ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1766-Ա |
«14» մայիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.3 ՇԵՆՔԻ Հ.Հ.80 ԵՎ 81 ԿԻՍԱՆԿՈՒՂՆԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Դավիթ Գինոյանի լ/ա Արման Գինոյանի դիմումը՝ Բաբաջանյան փողոցի հ.3 շենքի սեփականության իրավունքով Դավիթ Գինոյանին պատկանող հ.հ. 80 և 81 կիսանկուղների (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 08.11.2022թ. վկայական հ.08112022-01-0300, գաղտնաբառ՝ F6TXPHDIALRW և 14.12.2022թ. վկայական հ.14122022-01-0012, գաղտնաբառ՝ WKYVRHRCFW7S) գործառական նշանակությունները հասարակական սահմանելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.04.2024թ. հ.Դ-39592-24 և 09.04.2024թ. հ.Դ-39591-24 եզրակացությունների.
1. Ավան վարչական շրջանի, Բաբաջանյան փողոցի հ.3 շենքի, սեփականության իրավունքով՝ Դավիթ Գինոյանին պատկանող հ.հ. 80 և 81 կիսանկուղների գործառական նշանակություններն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:
2. Հանձնարարել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքերը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքերի գործառական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Ավան վարչական շրջանի ղեկավարի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |