Գլխավոր տեղեկություն
Համար
N 119-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2024 թվականի N 119-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման N 1 հավելվածում՝

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.

«4.1. Համայնքներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել նաև գույքի բարելավման ներդրումային ծրագիր ներկայացնելու դեպքում, եթե տվյալ սուբյեկտների կողմից ներկայացված գույքի բարելավման ներդրումային ծրագիրը բավարարում է սույն որոշման N 4 հավելվածով սահմանված պայմանները։ Ընդ որում, պայմանագիրը կնքվում է գույքի բարելավման ներդրումային ծրագրում սահմանված ժամկետով, որը չի կարող գերազանցել 10 տարին։ Ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ անգամ` մինչև 5 տարի ժամկետով, եթե պայմանագրով սահմանված ժամկետում ներդրումային պարտավորությունները կատարվել են և տվյալ գույքի օգտագործման նպատակով կառավարությունն այլ ծրագրեր չունի ու գույքը պետական կարիքների բավարարման համար անհրաժեշտ չէ։»,

բ. 9-րդ կետի 1-ին ենթակետում «N 2 հավելվածով սահմանված պայմաններին համապատասխանող գործարար ծրագիրը» բառերը փոխարինել «N 2 և N 4 հավելվածներով սահմանված պայմաններին համապատասխանող գործարար կամ գույքի բարելավման ներդրումային ծրագիրը» բառերով, իսկ 2-րդ ենթակետում «N 3 հավելվածով սահմանված պայմաններին համապատասխանող գործարար ծրագիրը» բառերը փոխարինել «N 3 և N 4 հավելվածներով սահմանված պայմաններին համապատասխանող գործարար կամ գույքի բարելավման ներդրումային ծրագիրը» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի 1-ին կետում «գործարար» բառից հետո լրացնել «կամ գույքի բարելավման ներդրումային» բառերով, իսկ «N 2 օրինակելի ձևով» բառերը փոխարինել «N 2 կամ N 4 օրինակելի ձևերով» բառերով.

3) որոշման N 3 հավելվածում՝

ա. 1-ին կետից հանել «միայն» բառը,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Համայնքներին, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին՝ տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է նաև գույքի բարելավման ներդրումային ծրագիր ներկայացնելու դեպքում, եթե տվյալ սուբյեկտների կողմից ներկայացված գույքի բարելավման ներդրումային ծրագիրը բավարարում է սույն որոշման N 4 հավելվածով սահմանված պայմանները։».

4) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Այլ կազմակերպություններին (բացառությամբ՝ 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների) (այսուհետ՝ կազմակերպություն), ինչպես նաև համայնքներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին պետական սեփականություն հանդիսացող գույքն (այսուհետ՝ գույք) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է, եթե տվյալ սուբյեկտների կողմից ներկայացվել է՝»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

25.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան