600.0073.13.03.24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
13 մարտի 2024 թվականի |
N 73-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փոստային կապի մասին» օրենքի 182-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման ու վերանայման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 1-ից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲաղրամՅԱՆ |
ք. Երևան 13 մարտի 2024 թ. |
Հավելված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի մարտի 13-ի N 73-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է փոստային կապի ազգային օպերատորի (նշանակված օպերատորի) կողմից (այսուհետ՝ Օպերատոր) մատուցվող Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման ու վերանայման գործընթացը։
2. Սույն կարգում օգտագործված հասկացություններն են՝
1) Հայտ՝ |
Սակագնի սահմանման կամ վերանայման համար Հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի փաթեթ. |
2) Հայտատու`
3) Հանձնաժողով՝
4) Սակագին՝
5) Փոստային կապի ունիվերսալ ծառայություններ` |
Սակագնի սահմանման կամ վերանայման համար Հանձնաժողով Հայտ ներկայացնող Օպերատոր. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման համար Հանձնաժողովի կողմից սահմանված չափ. «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված որակի չափանիշներին համապատասխան՝ բոլոր օգտվողների համար, անկախ Հայաստանի Հանրապետությունում նրանց գտնվելու վայրից, հասանելի, մշտական հիմունքներով փոստային կապի ծառայությունների նվազագույն շրջանակի մատուցում: |
3. Սահմանված Սակագինը կարող է վերանայվել ինչպես Օպերատորի, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությամբ։
4. Սակագների գործողության ժամկետը վեց ամսից պակաս չի կարող լինել‚ բացառությամբ «Փոստային կապի մասին» օրենքով նախատեսված դեպքերի։
5. Հայտատուն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար։
6. Հայտատուի կողմից Հանձնաժողով ներկայացվող բոլոր փաստաթղթերը պետք է վավերացված լինեն Օպերատորի կնիքով (առկայության դեպքում) և լիազորված անձի ստորագրությամբ։
2. ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ‚ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ
7. Սակագների սահմանման ու վերանայման համար Հայտատուն համապատասխան հաշվարկներով և հիմնավորումներով Հայտ է ներկայացնում Հանձնաժողով՝ մեկ օրինակից, համաձայն սույն կարգի N 1 հավելվածով սահմանված ցանկի։
8. Հայտատուն Սակագների սահմանման ու վերանայման իր մտադրության վերաբերյալ հայտարարությունը սույն կարգի N 3 հավելվածով սահմանված ձևով հրապարակում է Հայաստանի Հանրապետությունում տպագրվող երկու օրաթերթում կամ օրաթերթերի ինտերնետային կայքերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջում (http://www.azdarar.am/):
9. Հայտատուն սույն կարգի N 3 հավելվածով սահմանված ձևով հայտարարությունը հրապարակում է Հայտը Հանձնաժողով մուտքագրելու օրվանից ոչ շուտ, քան 20 աշխատանքային օր առաջ:
10. Հայտը Հանձնաժողովում մուտքագրվելուց հետո Հանձնաժողովի աշխատակազմը սույն կարգի 11-րդ կետում նշված ժամկետում ստուգում է Հայտի ամբողջականությունը‚ նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը։
11․ Հանձնաժողովը Հայտի ստուգման արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին՝ Հայտը Հանձնաժողովում մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան տաս աշխատանքային օրվա ընթացքում։
12. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության‚ եթե՝
1) Հայտում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին,
2) ներկայացված փաստաթղթերում և տեղեկատվություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ։
13. Հայտն ուսումնասիրության չընդունելու դեպքում՝
1) այն Հայտատուին չի վերադարձվում և պահպանվում է Հանձնաժողովում,
2) Հայտատուն, հայտնաբերված թերությունները վերացնելուց հետո, կարող է նոր Հայտով դիմել Հանձնաժողով, որի դեպքում Հայտատուն իրավունք ունի գրավոր հղում կատարել նախկին Հայտով ներկայացված փաստաթղթերին, եթե դրանցում ներկայացված տվյալները նոր Հայտի ներկայացման պահին չեն փոփոխվել:
14. Հայտն ուսումնասիրության ընդունելու մասին Հայտատուին տեղեկացնելու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայտը տեղադրվում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում՝ հրապարակելով նաև համապատասխան ստորաբաժանման հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։
15․ Սույն կարգի 12-րդ կետում նշված հիմքեր չհայտնաբերելու դեպքում Հայտն ընդունվում է ուսումնասիրության, որի արդյունքներով Հանձնաժողովը որոշմամբ Հայտը մերժում է կամ Սակագինը սահմանում‚ վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) Հայտն ուսումնասիրության ընդունելու օրվանից հետո` 80 աշխատանքային օրվա ընթացքում:
16. Սակագների սահմանման կամ վերանայման մասին որոշման նախագիծը Հանձնաժողովի նիստում քննարկելու օրվանից՝
1) առնվազն վեց աշխատանքային օր առաջ Սակագների վերաբերյալ Հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկները՝ Հայտով ներկայացված հաշվարկների հետ համեմատականով, տեղադրվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում,
2) առնվազն մեկ աշխատանքային օր առաջ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և Հայտատուի ներկայացուցիչների մասնակցությամբ Հանձնաժողովում կազմակերպվում է քննարկում, որի տեղի և ժամի մասին Հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում տեղադրում է համապատասխան հայտարարություն քննարկումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ
17. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ սույն կարգի համաձայն կարող է վերանայել գործող Սակագինը և սահմանել նոր Սակագին` ելնելով Օպերատորի տնտեսական գործունեության արդյունքներից, ինչպես նաև «Փոստային կապի մասին» օրենքով նախատեսված դեպքերում։
18. Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ Սակագների վերանայման գործընթաց ձեռնարկելու դեպքում՝
1) այդ մասին գրավոր տեղեկացնում է Օպերատորին,
2) Օպերատորից կարող է պահանջել Սակագնի տարր կազմող ցուցանիշների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն,
3) սույն կարգի 16-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ընթացակարգին համապատասխան իրականացնում է քննարկում։
19. Հանձնաժողովը սույն կարգի 18-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գրավոր տեղեկացումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում իր պաշտոնական կայքէջում հրապարակում է հաղորդագրություն Սակագների վերանայման գործընթաց սկսելու վերաբերյալ՝ նշելով նաև Սակագների վերանայման գործընթաց սկսելու հանգամանքները։
20. Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ Սակագինը վերանայում է Օպերատորին այդ մասին գրավոր տեղեկացնելու օրվանից հետո 80 աշխատանքային օրվա ընթացքում։
Հավելված N 1 Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման ու վերանայման կարգի |
ՑԱՆԿ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՀԱՅՏՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Սակագների սահմանման կամ վերանայման դիմում՝ համաձայն սույն կարգի N 2 հավելվածի,
2. Հայաստանի Հանրապետությունում տպագրվող երկու օրաթերթում կամ օրաթերթերի ինտերնետային կայքերում Սակագների սահմանման կամ վերանայման վերաբերյալ Հայտատուի մտադրության մասին հայտարարություն՝ համաձայն սույն կարգի N 3 հավելվածի,
3. Տեղեկատվություն անհրաժեշտ հասույթի վերաբերյալ՝ համաձայն սույն կարգի N 4 հավելվածի Ձև N 1-ի,
4. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման Սակագների հաշվարկ՝ համաձայն սույն կարգի N 4 հավելվածի Ձև N 2-ի,
5. Տեղեկատվություն փոստային կապի ունիվերսալ և ոչ ունիվերսալ ծառայությունների ծավալային ցուցանիշների վերաբերյալ՝ համաձայն սույն կարգի N 4 հավելվածի Ձև N 3-ի,
6. Տեղեկատվություն հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մաշվածության (ամորտիզացիայի) վերաբերյալ՝ համաձայն սույն կարգի N 4 հավելվածի Ձև N 4-ի,
7. Տեղեկատվություն աշխատակիցների թվաքանակի և միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ (ըստ ծախսային կենտրոնների)՝ համաձայն սույն կարգի N 4 հավելվածի Ձև N 5-ի, ինչպես նաև Օպերատորի հաստիքացուցակը՝ հաստատված տնօրենների խորհրդի կողմից,
8. Աշխատողների՝ ըստ գործառույթների բաշխման վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն սույն կարգի N 4 հավելվածի Ձև N 6-ի,
9. N 4 հավելվածով սահմանված N 1-6-րդ Ձևերով նախատեսված ցուցանիշները Հայտատուի կողմից կարող են համալրվել նոր տողերով կամ եղած տողերը տրոհվել բաղկացուցիչ մասերի։
Հավելված N 2 Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման ու վերանայման կարգի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
ԴԻՄՈՒՄ
1. Խնդրում եմ _________________________________________________________________
(սահմանել, վերանայել)
______________________________________________________________________________
(Հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
______________________________________________ Սակագինը։
(Փոստային կապի ունիվերսալ ծառայության (ծառայությունների) անվանումը)
Առաջարկվող Սակագինը` ըստ ծառայությունների տեսակների |
_______________ (նշվում է մեծությունը և չափման միավորը) |
_________________: (նշվում է ավելացված արժեքի հարկը ներառված լինելը կամ չլինելը) |
2. Դիմումին կցվում են՝
1) _____________________________________________________________________
2) _____________________________________________________________________
3) _____________________________________________________________________
_______________________________________________________________________
3. Օպերատորի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) ___________________
4. Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն ______________________
5. Պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը
______________________________________________________________________
6. Սակագնի սահմանման (վերանայման) հայտով ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի իսկությունը հաստատում եմ։
7. Սույնով տալիս եմ իմ համաձայնությունն առ այն, որ Սակագնի սահմանման (վերանայման) գործընթացին առնչվող իրազեկումն իրականացվի սույն դիմումով ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով։
_________________________________________________________________
(Ընկերության ղեկավարի անուն, ազգանուն, ստորագրություն)
Կ. Տ.(առկայության դեպքում)
—————————։
(օրը, ամիսը, տարին)
Հավելված N 3 Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման ու վերանայման կարգի |
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
______________________________________________________________________________
(Հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների սահմանման (վերանայման) հայտով՝ հետևյալ ծառայությունների համար։
________________________________________________
(Փոստային կապի ունիվերսալ ծառայության (ծառայությունների) անվանումը)
գործող սակագինը՝ _______________________ (ներառյալ՝ ԱԱՀ-ն)
առաջարկվող սակագինը՝ _______________________ (ներառյալ՝ ԱԱՀ-ն)
_______________________________________________________________________________։
(Հայտատուի հեռախոսը, ֆաքսը, գտնվելու վայրը, էլեկտրոնային փոստի հասցեն)
Հավելված N 4 Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման ու վերանայման կարգի |
Ձև N 1
_________________________________________
(Հայտատուի անվանումը)
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՍՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կանխատեսվող ժամանակաշրջան---------------------
N |
Անվանումը |
Չափման միավորը |
Հայտի ներկա-յացման ամսվան նախորդող տարվա փաստացի ցուցա-նիշներ |
Կանխա-տեսվող հաշվարկային տարի |
այդ թվում՝ | ||||||||
Փոստային կապի ունիվերսալ ծառայություններ |
Ոչ ունիվերսալ ծառայություններ |
Ընդհանուր տնտեսական ծախսեր | |||||||||||
Ուղղակի |
Անուղ-ղակի |
Ընդա-մենը |
Ուղղակի |
Անուղ-ղակի |
Ընդա-մենը |
Փոստային կապի ունի-վերսալ ծառայու-թյուններ |
Ոչ ունի-վերսալ ծառայու-թյուններ |
Ընդա-մենը | |||||
1. |
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐ |
մլն դրամ |
|||||||||||
1) |
Աշխատանքի վարձատրության ծախսեր |
մլն դրամ |
|||||||||||
ա. |
աշխատողների թվաքանակ |
մարդ |
|||||||||||
բ. |
միջին ամսական աշխատավարձ |
դրամ |
|||||||||||
2) |
Գործուղման և ուսուցման ծախսեր |
մլն դրամ |
|||||||||||
ա. |
գործուղման ծախսեր |
մլն դրամ |
|||||||||||
բ. |
կադրերի վերապատրաստման ծախսեր |
մլն դրամ |
|||||||||||
3) |
Նորոգման ծախսեր |
մլն դրամ |
|||||||||||
4) |
Նյութական ծախսեր, այդ թվում` |
մլն դրամ |
|||||||||||
ա. |
տրանսպորտային միջոցների պահպանման ծախսեր (տրանսպորտային նյութեր` վառելիք, յուղ և այլ նյութեր, ընթացիկ նորոգում ու պահպանում, պարտադիր վճարներ` տեխնիկական զննման վճար, բնապահպանական վճար) |
մլն դրամ |
|||||||||||
բ. |
շինանյութ |
մլն դրամ |
|||||||||||
գ. |
այլ նյութական ծախսեր |
մլն դրամ |
|||||||||||
5) |
Այլ շահագործման ծախսեր |
մլն դրամ |
|||||||||||
ա. |
գնովի էլեկտրաէներգիա |
մլն դրամ |
|||||||||||
բ. |
մարկեթինգի և գովազդի ծախսեր |
մլն դրամ |
|||||||||||
գ. |
վարձակալության ծախսեր |
մլն դրամ |
|||||||||||
դ. |
պահպանության ծախսեր |
մլն դրամ |
|||||||||||
ե. |
կապի և հեռահաղորդակցության ծախսեր |
մլն դրամ |
|||||||||||
զ. |
համակարգչային ծրագրերի սպասարկման ծախսեր |
մլն դրամ |
|||||||||||
է. |
ներկայացուցչական ծախսեր |
մլն դրամ |
|||||||||||
ը. |
կոմունալ ծախսեր |
մլն դրամ |
|||||||||||
թ. |
ապահովագրության ծախսեր |
մլն դրամ |
|||||||||||
ժ. |
աուդիտի և խորհրդատվական ծախսեր |
մլն դրամ |
|||||||||||
ժա. |
բանկային ծախսեր |
մլն դրամ |
|||||||||||
ժբ. |
չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ |
մլն դրամ |
|||||||||||
ժգ. |
արագամաշ առարկաներ (արտահագուստ) |
մլն դրամ |
|||||||||||
ժդ. |
միջազգային փոստային փոխադրման ծախսեր |
մլն դրամ |
|||||||||||
ժե. |
այլ ծախսեր |
մլն դրամ |
|||||||||||
2. |
Մաշվածություն (ամորտիզացիա) |
մլն դրամ |
|||||||||||
3. |
Շահույթ |
մլն դրամ |
|||||||||||
4. |
Անհրաժեշտ հասույթ |
մլն դրամ |
1. Սույն ձևով նախատեսված ծախսային հոդվածները Հայտատուի կողմից կարող են համալրվել նոր հոդվածներով կամ եղած հոդվածները տրոհվել բաղկացուցիչ մասերի։
_________________________________________ |
______________________________ | |
(ընկերության ղեկավարի ստորագրությունը) |
(անուն, ազգանունը) | |
Կ.Տ (առկայության դեպքում) |
Ձև N 2
_________________________________________
(Հայտատուի անվանումը)
ՀԱՇՎԱՐԿ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ
Կանխատեսվող ժամանակաշրջան---------------------
N |
Անվանում |
Չափման միավոր |
Փոստային կապի ունիվերսալ ծառայություններ | |
Հայտի ներկայացման ամսվան նախորդող տարվա փաստացի ցուցանիշներ |
Կանխատեսվող հաշվարկային տարի | |||
1. |
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐ |
մլն դրամ |
||
1) |
Աշխատանքի վարձատրության ծախսեր |
մլն դրամ |
||
ա. |
աշխատողների թվաքանակ |
մարդ |
||
բ. |
միջին ամսական աշխատավարձ |
դրամ |
||
2) |
Գործուղման և ուսուցման ծախսեր |
մլն դրամ |
||
ա. |
գործուղումներ |
մլն դրամ |
||
բ. |
կադրերի վերապատրաստման ծախսեր |
մլն դրամ |
||
3) |
Նորոգման ծախսեր |
մլն դրամ |
||
4) |
Նյութական ծախսեր, այդ թվում՝ |
մլն դրամ |
||
ա. |
տրանսպորտային միջոցների պահպանման ծախսեր (տրանսպորտային նյութեր` վառելիք, յուղ և այլ նյութեր, ընթացիկ նորոգում ու պահպանում, պարտադիր վճարներ` տեխնիկական զննման վճար, բնապահպանական վճար) |
մլն դրամ |
||
բ. |
շինանյութ |
մլն դրամ |
||
գ. |
այլ նյութական ծախսեր |
մլն դրամ |
||
5) |
Այլ ծախսեր |
|||
2. |
Մաշվածություն (ամորտիզացիա) |
մլն դրամ |
||
3. |
Շահույթ |
մլն դրամ |
||
4. |
Անհրաժեշտ հասույթ |
մլն դրամ |
||
5. |
Մատուցվող ծառայության ծավալը |
հատ |
||
6. |
Մատուցվող ծառայության միջին Սակագինը (առանց ԱԱՀ-ի) |
դրամ |
||
7. |
Մատուցվող ծառայության միջին Սակագինը (ներառյալ ԱԱՀ-ն) |
դրամ |
1. Սույն ձևով նախատեսված ծախսային հոդվածները Հայտատուի կողմից կարող են համալրվել նոր հոդվածներով կամ եղած հոդվածները տրոհվել բաղկացուցիչ մասերի։
_________________________________________ |
______________________________ | |
(ընկերության ղեկավարի ստորագրությունը) |
(անուն, ազգանունը) | |
Կ.Տ (առկայության դեպքում) |
Ձև N 3
_________________________________________
(Հայտատուի անվանումը)
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԵՎ ՈՉ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կանխատեսվող ժամանակաշրջան---------------------
N |
Ծառայությունների անվանումը |
Քանակ (հատ) |
Քաշ (գրամ) |
1. |
Ընդամենը փոստային կապի ունիվերսալ ծառայություններ, այդ թվում՝ |
||
1) |
Ներհանրապետական նամակագրություն, այդ թվում՝ |
||
ա. |
Բացիկ |
||
հասարակ |
|||
գրանցվող |
|||
բ. |
Նամակ /b2b+b2c |
||
հասարակ |
|||
գրանցվող |
|||
գ. |
Փաթեթ /b2c+b2b |
||
հասարակ |
|||
գրանցվող |
|||
2. |
Ընդամենը ոչ ունիվերսալ ծառայություններ, այդ թվում՝ |
||
1) |
Միջազգային առաքումներ, այդ թվում՝ |
||
ա. |
Բացիկ |
||
հասարակ |
|||
գրանցվող |
|||
բ. |
Նամակ |
||
հասարակ |
|||
գրանցվող |
|||
գնահատված |
|||
գ. |
Փաթեթ |
||
հասարակ |
|||
գրանցվող |
|||
գնահատված |
|||
դ. |
Ծանրոց |
||
հասարակ |
|||
գնահատված |
|||
ե. |
M պարկ |
||
հասարակ |
|||
գրանցվող |
|||
զ. |
Փոքր փաթեթ |
||
է. |
Արագընթաց (Էքսպրես) փոստային ծառայություն (EMS)՝ նամակների առաքում |
||
ը. |
Արագընթաց (Էքսպրես) փոստային ծառայություն (EMS)՝ ծանրոցների առաքում |
||
2) |
Միջազգային մտից առաքանիներ |
||
ա. |
նամակ |
||
բ. |
ծանրոց |
||
գ. |
արագընթաց (Էքսպրես) փոստային ծառայություն |
||
3) |
Միջազգային հեռագիր |
||
4) |
Ներհանրապետական ոչ ունիվերսալ ծառայություններ, այդ թվում՝ |
||
ա. |
Ծանրոց |
||
հասարակ |
|||
գնահատված |
|||
բ. |
Այլ ծառայությունների մատուցում |
||
5) |
Կոմունալ, Իզիփեյ, Տելեկոմ, e top-up համակարգեր, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վճարներ, «Հայաստան» հիմնադրամի վճարներ |
||
6) |
Հարկային վճարների ընդունում |
||
7) |
Այլ վճարումների ընդունում |
||
8) |
Արագ դրամական փոխանցումներ և տարադրամի փոխանակում |
||
վճարում |
|||
ընդունում |
|||
9) |
Կենսաթոշակի և նպաստների հանձնում, այդ թվում՝ |
||
կենսաթոշակ |
|||
նպաստ |
|||
10) |
Կոմերցիա |
||
11) |
Բաժանորդագրություն՝ փոստային բաժանմունքում ձևակերպում |
||
վաճառք |
|||
առաքում |
|||
12) |
Փոստմարկետ |
||
13) |
Ավտոավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) վճարներ |
||
14) |
Հետադարձ ծանուցումներ, այդ թվում՝ |
||
ա. |
ներհանրապետական |
||
բ. |
միջազգային |
||
15) |
Այլ ծառայությունների մատուցում |
||
Ընդամենը մատուցված ծառայություններ |
_________________________________________ |
______________________________ | |
(ընկերության ղեկավարի ստորագրությունը) |
(անուն, ազգանունը) | |
Կ.Տ (առկայության դեպքում) |
Ձև N 4
_________________________________________
(Հայտատուի անվանումը)
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ (ԱՄՈՐՏԻԶԱՑԻԱՅԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(--------- թվականի դրությամբ)
մլն դրամ |
N |
Հիմնական միջոցների անվանումը |
Սկզբնական արժեքը |
Կուտակված մաշվածությունը |
Հաշվեկշռային արժեքը |
Հիմնական միջոցի օգտակար ծառայության ժամկետը |
Հաշվետու ժամանակա-շրջանում հաշվարկված մաշվածությունը (ամորտիզացիա) |
1. |
Ընդամենը հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ, այդ թվում՝ |
|||||
1) |
շենքեր |
|||||
2) |
համակարգչային տեխնիկա |
|||||
3) |
տրանսպորտային միջոցներ |
|||||
4) |
արտադրական տնտեսական գույք, գործիքներ |
|||||
5) |
համակարգչային ծրագրեր |
|||||
6) |
լիցենզիաներ, վստահագրեր (ֆրանշիզներ) |
|||||
7) |
այլ մեքենա սարքավորումներ |
|||||
8) |
այլ հիմնական միջոցներ |
|||||
2. |
Ընդամենը մաշվածություն (ամորտիզացիա), այդ թվում՝ |
|||||
1) |
փոստային կապի ունիվերսալ ծառայություններ |
|
|
| ||
2) |
ոչ ունիվերսալ ծառայություններ |
1. Սույն ձևում նշված հիմնական միջոցները և ոչ նյութական ակտիվները ներկայացվում են առանց վերագնահատումները հաշվի առնելու։
_________________________________________ |
______________________________ | |
(ընկերության ղեկավարի ստորագրությունը) |
(անուն, ազգանունը) | |
Կ.Տ (առկայության դեպքում) |
Ձև N 5
_________________________________________
(Հայտատուի անվանումը)
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ԸՍՏ ԾԱԽՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ)
Կանխատեսվող ժամանակաշրջան---------------------
N |
Ծախսային կենտրոն |
Աշխատակիցների քանակ |
Միջին ամսական աշխատավարձ (դրամ) | |||
Աշխատակիցների քանակ, ընդամենը |
Ունիվերսալ գործառույթ |
Ոչ ունիվերսալ գործառույթ |
Ընդհանուր գործառույթ | |||
1. |
Փոստային բաժանմունք |
|||||
1) |
կառավարող անձնակազմ |
|||||
2) |
աջակցող անձնակազմ |
|||||
3) |
վաճառքի և սպասարկման ավագ մասնագետ |
|||||
4) |
վաճառքի և սպասարկման մասնագետ |
|||||
5) |
տեսակավորող օպերատոր |
|||||
2. |
Փոստատարներ |
|||||
3. |
Փոստի փոխանակման կենտրոն |
|||||
1) |
միջազգային մուտքի և ելքի բաժին |
|||||
2) |
ներհանրապետական մուտքի և ելքի բաժին |
|||||
3) |
Երևանի տեսակավորման բաժին |
|||||
4) |
նախնական տեսակավորման բաժին |
|||||
5) |
առաքման բաժին/սուրհանդակային |
|||||
6) |
մարզային փոստային փոխանակման կենտրոն |
|||||
4. |
Տրանսպորտային ծառայություն |
|||||
1) |
կառավարող անձնակազմ |
|||||
2) |
հատուկ միջոցների փոխադրման բաժին |
|||||
3) |
շահագործող անձնակազմ/վարորդներ |
|||||
5. |
Վարչական աշխատակազմ՝ ըստ տնօրինությունների* |
|||||
1) |
տնօրինություն |
|||||
2) |
ֆինանսական տնօրինություն |
|||||
3) |
կոմերցիոն տնօրինություն |
|||||
4) |
փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պատասխանատու |
|||||
5) |
փոստային ֆինանսական ծառայությունների տնօրինություն |
|||||
6) |
փոստային ցանցի ենթակառուցվածքների սպասարկման տնօրինություն |
|||||
7) |
ներքին աուդիտ |
|||||
8) |
գրասենյակ |
|||||
9) |
մարդկային ռեսուրսների կառավարման տնօրինություն |
|||||
10) |
իրավաբանական տնօրինություն |
|||||
11) |
գնումների տնօրինություն |
|||||
12) |
տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրինություն |
|||||
13) |
անվտանգության տնօրինություն |
|||||
14) |
հաճախորդների աջակցման տնօրինություն |
|||||
15) |
հաճախորդի փորձառության տնօրինություն |
|||||
16) |
հասարակայնության հետ կապերի տնօրինություն |
|||||
17) |
փոստային բիզնեսի տնօրինություն |
|||||
18) |
մարկեթինգի տնօրինություն |
|||||
19) |
վերստուգող |
|||||
20) |
այլ |
|||||
Ընդամենը |
* Փոստային կապի ազգային օպերատորի կառուցվածքում փոփոխությունների դեպքում 5-րդ կետը լրացվում է փոփոխված կառուցվածքին համապատասխան։
_________________________________________ |
______________________________ | |
(ընկերության ղեկավարի ստորագրությունը) |
(անուն, ազգանունը) | |
Կ.Տ (առկայության դեպքում) |
Ձև N 6
_________________________________________
(Հայտատուի անվանումը)
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ՝ ԸՍՏ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կանխատեսվող ժամանակաշրջան---------------------
1. |
Ծախսային կենտրոն 1. |
Հայտի ներկայացման ամսվան նախորդող տարվա հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի) |
Կշիռը, % |
Աշխատողներ՝ ընդհանուր գործառույթի մասով |
Աշխատողներ՝ միայն փոստային կապի ունիվերսալ կամ միայն ոչ ունիվերսալ ծառայությունների մասով |
Ընդամենը վերագրվող աշխատողներ |
1) |
Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մասով |
|||||
2) |
ոչ ունիվերսալ ծառայությունների մասով |
|||||
Ընդամենը |
||||||
2. |
Ծախսային կենտրոն 2. |
Կանխատեսվող ժամանակաշրջանի քանակ (հատ) |
Կշիռը, % |
Աշխատողներ՝ ընդհանուր գործառույթի մասով |
Աշխատողներ՝ միայն փոստային կապի ունիվերսալ կամ միայն ոչ ունիվերսալ ծառայությունների մասով |
Ընդամենը վերագրվող աշխատողներ |
1) |
Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մասով՝ այդ թվում |
|||||
ա. |
առանց ծանուցման |
|||||
բ. |
ծանուցման պիտակով |
|||||
2) |
Ոչ ունիվերսալ ծառայությունների մասով՝ այդ թվում |
|||||
ա. |
առանց ծանուցման |
|||||
բ. |
ծանուցման պիտակով |
|||||
Ընդամենը |
||||||
3. |
Ծախսային կենտրոն 3. |
Կանխատեսվող ժամանակաշրջանի քանակ (հատ) |
Կշիռը, % |
Աշխատողներ՝ ընդհանուր գործառույթի մասով |
Աշխատողներ՝ միայն փոստային կապի ունիվերսալ կամ միայն ոչ ունիվերսալ ծառայությունների մասով |
Ընդամենը վերագրվող աշխատողներ |
1) |
Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մասով |
|||||
2) |
ոչ ունիվերսալ ծառայությունների մասով |
|||||
Ընդամենը |
||||||
4. |
Ծախսային կենտրոն 4. |
Կանխատեսվող ժամանակաշրջանի քանակ (գրամ) |
Կշիռը, % |
Աշխատողներ՝ ընդհանուր գործառույթի մասով |
Աշխատողներ՝ միայն փոստային կապի ունիվերսալ կամ միայն ոչ ունիվերսալ ծառայություների մասով |
Ընդամենը վերագրվող աշխատողներ |
1) |
Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մասով |
|||||
2) |
ոչ ունիվերսալ ծառայությունների մասով |
|||||
Ընդամենը |
||||||
5. |
Ծախսային կենտրոն 5. |
Հայտի ներկայացման ամսվան նախորդող տարվա հասույթ (առանց ԱԱՀ-ի) |
Կշիռը, % |
Աշխատողներ՝ ընդհանուր գործառույթի մասով |
Աշխատողներ՝ միայն փոստային կապի ունիվերսալ կամ միայն ոչ ունիվերսալ ծառայությունների մասով |
Ընդամենը վերագրվող աշխատողներ |
1) |
Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մասով |
|||||
2) |
ոչ ունիվերսալ ծառայությունների մասով |
|||||
Ընդամենը |
||||||
6. |
Ընդամենը աշխատողներ՝ այդ թվում |
|||||
1) |
Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մասով |
|||||
2) |
ոչ ունիվերսալ ծառայությունների մասով |
_________________________________________ |
______________________________ | |
(ընկերության ղեկավարի ստորագրությունը) |
(անուն, ազգանունը) | |
Կ.Տ (առկայության դեպքում) |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2024 թվական: