Գլխավոր տեղեկություն
Համար
N 3007-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 06.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
02.08.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
02.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3007-Ա

«02» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

Հավելված 

Երևանի քաղաքապետի

02.08.2024թ.

հ. 3007-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Լուսինե Վարտանյան
/լիազորված անձ/
Գառնիկ Ազարյան

Նոր Խարբերդի այգետարածք, 106-րդ տեղամաս

հողամաս

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 17.06.2024թ. հ.3212 վկայագրով, Գառնիկ Ազարյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նոր Խարբերդի այգետարածքի 106-րդ տեղամասում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 20-րդ փողոց, հ.16/1

01113XU9P3ZY

 

2

Արսեն Համբարձումյան
/լիազորված անձ/
Մելանյա Քոթանջյան

Մ. Խորենացու փողոց, հ.221/28

բնակելի տուն

Անշարժ գույքի բաժանման 25.07.2024թ. հ.4245 պայմանագրով, Մելանյա Քոթանջյանին անցած՝
Մ. Խորենացու փողոցի հ.221/28 հասցեում գտնվող 58.9քմ մակերեսով բնակելի տանը /սեփ. հող՝ 79.09քմ, ընդհ. բաժ. շին.՝ 3.2քմ, հող՝ 3.98քմ/ տրամադրել հասցե՝ Մ. Խորենացու փողոց, հ.221/48

01053GZXNE9R

0010

3

Արտուր Ծատուրյան

Արտաշիսյան փողոց, հ.86/1 և հ.86/18

շինություն

22.07.2024թ. հ.01/19-Դ-84928-24-544 ավարտական ակտի (շահագործման թույլտվություն) համաձայն՝ Արտուր Ծատուրյանի կողմից Արտաշիսյան փողոցի հ.86/1 և հ.86/18 հասցեներում կառուցված հասարակական նշանակության շինությանը տրամադրել հասցե՝ Արտաշեսյան պողոտա, հ.86/1

01113KXBSQLR

0039

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ