Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-44-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (15.05.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.05/18(752) Հոդ.456
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի ապրիլի 8-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածում`

1) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«42. երկակի նշանակության

ապրանքների արտահանման և

երկակի նշանակության

տեղեկատվության և մտավոր

գործունեության արդյունքների

փոխանցման անհատական

թույլտվություն տալու համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով».

 

 

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 43-րդ կետով.

 

«43. երկակի նշանակության

ապրանքների արտահանման և

երկակի նշանակության

տեղեկատվության և մտավոր

գործունեության արդյունքների

փոխանցման ընդհանուր

թույլտվություն տալու համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով»:

 

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. ապրիլի 27

Երևան

ՀՕ-44-Ն