ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
14 մայիսի 2024 թ. |
N 130-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆ» ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 34-35-րդ, 42-րդ և 67-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու՝ 2022 թվականի դեկտեմբերի 27-ի հ. 693-Ն և 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ. 48-Ն որոշումները.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Երևան» բժշկագիտական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի 2023 և 2024 թվականների բյուջեներից բաժնետոմսերի և կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման նպատակով հատկացված 358,950,000 (երեք հարյուր հիսունութ միլիոն ինը հարյուր հիսուն հազար) դրամի չափով կանոնադրական կապիտալի ավելացմամբ պայմանավորված՝ Երևան համայնքի կողմից լրացուցիչ ձեռք բերված 59,825 (հիսունինը հազար ութ հարյուր քսանհինգ) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը՝ 6000 (վեց հազար) դրամ անվանական արժեքով, տեղաբաշխման արդյունքները:
2. «Երևան» բժշկագիտական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 600,396,000 (վեց հարյուր միլիոն երեք հարյուր իննսունվեց հազար) դրամ, որը կազմում է 100,066 (հարյուր հազար վաթսունվեց) հատ 6000 (վեց հազար) դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր:
3. Հաստատել «Երևան» բժշկագիտական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. մայիսի 14 Երևան |
Հավելված |
Կազմված է ----- ----------2024թ. Բաղկացած է 2 թերթից Տպագրված է ընդամենը 5 օրինակից Օրինակ -- |
Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ Է
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 14.05.2024թ. N 130-Ա որոշմամբ
ՀՀ Երևանի քաղաքապետ՝
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ |
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ
19.03.2004թ., գրանցման թիվ 222.120.00271 վկայական 03 Ա 061846 ՀՎՀՀ 01002597
21.07.2010թ. գրանցված կանոնադրության թիվ _______ փոփոխությունը գրանցված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից “____”_____ 2024 թ. |
«ԵՐԵՎԱՆ» ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(փոփոխություն)
ք. Երևան 2024թ.
Ընկերության կանոնադրության 4.2. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.2. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 600,396,000 (վեց հարյուր միլիոն երեք հարյուր իննսունվեց հազար) ՀՀ դրամ, բաժանված 100,066 (հարյուր հազար վաթսունվեց) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 6000 (վեց հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով:
Ընկերության բոլոր 100,066 բաժնետոմսերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետության Երևան համայնքին»:
Սույն փոփոխությունը հանդիսանում է «Երևան» բժշկագիտական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության 21.07.2010թ. պետական ռեգիստրում գրանցված կանոնադրության բաղկացուցիչ մասը: