ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 95-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 157-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 00904586) «ՆՈՐՄԱԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00847633) 2025 թվականի հունվարի 29-ին կնքված՝ N 250123/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է քաղաք Երևան Աբովյան փողոցի 58 հասցեում գտնվող մասնաշենքի վերակառուցվող մասի հրդեհային ազդանշանման և ազդարարման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1,414,050 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 1-ի «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի թողունակության մեծացում» ծրագրի մասին» N 157-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
17.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
