Գլխավոր տեղեկություն
Համար
N 1708-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.05.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1708-Ա

«10» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի Հ.117-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔՆ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի ապրիլի 16-ի հ.117-Ա որոշման համաձայն՝ Երևան քաղաքի ավագանին տվել է իր համաձայնությունը Երևանի քաղաքապետարանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ից՝ որպես նվիրատվություն ընդունել սեփականության իրավունքով ընկերությանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.07032024-01-0305 վկայական) պատկանող, Ազատամարտիկների պողոտայի հ.82/2 հասցեում գտնվող 4794.51քմ մակերեսով հողամասը և 7035.91քմ մակերեսով շինությունը:

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 597-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն և 2024 թվականի ապրիլի 16-ի հ.117-Ա որոշումները.

1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի հետ կնքել նվիրատվության պայմանագիր՝ Ազատամարտիկների պողոտայի հ.82/2 հասցեում գտնվող 4794.51քմ մակերեսով հողամասի և 7035.91քմ մակերեսով շինության համար:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված նվիրատվության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչությունների պետերի վրա։

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան