Գլխավոր տեղեկություն
Համար
N 464-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 464-Ա

 

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 75,000,000 դրամ արժողությամբ «Աջակցություն «Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02269952) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են «Աջակցություն «Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը» ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ԿԱՐԿԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00054589) 2024 թվականի մայիսի 24-ին կնքված՝ N ՎԸ-028/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական և վերանորոգման աշխատանքների իրականացում` 10,871,106 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՍԱՐ ՊՐՈՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02282013) 2024 թվականի մայիսի 24-ին կնքված՝ N ՎԸ-030/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լուսամուտների (11 հատ) և դռների (7 հատ) պատրաստման ու տեղադրման աշխատանքների իրականացում` 3,032,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխա տանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

03.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 464-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է՝ բարելավել «Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության սաների ուսումնական գործընթացի պայմանները:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952):

4.

Ծրագիրը կատարողը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Իրականացման վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

75,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, Աբովյան փողոց, 149 շենք, ՀՎՀՀ՝ 04402472)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հուլիսի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) նախատեսվում է իրականացնել «Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզադահլիճի և հարակից սենյակների մասնակի վերանորոգում, նախամուտքերի դռների փոխարինում՝ 14,000,000 դրամ.

2) «Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հատակների մոնտաժման նպատակով ռետինե հատակների ձեռքբերում և ներմուծում՝ 4,500,000 դրամ.

3) մարզական գույքի ձեռքբերում և ներմուծում ու նվիրաբերում

«Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ 38,000,000 դրամ.

4) ավտոբուսի ձեռքբերում և ներմուծում ու նվիրաբերում «Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ 18,500,000 դրամ.

5) միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2024 թվականի հուլիսի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) մարզադահլիճի և հարակից սենյակների մասնակի վերանորոգման, նախամուտքերի դռների փոխարինման աշխատանքներ՝ 14,000,000 դրամ.

2) ռետինե հատակների ձեռքբերում և ներմուծում՝ 4,500,000 դրամ.

3) մարզական գույքի ձեռքբերում և ներմուծում՝ 38,000,000 դրամ.

4) ավտոբուսի ձեռքբերում և ներմուծում՝ 18,500,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավար- ման, տեղական ինքնակառավարման մարմին-

ների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1) Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված

կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

03.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ