայտատուին տեղեկացնում է հիմնավորված և գրավոր, ինչը կարող է բողոքարկվել դատական կարգով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 228-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով`

 

«3.1. Վերադաս մաքսային մարմինը կասեցման դիմումին ընթացք տալու, մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանում գրանցում կատարելու, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկելու գործընթացը կասեցնում է, եթե իրավատիրոջ գործողության իրավաչափությունը հաստատելու կամ իրավատիրոջ իրավունքները չեղյալ կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ առկա է դատական վեճ:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 229-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով`

 

«6. Սույն գլխով սահմանված գործողությունների արդյունքում հայտնաբերված մտավոր սեփականության կեղծված օբյեկտներ պարունակող ապրանքները ենթակա են ոչնչացման կամ առևտրային շրջանառությունից հեռացման: Ոչնչացման ծախսը կրում է դիմողը:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

 Ս. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 27
Երևան
ՀՕ-331-Ն