Գլխավոր տեղեկություն
Համար
N 965-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 965-Ա

 

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 36,914,400 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 965-Ա որոշման

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ»

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության, ինչպես նաև իր անդամ ընկերակցություն հանդիսացող «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական նշանակություն ունի ճգնաժամային իրավիճակներում, այդ թվում՝ պատերազմների, համավարակների, տարերային աղետների և այլ իրավիճակների հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին մարդասիրական աջակցության ցուցաբերումը: Այդ նպատակով կազմակերպությունը իրականացնում է ծրագիր՝ Հայաստանի Հանրապետություն սույն թվականի սեպտեմբեր ամսին տեղահանված երեխաների և նրանց ընտանիքների սոցիալ-հոգեբանական և նյութական աջակցության տրամադրման նպատակով:

Այս ծրագիրն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների մասին օրենքներով նախատեսվող արտոնություններից:

3.

Բարեգործը և ֆինանսավորման աղբյուրը

Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպությունը

4.

Ծրագրի կատարողը

Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Քոչարի 8 բնակարան 18-19):

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ

համայնքներում։ Բնագավառը` սոցիալական:

6.

Ծրագրի բյուջեն

36,914,400 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Ծրագրում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղից տեղահանված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 450 շահառու (100 ընտանիք)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի փետրվարի 28-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Ծրագրի շահառուներին նյութական աջակցության տրամադրում ընդհանուր 35,314,400 դրամի չափով, նախատեսվում է 2023 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2024 թվականի փետրվարի 28-ը ընկած ժամանակահատվածում:

1) ծրագրի շահառուներին կահույքի տրամադրում՝ 17,657,000 դրամի չափով,

2) ծրագրի շահառուներին սեզոնային հագուստի և կոշիկի տրամադրում՝ 17,657,400 դրամի չափով:

2. Ծրագրի մասնագիտական անձնակազմի` 11 սոցիալական աշխատողի, 3 հոգեբանի և 1 ծրագրի համակարգողի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր՝ կազմում է 1,600,000 դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում), ովքեր պետք է իրականացնեն շահառուների նույնականացում, կարիքների գնահատում, խորհրդատվություն, ուղղորդում, անհատական և խմբային հոգեբանական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում` կարիքահեն դասընթացների կազմակերպում /օրինակ ծնողավարման հմտություններ/:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները

և նախատեսվող գինը

1) ծրագրի շահառուներին տրամադրելու նպատակով կահույքի ձեռքբերման աշխատանքների իրականացում ՝ 17,657,000 դրամ,

2) ծրագրի շահառուներին տրամադրելու նպատակով սեզոնային հագուստի և կոշիկի ձեռքբերման աշխատանքների իրականացում` 17,657,400 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան